Վեկտոր չունեցող շարժման նախաձեռնողներից մեկը ո՞ր երկրում ի՞նչ հարց է լուծում. ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

Բավական անհասկանալի վարքագիծ է դրսեւորում Բագրատ սրբազանի շարժման առանցքային դեմքերից ՍՈՒՐԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ: Ազգային ժողովի մոտ` Դեմիրճյան-Բաղրամյան փողոցների խաչմերուկում հունիսի 12-ին ոստիկանության կողմից հատուկ միջոցների կիրառումից հետո լուրեր տարածվեցին, թե վերջինս անհետացել է: Այնուհետեւ ձեւակերպվեց, որ նրան ինչ-ինչ մարդիկ առեւանգել են: Իրավապահ մարմինները վստահեցրին, որ համենայնդեպս, նա բերման ենթարկվածների, առավել եւս ձերբակալվածների մեջ չկա: Երկու օր անց Սուրեն Պետրոսյանը հայտարարությամբ հանդես եկավ, թե` որեւէ պայմանավորվածություն իր հետ չի կարող լինել, սկսած պայքարը շարունակվում է, ինքն էլ իր ուղուց չի շեղվելու: Ավելին` վախեցնելու կամ այլ փորձերը չեն կարող իր վրա ազդել: Բայց թե ո՞վ էր վախեցնում կամ ո՞րն է իր ուղին, եւս հայտնի չէ, որովհետեւ Սուրեն Պետրոսյանը Հայաստանում չէ։ Նրա կուսակից Հասմիկ Գաբրիելյանը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ասել է, որ կվերադառնա այսօր` հունիսի 18-ին։ Իսկ թե ո՞ր երկիր է գնացել ու երբ, նշել է, որ չի կարող ասել։ Հետաքրքիր է չէ՞, վեկտոր չունեցող շարժման նախաձեռնողներից մեկը ո՞ր երկրում ի՞նչ հարց է լուծում, հատկապես, որ հունիսի 12-ի թեժ պահին մի շարք քաղաքացիներ բերման են ենթարկվում, իսկ նա անհետանում է:

Ոչ պակաս ուշագրավ է նաեւ օրերս տեղի ունեցած Ռուսաստանի հայերի միության նախագահ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ հիմնած «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտի կազմակերպած «Արարատյան ալյանսի շուրջը» խորագրով համաժողովը: Միջոցառման ավարտին սպասվում էր հայտարարության ընդունում, որն այդպես էլ մինչեւ այսօր չի ընդունվել: Ա. Աբրահամյանը հանդես եկավ իշխանությանը քննադատող ելույթով, «Իրավունքի» հարցին ի պատասխան` խոսեց, որ ՀԱՊԿ-ից դուրս գալը սխալ է, բայց այդպես էլ պարզ չդարձավ, թե համաժողովն ի՞նչ արդյունքների հանգեց կամ ո՞րն էր գլխավոր ուղերձը: Մի տեսակ արդեն ավանդույթ է դարձել, որ Ա. Աբրահամյանը գալիս է Երեւան, խոսում է ինչ-ինչ ակտիվ նախաձեռնությունների մասին եւ հետո եւս մեկ տարի լռում է: Լավ, Նիկոլ Փաշինյանի մասին դատապարտող հայտարարություն չանելն ու բավարարվելը միայն քննադատող ելույթով դեռ մի կողմ, բայց Ռուսաստանի հայերի միությունը գոնե կարող էր չէ՞ կոշտ արձագանքել, որ ԱԺ ամբիոնից արդեն ասվում է, որ Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ-ից:

Իսկ Արեւմուտքը շարունակում է երկակի ստանդարտներ բանեցնել: ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ ԺՈԶԵՊ ԲՈՐԵԼԸ ո՛չ ավել, ո՛չ պակաս հայտարարել է, թե` «Ագրեսորը չի կարող թելադրել հրադադարի պայմանները»: Ո՛չ, բոլորովին էլ նա նկատի չունի Ադրբեջանին, այլ հերթական հակառուսական ելույթն է ունեցել: Անդրադառնալով վերոնշյալին` Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Գեւորգ Մելիքյանը նշում է. «Տես է, երբ իրենց պետք է, լավ էլ հասկանում են միջազգային հարաբերություններում անարխիկ համակարգի եւ հակամարտային միջավայրի առանձնահատկությունները, եւ որ ագրեսորը չի կարող իր պայմանները թելադրել հրադադարի, խաղաղության, սահմանագծման/զատման կամ այլ հարցերում` լինի Գերմանիան, Ճապոնիան, Ռուսաստանը, Ադրբեջանը կամ Թուրքիան: Մնում է պարզել, թե այդ ի՞նչ փոխվեց, որ հանկարծ Ադրբեջանն ագրեսորի կարգավիճակից վերածվեց «ուժ կիրառելու լեգիտիմ իրավունք» ունեցողի»:

Զարմացած է «Իրավունք»-ը

https://iravunk.com/sim/?p=286231&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը