«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Մշակութային խաչմերուկ՝ հինգ երկրների արվեստագետների եւ արվեստասերների համար

Մշակութային

Գեղագիտության ազգային կենտրոնի հրավերով մայիսի 31-ից հունիսի 17-ը Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Իտալիայից ժամանակակից արվեստագետներ վարպետության դասեր, աշխատարաններ, կլոր սեղան-քննարկում և հանդիպումներ կունենան Հայաստանում։

ԳԱԿ-ն իր երևանյան և մարզային ստորաբաժանումներով կդառնա արվեստային մեծ հարթակ այդ արվեստագետների համար՝ իրականացնելու և ներկայացնելու իրենց նախագծերն ու փորձը, փոխանցելու գիտելիքներն ու հմտությունները հայ պատանիներին և երիտասարդներին, հանդիպելու և փորձի փոխանակում ունենալու Հայաստանի տարբեր համայնքների արվեստագետների հետ։

Կերպարվեստ, թատերարվեստ, պարարվեստ, տիկնիկագործություն, թանգարանային գործ… նախագծի ընդգրկումը լայն է և շատ հետաքրքիր։ Այն դառնալու է մշակութային խաչմերուկ հինգ երկրների արվեստագետների և արվեստասերների համար։

Մասնակից արվեստագետներն են.

Շադի Վեդայի (Իրան) / տիկնիկագործություն

Շադի Վեդային բազմապլան արվեստագետ է. զբաղվում է նկարչությամբ, նկարազարդմամբ, վիզուալ պատմվածքների ստեղծմամբ, նիշերի ձևավորմամբ, թվային և անալոգային լուսանկարչությամբ, պապիե մաշեով, լինո/փայտափորագրությամբ և այլն: Մասնակցել է մի շարք խմբակային ցուցադրությունների աշխարհի տարբեր երկրներում, արժանացել մրցանակների: Նկարչության, գրաֆիկ դիզայնի, գրքերի ձևավորման փորձառությունից բացի, Շադի Վեդային նաև արվեստ է դասավանդել Իրանում՝ ինչպես հանրակրթական դպրոցում, այնպես էլ՝ բուհում:

Զաալ Աբաշիձե (Վրաստան) / պատմաբան

Զաալ Աբաշիձեն պատմական գիտությունների դոկտոր է, Կորնելի Կեկելիձեի անվան վրացական ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրենը: Միջնակարգ և բարձրագույն կրթության ոլորտում ավելի քան 35 տարվա աշխատանքային փորձ ունի: Զաալ Աբաշիձեն զբաղվում է ձեռագրերի ուսումնասիրման, պահպանման և ներկայացման հարցերով: Իր ղեկավարած կենտրոնում գործում է արևելյան և հայկական ձեռագրերի բաժինը, որտեղ աշխատում են Վրաստանում հայտնի հայագետներ:

Հերվե Ալեքսանդր (Ֆրանսիա) / գեղանկարչություն

Գեղանկարչության ոլորտում շուրջ 40 տարվա ճանապարհ անցած Հերվե Ալեքսանդրի աշխատանքների առանցքում տարբեր երկրների մշակույթներն ու այն գեղեցկությունն է, որ շրջապատում է մեզ բոլորիս: Նրա գործերը ճանաչելի են իրենց վառ գույներով, հաճախ՝ անսովոր ֆորմաներով: Սիրում է աշխատել նոր էքսպերիմենտալ տեխնիկաներով, համագործակցել տարբեր արվեստագետների և խմբերի հետ: Ունեցել է շուրջ 150 ցուցահանդես աշխարհի ավելի քան 50 երկրում:

Դանիելա Դելերչի (Իտալիա) / պարարվեստ

Խորեորգրաֆ, պարային ռեժիսոր Դանիելա Դելերչին միջազգային ճանաչում է ձեռք բերել բալետի ավանդական կառուցվածքի մեջ ներմուծած իր նորարարությունների շնորհիվ: Իր աշխատանքներում նա սինթեզում է արվեստի տարբեր տեսակներ ու տարրեր, ինչպես օրինակ՝ ճարտարապետությունը, լուսային, քաղաքային, տեքստիլ դիզայնը և այլն: Համագործակցում է տարբեր արվեստագետների և կենտրոնների հետ ողջ աշխարհում: Աշխատում է նաև որպես պարուսույց և ուսումնասիրում կարևոր ու նորարարական թեմաներ, ինչպիսին է, օրինակ, նոր տեխնոլոգիաների ազդեցությունը մարդու վարքի վրա:

Լուսիան Հոգ (Շվեյցարիա) / թատերարվեստ

Դրամատուրգ, ռեժիսոր Լյուսիեն Հոգի պիեսները բեմադրվել են Շվեյցարիայի և Գերմանիայի տարբեր թատրոններում: Նա նաև դասավանդում է, վարպետության դասեր անցկացնում աշխարհի տարբեր երկրներում: Որպես դրամատուրգ շատ է սիրում հետևել բեմադրական պրոցեսին: Գրում է ամենուր՝ ճանապարհին, հանգստի ժամին, նստած, թե քնած (ինչպես ինքն է կատակում): Շատ հետաքրքրված է հազվագյուտ կենդանիներով և ծաղիկների չորացմամբ, նաև գրողների ֆուտբոլային թիմի պաշտպանն է:

Ուսումնաճանաչողական և ստեղծագործական այս նախագիծը կիրականացվի Երևանում, Վանաձորում և Գորիսում: Այն հրաշալի հնարավորություն է մարզային արվեստասեր հանրության համար՝ ծանոթանալու միջազգային արվեստագետներին և նրանց ստեղծած արվեստին, ստեղծագործելու և ներկայացնելու տվյալ մարզի ազգային մշակութային ավանդույթներն ու հնարավորությունները:

Հրավիրյալ արվեստագետներին ևս մշակութային օրակարգ է սպասվում։ Հայկական արվեստին ու մշակույթին ավելի լավ ծանոթանալու համար նախատեսվում են այցելություններ թանգարաններ և արվեստի այլ կենտրոններ։ Նրանք նաև հանդիպումներ կունենան հայ ժամանակակից արվեստագետների հետ:

Նախագծի մեկնարկը կտրվի մայիսի 31-ին: Նախագիծն իրականացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ։

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան