Առանց մշակույթի` ժողովուրդը դատապարտված է վաղվա օր չունենալուն. Գարեգին Դավթյան

Տեսանյութեր

Հաշվի առնելով ներկայիս քաղաքական լարված իրավիճակը՝ երբեմն փախուստը իրականությունից օգնում է առավել սթափ դատել եւ վերլուծել: Իսկ իրականությունից փախուստի լավագույն միջոցը` մշակույթն ու արվեստն է, որը օգնում է լիցքաթափվել, խորհել եւ կրկին տրվել իրականության ճիրաններին: «Իրավունք»-ը զրուցել է մի արվեստագետի հետ, ով այս տարի պատրաստվում է իր 70-ամյակն առավել հիշարժան դարձնել՝ հեղինակային ցուցահանդեսով: Նրա հեղինակային աշխատանքները զարդարում են Երեւանը, որոնցից են Նանսեի, Հերմեսի արձանները եւ այլն: Խոսքը` ԳԱՐԵԳԻՆ ԴԱՎԹՅԱՆԻ մասին է՝ Նկարիչների միության անդամ, Գեղարվեստի ակադեմիայի քանդակագործության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, դասախոս, Հռոոմի պապի ոսկե շքանշանակիր, տասնյակ ցուցահանդեսների հեղինակ, որոնցից մեկը տեղի է ունեցել Իտալիայում, որտեղ արժանացել է «Գրան Պրի» մրցանակին, այնուհետ երկար տարիներ եղել նույն մրցույթի ժյուրիի անդամ:

«ՑԱՎՈՔ, ԱՅԴ ԵՐԱՆԵԼԻ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ԱՆՑԱՆ»

Պարոն Դավթյան, ընդհանուր հաշվով քանի՞ արձանի հեղինակ եք, որոնք այժմ զարդարում են մայրաքաղաքի փողոցները:

— Իրականում արձանների քանակով չէ որոշվում քանդակագործի, հեղինակի չափը, բնականաբար, նաեւ նրա նշանակությունը դրանով չի որոշվում: Ես եմ հեղինակել Գյուլբեկյանի արձանը, Իրաքի հյուսիսում տեղի ունեցած ցեղասպանությանը նվիրված հուշարձանը, մի շարք հուշատախտակներ: Շատ կան, տարբեր աշխատանքներ ունեմ:

— 1990 թվականին արժանացել եք Հռոմի պապ Հովհաննես Պողոս Երկրորդի ոսկե մեդալին

— Այո, այն ժամանակ դեռ Սովետական Միությունում էինք: Դանթեին նվիրված միջոցառմանն եմ դա ստացել, որն իմ առաջին խոշոր միջազգային մրցանակն էր:

Դուք բազում ցուցահանդեսների հեղինակ եք, հանդես եք եկել տարբեր երկրներում, ներկայացրել Ձեր աշխատանքները: Ինչպես նաեւ Իտալիայում ստացել եք «Գրան Պրի» մրցանակը:

— Ցավոք, այդ երանելի ժամանակները անցան, եւ այժմ այդ մրցույթն ակտուալ չէ: Դա հնարավորություն էր տալիս քանդակագործներին՝ հիմնականում բրոնզե քանդակագործությամբ դրսեւորվելու: Այնտեղ բավականին բարձր որակի համաժողով էր, որտեղ շատ ու շատ 20-րդ դարի դասականներ ունեցել են իրենց մասնակցությունը: Ցավոք, այժմ այդ մրցույթը չի կայանում, քանի որ կազմակերպիչը մահացավ, եւ իր աշխատանքը շարունակող չեղավ: Մոտավորապես՝ ամեն անգամ 2-3 հազար հեղինակ էր մասնակցում՝ հինգ մայրցամաքներից: Կարող եմ հպարտորեն նշել, որ 1990 թվականից այս կողմ բավականաչափ հայ հեղինակներ են պարգեւատրվել Բիենալեյում: Մեկ անգամ նույնիսկ Ֆլորենցիայի կողմից ամենաբարձր պրոֆեսիոնալ մակարդակ ունեցող երկրի մրցանակը Հայաստանը վերցրեց: Ցավով եմ ասում, որ այսօրվա մշակույթը փոքր-ինչ անտեսված եւ ստվերի մեջ է: Սակայն, վստահորեն պիտի ասեմ, որ այս պրոցեսը ողջ աշխարհում է: Մշակույթը դարձել է «էգոիստ» սպառողի առարկա, այսինքն՝ եթե մարդկանց ներքին պահանջը չի բավարարում այս կամ այն տեսակը, ապա նրանք չեն խրախուսում եւ մոտենում այդ մշակույթի տեսակին: Հայաստանում դա առավել ցայտուն է երեւում, քանի որ փոքրաքանակ ենք: Պրոֆեսիոնալ մշակույթը քաղաքակրթաշին կատեգորիա է, այսինքն՝ եթե կա պրոֆեսիոնալ մշակույթ, ազգը լիարժեք է դառնում: Եթե կա պրոֆեսիոնալ երաժշտություն, արվեստ, ապա ազգաբնակչությունը դառնում է ազգ, որն ունի իր տեսլականը: Այդ թվարկածներիցս ամենից նուրբ կտորը մշակույթն է, որը շատ շուտ է մարում: Հետեւաբար, պետք է ամեն բան անել, որպեսզի այն չմարի:

«ՇԱՏ ԳՈՐԾԻՉՆԵՐ ԲԱՐԵԿԵՑԻԿ ՎԻՃԱԿՈՒՄ ՉԵՆ»

 Ես գիտեմ, որ Դուք անգամ Ձեր միջոցներից պարգեւավճար եք հատկացրել Ձեր լավագույն ուսանողին:

— Դա եղել է մեկ անգամ, եւ չեմ ցանկանա այդ մասին խոսել (արվեստագետին վայել ժպտում է, - հեղինակ): Ինչպես եւ մնացած ճյուղերի դեպքում ՝ նկատի ունեմ քանդակագործություն, գունանկարչություն, գրաֆիկա, ես ուսանողների փոքր նվազում եմ նկատում, ուսանողների պակաս կա: Դա ես բացատրում եմ ավելի պրագմատիկ իրավիճակով՝ երիտասարդությունը մտածում է օրվա հաց վաստակելու մասին, քան` մշակույթի: Եվ պետք է նաեւ ասենք, որ ներկայիս մշակութային շատ գործիչներ բարեկեցիկ վիճակում չեն:
Վերադառնամ Իտալիայում անցկացվող մրցույթին, դա խրախուսանքի նման բան էր: Քանդակագործների համար աստղի նման շողում էր եւ խրախուսում, որ պետք է զբաղվել քանդակով: Դա միջազգային ասպարեզ դուրս գալու մի պարզ միջոց էր:

Արդյոք Հայաստանում հնարավո՞ր չէ նման միջոցառում կազմակերպել եւ աշխարհի քանդակագործներին հրավիրել Հայաստան:

— Իհարկե, հնարավոր է: Սիմպոզիումային շարժում գոյություն ունի ողջ աշխարհում, որը հիմա էլ է տեղի ունենում: Սիմպոզիումն այն է, որ մտքերը, որոնք չես կարող քեզ թույլ տալ իրականացնել տարբեր պատճառներով, սիմպոզիումի միջոցով ունենում ես այդ հնարավորությունը: Ժամանակին Հայաստանում արվում էին սիմպոզիումներ, հիմնականում քարի հետ կապված, եւ շատ հեղինակներ մասնակցում էին այդ ակցիաներին: Հիմա մարել է: Կարծես, այդ ամենը այլեւս հետաքրքիր չէ պետությանը:

Ներկայիս Երեւանում ի՞նչ կփոխեիք:

— Միանշանակ կփոխեի արվեստային մթնոլորտը: Քանի որ արվեստը չի կարող առանց մթնոլորտի զարգանալ: Եթե մթնոլորտ չկա, խրախուսանք չկա, առաջին հերթին բարոյական, այնուհետ ֆինանսական, ապա արվեստը չի զարգանա: Եթե չկա մթնոլորտ, ամենաթողություն է առաջ գալիս, եւ տեսնում ենք ցածրորակ աշխատանքներ: Ես առհասարակ գիտությունն ու մշակույթը չեմ բաժանում իրարից: Դա նույն պրոցեսն է եւ այն ասպարեզն է, որը մարդկությանը տանում է առ Աստված: Առանց մշակույթի, կարծում եմ՝ ժողովուրդը դատապարտված է եւ վաղվա օր չի ունենա:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=284003&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը