Նորից հայաստանյան գործերին բացահայտ խառնվեց ամերիկյան ԿՀՎ-ն

Վերլուծություն

Օ­տա­րերկր­յա, հատ­կա­պես՝ բրի­տա­նա-ա­մե­րիկ­յան հա­տուկ ծա­ռա­յութ­յու­նն­երի ղե­կա­վա­րութ­յան հետ Նի­կո­լի շփում­նե­րը թեեւ միշտ էլ տա­րաբ­նույթ հար­ցե­րի եւ մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րի տե­ղիք են տա­լիս, սա­կայն ժո­ղովր­դի հետ ա­մեն ինչ կիս­վե­լու հար­ցում «պատ­րաս­տա­կամ», «ժո­ղովր­դա­կան վար­չա­պե­տի» տե­ղե­կատ­վութ­յան պա­տաս­խա­նա­տու­նե­րը բա­վա­րար­վում են միայն ո­չինչ չա­սող տե­ղե­կատ­վութ­յամբ: Իսկ ա­հա վեր­ջին՝ ա­մե­րիկ­յան ԿՀՎ-ի փոխտ­նօ­րե­նի հետ հան­դիպ­ման մա­սին ան­գամ այդ չնչին տե­ղե­կատ­վութ­յու­նը վար­չա­պե­տի կայ­քում ներ­կա­յաց­ված չէ:

ԻՆՉՈՒ ԷՐ ԵԿԵԼ ԿՀՎ-Ի ՓՈԽՏՆՕՐԵՆԸ

Ու­րեմն, այդ ի՞նչ գեր­գաղտ­նի բա­ներ է քննար­կում Նի­կո­լը MI-6-ի կամ ԿՀՎ-ի շե­ֆութ­յան հետ, որ ան­գամ մո­տա­վոր թե­մա­ներն են պա­հում յոթ փա­կի տա­կի գաղտ­նիք: Արդ­յուն­քում, տա­րած­վում են տա­րաբ­նույթ են­թադ­րութ­յու­ններ, եւ ԿՀՎ-ի ղե­կա­վա­րի տե­ղա­կալ Դեյ­վիդ Քո­հե­նի նա­խօ­րեի այցն էլ բա­ցա­ռութ­յուն չէր:

Որ Քո­հե­նը Հա­յաս­տա­նում, Նի­կո­լից զատ, մեկ էլ ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նի հետ հան­դի­պեց, կա­րե­լի է հաս­կա­նալ: Ար­մենն այն­քան է շփվել MI-6-ի ե ԿՀՎ-ի հետ, որ ե­րե­ւի ար­դեն հա­րա­զա­տի տեղ է անց­նում: Ու այն տպա­վո­րութ­յունն է, որ Նի­կո­լից հե­տո նրան հան­դի­պե­լով, Քո­հե­նը պետք է բա­ցատ­րեր՝ ինչ կա, ինչ չկա, ինչ կա­րե­լի է ա­նել, ինչ չի կա­րե­լի: Կարճ ա­սած, այս դեպ­քում կա­րե­ւո­րը Նի­կո­լի հետ հան­դի­պումն էր:

­Թե որն էր Հա­յաս­տան այս չպլա­նա­վոր­ված այ­ցի պատ­ճա­ռը, փոր­ձա­գի­տա­կան ո­րո­շա­կի շրջա­նակ­նե­րում պտտվում է եր­կու հիմ­նա­կան վար­կած: Ա­ռա­ջին վար­կա­ծով՝ ԱՄՆ-ում, ա­վե­լի կոնկ­րետ՝ ա­րեւմտ­յան, այս­պես ա­սած, «խոր­քա­յին պե­տութ­յան» ներ­սում մտա­հո­գութ­յուն­ներ կան, որ ի­րենց հա­րա­զա­տա­ցած Նի­կո­լը, նրանով էլ՝ Ար­մենը, Ա­լենը եւ մյուս­նե­րը կա­րող են եւ այլեւս իշ­խա­նութ­յան ղե­կին չլի­նել, քա­նի որ Հա­յաս­տա­նում լայ­նա­ծա­վալ քա­ղա­քա­ցիա­կան անհ­նա­զան­դությունն ու­ժե­ղա­նում է: Հ­րա­պա­րա­կավ, դա դեռ այդ­քան էլ տե­սա­նե­լի չէ: Սա­կայն «շպիո­նա­կան» մա­կար­դակ­նե­րում ու­նեն ի­րենց տես­լա­կանն ու հաշ­վարկ­նե­րը: Այդ թվում, որ Նի­կո­լին հե­ռաց­նե­լու ռեալ հե­ռան­կար տես­նե­լու դեպ­քում հա­յաս­տան­յան հան­րութ­յան առն­վազն կե­սը պատ­րաստ է փո­ղոց դուրս գալ: Ա­վե­լին, այդ մի­տու­մը նաեւ աշ­խար­հի հա­յա­շատ հատ­ված­նե­րում տա­րած­վե­լու լուրջ մի­տում ու­նի, ա­ռա­վել եւս այն բա­նից հե­տո, երբ վեր­ջին օ­րե­րին Նի­կոլն ու նրա շրջա­պատն ու­ղիղ ար­շավ են սկսել Հայ ե­կե­ղե­ցու դեմ: Այ­սինքն, ըստ այս վար­կա­ծի, Քո­հե­նի այ­ցի նպա­տա­կը Փա­շին­յա­նին «դուխ», անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­ներ տալն էր, որ հան­կարծ սե­փա­կան վա­խե­րից ել­նե­լով, չփոր­ձի իշ­խա­նութ­յու­նը տալ՝ գլու­խը պրծաց­նե­լու խոս­տում­նե­րի դի­մաց: «Ավ­տո­րի­տար ոս­տի­կա­նա­կան պե­տութ­յու­նում, ո­րին ա­ջակ­ցում է Արեւ­մուտ­քը (ԵՄ եւ ԱՄՆ), սկսում է ա­ճել մտա­վա­խութ­յու­նը, որ հա­յե­րը կա­րող են ի­րա­կա­նում հետ վերց­նել ի­րենց եր­կի­րը գլո­բա­լիս­տա­կան ​​կա­բա­լա­յից եւ մե­կընդ­միշտ տա­պա­լել Փա­շին­յա­նի ռե­ժի­մը։ Ժա­մա­նա­կը ցույց կտա, թե ով կհաղ­թի գլո­բա­լիստ­նե­րի եւ հայ ժո­ղովր­դի միջ եւ այս շախ­մա­տա­յին մրցա­խա­ղում, բայց մի­գու­ցե Արեւ­մուտ­քը սկսում է կորց­նել վե­րահս­կո­ղութ­յու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սի վրա»,- գրում է այս թեզն ա­ռաջ տա­նող աղբ­յուր­նե­րից մե­կը:

Մ­յուս տե­սութ­յու­նը, ո­րը, սա­կայն, մա­սամբ իր մեջ պա­րու­նա­կում է ա­ռա­ջի­նի տար­րե­րը, այն է, որ Ա­րեւ­մուտ­քում կան լուրջ մտա­հո­գութ­յուն­ներ, որ ներ­կա ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լը կա­րող է գլո­բալ ի­մաս­տով ճամ­բա­րա­փոխ լի­նել: Այդ մտա­վա­խութ­յուն­նե­րը սրվել են Նի­կո­լի վեր­ջին մոս­կով­յան այ­ցից հե­տո, նաեւ աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով Վ­րաս­տա­նի օ­րի­նա­կը: Այն է, վրա­ցա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րը ԽՍՀՄ-ի տա­պա­լու­մից ի վեր, ան­կախ, թե ով էր իշ­խա­նութ­յան ղե­կին, ընդգծ­ված կեր­պով ա­րեւմտ­յան վեկ­տո­րի վրա էին: Այն աս­տի­ճան, որ մեր­ժում էին ան­գամ մտնել այն կա­ռույց­ները, որ­տեղ կար Ռու­սաս­տա­նը, մաս­նա­վո­րա­պես՝ «3+3» ձե­ւա­չա­փի օ­րի­նա­կով: Բայց ա­հա, այն կար­գի են փո­խել կուր­սը, որ ոչ միայն ա­րեւմտ­յան «շպիոն­նե­րի» գոր­ծու­նեութ­յու­նը խիստ սահ­մա­նա­փա­կող օ­րենք­ներ են ըն­դու­նում, այլ բա­ցա­հայտ կեր­պով հայ­տա­րա­րում են, թե Ա­րեւ­մուտ­քի հիմ­նա­կան ծրա­գի­րը ոչ թե Վ­րաս­տա­նի վի­ճա­կը բա­րե­լա­վելն է, այլ եր­կի­րը ոչն­չաց­նե­լը՝ հա­նուն Ռու­սաս­տա­նի դեմ պայ­քա­րի: Օ­րի­նակ, վար­չա­պետ Ի­րակ­լի Կո­բա­խի­ձեի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը, թե՝ «2022 թվա­կա­նի սկզբից լուրջ շա­հագրգռ­վա­ծութ­յուն կա Վ­րաս­տա­նում «երկ­րորդ ճա­կատ» բա­ցե­լու հար­ցում, ո­րը կթու­լաց­նի Ռու­սաս­տա­նի դիր­քե­րը, բայց դա կկոր­ծա­նի մեր եր­կի­րը: Այդ հե­տաքրք­րութ­յու­նը պահ­պան­վում է նաեւ այ­սօր»: Ա­վե­լին, որ ար­դի աշ­խար­հում կա «գլո­բալ պա­տե­րազ­մի կու­սակ­ցութ­յուն», ո­րը բա­ցար­ձա­կա­պես չի հե­տաքրքր­վում Վ­րաս­տա­նի ճա­կա­տագ­րով, եւ ն­րա միակ շա­հը Ռու­սաս­տա­նի դիր­քե­րի թու­լա­ցումն է:

Այ­սինքն, ե­թե Վ­րաս­տանն իր դա­սա­կան ա­րեւմ­տա­մե­տութ­յամբ, այս պա­հին գրե­թե Ա­րեւ­մուտ­քին բա­ցա­հայտ թշնա­մի, այն է՝ իր եր­կի­րը կոր­ծա­նել ցան­կա­ցող է ներ­կա­յաց­նում, ո՞րն է ե­րաշ­խի­քը, որ Նի­կոլն էլ այդ ուղ­ղութ­յամբ չի գնա: Ա­ռա­վել եւս, որ տա­րա­ծաշր­ջա­նա­յին եր­րորդ եր­կի­րը՝ Ադր­բե­ջանն էլ իր հեր­թին է ցու­ցադ­րա­բար հետ քաշ­վել Ա­րեւ­մուտ­քից, նաեւ շատ լավ հաս­կա­նա­լի է տա­րա­ծաշր­ջա­նա­յին մեծ եռ­յա­կի երկր­նե­րի դիր­քո­րո­շու­մը: Այ­սինքն, ե­թե Վ­րաս­տա­նի իշ­խա­նա­փո­խութ­յու­նը չհա­ջող­վի, ա­պա Նի­կո­լը տա­րա­ծաշր­ջա­նում մնում է «ճեր­մակ ագ­ռա­վի» վի­ճա­կում՝ բո­լոր կող­մե­րից շրջա­պատ­ված եւ մե­կու­սաց­ված: Իսկ այդ դեպ­քում, ըստ նշված վար­կա­ծի, ա­րեւմտ­յան հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րի մոտ շատ մեծ է մտա­վա­խութ­յու­նը, որ Նի­կո­լին եր­կու տար­բե­րակ է մնում՝ իշ­խա­նութ­յունն անձ­նա­կան անվ­տան­գութ­յան ե­րաշ­խիք­նե­րի դի­մաց հանձ­նե­լը կամ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ճամ­բա­րա­փո­խութ­յու­նը, ա­ռա­վել եւս, որ այդ­պես էլ Մոսկ­վա­յի հետ վեր­ջին կա­մուրջ­նե­րը չի այ­րում: Եվ Քո­հե­նի այցն էլ, ըստ վար­կա­ծի, նրան մա­սամբ ճնշելն էր՝ մի շարք կոմպ­րո­մատ­ներ հի­շեց­նե­լով, մա­սամբ՝ մի վա­խե­ցի, պետք ե­ղավ, տեր կկանգ­նեք:

ԻՆՉՈՒ ՆԻԿՈԼԸ ԳՆԱՑ ԹԵՀՐԱՆ

­Քո­հե­նի այ­ցի հետ կապ­ված մեկ այլ վար­կած էլ կա, ո­րի հա­վա­նա­կա­նութ­յու­նը փոքր է թվում: Այն է՝ ե­կել էր բա­ցա­ռա­պես կոնկ­րետ հանձ­նա­րա­րա­կան­ներ տա­լու հա­մար: Մի­գու­ցեեւ հանձ­նա­րարա­կա­ննե­րը նրա այ­ցի մեջ կա­յին, բայց դա բուն պատ­ճառ հա­զիվ թե լի­ներ. ըն­դա­մե­նը հանձ­նա­րա­րա­կան­նե­րի հա­մար ա­մե­րի­կա­ցի­նե­րը դես­պան ու­նեն, դա նրա գոր­ծա­ռույթն է: Ու չմո­ռա­նանք, որ երբ ԱՄՆ-ի հետ կապ­ված ինչ-ինչ դրվագ­նե­րով քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ են մտնում հա­տուկ ծա­ռա­յութ­յուն­նե­րը, դա սո­վո­րա­բար լի­նում է այն դեպ­քե­րում, երբ պետ­քար­տու­ղա­րութ­յան լծակ­նե­րը սկսում են չբա­վա­րա­րել, եւ կա­րիք է ա­ռա­ջա­նում այլ լծակ­ներ կի­րա­ռել՝ դրա­նով օգ­նե­լով դես­պան­նե­րին կամ պետ­քար­տու­ղա­րութ­յան այլ պաշ­տոն­յա­նե­րի: Արդ­յուն­քում, ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք է ստա­նում երկ­րորդ վար­կա­ծը, ո­րն իր մեջ նե­րա­ռում է բո­լոր հնա­րա­վոր տար­բե­րակ­նե­րը:

­Սա­կայն էլ ա­վե­լի կա­րե­ւոր է այն հար­ցը, թե Քո­հե­նի այս այ­ցը որ­քա­նո՞վ է է­ֆեկ­տիվ: Այ­ցին հա­ջոր­դած Նի­կո­լի քայ­լերն այդ հար­ցի հստակ պա­տաս­խա­նը չեն տա­լիս՝ նո­րից աչ­քի ընկ­նե­լով եր­կա­կի բնույ­թով: Այս­պես, հա­զիվ ԿՀՎ-ի փոխ­նա­խա­գա­հին տուն ճամ­փած, Նի­կո­լը վա­զեց Թեհ­րան: Ա­ռիթ կար՝ Ռաի­սիի մահ­վան հա­մար տե­ղում ցա­վակ­ցե­լը: Բայց ա­սել, թե Նի­կոլն այն­քան էր վշտա­ցել Ի­րա­նի նա­խա­գա­հի մահ­վան հետ կապ­ված, որ ան­պայ­ման ու­զում էր տե­ղում ցա­վակ­ցու­թուն հայտ­նել, միամ­տութ­յուն կլի­ներ: Ա­ռա­վել եւս, երբ, ըստ տա­րած­ված լու­րի, Ռաի­սին երկ­րորդ ան­գամ էր հե­տաձ­գել Հա­յաս­տան գալն ու Նի­կո­լի հետ հան­դի­պե­լը: Ս­րան էլ գու­մա­րած այն լու­րե­րը, թե Մ­հեր Գ­րի­գոր­յա­նի վեր­ջին ի­րա­նա­կան այ­ցի ժա­մա­նակ Ռաի­սին չա­փա­զանց կոշտ մե­սիջ­ներ էր փո­խան­ցել: Վեր­ջա­պես, այն դեպ­քում, երբ Բ­լին­քե­նը, ոտ­նա­հա­րե­լով ան­գամ տար­րա­կան բա­րո­յա­կա­նութ­յան նոր­մե­րը, հրա­պա­րա­կավ հայ­տա­րա­րեց, թե չեն ցա­վակ­ցե­լու Ի­րա­նին (չնա­յած դրա հա­մար, ե­րե­ւի, Ռաի­սին այն աշ­խար­հում ի­րեն ա­վե­լի լավ զգաց), ու Նի­կոլն այդ­պես «ի­րեն է կո­տո­րում», ա­պա դա ակ­նար­կում է Քո­հե­նի այ­ցի փոքր է­ֆեկ­տի­վութ­յան մա­սին:

ԹԵՀՐԱՆԻ ԱԿՆԱՐԿՆԵՐԸ

Չ­նա­յած, Նի­կո­լի ի­րա­նա­կան այ­ցին կա­րե­լի է նաեւ այս կող­մից նա­յել: Այն, որ այս խա­ռը պա­հին, Ռաի­սիի հու­ղար­կա­վոր­ման ա­րա­րո­ղութ­յու­նից ա­ռաջ Նի­կո­լին ըն­դու­նեց ոչ միայն Ի­րա­նի նա­խա­գա­հի պաշ­տո­նա­կա­տար Մո­համ­մադ Մոհ­բե­րին, այլ նաեւ երկ­րի փաս­տա­ցի ղե­կա­վա­րը՝ Գե­րա­գույն ա­ռաջ­նորդ Սե­յեդ Ա­լի Խա­մե­նեին, ի­հար­կե, խո­սում է այն մեծ կա­րե­ւո­րութ­յան մա­սին, որ Ի­րա­նը տա­լիս է հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յա­նը, նաեւ, որ Ռաի­սիի մա­հը դրա­նում բան չի փո­խել: Ա­ռա­վել եւս, որ ա­յա­թոլ­լահ Խա­մե­նեին շատ պարզ ի ցույց դրեց ի­րա­վի­ճա­կը. «Ես ընդգ­ծում եմ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան ընդ­լայ­նու­մը` ել­նե­լով հա­րա­բե­րութ­յուն­նե­րի ռազ­մա­վա­րա­կան բնույ­թից, սա­կայն կար­եւորն այն է, որ Ի­րա­նի եւ Հա­յաս­տա­նի հա­րա­բե­րութ­յուն­ներն ու­նեն հա­կա­ռա­կորդ­ներ, այդ իսկ պատ­ճա­ռով եր­կու երկ­րին առնչ­վող հար­ցե­րին պետք է զգու­շութ­յամբ եւ­ ու­շադ­րութ­յամբ մո­տե­նալ»:

­Թե ով­քեր են այդ հա­կա­ռա­կորդ­նե­րը եւ ում մի­ջո­ցով են մտել հայ-ի­րա­նա­կան եւ տա­րա­ծաշր­ջա­նա­յին հա­րա­բե­րութ­յու­ննե­րում «մա­տի եւ մա­տա­նու» ա­րանքը, հայտ­նի պատ­մութ­յուն է, եւ այդ մա­սին ու­ղիղ Նի­կո­լին ա­սե­լը հե­տաքր­քիր մե­սիջ է: Հաշ­վի առ­նե­լով, որ հե­տաքր­քիր խո­սակ­ցութ­յուն­ներ կան Նի­կո­լի այս այ­ցի ի­րա­կան պատ­ճառ­նե­րի մա­սին: Այս­պես, հան­գուց­յալ նա­խա­գահ Ռաի­սին, թեեւ ու­ներ հա­մե­մա­տա­բար մեղմ, դի­վա­նա­գի­տա­կան մո­տե­ցում­նե­րի կողմ­նա­կից գոր­ծ­չի հա­մա­րում, բայց է­լի, կրկնենք, սկսել էր ծանր մե­սիջ­ներ ուղ­ղել Նի­կո­լին: Այն աս­տի­ճան, որ Մ­հեր Գ­րի­գոր­յա­նի վեր­ջին այ­ցի հետ կապ­ված կա­յին խո­սակ­ցութ­յուն­ներ, թե Ռաի­սին զայ­րա­ցած, ա­ռանց հրա­ժեշտ տա­լու է դա­դա­րեց­րել նրա հետ հան­դի­պու­մը: Իսկ ա­հա Մոհ­բե­րի մա­սին այլ խո­սակ­ցութ­յուն­ներ կան: Նա հա­մար­վում է գե­րա­գույն ա­ռաջ­նոր­դին շատ մոտ կանգ­նած անձ­նա­վո­րութ­յուն եւ ու­նի Ռաի­սիի հա­մե­մատ շատ ա­վե­լի կոշտ քայ­լե­րի կողմ­նա­կից գոր­ծ­չի հա­մա­րում: Ընդ ո­րում, խոս­վում է նաեւ, որ ա­ռա­ջի­կա ընտ­րութ­յուն­նե­րին հենց նա է լի­նե­լու իշ­խա­նութ­յուն­նե­րի թեկ­նա­ծուն, այն է՝ երկ­րի հիմ­նա­կան, այլ ոչ թե ժա­մա­նա­կա­վոր նա­խա­գա­հը: Այ­սինքն, մեծ է հա­վա­նա­կա­նութ­յու­նը, որ Նի­կո­լի ուղ­ղութ­յամբ Ի­րա­նի հա­մե­մա­տա­բար մեղմ քա­ղա­քա­կա­նութ­յու­նը կա­րող է կտրուկ սրվել, եւ «գծե­րը ստու­գե­լու» հա­մար էլ, թե­րեւս, Նի­կո­լը մեկ­նեց Թեհ­րան: Ու երբ այ­ցի ըն­թաց­քում նրան գե­րա­գույն ա­ռաջ­նո­դի մա­կար­դա­կով ի ցույց են դնում «հա­կա­ռա­կորդ­նե­րի» առ­կա­յութ­յան փաս­տը, դրա­նով էլ՝ հա­յաս­տան­յան ներ­կա քա­ղա­քա­կան կուր­սի ա­նըն­դու­նե­լիութ­յու­նը, ա­պա Նի­կո­լի հա­մար դա պետք է որ շատ լուրջ ա­հա­զանգ լի­նի:

Ասենք այն, որ Ի­րա­նից վե­րա­դառ­նա­լով, Նի­կոլն ԱԺ-ում հեր­թա­կան ան­գամ ի ցույց դրեց, մեղմ ա­սած, նյար­դա­յին ռեակ­ցիա՝ Լու­կա­շեն­կո­յից գնալ-հաս­նե­լով մին­չեւ Պապ թա­գա­վոր, դա ա­վե­լի շատ նման էր նրան, որ Նի­կո­լի շուրջ օ­ղա­կը շա­րու­նա­կում է սեղմ­վել՝ հաս­նե­լով ծայ­րա­հե­ղութ­յան: Մի կող­մից՝ ա­մե­րի­կա­ցի­ներն են՝ ԿՀՎ-ով, մյուս կող­մից էլ ին­չեր կա­րող էին նրան ա­սել Ի­րա­նի գե­րա­գույն ա­ռաջ­նորդն ու նա­խա­գա­հի պաշ­տո­նա­կա­տա­րը՝ տե­սախ­ցիկ­նե­րից հե­ռու:

 

https://iravunk.com/sim/?p=284211&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը