Ի՞նչ ներողություն, եթե չկան աշխատանքից ազատվածներ. Զարմանք

Զարմանք

Այն, որ ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆՆ անցել է Գեբելսյան քարոզչության, փաստեց հենց հեռուստատեսությունը` իր ուշացած ներողությամբ: Երկրի պետական Առաջին ալիքը բարձրացված աղմուկից հետո` ստիպված եղավ ներողություն խնդրել` իր խայտառակ ռեպորտաժի համար, որտեղ արցախյան բարբառով կոշիկի մասին խոսակցությունը ներկայացրել էին` իբրեւ Բագրատ սրբազանի շարժման հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու խոսակցություն։ «Արցախի բարբառի կամայական թարգմանությունը «վրիպակ» չէ, այլ՝ միտումնավոր մոլորեցում», - արձանագրում է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը: Պատմաբան Վահե Սարգսյանն էլ հիշեցնում է` այսպես «վրիպակներով» էլ Արցախը հանձնեցին, ու իրենց թվում է՝ մի օր ներողություն կհայցեն, կանցնի, կգնա... Եվ, իսկապես, ի՞նչ ներողություն, եթե չկան աշխատանքից ազատվածներ: Ու սա՞ է ՀՀ քաղաքացիների վճարած հարկերի հաշվին պահվող պետական հեռուստաալիքը:

Նիկոլական Հայաստանում ո՛չ Հանրայինն է իր տեղում, ո՛չ էլ որոշ մշակութային գործիչներ, թեպետ այս դեպքում մեծ մեղք է սույն անձին մշակութային գործիչ անվանելը: Իշխանությունը, ձեռքերը փրփուրներին գցած, էլ չգիտի ինչպես վարկաբեկի Բագրատ սրբազանի շարժումը, ուստի` գործի է դրել նաեւ դերասան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶՈՅԱՆԻՆ, որն, ի դեպ, 44-օրյա պատերազմից հետո ուրախանում էր, թե Ալիեւի դեմքին հանգստություն է իջել: Նա սոցցանցում մի միտք է «երկնել», թե` «Բագրատ սրբազանին եթե սափրեն, «դհոլչի» Արթուրին կնմանվի...»: Ու այդ ցինիկ եւ լկտի գրառումը տարածում են նիկոլական լրատվականներով ու Փաշինյանի ընտանիքին պատկանող կայքով: Եվ սա՞ է պետական քարոզչամեքենայի մակարդակը, ինչ խոսք, ռեկորդային է, երբ հնարավոր է իջնել պլինտուսի մակարդակից էլ ավելի ներքեւ: «Իսկ այդ նույն Հովիկ անունով թյուրիմացությունը չի նկատե՞լ, որ իր սիրելի Նիկոլը շատ նման է Էլչիբեյին, իսկ ԱԽՔ-ի Արմենն էլ Էրդողանի երիտասարդ «կրկնօրինակն» է...», - հարց է բարձրացնում Շիրակի պետական համալսարանի պատմության եւ փիլիսոփայության ամբիոնի դասախոս, քաղաքագետ Գագիկ Համբարյանը:

Ինչ խոսք, Նիկոլ Փաշինյանի պաշտպանությունը ստանձնած ջահակիրները մեկը մյուսից ավելի «ունիկալ» են: Սփյուռքի հատուկ հանձնակատար ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆՆ էլ հայտարարել է, թե` Բագրատ սրբազանին չի տեսնում վարչապետի պաշտոնում: Ով խոսի, խոսի, բայց Զարեհը խոսելու տեղ ունի՞: Ինչպես ամերիկաբնակ քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն է պնդում, Սփյուռքում, նույնիսկ իր հայրենի քաղաք Լոս Անջելեսում, հանրային բաց հանդիպման մասնակցելու համարձակություն չունեցողն ինչպե՞ս կարող է ինքն իրեն Սփյուռքի հանձնակատարի պաշտոնում տեսնել, բայց Բագրատ սրբազանին վարչապետի պաշտոնում` ոչ: Ի դեպ, քաղաքագետն ուշագրավ հարց է բարձրացնում. «Նիկոլի այս ծառային հաջորդ անգամ հարցրեք` ե՞րբ է պատրաստվում այցելել օդային ճանապարհով ընդամենը մեկ ժամ հեռավորության վրա գտնվող Իրանի հայկական համայնք»:

Երբ տխրեք մեր երկրում տիրող իրավիճակից ու Նիկոլի իշխանությունից, հիշեք, որ աշխարհում Սերբիա կա, որտեղ իշխանության է ԱԼԵՔՍԱՆԴՐ ՎՈՒՉԻՉԸ։ Այս մասին գրում է քառօրյա եւ 44 օրյա պատերազմի մասնակից Հակոբ Պէրպէրեանը: Պարզվում է` չեմպիոնության վերջին խաղին, երբ բասկետբոլի ազգային լիգան` «Պարտիզանը», 59-47 հաշվով առաջատար էր, մրցավարները անսպասելի որոշում են խաղը դադարեցնել` պատճառաբանելով, թե «Պարտիզանի» երկրպագուները հայհոյում են իշխանություններին։ «Պարտիզանի» բասկետբոլիստները 2 ժամ խաղահրապարակում սպասում են խաղի վերսկսմանը, երկու ժամ հետո` տեսնում են անհույս է, չի վերսկսվելու, թողնում ու գնում են տներով։ Իսկ հետո` մրցավարներն ու մրցակիցները հանկարծ հայտնվում են խաղահրապարակում ու հայտարարում` խաղը շարունակելու մասին։ Բնականաբար, «Պարտիզանի» բասկետբոլիստները չեն մասնակցում, քանի որ արդեն տուն էին գնացել: Եվ արդյունքում գրանցվում է «Պարտիզանի» տեխնիկական պարտությունը։ 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում