Անգամ աչքի առաջ կրկնվող պատմությունից դաս քաղել չկարողացանք

Վերլուծություն

­Հեր­թա­կան ազ­դա­կը ե­կավ Վ­րաս­տա­նից, որ նո­րից ու նո­րից խո­սում է այն մա­սին, թե ի­րա­կա­նում ինչ խայ­տա­ռակ, կոր­ծա­նա­րար կուր­սի մեջ են Հա­յաս­տա­նի ներ­կա վայ իշ­խա­նութ­յուն­նե­րը: Այս­պես, թքած ու­նե­նա­լով ա­րեւմտ­յան կար­ծի­քի եւ սպառ­նա­լիք­նե­րի վրա, Վ­րաս­տա­նի իշ­խա­նութ­յուն­նե­րը շպիոն­նե­րի գոր­ծու­նեութ­յա­նը միտ­ված հայտ­նի օ­րեն­քը կյան­քի կո­չե­լով, ան­ցել են այլ օ­րենք­նե­րի, ո­րոնց պատ­ճա­ռով ա­րեւմտ­յան հեր­թա­կան հիս­տե­րիան ան­խու­սա­փե­լի է: Այս ան­գամ հար­վածն ուղղ­ված է Ա­րեւ­մուտ­քի «սրբութ­յան սրբո­ցին»:

ՎՐԱՍՏԱՆԻ  ՕՐԻՆԱԿԸ

Այս­պես, Վ­րաս­տա­նում կար­գել­վի ԼԳԲՏ-նե­րի հան­րա­յին քա­րոզ­չութ­յու­նը, իսկ սե­ռա­փո­խութ­յան գոր­ծո­ղութ­յուն­նե­րը կդառ­նան քրեա­կան հան­ցա­գոր­ծութ­յուն։ Խոս­քը մո­տա­վո­րա­պես այն օ­րենք­նե­րի մա­սին է, ո­րը վեր­ջերս ըն­դու­նել էր ՌԴ-ն: Եվ, բնա­կա­նա­բար, Վ­րաս­տա­նի այս քայ­լը հի­մա Արեւ­մուտ­քից կներ­կա­յաց­նեն` որ­պես ռու­սա­կան կուր­սի ան­ցում:

Ի­րա­կա­նում սա ռու­սա­կան վեկ­տո­րի ան­ցում է, թե` ոչ, վի­ճա­լի հարց է. շատ հար­ցե­րում պաշ­տո­նա­կան Թ­բի­լի­սին շա­րու­նա­կում է եր­բեմ­նի կոշտ հա­կազ­դե­ցու­թյու­նը Մոսկ­վա­յի հետ: Սա­կայն մեկ բան հաս­տատ է. նման օ­րենք­նե­րով Վ­րաս­տա­նը հետ է քաշ­վում Ա­րեւ­մուտ­քից` փոր­ձե­լով դուրս գալ արեւմտ­յան վե­րահս­կո­ղութ­յու­նից: Ընդ ո­րում, շատ լավ գի­տակ­ցե­լով, որ այս­պի­սով վերջ­նա­կա­նա­պես կփակ­վի Վ­րաս­տա­նի ճա­նա­պար­հը դե­պի ԵՄ: Ու այս­տեղ է, որ կա­րե­լի է տես­նել հե­տեւ­յալ պարզ ճշմար­տութ­յու­նը. Թ­բի­լի­սին այս­պի­սով ֆիք­սում է, որ հաս­կա­ցել է այն, ին­չն ի­րոք չեն հաս­կա­նում կամ, մի­գու­ցե, ի­րենց է­շի տեղ դնե­լով` «չեն հաս­կա­նում» հա­յաս­տան­յան շատ «գոր­ծիչ­ներ»: Այն է. եվ­րո­պա­կան կուր­սի արդ­յուն­քում Վ­րաս­տա­նը ոչն­չաց­ման շե­մին հասց­րեց այն ա­մեն ազ­գա­յի­նը (եւ ոչ միայն), ին­չը վրա­ցուն թույլ էր տա­լիս լի­նել վրա­ցի: Արդ­յուն­քում, այդ եվ­րո­պա­կան կուր­սի պաշ­տո­նա­կան մեկ­նար­կից ան­ցել է 20 տա­րի, եւ ԵՄ-ն­ այ­սօր էլ Վ­րաս­տա­նի հա­մար նույն­քան փակ է, որ­քան 20 տա­րի ա­ռաջ: Ճիշտ է, մի քա­նի բան ստա­ցան. ա­զատ վի­զա եւ այլն: Ու շատ ա­րագ էլ հաս­կա­ցան, որ դա ըն­դա­մե­նը եր­կի­րը վրա­ցա­թա­փե­լու ուղ­ղութ­յուն է, ոչ ա­վել: Իսկ ա­հա, օ­րի­նակ, վրա­ցա­կան գի­նին կամ ման­դա­րի­նը, ինչ­պես 20 տա­րի ա­ռաջ ԵՄ-ում տեղ չէր գտնում, այն­պես էլ հի­մա չի գտնում: Հա, մի քիչ փող տվե­ցին, մի քա­նի ճա­նա­պարհ սար­քե­ցին, եւ վերջ, ոչ մի ռեալ, մասշ­տա­բա­յին ներդ­րում վրա­ցա­կան տնտե­սութ­յու­նում. ու ին­չո՞ւ պետք է տա­յին, որ վրա­ցա­կան գի­նին կա­րո­ղա­նար մրցակ­ցել ֆրան­սիա­կա­նի հե՞տ:

­Կարճ ա­սած, ի­րո­ղութ­յու­նը սա է. Վ­րաս­տա­նը ԵՄ ուղ­ղութ­յու­նից ստա­ցավ «ոչ մի բան», եւ հե­տո էլ պարզ­վեց, որ հա­նուն այդ «ոչ մի բա­նի» պետք է երկ­րորդ ան­գամ պա­տե­րազ­մի մեջ մտնեն Ռու­սաս­տա­նի հետ: Ա­վե­լին, պար­տա­վոր են մտնել պա­տե­րազմի մեջ, ինչ­քան էլ որ դրա վերջ­նարդ­յուն­քը տրոր­վելն է: Այ­լա­պես «լավ դե­մոկ­րատ» չեն լի­նի:

Եվ ա­հա, ա­մե­նացն­ցո­ղը. երբ այն­պի­սի կա­տա­ղի ա­րեւմ­տա­մետ­ներ, ինչ­պի­սիք են վրա­ցի­նե­րը, սկսել են բա­ցա­հայտ քայ­լեր ա­նել գլո­բալ կուր­սի փո­փո­խութ­յան ուղ­ղութ­յամբ, մեր հա­յաս­տան­յան «խել­քի պու­տուկ­նե­րը» նոր միայն «ա­րեւմտ­յան կուր­սից» են խո­սում:

Ի­րա­կա­նում, ան­գամ այս փաս­տե­րը չեն, որ ազ­դել են պաշ­տո­նա­կան Թ­բի­լի­սիի ներ­կա կուր­սի վրա: Ա­ռաջ­նե­րում նշե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք եւ եւս մեկ ան­գամ ընդգ­ծենք. Վ­րաս­տա­նը միշտ էլ ե­ղել է աշ­խար­հա­քա­ղա­քա­կան փո­փո­խութ­յուն­նե­րը զգա­ցող փայ­լուն բա­րո­մետր: Վեր­ջին օ­րի­նա­կը ԽՍՀՄ-ի փլուզ­ման փուլն էր, երբ խորհր­դա­յին ա­մե­նաա­պա­հով­ված հան­րա­պե­տութ­յու­նը` Վ­րաս­տա­նը, հա­մար­յա բո­լո­րից ա­ռաջ բռնեց ԽՍՀՄ-ից դուրս գա­լու ու­ղին: Ճիշտ է, ա­րեւմտ­յան շպիոն Շե­ւար­նա­ձեն «կա­ման­դը» սխալ պա­հի տվեց, եւ Վ­րաս­տա­նը կորց­րեց Աբ­խա­զիան եւ Հվ. Օ­սե­թիան: Բայց մեկ է, աշ­խար­հա­քա­ղա­քա­կան բա­րո­մետ­րի գոր­ծոնն աշ­խա­տեց: Նույնն էր 100 տա­րի ա­ռաջ, երբ ա­րեւմտ­յան կուրս վերց­րած Վ­րաս­տա­նը շատ ա­րագ ան­ցավ ռու­սա­կան կուր­սի եւ այդ դեպ­քում շա­հեց հո­ղե­րի տես­քով:

­Հա­յաս­տա­նի պա­րա­գա­յում, ինչ­պես միշտ, հա­կա­ռակն է. Ա­րեւ­մուտքն ակն­հայ­տո­րեն իր խնդիր­նե­րի ծան­րութ­յան տակ չգի­տի ինչ­պես դի­մա­նա: ԵՄ տասն­յա­կից ա­վել երկր­նե­րի ներ­քին պատ­ժա­մի­ջոց­ներ են սպա­սվում` թույ­լատր­վա­ծից ա­վել դե­ֆի­ցիտ (մին­չեւ 3 տո­կոս) եւ պե­տա­կան պարտք (ա­ռա­վե­լա­գույ­նը ՀՆԱ-ի 60 տո­կոս) ու­նե­նա­լու հա­մար: Ֆ­րան­սիա­յի հա­մար այդ թվերն ան­ցած տա­րի կազ­մել են 5,5 եւ 111 տո­կոս: Մինչ­դեռ, երբ աշ­խար­հը զանգ­վա­ծա­բար հրա­ժար­վում է դո­լա­րից եւ եվ­րո­յից, այն է` շատ շու­տով ստիպ­ված կլի­նեն կանգ­նեց­նել եվ­րո­յի տպագր­ման հաս­տո­ցը, այդ թվե­րը կնշա­նա­կեն մեկ բան` պե­տա­կան դե­ֆոլտ: Ու մեր «խել­քի պու­տուկ­ներն» ի՞նչ է, մտա­ծում են, թե Փա­րիզն ի­րենց փող կտա ու կպա­հի՞, որ այդ փո­ղը մեջ-մեջ ա­նեն ու լա­փեն: Իսկ ի՞նչ են ա­նե­լու, ե­թե ազ­գայ­նա­կան ու­ժե­րը գան իշ­խա­նութ­յան`­Մակ­րո­նին աղ­բա­նոց նե­տե­լով: Իսկ դա շատ հա­վա­նա­կան է. ի վեր­ջո, Ֆ­րան­սիա­յում բա­նը հա­սել է նրան, որ ան­գամ մա­սոն­ներն են, թո­ղած ի­րենց գաղտ­նի խա­ղե­րը, փո­ղո­ցա­յին ցույ­ցի դուրս ե­կել, թե լավ չէ, ազ­գայ­նա­կան­նե­րի դիր­քե­րը շատ է ամ­րա­ցել:

100 տա­րի ա­ռաջ Ա­րեւ­մուտքն ա­վե­լի մասշ­տա­բա­յին էր մտա­ծում, Հա­յաս­տա­նին Սեւր էր խոս­տա­նում, թե` «ԱՆՏԱՆՏԻ պե­տութ­յուն­նե­րը ձեզ մե­նակ չեն թող­նի բոլ­շե­ւիկ­յան վտան­գի ա­ռաջ»: Դ­րա­նով ըն­դա­մե­նը հրահ­րե­ցին Թուր­քիա­յի ներ­խու­ժում, Ա­լեք­սանդ­րո­պո­լի պայ­մա­նագ­րով եր­կի­րը սար­քե­ցին 16 հա­զա­րա­նոց վի­լա­յեթ, ու միայն «բոլ­շե­ւիկ­յան վտան­գը» այդ թի­վը գո­նե կրկնա­պատ­կեց:

«ՕՄԵԳԱՆ» ՀԱՊԿ ՉԻ ԳՆԱ

Եվ ա­հա, նույն ըն­թաց­քի մեջ ենք այս պա­հին, այն տար­բե­րութ­յամբ, որ Ա­րեւ­մուտքն ան­գամ չի բա­րե­հա­ճում խոս­տում­ներ տալ. Բր­յու­սե­լի խայ­տա­ռակ հան­դի­պու­մը վկա: Մինչ­դեռ, թարմ օ­րի­նա­կը, Միր­զո­յան «Օ­մե­գան» հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն ա­րե­ւմտ­յան կուր­սի մեջ է` ցու­ցադ­րա­բար հայ­տա­րա­րե­լով, որ ՀԱՊԿ-ի հեր­թա­կան մի­ջո­ցառ­մա­նը եւս չի գնա: Ու նույն պա­հին Բաք­վից ե­կան հեր­թա­կան պա­հանջ­նե­րը` պետք է փո­խեք Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րութ­յունն ու օ­րենք­նե­րը: Սե­փա­կան ժո­ղովր­դին ոս­տի­կա­նա­կան հոր­դա­նե­րով հե­րո­սա­բար ջար­դուփ­շուր ա­նող Նի­կոլն էլ, հայտ­նի բան է, որ Ա­լիե­ւի ա­մեն խոս­քից հե­տո «կուռ­կու­ռի ձագ» դար­ձած`շտա­պում է կա­տա­րել:

Ա­սենք, Նի­կո­լին էլ կա­րե­լի է հաս­կա­նալ. Ա­րեւ­մուտ­քի «թանկ խա­թեր հա­մար» զրո­յա­կան մա­կար­դա­կի է հասց­րել դաշ­նա­կից­նե­րի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը` նվնվո­ցը դնե­լով, թե դաշ­նա­կից­նե­րը «մեզ գցե­ցին» (նախ ինքնդ «չգցեիր», նման ռեակ­ցիա չէիր ստա­նա):

Չ­նա­յած` Ա­րոն ճիշտ է ա­նում, այդ «կեղ­տոտ ռուս­նե­րին» պետք է ի­րենց տե­ղը ցույց տալ: Միայն թե այդ «բա­րո­յա­կան հաղ­թա­նա­կից» հե­տո հայտ­նի հին հարցն է` Հա­յաս­տանն ու­նի՞ պաշտ­պա­նութ­յան մեկ այլ «հո­վա­նոց»: Հա, Ֆ­րան­սիան «Ցե­զար»-ներ է տա­լու: Վատ հա­մա­կար­գեր չեն, ռուս­ներն ան­գամ դրա կրկնօ­րի­նա­կը ստեղ­ծե­ցին: Միայն թե բե­րում են 155մմ­-ա­նոց ՆԱՏՕ-ա­կան ստան­դար­տի զի­նա­տե­սակ­ներ, այն դեպ­քում, երբ աշ­խար­հում 155մմ­-ա­նոց ար­կե­րի հա­մար «ի­րար փոր են թա­փում». վ­կա է Ուկ­րաի­նա­ն: Լավ, ա­սենք ար­կե­րը կան, ինչ­պե՞ս են բե­րե­լու, երբ Վ­րաս­տա­նի հի­շա­տակ­ված կուր­սի արդ­յուն­քում Հա­յաս­տա­նը, ինչ­պես շատ ա­վե­լի վաղ էր դա տե­սա­նե­լի, ռազ­մա­կան տե­սանկ­յու­նից մնում է խո­րը շրջա­պատ­ման մեջ` ա­րեւ­մուտ­քից մա­տա­կա­րա­րում­նե­րի ա­ռու­մով: Արդ­յուն­քում, այդ «Ցե­զար­նե­րը» շատ ա­րագ կա­րող են մե­տա­ղի ջար­դո­նից այն կողմ չանց­նել:

­Կարճ ա­սած, Ա­րեւ­մուտ­քից անվ­տան­գա­յին օգ­նութ­յու­նը ե­ղել եւ մնում է զրո­յա­կան` կապ­ված նաեւ մի շարք խոր­քա­յին պայ­ման­նե­րի հետ: Իսկ Նի­կո­լը, չմո­ռա­նանք, ա­նընդ­հատ աղմ­կում է, թե այս հեր­թա­կան տա­րած­քը չտանք, պա­տե­րազմ է, այս Սահ­մա­նադ­րութ­յունը չփո­խենք, պա­տե­րազմ է, «ադր­բե­ջան­ցի փախս­տա­կան­նե­րին» հետ չըն­դու­նենք, պա­տե­րազմ է, ե­րե­ւի վաղն էլ` Է­րի­վա­նը չտանք, պա­տե­րազմ է: Պա­տե­րազ­մից ի­րա­կա­նում վա­խե­ցո­ղը մի գլուխ «չի թքի» միակ դաշ­նակ­ցի վրա: Ու երբ այդ­պես են վար­վում, հաշ­ված թվով բա­ցատ­րութ­յու­ններ կա­րող են լի­նել, որ­տեղ ա­ռանձ­նա­հա­տուկ դե­րում է երկ­րի դի­տա­վոր­յալ ոչն­չա­ցու­մը:

ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՐՑԸ

­Մի­գու­ցե Նի­կո­լի ա­սա­ծով ­Բաք­վի ագ­րե­սիան ինչ-որ կերպ կա­րող է կա­սեց­նել «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը»: Բայց այս­տեղ ար­դեն ան­գամ քննար­կե­լու բան չկա` այդ պայ­մա­նա­գի­րը չի ստո­րագր­վում, եւ միան­գա­մայն ա­նո­րոշ է, թե երբ կստո­րագր­վի, որ­քան էլ Նի­կո­լը պատ­րաս­տա­կա­մութ­յու­նից է խո­սում:

Ո­րոշ հա­յաս­տան­յան գոր­ծիչ­ներ, օ­րի­նակ` Սու­րեն Սու­րեն­յան­ցը մեկ­նա­բա­նում է. «Ար­դեն ակն­հայտ է, որ Բա­քուն Հա­յաս­տա­նի հետ խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լու որ­եւէ ցան­կութ­յուն չու­նի եւ մ­տա­դիր է հար­կադ­րան­քի եւ շան­տա­ժի մի­ջո­ցով ստա­նալ ա­ռա­վե­լա­գույ­նը…»: Չի հաս­կա­նում, կամ դի­տա­վո­րութ­յամբ է պատ­կե­րը նեն­գա­փո­խում: Ի­րա­կա­նում Ա­լիե­ւը, քա­նիցս ենք պնդել, պատ­րաստ է պայ­մա­նա­գիրը ստո­րագ­րել ցան­կա­ցած պա­հի: Ա­ռա­վե­լա­գույ­նին, ո­րը կա­րող էր ստա­նալ բա­նակ­ցա­յին-սպառ­նա­լի­քա­յին դաշ­տում, նա ար­դեն հա­սել է. լու­ծել է սահ­մա­նա­յին (անկ­լավ­նե­րի) հար­ցը` իր հա­մար ձեռն­տու բա­նա­ձե­ւով (մեկ-եր­կու քանդ­ված գյու­ղը շատ էա­կան չէ), Ար­ցա­խը դա­տար­կել է (սա, սա­կայն, Հեյ­դա­րո­վի­չի հա­մար դեռ ռիս­կա­յին է, Մոսկ­վա­յի հա­մար «դա­տարկ Ար­ցա­խը» մնում է ան­ցան­կա­լի): Ինչ վե­րա­բե­րում է Սահ­մա­նադ­րութ­յուն օ­րենք­ներ փո­խե­լուն, դա, հա­վա­տա­ցեք, Ա­լիե­ւի հա­մար էա­կան չէ: Նախ, միջ­պե­տա­կան «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» գե­րիշ­խող է ներ­քին օ­րենսդ­րութ­յան հա­մար: Երկ­րոր­դը, ե­թե Հա­յաս­տանն այ­սօր Սահ­մա­նադ­րութ­յունն այս­պես փո­խի, ա­պա վա­ղը կա­րող է հա­կա­ռա­կը վե­րա­փո­խել: Վեր­ջա­պես, ե­թե ու­զում է Ս­յու­նիք ստա­նալ, դա ար­դեն բա­նակ­ցա­յին սպառ­նա­լի­քա­յին դաշ­տում չէ. ե­թե կա­րող ես, պետք է հար­ձակ­վես եւ գրա­վես: Եվ այն, որ Ադր­բե­ջանն այդ­պես էլ այդ քայ­լին չի գնում, մեկ բան է նշա­նա­կում`չի կա­րող: Ընդ ո­րում, խան­գա­րո­ղը հա­յաս­տան­յան թույլ բա­նա­կը չէ եւ ոչ էլ, ա­ռա­վել եւս, սահ­ման­նե­րին գտնվող եվ­րաշ­պիոն­նե­րը. խան­գա­րո­ղը Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի հայտ­նի «կար­միր գծերն» են:

Այս ի­րա­վի­ճա­կում, ի­հար­կե, Ա­լիե­ւին «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» պետք է. տա­րա­ծաշր­ջա­նը կապ­ված է տնտե­սա­կան-կո­մու­նի­կա­ցիոն մե­գանա­խագ­ծե­րի հետ, ո­րից ե­կա­մուտ­նե­րը բազ­մա­պա­տիկ ան­գամ մեծ կլի­նին, ե­թե հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նը գտնվի կա­յուն վի­ճա­կում: Ամ­բողջ հար­ցը ե­ղել եւ մնում է կո­մու­նի­կա­ցիա­նե­րի թե­ման, հա Ա­լիե­ւի հայտ­նի պայ­մա­նը, եւ ե­թե Նի­կո­լը դրա հետ հա­մա­ձայն­վի, հաս­տատ նրա ա­սած մեկ ամ­սում պայ­մա­նա­գի­րը կկնքվի:

Ա­հա այդ հարցն է, որ այդ­պես էլ լու­ծում չի ստա­նում, ե­կավ ա­մե­րի­կա­ցի Օ Բ­րա­յե­նը, եւ հի­մա Հա­յաս­տա­նից ան­գամ ակ­նարկ­ներ են լսվում, թե կա­րող ենք Մեղ­րիի գծի կա­ռա­վա­րու­մը տալ այս-այս եվ­րո­պա­կան ըն­կե­րութ­յա­նը: Լո՞ւրջ: Ե­րե­ւի մո­ռա­ցե՞լ են, որ խոս­քը նախ`ճա­նա­պարհ­նե­րի անվ­տան­գութ­յան մա­սին է, այդ հար­ցում Ա­լիե­ւը, ինչ­պես քա­նիցս ա­սել է, վստա­հում է միայն ռուս­նե­րին: Մինչ­դեռ եվ­րո­պա­կան ցան­կա­ցած միջ­նորդ-ըն­կե­րութ­յուն ռազ­մա­կան կա­ռույց չէ, որ անվ­տան­գութ­յուն ա­պա­հո­վի: Հա­ջոր­դը, խոս­քը ոչ թե պար­զա­պես Հա­յաս­տա­նի, այլ նաեւ ԵԱՏՄ-ի սահ­մա­նի մասին է, եւ այս­տեղ եվ­րո­պա­կան ըն­կե­րութ­յուն քարշ տա­լը մեկ բան կնշա­նա­կի` Հա­յաս­տա­նը դուրս է գա­լիս նաեւ ԵԱՏՄ-ից: Դե տես­նենք, Նի­կոլն այդ քայ­լին կգնա՞:

­Կարճ ա­սած, լու­ծու­մը ե­ղել եւ մնում է նի­կո­լա­կան դաշ­տում. կըն­դու­նի՞ իր իսկ ստո­րագ­րա­ծով կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման տար­բե­րա­կը, կլի­նի նաեւ «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր»: Կ­շա­րու­նա­կի ձգե՞լ. բայց ներ­կա գե­րակ­տիվ փո­փո­խութ­յուն­նե­րի պայ­ման­նե­րում դեռ ինչ­քա՞ն է ձգե­լու: Չ­նա­յած, շա­տերն են այ­սօր ա­մե­րիկ­յան ընտ­րութ­յուն­նե­րին սպա­սում, ե­րե­ւի Նի­կոլն էլ` նման­նե­րի հետ:

 

https://iravunk.com/sim/?p=286581&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը