Սուրո, ինչո՞ւ գացիր

Վերլուծություն

Մեր իրականությունում Մանուել Մենենգիչյանը հաստատ իր երգացանկում փոփոխություն կաներ եւ Սիլվայի փոխարեն` կերգեր. «Սուրո, ինչո՞ւ գացիր»: Արդեն մի քանի օր է, ինչ ներքաղաքական դաշտը ցնցված փորձում է հասկանալ, թե ով էր Բագրատ սրբազանի շարժման առաջնորդներից Սուրեն Պետրոսյանը, ինչո՞ւ ստացավ այդքան «պռախոդ», եւ ինչպե՞ս ստացվեց նրա առեղծվածային անհայտանալը հունիսի 12-ին: Իհարկե, ով ով, բայց «Իրավունք»-ի ընթերցողների համար ոչինչ անակնկալ չէր: Մենք դեռ թերթի ապրիլի 3-ի համարում զգուշացնում էինք, որ «Ոսկեպարում «Աղավնո» օպերացիան է շարունակվում»` նույն դերակատարներով: Հիշեցրել էինք, որ ինչպես Ոսկեպարում, այնպես էլ Աղավնոյում կրկին նույն «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության ղեկավար Սուրեն Պետրոսյանը գնաց ու հայտարարեց, թե տեղափոխվել է Աղավնո՝ տեղում ինքնապաշտպանություն կազմակերպելու համար: Իսկ հետո եղավ այն, ինչ եղավ: 2013թ. Օքսֆորդի համալսարանում քաղաքական առաջնորդության դասընթաց անցած (Մեծ Բրիտանիա), 2016թ.  Չինաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ դասընթացած անցած, 2016թ. Գերմանիայի Օթզենհաուսենի Եվրոպական ակադեմիայում քաղաքական դասընթացներ անցած եւ վերջապես 2018թ. Շվեդիայում եւ Հունաստանում Եվրոպայի խորհրդի Քաղաքական դասընթացների դպրոցների ասոցացիայում եւ Ստոկհոլմի անցումային տնտեսության ինստիտուտում դասընթացներ անցած Սուրեն Պետրոսյանը հանկարծ դարձել էր ռազմական գործիչ, որ փրկեր Աղավնոն: Դե նույն կերպ էլ փրկեց Կիրանցը: Ընդ որում` վերջում ինքն էլ դուրս գալով Աղավնոյից՝ մեղադրեց ընդդիմությանը չհամախմբվելու եւ ինքնապաշտպանություն չկազմակերպելու մեջ, ինչպես հիմա է հայտարարում, թե` «Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում, այդ ժամանակ մեղավորներ, նաեւ հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի` ասուլիս եմ հրավիրելու եւ մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»: Այո, շարունակում ենք պնդել, որ պատմությունը կրկնվելու վատ սովորություն ունի, միայն թե կրկին հորդորում ենք սցենարիստներին` գոնե դերակատարներին փոխել:

ЧЬЯ БЫ КОРОВА МЫЧАЛА…

Այսքանից հետո հետաքրքրական է դառնում, թե առնվազն «Իրավունք»-ի մի քանի անդրադարձներից հետո, մի՞թե Բագրատ սրբազանը չգիտեր` ում հետ է ճանապարհ անցնում, ո՞ւմ է դարձնում իրեն աջ ձեռք: Իսկ եթե նրա շուրջ պտտվող քաղտեխնոլոգներն են զգուշորեն թաքցրել, նշանակում է, որ ոչ միայն Սուրեն Պետրոսյանին է պետք շարժումից դուրս դնել, այլ նաեւ` իրեն խորհուրդներ տվող որոշ «բարի» մարդկանց: Բայց մյուս կողմից էլ, դեռեւս 17 տարեկանում ԱԻՄ-ական լինելով հպարտացող Բագրատ սրբազանը, որը քաղաքականապես վստահ էր իր քայլերի մեջ, մի՞թե կարող էր այդքան միամիտ ու անհեռատես լինել` չհետաքրքրվելով, թե ովքերով է շրջապատված: Չէ՞ որ նա համարվում էր ամենավստահելիներից մեկը: Հետեւապես, հարց է ծագում, եթե ամենավստահելին ամենաանվստահելին դարձավ, բա մյուսներն ովքեր են լինելու, որոնցով Բագրատ սրբազանը պատրաստվում էր անցումային կառավարություն կազմել: Բայց այս պատմության մեջ ամենասյուռը ոչ թե Բագրատ սրբազանի, համարենք թե, միամտությունն է, այլ` քոչարյանա-դաշնակցականների խանդավառությունը: Մի մուննաթ են գալիս, մի բողոքում են, մի հեգնում են, կարծես թե, իրենց շարքերում ամեն ինչ կարգին է: Հիշեցնենք, որ ոչ վաղ անցյալում էլ մի «առեւանգման» պատմություն տեղի ունեցավ` հենց քոչարյանականների հետ կապված: Երեւանի ավագանու մերձքոչարյանական «Մայր Հայաստան» խմբակցության անդամ ազատամարտիկ Նարե Սոսեին էլ էին առեւանգել, ինչպես` Սուրեն Պետրոսյանին, էլի անհայտ անձինք էին, ու էլի որեւէ կերպ չհաստատվեց տեղեկությունը: Միայն հայտնի դարձավ, որ սպառնալիքների ներքո Նարե Սոսեն հայտնվեց արտասահմանում, հետո էլ ոչ ոք չխոսեց այդ մասին, կոծկվեց գնաց, նրա մանդատն էլ հետը, որից զրկվեց: Այնպես որ, գոնե այս հարցում քոչարյանականները պետք է, որ ավելի զուսպ լինեին: Թեպետ այն ձայնագրությունը, որը հպարակվել է եւ վերագրվում է ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Գերասիմ Վարդանյանին, հեչ զուսպ լինելու մասին չի խոսում: Իհարկե, այդ դաշտ չմտնենք, ոչ էլ նիկոլականների «ջրաղացին ջուր լցնենք», բայց եթե հանկարծ պարզվի, որ ձայնագրության մեջ խոսում է հենց ինքը` Գերասիմը, Բագրատ սրբազանի ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մասին, թերեւս լրջորեն պետք է մտածել, թե ինչպես պետք է մաքրել ընդդիմության շարքերը: Այլապես տպավորություն է, որ ընդդիմությունն իրար ուտելով` դեռ չի էլ հասել Նիկոլ Փաշինյանի դեմ իրական պայքար մղելու հանգրվանին, հետո էլ ասում են` ինչու ոչինչ չի ստացվում: Իսկ գուցե պետք է անկե՞ղծ պայքարել, պարոնայք, եւ ոչ հանուն պաշտոնի…

ՀԻՄԱ ՕՐՀՆԵ՞Լ ԷՐ, ԹԵ՞ ԿԱՊ ՉՈՒՆԵՐ

Իսկ Բագրատ սրբազանը մամուլի ասուլիսից հետո որոշեց վերադառնալ Կիրանց, հետո էլ շրջել մարզերով` վստահեցնելով, թե շարժումը չի մարել: Բայց որ շարժումը չի էլ եռում, թերեւս բոլորի աչքի առաջ է: Ըստ էության, սրբազանը որեւէ նոր բան չասաց հրավիրած ասուլիսով` բացի նրանից, որ վերջապես հստակեցրեց Մայր Աթոռի դերակատարությունը շարժման մեջ: «Մայր Աթոռը աջակցել է արդարությանը, դատապարտել է այս բռնությունները, բայց եկեղեցին` որպես ինստիտուտ, շարժման մեջ որեւէ ներգրավվածություն չունի: Մայիսի 26-ին ես հայտարարեցի, որ եպիսկոպոսների, իմ եղբայրների հետ այդ հանդիպումից հետո անձնական որոշում եմ կայացրել: Համարվել է, որ եկեղեցին չի կարող ակտիվ ներգրավված լինել քաղաքականության մեջ, ես ընդունել եմ դա, բայց ես նաեւ անձնական որոշում եմ կայացրել ու խնդրել եմ Հայոց հայրապետին, որ դադարեցնի իմ ծառայությունները: Այդ սառեցնելու մասն էլ դարձավ ծաղրանքի առարկա: Դադարեցվել են իմ ծառայությունները, ես շատ դժվար որոշում եմ կայացրել, Մայր Աթոռն էլ ինքն է որոշելու՝ ինչպես անի, ինչպես չանի, բայց որ ներգրավված է գործընթացների մեջ՝ ոչ»,- ասաց Բագրատ սրբազանը եւ մանրամասնեց, որ Վեհափառ Հայրապետը ասել է՝ քո անձնական որոշումն է. դու ես որոշելու: Մինդեռ մայիսի 5-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքում Բագրատ սրբազանը ճիշտ հակառակն էր պնդում, թե` Մայր աթոռն ու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը կանգնած են իր գլխավորած շարժման կողքին։ Նա այն ժամանակ ասում էր. «Մայր Աթոռը միացած է մեզ միշտ։ Առանց Վեհափառ հայրապետի օրհնության մենք չենք գործում։ Հայոց հայրապետը ինքն է մեր հայրը, մեզ օրհնողը, մեզ առաջնորդողը»: Արդյունքում` մեկ ամսից ավել Վեհափառ Հայրապետն ու Մայր Աթոռն արժանացան իշխանության ամենակեղտոտ ու նենգ հալածանքներին` մի բանի համար, որի հետ ընդհանրապես կապ չունեին: Ազգային ժողովն անցնող շաբաթներին օրենսդիր եւ գործադիր մարմինների կողմից վերածվել էր ֆեյք «Տիեզերական ժողովի»: Պատգամավորներն օրակարգից այնպես էին շեղվել, որ քիչ էր մնում տապալեին նիստերը, բայց դե կարեւոր հրահանգ կար՝ օգտագործել փողոցային բոլոր բառերը եւ սեւացնել եկեղեցին ու ամեն ինչ անել, որ հնչի Հայոց Հայրապետի անունը: Այս խայտառակությունը կողքից դիտվում էր որպես անսանձ երիտասարդների փողոցային «ռազբորկա»՝ է՛լ Բեթմեն, է՛լ տերտեր, է՛լ տերտեր տեռորիստ, է՛լ արյան ծարավ: Հայ Եկեղեցու պատմությունը դպրոցից հանածները նույնիսկ 10 պատվիրաններով հոգեւոր խրատներ էին տալիս, կարճ ասած` մի իսկական երալաշ էր: Համենայնդեպս, պարոնայք երեսփոխանները, հոգեւորականներին մեղքերի մեջ մեղադրելով՝ հաստատ չվախեցրին, միեւնույնն է, հոգեւորականը, մտնելով եկեղեցի, արդեն իսկ գիտակցել է, որ մեղավոր մարդ է, մեղքեր նրան վերագրելը չի՛ վարկաբեկում, չի՛ վախեցնում: Իշխանականների ասպատակությունն էլ հոգեւորականի համար ոչինչ է: Ի վերջո, ՔՊ-ական պատգամավոր Քոչարյան Անդրանիկի չիմացած սեւ զգեստը հոգեւորականի՝ սեւացել է հենց այդ մեղքերն իր վրա կրելով: Հոգեւորականն իր հոտի մեղքերն իր վրա վերցնելով՝ դարձել է սգավոր ու նույնիսկ մորուք պահել: Այնպես որ, խորապես մոլորվելով քաղաքական սիրախաղերում` շատերը զուր էին հոգեւորականներին քաղաքական մրցակից տեսնում` մարդկանց, որոնք այս կյանքում աթոռներ ու շքեղ կյանք կորցնելու վախ չունեն: Ոչ էլ կարող է ինչ-որ մեկն ասել` «կղերապետություն» է, ու դա դաջվի Մայր Աթոռի վրա: Այլ հարց է, որ ինչպես «Իրավունք»-ն ահազանգել էր մայիսի սկզբին` թերթում, Արեւմուտքը որոշել էր վարկաբեկել Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին` զրոյացնելով այն մեծ վարկանիշը, որի կեսն ունենալ երազում են անգամ ամենաընդդիմադիր քաղաքական ուժերը, էլ չասենք` անաստված իշխանության մասին: Չէ որ, ի տարբերություն նիկոլականների, եկեղեցին իր երազանքներում չի կորցրել Արարատը, իր խոսույթում չի հրաժարվել Արցախից, ադրբեջանցիների առաջ գլուխ չի խոնարհել, չի մոռացել հերոսներին: Եվ, վերջիվերջո, գրեր է ստեղծել, որ այս ժողովուրդը չբաժանվի, մշակույթ է հիմնել, սերունդներ է կրթել, մտավորականներ պատրաստել… Չէ, իրապես, իշխանությունը բախվեց ժայռին ու սեփական ճակատը վնասեց: Թեպետ ոչ էլ վնասեց, այդ խաղաղ ցուցարարների քիթ ու բերանը ջարդվեց հունիսի 12-ին` երկրում առկա անպատժելիության մթնոլորտում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=286560&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը