Նիկոլը, Նիկոլի իշխանական ոհմակն աղետ են հայերիս եւ Հայաստանի համար

Վերլուծություն

Եվ այդ աղետի նորանոր հետեւանքները դեռ առջեւում են…

Դուք պատկերացնո՞ւմ եք այն բժշկի եւ բուժքրոջ վիճակը, որոնք ամիսներով աշխատավարձ չեն ստացել… Նրա՛նց, ովքեր աշխատանքի են գալիս թերսնված կամ պատշաճ չսնված, մաշված կոշիկներով ու հագուստներով, հոսանքի, գազի, ջրի, համացանցի դիմաց վճարումներն ուշացրած, ուսանող երեխաների ուսման վարձը վճարելու անընդունակ, ավելին՝ եթե երեխան դպրոցահասակ է, նույնիսկ դպրոցականի հետ կապված ծախսերը կատարելու անկարող, ընտանիքում սոցիալական բազմաթիվ այլ խնդիրներ ունեցող…

Գալիս են աշխատանքի՝ ոմանք նյարդայնացած, անհանգիստ, ուշքն ու միտքն իրենց, իրենց ընտանիքի վերը նշված ու չնշված խնդիրները, ոմանք զայրացած, ոմանք չարացած, հոգնած ու զզված այս կյանքից, եւ ինձ, ձեզ, մյուսներին բժշկական ծառայություններ են մատուցում: Եվ այս ամենից հետո պատկերացնո՞ւմ եք նրանց մատուցած ծառայությունների որակը, բժշկական սխալի հավանականությունը՝ սկսած ախտորոշումից, խորհրդատվությունից, մինչեւ, ասենք, դեղորայքային բուժում, վիրահատություն, հետվիրահատական վերականգնողական բուժում…

«Ազգային ժողով» կոչվածում 2023 թ. բյուջեի կատարողականի քննարկման ընթացքում հանրությանը հայտնի դարձավ, որ մեզանից խլված ու կեղծ այս պետությունը բուժհաստատություններին պետպատվերի դիմաց մոտ 3 մլրդ դրամ պարտք ունի, ինչի հետեւանքով է նաեւ, որ մի շարք բուժհաստատություններ ժամանակին ի վիճակի չեն եղել վճարել իրենց աշխատակիցների աշխատավարձերը, արձակուրդայինները:

Չեն վճարել, որովհետեւ չեն ֆինանսավորվել, համենայնդեպս, բուժհաստատությունների տնօրինությունները դա են պատճառաբանել: Այն պարագայում, երբ բուժհաստատությունն անհրաժեշտ ամբողջ գումարը չի ստացել, ղեկավարությունը նախընտրել է հարմարվել եւ, օրենքի խախտմամբ, չի վճարել իր աշխատակիցների աշխատավարձերը, այսինքն՝ իր ֆինանսական պարտավորությունները չկատարելու առումով ամենահարմարը կամ միակ հնարավոր տարբերակը համարել է դա:

Նորմալ երկրում բուժհաստատության ղեկավարությունը, կարծում ենք, պետք է բուժհաստատության գույքի մի մասը գրավադներ բանկում, վերցներ անհրաժեշտ գումարի վարկ, վճարեր աշխատավարձերը, կատարեր ընթացիկ բանկային վճարումները (մայր գումարի եւ տոկոսների ամենամսյա վճարումները), միաժամանակ անմիջապես դատի տար կառավարությանը, առողջապահության կամ ֆինանսների նախարարությանը, պահանջեր չվճարված գումարը՝ գումարած բանկային տոկոսները, եւ այդ գումարը ստանալով, ի վերջո, կատարեր բանկի հանդեպ իր ֆինանսական բոլոր պարտավորությունները:

Բայց վերոնշյալը՝ միայն նորմալ երկրում, մինչդեռ Հայաստանում որտեղ օրենքը չի գործում, դատական համակարգում էլ, բացառությունները չհաշված, արդարություն չկա, ավելին դատավարությունը կարող է տարիներով ձգձգվել, բուժհաստատության ղեկավարի կամ սեփականատիրոջ համար նման ռիսկի գնալը 99,9 տոկոսով կնշանակեր գրավադրված ողջ գույքը կորցնել ու փակել բուժհաստատությունը, եթե այն մասնավոր է:

Իսկ ինչո՞ւ բուժհաստատությունները չեն վճարվել պետպատվերի դիմաց… Ըստ «Ժողովուրդ» թերթի հրապարակման` «…չեն ֆինանսավորվել, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ու Անահիտ Ավանեսյանը, հանուն սեփական PR-ի, որոշել են պետպատվերի ծրագրում փոփոխություններ կատարել՝ առանց հնարավորություններն ու ռիսկերը հաշվի առնելու»։

Իսկ գուցե հենց միտումնավո՞ր են այդպես վարվել, որպեսզի բուժհաստատություններում անտանելի իրավիճակ ստեղծեն, հատկապես որակյալ բուժաշխատողներին հարկադրեն մտածել կրճատվելու եւ արտերկիր տեղափոխվելու մասին, ուր նրանց աշխատանքը պահանջարկված է… Չգիտենք, համենայնդեպս, սա վարկած է, որը գոյության իրավունք ունի:

Աշխատավարձերի չվճարման պատճառը եւ դրա հետ կապված իրավիճակը «Ազգային ժողով» կոչվածում ներկայացրել է առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին ուղղած իր խոսքում. «բժշկական հաստատությունները չեն վճարել աշխատավարձերը ժամանակին, որովհետեւ չեն ֆինանսավորվել։ Անցյալ տարի էլ է որոշ տեղերում նման իրավիճակ եղել, մի երկու-երեք ամիս ուշացում է եղել, հետո տնօրենները տեսչական մարմինների կողմից տուգանվել են շատ մեծ թվերով. տնօրեններն անձամբ տուգանվել են աշխատավարձ չտալու համար, թեեւ չէին կարող տալ, որովհետեւ չէին ֆինանսավորվել»:

Վահե Հովհաննիսյանն էլ հայտարարելով, թե ռիսկերի մասին իրենք տեղեկացրել են, սակայն, պարզվում է, Ֆինանսների նախարարության նախազգուշացումներին որեւէ մեկը «բանի տեղ չի դրել», ասել է.

«Թույլատրելի շեղումներ են, բայց մենք պետք է նայենք մեր հնարավորությունների տեսանկյունից՝ հասկանալու համար, թե ինչպես պետք է այս համակարգը գործի, որ հավելյալ անսպասելի ֆինանսական պարտականություններ չառաջանան մեզ համար»:

Ի՞նչ, թույլատրելի շեղումնե՞ր… Ահա այսպիսի մտածելակերպի, թույլատրելի համարելու հետեւանքն են ճաշակում բուժհաստատությունները եւ նրանցից օգտվողները, ամենայն հավանականությամբ, առողջապահության նախարարն էլ է թույլատրելի շեղում համարել:

«Անահիտ Ավանեսյան նախարարի ձախողումների մասին բազմիցս ենք խոսել, փաստեր ներկայացրել. սա նրա հերթական ձախողումն է, երբ անգամ ֆինանսների նախարարության գործընկերների նախազգուշացումները հաշվի չեն առել, ու արդյունքում ահռելի պարտք է կուտակվել,- գրել է «Ժողովուրդը»: Բուժհաստատությունները ֆինանսավորում չեն ստացել, ինչի արդյունքում չեն կարողացել վճարել աշխատավարձեր։ Անահիտ Ավանեսյանն էլ, ստացվում է, ոլորտից գլուխ չի հանում եւ մտնում է մի ծրագրի տակ, որը ռիսկային է։ Կամ էլ, միգուցե, ոլորտից գլուխ հանում է, բայց քանի որ Նիկոլ Փաշինյանի PR-ի համար պետք են պոպուլիստական ծրագրեր, այդքան կամք կամ ցանկություն չունի՝ հակադրվելու եւ խնդիրների մասին խոսելու։ Ամեն դեպքում նախարարի պաշտոնում Ավանեսյանի «երկարակեցության» գաղտնիքը Փաշինյանին ոչ մի դեպքում չառարկելն ու նրան անվերապահորեն ծառայելը, ակտիվ կուսակցական լինելն է՝ շատերի կարծիքով։

Իսկ արդյունքում՝ տուժում է պետությունը, տուժում է առողջապահական ոլորտը, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը որոշել են աննախադեպ երեւալ, ձեւացնել, թե մարդկանց ծառայում են, բայց իրականում՝ խնդիրներ ստեղծում»։

Քանի որ անդրադարձանք բուժաշխատողների աշխատավարձերի չվճարմանը, ներկայացնենք որոշակի օրինակ, որը, սակայն, կապված չէ պետպատվերի դիմաց պետության կողմից չվճարված գումարների հետ: Խոսքը «Քանաքեռ-Զեյթուն Ծննդատուն» ՓԲԸ կողմից իր մի քանի տասնյակ աշխատակիցներին տարիներ շարունակ չվճարված աշխատավարձերի ահռելի գումարի հասնող պարտքերի մասին է:

Բազմաթիվ բժիշկների, բուժքույրերի աշխատավարձեր չեն տրվել դեռ 2020 թվականից սկսած: Ընթերցողը կարող է զարմանալ ու չհավատալ՝ բա որ չեն տվել, մարդիկ ինչպե՞ս են տարիներ շարունակ, առանց աշխատավարձի, աշխատել: Բացատրենք՝ մի ամիս տվել են այս կամ այն աշխատողի աշխատավարձը, մի ամիս չեն տվել, մի քանի ամիս տվել են, մի քանի ամիս չեն տվել, խորամանկորեն խաբել են՝ այսօր, վաղը, աշխատողների գլխի տակ փափուկ բարձ են դրել, հուսադրել, որ նրանք շարունակեն աշխատել, զանգվածաբար գործից դուրս չգան, կաթվածահար չանեն ծննդատան գործունեությունը, չդիմեն բողոքի կտրուկ գործողությունների…

Այսուհանդերձ, անցած ժամանակաընթացքում, հատկապես այս տարվա ընթացքում եղել են բողոքներ պետական տարբեր մարմինների (ի դեպ, գրեթե բոլորն էլ ձայն բարբառո անապատի…), իսկ աշխատողներից մի քանիսը նույնիսկ դատարան են դիմել, օրինակ` աշխատանքից օրերս հարկադրված ազատված Լաուրա Զոզանյանի հայցի հիման վրա առաջիկայում լինելու է դատավարություն:

Մեր ձեռքի տակ է Հայաստանի առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի 22.04.2024թ. թիվ 0094 կարգադրագիրը «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» ՓԲԸ- ին առաջադրանք տալու մասին: Նշված կարգադրագրով նախ արձանագրվել է, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192- րդ հոդվածի 1- ին մասի համաձայն՝ «աշխատավարձը յուրաքանչյուր ամիս հաշվարկվում եւ աշխատանքային օրերին վճարվում է աշխատողին ամսական առնվազն մեկ անգամ՝ մինչեւ հաջորդ ամսվա 15-ը:

Օրենսգրքի 198-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե գործատուի մեղքով աշխատավարձի վճարումը կատարվում է սույն օրենսգրքով, կոլեկտիվ պայմանագրով կամ կողմերի համաձայնությամբ սահմանված ժամկետների խախտումով, ապա գործատուն աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար աշխատողին վճարում է տուժանք՝ վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը»:

Ինչպես նշված է հիշյալ կարգադրագրում, «Հաշվի առնելով վերոգրյալը, ուսումնասիրելով եւ վերլուծելով ներկայացված դիմումը, վարչական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստաթղթերը եւ վարչական լսման ընթացքում արված հայտարարությունները, Տեսչական մարմինն արձանագրում է, որ Ընկերությունում խախտվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ եւ 130-րդ հոդվածների պահանջները…»:

Թիվ 0094 կարգադրագրով Հայաստանի առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարը կարգադրել ու պարտավորեցրել է «Քանաքեռ-Զեյթուն Ծննդատուն» ՓԲԸ-ին՝ ի դեմս տնօրեն Մկրտիչ Մկրտչյանի (ի դեպ, օրերս արդեն նախկին…).

«Սույն կարգադրագիրը ստանալու օրվանից 15-օրյա ժամկետում ձեռնարկել համապատասխան միջոցներ, ապահովելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 192-րդ, 130- րդ հոդվածների եւ 198-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջները», այսինքն՝ պահանջների կատարումը, վճարել աշխատողների աշխատավարձերը, որոնց անուն ազգանունները, վճարվելիք աշխատավարձերը, ըստ տարեթվերի եւ ամիսների, աշխատավարձերի չափերը կարգադրագրում մեկ առ մեկ նշված են: Կարգադրագրի մեկ այլ կետով ընկերությանը պարտավորեցված է վճարել նաեւ օրենսգրքով սահմանված տուժանքը, «իրականացված միջոցառումների վերաբերյալ 5- օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել Հայաստանի Հանրապետության առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնին»:

Եվ թեեւ սույն վարչական ակտն ուժի մեջ է մտել վարույթի մասնակիցներին իրազեկելուն հաջորդող օրվանից, որն, առանց ձգձգման, կատարվել է, իսկ հիշյալ կարգադրագրի ստորագրումից անցել է արդեն գրեթե 3 ամիս, սակայն հիշյալ ընկերությունն իր տասնյակ աշխատողների հանդեպ ունեցած աշխատավարձերի պարտքերն առ այսօր չի վճարել: Թե ինչու չի կատարվել կարգադրագիրը, պետք է պարզաբանի հիշյալ տեսչական մարմինը, որին արդեն բանավոր ընթացակարգով դիմել ենք, անհրաժեշտության դեպքում կդիմենք նաեւ գրավոր:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=286905&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը