Հնդիկ «Նոստրադամուսի» գուշակությունը Երրորդ համաշխարհայինի մասին իրեն կարդարացնի՞

Վերլուծություն

Օ­րերս երկ­րորդ Նոստ­րա­դա­մու­սի հա­մա­րում ու­նե­ցող հնդիկ աստ­ղա­գու­շակ Կու­շալ Կու­մարը հայտ­նեց Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի սկզբի ճշգրիտ ամ­սա­թի­վը: Ըստ նրա. «2024 թվա­կա­նի հու­նի­սի 18-ի ե­րեք­շաբ­թի օ­րը Եր­րորդ հա­մաշ­խար­հա­յին պա­տե­րազ­մի բռնկման ա­մե­նաու­ժեղ մո­լո­րա­կա­յին ազ­դակն է, չնա­յած  հու­նի­սի 29-ը նույն­պես կա­րող է նշա­նա­կա­լից լի­նել»:

ՄՈՍԿՎԱՆ ԳՆԱՑ ՍՐԱՑՈՒՄՆԵՐԻ

Այ­սօր պարզ կդառ­նա՝ ար­դա­րաց­վա՞ծ է Կու­մա­րին «Երկ­րորդ Նոստ­րա­դա­մուս» ան­վա­նե­լը: Լավ, ե­թե ոչ այ­սօր, ա­պա ծայ­րա­հեղ դեպ­քում մի տաս օ­րից: Չ­նա­յած, այն ծանր ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, որ ֆիքս­վում են վեր­ջին ժա­մա­նակ­ներս եւ հատ­կա­պես՝ վեր­ջին շա­բաթ­նե­րին եւ օ­րե­րին, սար­սա­փեց­նող են, որ կա բա­վա­կա­նին մեծ հա­վա­նա­կա­նություն, որ Կու­մա­րը կա­րող է ճիշտ դուրս գալ: Վ­երց­նենք թե­կու­զեւ եր­կու ուղ­ղութ­յուն: Ա­ռա­ջի­նը՝ Մեր­ձա­վոր Ար­եւել­քում միան­գա­մայն ռեալ է դար­ձել Հեզ­բոլ­լա­հի հետ Իս­րա­յե­լի մասշ­տա­բա­յին բա­խու­մը: ԱՄՆ-ում, ինչ­պես վստա­հեց­նում է CBS News-ը, պաշ­տո­նա­կան շրջա­նակ­նե­րում այս հար­ցով լրջա­գույն մտա­հո­գութ­յուն­ներ կան: «Պաշ­տոն­յա­նե­րը ա­վե­լի ու ա­վե­լի են ան­հանգս­տա­նում, որ Իս­րա­յե­լը պա­տե­րազմ կսկսի Լի­բա­նա­նում Հեզ­բոլ­լա­հի դեմ, ո­րը նա չի կա­րո­ղա­նա ա­վար­տել ա­ռանց ա­մե­րիկ­յան ա­ջակ­ցութ­յան»,- պար­զա­բա­նում է աղբ­յու­րը: Այ­սինքն, Իս­րա­յե­լը կհար­ձակ­վի, ի­րա­նա­մետ ու­ժե­րը նրան կդնեն միան­գա­մայն ծանր վի­ճա­կի մեջ, ո­րի դեպ­քում Վա­շինգ­տո­նը պար­զա­պես ստիպ­ված է լի­նե­լու ա­ռա­ջին դեմ­քով խառն­վել այս «կա­շա­յին», եւ վերջ, Եր­րորդ աշ­խար­հա­մար­տը պատ­րաստ է:

Երկ­րորդ ուղ­ղութ­յու­նը Ուկ­րաի­նան է, ո­րին նվիր­ված այդ­քան աղ­մուկ հա­նած վեր­ջին գա­գա­թա­ժո­ղո­վին զու­գա­հեռ հե­տաքր­քիր եւ հե­ռուն տա­նող դե­տալ­ներ ար­ձա­նագր­վե­ցին: Ն­կա­տի ու­նենք ան­ցած շա­բաթ­վա­վեր­ջին Պու­տի­նի մեծ աղ­մուկ ա­ռա­ջաց­րած ե­լույ­թը, ո­րով ՌԴ նա­խա­գա­հը Ուկ­րաի­նա­յին ներ­կա­յաց­րեց, ե­թե կա­րե­լի է ա­սել, «բա­նակ­ցա­յին վերջ­նա­գիր»: Այն է, ուկ­րաի­նա­կան զոր­քե­րը պետք է ամ­բող­ջութ­յամբ դուրս բեր­վեն ՌԴ կազմ վերց­ված տա­րածք­նե­րից` դրանց պաշ­տո­նա­կան սահ­ման­նե­րը հաշ­վի առ­նե­լով: Կիեւն էլ ան­մի­ջա­պես պետք է նստի բա­նակ­ցա­յին սե­ղա­նի շուրջ` այդ ի­րո­ղութ­յու­նը հաս­տա­տե­լու, ՆԱՏՕ-ին ան­դա­մակ­ցե­լու ծրագ­րե­րից հրա­ժար­վե­լու եւ չե­զոք պե­տութ­յան կար­գա­վի­ճակ ըն­դու­նե­լու պայ­մա­նով։ Լավ­րովն էլ ան­մի­ջա­պես ման­րա­մաս­նեց` Ա­րեւ­մուտ­քի հան­դեպ ո­րե­ւէ վստա­հութ­յուն չկա, եւ ուկ­րաի­նա­կան հար­ցի նման լուծ­ման ՌԴ-ն կգ­նա, այն է` կրա­կը կդա­դա­րեց­նի միայն վստահ լի­նե­լով, որ նո­րից չեն փոր­ձի Մոսկ­վա­յին խա­բել:

­Նախ, այս­տեղ հաշ­վի առ­նենք մեկ էա­կան փաստ: Թեեւ նախ­կին ուկ­րաի­նա­կան չորս մար­զե­րը վերց­ված է ՌԴ կազմ, սա­կայն պաշ­տո­նա­կան Մոսկ­վան մինչ այժմ խու­սա­փում էր ծայ­րա­հեղ կոնկ­րե­տա­ցում­նե­րից, եր­բեմն նաեւ ակ­նար­կե­լով, որ, որ­պես կոմպ­րո­միս, կա­րող է հա­մա­ձայն­վել սահ­մա­նը ներ­կա ռազ­մա­ճա­կա­տա­յին գծով սա­ռեց­նե­լու տար­բե­րա­կի հետ, ե­թե պահ­պան­վեն ռու­սա­կան մնա­ցած բո­լոր հայտ­նի «կար­միր գծե­րը»: Եվ ա­հա Պու­տի­նը գնաց կտրուկ կոշ­տաց­ման՝ ֆիքս­ելով, որ Մոսկ­վան, ի դեմս չորս մար­զե­րի, նկա­տի ու­նի դրանց նախ­կին վար­չա­կան սահ­ման­նե­րը: Դա նշա­նա­կում է հե­տեւ­յա­լը. այդ մար­զե­րի մի ո­րո­շա­կի մա­սը, այդ թվում` Զա­պո­րո­ժիե եւ Խեր­սոն մարզ­կենտ­րոն­նե­րը, այն է՝ ՌԴ ո­րո­շա­կի տա­րածք­ներ գրավ­ված են Ուկ­րաի­նա­յի կող­մից: Ու երբ այդ փաս­տը, ի լուր աշ­խար­հի, ա­ռա­ջին պլան է բեր­վում, նման ի­րա­վի­ճակ է ա­ռա­ջա­նում: Պու­տի­նը ֆիք­սեց այն կե­տը, ո­րից այս կողմ ռու­սա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը հետ քաշ­վել այ­լեւս չեն կա­րող: Այն է՝ ե­թե թշնա­մին գրա­վել է ՌԴ տա­րած­քի մի մա­սը, ա­պա ռու­սա­կան բո­լոր օ­րենք­նե­րը պար­տադ­րում են՝ ա­զա­տագ­րել այն ա­ռանց ո­րե­ւէ կոմպ­րո­մի­սի: Եվ երկ­րորդ գոր­ծո­նը՝ ա­զա­տագ­րել բո­լոր մի­ջոց­նե­րով, այդ թվում, ըստ անհ­րա­ժեշ­տութ­յան, մի­ջու­կա­յին զեն­քի գոր­ծադր­մամբ:

Ս­րա­նով մին­չեւ վերջ սրե­լով ի­րա­վի­ճա­կը, Պու­տի­նը հե­տեւ­յա­լը եւս հաս­տատ աչ­քա­թող չէր ա­նի: Նա, ի­հար­կե, հա­զիվ թե մեկ վայրկ­յան ան­գամ հա­վա­տա, որ այս «բա­նակ­ցա­յին վերջ­նա­գի­րը» դրա­կան ար­ձա­գանք կու­նե­նա: Այ­սինքն, որ Ա­րեւ­մուտ­քը Կիե­ւի մանկ­լա­վիկ­նե­րին թույլ կտա «խա­ղից թռնել»: Այդ­պես էլ ե­ղավ՝ ինչ­պես Կիե­ւից, այն­պես էլ՝ Վա­շինգ­տո­նից եւ մյուս­նե­րից ե­կան կտրուկ մեր­ժում­ներ: Ու շատ պարզ հարց` ի՞նչ ի­մաստ ու­ներ այս վերջ­նա­գի­րը:

­Բայց նաեւ` Պու­տի­նը հաս­տատ «օ­դի մեջ», ինք­նան­պա­տակ չէր կա­րող այս ա­մե­նը ա­սել: Ն­ման է նրան` վեր­ջին նա­խազ­գու­շա­ցում, որ հան­կարծ հե­տո չբո­ղո­քեք: Ու այն, որ այս նա­խազ­գու­շա­ցումն ար­վում է հենց այս պա­հին, դա թա­փան­ցիկ ակ­նարկ է, որ ռու­սա­կան բա­նա­կը պատ­րաստ է այս վեր­ջին նա­խազ­գու­շաց­ման մերժ­մա­նը հա­ջոր­դող գոր­ծո­ղութ­յուն­նե­րին: Կարճ ա­սած, ին­չպես վեր­ջերս էինք ներ­կա­յաց­րել` «Ռուս­ներն Ուկ­րաի­նա­յում ինչ-որ խո­շոր բա­նի են պատ­րաստ­վում» (iravunk.com/?p=285737&l=am): Այլ հարց է, թե ռազ­մա­կան ա­ռու­մով դա ինչ տեսք կու­նե­նա, ա­սենք՝ որ ուղ­ղութ­յուն­նե­րով ռուս­նե­րը կանց­նեն մասշ­տա­բա­յին հար­ձակ­ման, ո­րի մա­սին, ի դեպ, ուկ­րաի­նա­կան կող­մը մեկ ան­գամ չէ, որ խո­սել է: Էլ ա­վե­լի կա­րե­ւոր է այն հար­ցը, թե նման ի­րա­վի­ճա­կում ԱՄՆ-ն­ ինչ­պե՞ս է ի­րեն դրսե­ւո­րե­լու: Կ­փոր­ձի՞ ա­ռա­ջին դեմ­քով բախ­ման գնալ ռուս­նե­րի հետ, ՆԱՏՕ-ի՞ն կօգ­տա­գոր­ծի՝ եվ­րո­պա­կան ե­ղած-չե­ղած ու­ժե­րի կի­րառ­մամբ: Թե՞ կգնա «թու­լա­նալ եւ հա­ճույք ստա­նա­լու» ճա­նա­պար­հով, բայց հաշ­վի առ­նե­լով ա­րեւմտ­յան բա­զում հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, որ Ուկ­րաի­նա­յում պար­տութ­յու­նը կդառ­նա Ա­րեւ­մուտ­քի «դա­գա­ղի վեր­ջին մե­խը»: Ա­մեն դեպ­քում, զար­գա­ցում­նե­րի նման հա­վա­նա­կա­նութ­յուն­նե­րը միան­գա­մայն ռեալ տեսք են տա­լիս «հնդիկ Նոստ­րա­դա­մու­սի» հի­շա­տակ­ված կան­խա­տես­մա­նը:

ԱՄՆ-Ն ԿՊԱՏԵՐԱԶՄԻ՞

Ե­թե ոչ Եր­րորդ աշ­խար­հա­մարտ, ա­պա գո­նե այն, որ սկսվում են կտրուկ սրա­ցում­ներ, դա հաս­տատ է: Ու­րեմն, ի՞նչ կա­րե­լի է սպա­սել Ս­պի­տակ տնից՝ ի պա­տաս­խան Մոսկ­վա­յի:

Օ­րերս New York Post-ը հե­տաքր­քիր փաստ ներ­կա­յաց­րեց: Այն է՝ օ­րերս կա­յա­ցած G7-ի գա­գաթ­ա­ժո­ղո­վում Բայ­դե­նի վի­ճա­կը ցնցել է ան­գամ սե­փա­կան դաշ­նա­կից­նե­րին: Ն­րան­ցից մե­կը խոս­տո­վա­նեց, որ նա «ա­վե­լի վատ է, քան երբ­եւէ նախ­կի­նում»: Պատ­վի­րա­կութ­յուն­նե­րից մե­կի ան­դա­մը լրագ­րող­նե­րին խոս­տո­վա­նել է, որ այն սխալ­նե­րը, ո­րոնք 81-ամ­յա ա­մե­րի­կա­ցի ա­ռաջ­նոր­դը թույլ է տվել պար­զա­գույն ի­րա­վի­ճակ­նե­րում, «խայ­տա­ռա­կութ­յուն են ա­ռա­ջաց­րել»։ Նա­խա­գահն ու­շադ­րութ­յուն է գրա­վել մի շարք տա­րօ­րի­նակ ա­րարք­նե­րով, եւ այդ­պես շա­րու­նակ: Այ­սինքն, ներ­կա ծանր ի­րա­վի­ճա­կում Բայ­դե­նից ա­մեն մի ոչ ա­դեկվատ քայլ կա­րե­լի է սպա­սել: Ն­րա շրջա­պա­տը, որն էլ ի­րա­կա­նում կա­ռա­վա­րում է եր­կի­րը, մի­գու­ցե թույլ չտա, բայց այս­տեղ էլ այլ վտանգ կա: Այն է՝ նա­խա­գա­հա­կան շրջա­պատը, ի դեմս Բայ­դե­նի, ու­նի մե­կին, ո­րին կա­րե­լի է ցան­կա­ցած քայլ պար­տադ­րել, եւ ո­րի ողջ պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը կմնա հենց Բայ­դե­նի վրա: Դա հրա­պու­րիչ վի­ճակ է ստեղ­ծում նա­խա­գա­հա­կան շրջա­պա­տի եւ նրա տե­րե­րի հա­մար՝ ցան­կա­ցած ուղ­ղութ­յամբ խաղ վա­րե­լու հա­մար: Այդ թվում, մտնել պա­տե­րազ­մի մեջ, ԱՄՆ-ում ռազ­մա­կան դրութ­յուն հաս­տա­տել՝ խու­սա­փե­լով էս գլխից տա­նուլ տրված ընտ­րութ­յուն­նե­րից: Վ­տան­գա­վո՞ր է. ի­հար­կե: Բայց այն, որ նման սխե­մա Ուկ­րաի­նա­յում փոր­ձարկ­վեց՝ պաշ­տո­նա­վար­ման ժամ­կետն ա­վար­տած Զե­լենս­կու ձեռ­քին իշ­խա­նութ­յու­նը թող­նե­լով, հիմք է տա­լիս են­թադ­րել, որ նման սցե­րա­նի մա­սին ԱՄՆ-ի հա­մար եւս գո­նե մտա­ծում են: Չ­նա­յած, այս դեպ­քում ԱՄՆ-ին կհա­ջող­վի՞ խու­սա­փել քա­ղա­քա­ցիա­կան պա­տե­րազ­մից: Կա­րե­լի է նաեւ այս­պես. իսկ ու­զո՞ւմ են խու­սա­փել, ե­թե ու­նեն այդկերպ դո­լա­րի եւ ԱՄՆ-ի պե­տա­կան պարտ­քի գերխն­դի­րը լու­ծե­լու տես­լա­կան:

Այն, որ ՆԱՏՕ-ի գլխա­վոր քար­տու­ղար Ս­թոլ­տեմ­բեր­գը խո­սում է դա­շին­քի մի­ջու­կա­յին ու­ժե­րը մար­տա­կան վի­ճա­կի բե­րե­լու շուրջ քննար­կում­նե­րի մա­սին, ի­հար­կե, իր հեր­թին է ակ­նարկ, որ ռազ­մա­կան սրա­ցում­նե­րի սցե­նարն ա­րեւմտ­յան հար­թակ­նե­րում քննարկ­վում է: Ա­ռա­վել եւս, որ ա­մե­րիկ­յան հե­ղի­նա­կա­վոր Military Watch Magazine հրա­տա­րա­կութ­յունն էլ իր հեր­թին հայտ­նեց, թե մար­տա­կան հեր­թա­պա­հութ­յան են են ան­ցել ռուս­նե­րի С-500 բա­ցա­ռիկ հա­մա­կար­գե­րը: Ման­րա­մաս­նենք՝ հրա­պա­րա­կա­յին քիչ տվյալ­նե­րով, С-500 հա­մա­կար­գերն ի զո­րու են խո­ցել գո­յութ­յուն ու­նե­ցող եւ ծրագ­րա­վոր­ման փու­լում գտնվող բո­լոր հրթիռ­նե­րը, այդ թվում` տիե­զե­րա­կան տարած­քում: Մի շարք աղբ­յուր­ներ պնդում են նաեւ, որ այս բա­ցա­ռիկ հա­մա­կար­գե­րը կա­րող են ան­գամ ոչն­չաց­նել ցածր ու­ղեծ­րով շարժ­վող ար­բան­յակ­նե­րը, այդ թվում` ռազ­մա­կան նշա­նա­կութ­յան: Այ­սինքն, Military Watch Magazine-ը զգու­շաց­րեց՝ պետք չէ այդ վտան­գա­վոր խա­ղի մեջ մտնել, եւ դա էլ իր հեր­թին է վկա­յում, որ սրա­ցում­նե­րի գնալ-չգնա­լու թե­ման ի­րոք օ­րա­կար­գում է, եւ կան եր­կու տար­բե­րակ­նե­րի կողմ­նա­կից­ներ ու հա­մառ պայ­քար: Այ­սինքն, ա­մե­րիկ­յան ռե­ժի­մը մին­չեւ ո՞ւր է պատ­րաստ գնալ, ա­ռա­վել եւս, որ «գլխին կախ­ված» է նաեւ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի հար­ցը, որը դեռ մնում է բաց:

ԵՎՐՈՊԱՆ ԿՊԱՏԵՐԱԶՄԻ՞

Ինչ վե­րա­բե­րում է եվ­րո­պա­ցի­նե­րին կռվի ու­ղար­կե­լու տար­բե­րա­կին, ա­պա այս վար­կա­ծը եւս խո­ցե­լի է: Եվ­րո­պա­յում այս պա­հին, ինչ­պես Ֆ­րան­սիա­յի մաս­նա­վոր օ­րի­նակն է հու­շում, այն­պի­սի բուռն ներ­քին խմո­րում­ներ կան, որ հա­զիվ թե այս պա­հին կա­րո­ղա­նան կռվել: Ֆ­րան­սիա­կան բո­լոր քա­ղա­քա­կան կու­սակ­ցութ­յուն­նե­րը վեր­ջին մի քա­նի օրե­րին պո­տեն­ցիալ գոր­ծըն­կեր­նե­րի հետ ակ­տիվ բա­նակ­ցութ­յուն­նե­րի մեջ են, որն ի հայտ է բե­րել նման ի­րա­վի­ճակ: Մակ­րո­նի վե­րահս­կած կենտ­րո­նա­մետ (պայ­մա­նա­կա­նո­րեն) դաշ­տը քայ­քայ­վում է: Փո­խա­րե­նը եր­կու հիմ­նա­կան մեծ ճամ­բար էր գո­յա­ցել՝ Մա­րի Լե Պե­նի ա­ռաջ­նոր­դութ­յամբ ազ­գայ­նա­կան ու­ժերն ընդ­դեմ ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի: Ն­րանք էլ պայ­քա­րե­լու են իշ­խա­նութ­յան հա­մար՝ ու­նե­նա­լով գրե­թե հա­վա­սար հնա­րա­վո­րութ­յուն­ներ: Թե ինչ արդ­յունք­ներ կու­նե­նան, ընտ­րութ­յուն­նե­րը ցույց կտան: Բայց մո­տա­վոր հա­վա­սար ձայ­նե­րի պա­րա­գա­յում մե­կի կամ մյու­սի մի փոքր ա­ռա­վե­լութ­յու­նը ոչ միայն հաղ­թո­ղին չի ո­րո­շում, այլ նման պատ­կերն էա­պես կսրի ներ­քին հա­կա­մար­տութ­յու­նը, որն էլ խո­սում է ա­պա­գա խո­րը ցնցումնե­րի մա­սին, ա­ռա­վել եւս, ե­թե Մակ­րո­նը ո­րո­շի շա­րու­նա­կել պաշ­տո­նա­վա­րել: Եվ, կրկնենք, մո­տա­վո­րա­պես նման պատ­կեր է գործ­նա­կա­նում ողջ Հին աշ­խար­հում, այդ թվում, ոչ պա­կաս սուր ի­րո­ղութ­յուն­ներ են Բ­րի­տա­նիա­յում:

Այ­սինքն, քիչ հա­վա­նա­կան տեսք ու­նի, որ նման ցնցում­նե­րի մեջ հայտն­ված Եվ­րո­պան կա­րող է այս պա­հին գնալ մեծ պա­տե­րազ­մի, ա­ռա­վել եւս, ա­ռանց­քա­յին երկր­նե­րում ու­նե­նա­լով նման իշ­խա­նա­վոր­ներ:

Ու մյուս կող­մից, հաս­տատ նաեւ պա­տա­հա­կան չէր, որ Մոսկ­վան հենց այս պա­հին ո­րո­շեց նման կտրուկ քայլ ա­նել:

https://iravunk.com/sim/?p=286281&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը