Յոթմղոնանոց քայլեր` դեպի Հայաստանի կործանում

Վերլուծություն

­Բագ­րատ սրբա­զա­նի ա­ռա­ջար­կած իշ­խա­նա­փո­խութ­յան գոր­ծըն­թա­ցի տեմ­պե­րը, հա­մե­նայն­դեպս` դրանց տե­սա­նե­լի մա­սը թեեւ նկա­տե­լիո­րեն թու­լա­ցել է, բայց նաեւ պարզ զգաց­վում է, որ սա դեռ ա­մե­նե­ւին էլ վեր­ջը չէ: Խոր­քե­րում ինչ-որ բան շա­րու­նա­կում է ե­ռալ` կա­մաց-կա­մաց մո­տե­նա­լով կուլ­մի­նա­ցիա­յին:

ՈՐ ԴԱՇՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԸ

Այն, որ Սր­բա­զա­նին չի հա­ջող­վի (նման ցան­կութ­յան պա­կա­սի գոր­ծո­նը եւս պետք է հաշ­վի առ­նել) հե­ռաց­նել Նի­կո­լին, էն գլխից էր սպա­սե­լի: Հաշ­վի առ­նե­լով, որ հենց այս պա­հին Նի­կո­լի հե­ռա­նա­լը միան­գա­մից ա­ռաջ է քա­շում մի շարք ան­խու­սափե­լի հար­ցեր, ո­րոնց լու­ծում­նե­րը պար­զա­պես չես կա­րող չտալ կան­խավ: Տեխ­նի­կա­կան տե­սանկ­յու­նից` կա­րո՞ղ է Բագ­րատ սրբա­զանն ա­ռա­ջադր­վել ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նին, հաշ­վի առ­նե­լով նրա երկ­քա­ղա­քա­ցիութ­յան փաս­տը, նաեւ, որ ներ­կա ի­րա­վի­ճա­կում միայն նա կա­րող է հա­վակ­նել միաս­նա­կան թեկ­նա­ծո­ւի դե­րին: Սա հեշտ պար­զե­լիք հարց է. բա­վա­կան է նա­յել վեր­ջին հա­մա­պե­տա­կան ընտ­րութ­յուն­նե­րում սրբա­զա­նը ներգ­րավ­ված ե­ղե՞լ է ընտ­րա­ցու­ցակ­նե­րում, այն է` ու­նե­ցե՞լ է ընտ­րե­լու ի­րա­վունք, ո­րը հա­մար­ժեք է ընտր­վե­լու ի­րա­վուն­քին (ո­րո­շա­կի ժա­մա­նա­կա­հատ­ված Հա­յաս­տա­նում բնակ­վե­լու դրույ­թը Սր­բա­զա­նի պա­րա­գա­յում խոչըն­դոտ չէ):

Ոչ պա­կաս էա­կան է հար­ցը, թե ինչ քա­ղա­քա­կան եւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան կուրս է ա­ռա­ջար­կում Սր­բա­զա­նը: Ա­վե­լի կոնկ­րետ, հենց դրա­նից է մե­ծա­պես կախ­ված հար­ցի պա­տաս­խա­նը, թե որ­քա­նով է Նի­կո­լին հե­ռաց­նելն ի­րա­տե­սա­կան: Այ­սինքն, ու­նի՞ նա «դրսի ա­ջակ­ցութ­յու­նը», եւ Բագ­րատ սր­բա­զա­նի ա­ռա­ջար­կած կուր­սը կա­րո՞ղ է գո­նե չե­զո­քաց­նել այդ ա­ջակ­ցութ­յու­նը: Կամ կա­րո՞ղ է հա­կա­ռակ թե­ւին շա­հագրգ­ռել՝ գնալ ա­ռա­վե­լա­գույն ակ­տի­վաց­ման՝ Նի­կո­լին ցու­ցա­բեր­վող ա­ջակ­ցութ­յա­նը գե­րակշ­ռե­լով:

Այս­պի­սով, նո­րից բախ­վում ենք հին հար­ցին՝ իսկ ո՞ր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դաշ­տում է գոր­ծել եւ այս պա­հին գոր­ծում Նի­կո­լը: Օ­րերս այդ հար­ցի պա­տաս­խա­նը փոր­ձել էր տալ Մեր­ձա­վոր Ար­եւել­քի եւ Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի հե­տա­զո­տութ­յուն­նե­րի կենտ­րո­նի տնօ­րեն, հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ Սեմ­յոն Բաղ­դա­սա­րո­վը՝ նախ հի­շեց­նե­լով, որ Նի­կո­լը հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րի վի­ճա­կը վեր­ջին տա­րի­նե­րին հասց­րել է «պլին­տու­սի մա­կար­դա­կի»՝ նպա­տա­կաուղղ­ված կեր­պով ոչն­չաց­րել է բո­լոր շփում­նե­րը։ «Ռու­սաս­տա­նը գի­տակ­ցում է, որ շատ բան կախ­ված է Հա­յաս­տա­նի ի­րա­վի­ճա­կից՝ կապ­ված Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան սե­փա­կան անվ­տան­գութ­յան հար­ցի հետ՝ ամ­բողջ Հա­րա­վա­յին Կով­կա­սում եւ Ռու­սաս­տա­նի հա­րա­վա­յին սահ­ման­նե­րին։ Ես կա­րող եմ նշել բազ­մա­թիվ գոր­ծոն­ներ, ո­րոնք ցույց են տա­լիս, որ մենք պետք է փո­խենք մեր քա­ղա­քա­կա­նութ­յու­նը Հա­րա­վա­յին Կով­կա­սում։ Եվ ես միշտ հարց եմ տա­լիս՝ ին­չո՞ւ է աշ­խար­հում ԱՄՆ ա­մե­նա­մեծ դես­պա­նա­տու­նը գտնվում Ե­րե­ւա­նում, որ­տեղ աշ­խա­տում է 2500 աշ­խա­տա­կից։ Սա գրե­թե 5 ան­գամ ա­վե­լի է, քան Մոսկ­վա­յում ԱՄՆ դես­պա­նա­տան ողջ անձ­նա­կազ­մը, 60-70 ան­գամ ա­վե­լի, քան Վ­րաս­տա­նում դես­պա­նա­տա­նը։ Ին­չու՞ ԱՄՆ-ի նման հսկա­յա­կան դես­պա­նա­տու­նը չի գտնվում Բաք­վում, Թ­բի­լի­սիում կամ մեկ այլ տեղ: Ես շատ եմ գրել, թե որ­քան կար­եւոր է Ռու­սաս­տա­նի ներ­կա­յութ­յու­նը Հա­յաս­տա­նում ոչ միայն հայ ժո­ղովր­դի, այլ նաեւ Ռու­սաս­տա­նի Դաշ­նութ­յան ազ­գա­յին անվ­տան­գութ­յան հա­մար։ Ուս­տի կար­ծում եմ, որ ե­թե Հա­յաս­տա­նում իշ­խա­նութ­յու­նը փոխ­վի, ի­րա­վի­ճա­կը կփոխ­վի։ Փա­շին­յա­նը շատ բան ա­րեց հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րութ­յուն­նե­րը քան­դե­լու հա­մար… Իսկ վեր­ջերս, հատ­կա­պես Մու­րի հետ հան­դի­պու­մից հե­տո, նա սկսեց յոթմ­ղո­նա­նոց քայ­լեր կա­տա­րել դե­պի Հա­յաս­տա­նի կոր­ծա­նու­մը»,- հա­վե­լել է Բաղ­դա­սա­րո­վը։

Ի­րա­կա­նում այն, որ բրտա­նա­կան MI-6-ի ղե­կա­վար Ռի­չարդ Մու­րի հետ Նի­կո­լի եր­կու հան­դի­պում­ներն էա­կան ազ­դե­ցու­թուն թո­ղե­ցին Հա­յաս­տա­նի կուր­սի վրա, շատ է խոս­վել: Հի­շեց­նենք՝ ա­ռա­ջին հան­դի­պու­մը, երբ Մուրն ան­նա­խա­դեպ այ­ցով ե­կավ Հա­յաս­տան, այն ժա­մա­նակ էր, երբ Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յամբ Ադր­բե­ջա­նը դա­դա­րեց­նում էր բլո­կա­դան, «է­կոակ­տի­վիստ­նե­րը» սկսել էին հա­վա­քել վրան­նե­րը: Ե­կավ Մու­րը, հե­տե­ւեցին Նի­կո­լի ո­րոշ «տա­րօ­րի­նակ» հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, եւ կի­սա­հա­վաք­ված վրան­ներն ա­զե­րի­նե­րը վե­րա­կանգ­նե­ցին: Ու կա­մաց-կա­մաց բա­նը հա­սավ Ար­ցախի հա­յա­թափ­մա­նը: Իսկ ա­հա Մու­րի հետ երկ­րորդ հան­դի­պու­մից հե­տո Նի­կո­լը կտրուկ ակ­տի­վաց­րեց ի դեմս Ֆ­րան­սիա­յի՝ Հա­յաս­տան ՆԱՏՕ հրա­վի­րե­լու եւ, միա­ժա­մա­նակ, ՀԱՊԿ-ում Հա­յաս­տա­նի ան­դա­մակ­ցութ­յունը սա­ռեց­նե­լու ուղ­ղութ­յու­նը: Ընդ ո­րում, ան­գամ ՌԴ նա­խա­գա­հի հետ վեր­ջին հան­դի­պու­մից հե­տո այդ­պես էլ Նի­կո­լը հրա­պա­րա­կավ բա­ցատ­րութ­յուն­ներ չտվեց՝ ՀԱՊԿ-ից իր հրա­պա­րա­կավ հայտն­ած դժգո­հութ­յուն­նե­րի խնդի­րը քննարկ­վե՞լ է, եւ ի՞նչ արդ­յունք կա: Ու քա­նի դեռ այդ հստա­կե­ցում­նե­րը չկան, պետք է են­թադ­րել, որ Նի­կո­լը շա­րու­նա­կում է մնալ այն կուր­սի մեջ, ո­րը, կրկնենք, մեծ ակ­տի­վութ­յան հա­սավ հենց Մու­րի հետ վեր­ջին՝ այս տար­վա փետր­վա­րին Մ­յուն­խե­նում ու­նե­ցած հան­դի­պու­մից հե­տո: Պու­տի­նի հետ հան­դի­պու­մից հե­տո մի­գու­ցե կա գո­նե հրա­պա­րա­կա­յին դաշ­տում բա­ցա­հայտ հա­կա­ռու­սա­կա­նութ­յան ան­կում, բայց նաեւ չկան հիմ­քեր են­թադ­րե­լու, որ դա նշա­նա­կում է, թե Բաղ­դա­սա­րո­վի ա­սած՝ «Մու­րի հետ հան­դի­պու­մից հե­տո դե­պի Հա­յաս­տա­նի կոր­ծա­նու­մը սկսած յոթմ­ղո­նա­նոց քայ­լե­րը» կանգ են ա­ռել:

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԸ ՉԵՆ ՓՈԽՎԵԼ

Այս ա­մե­նից զատ, նաեւ չմո­ռա­նանք, որ Մու­րի հետ Նի­կո­լի այդ վեր­ջին հան­դի­պու­մից հե­տո կտրուկ ակ­տի­վա­ցավ մեկ գոր­ծըն­թաց եւս: Խոս­քը, այս­պես կոչ­ված, սահ­մա­նա­զատ­ման մա­սին է, ո­րը, թեեւ բա­ցա­հայտ ա­պօ­րի­նա­բար հա­յաս­տան­յան տա­րածք­նե­րը հանձն­վում է ա­զե­րի­նե­րին, սա­կայն նի­կոլ­յան խուն­տան հա­մա­ռո­րեն շա­րու­նա­կում է ա­ռաջ տա­նել: Ընդ ո­րում` այն, որ գոր­ծըն­թացն ա­ռաջ է տար­վում մաք­սի­մալ տեմ­պե­րով, թե­րեւս, ա­վե­լի շատ խո­սում է այն տա­րած­ված տե­սութ­յան մա­սին, որ փոր­ձում են մինչ աշ­նա­նը սպաս­վող ԱՄՆ նա­խա­գա­հա­կան ընտ­րութ­յուն­նե­րը «սահ­մա­նա­զա­տում» ու «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» կոչ­վա­ծը հասց­նել ա­վար­տին՝ ԱՄՆ-ում իշ­խա­նա­փո­խութ­յան դեպ­քում ա­նակն­կալ­նե­րից խու­սա­փե­լու հա­մար: Ու հաշ­վի առ­նե­լով այն հա­րա­զա­տա­կան կա­պե­րը, որն ու­նի Մու­րը Թուր­քիա­յի հետ, այս ա­մե­նը ո­րո­շա­կի տրա­մա­բա­նութ­յուն ստա­նում է:

Ա­ռա­վել եւս, որ թուր­քա­կան պաշ­տոն­յա­ներն ար­դեն նաեւ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» մա­սին սկսել են խո­սել, որ­պես գրե­թե ֆիքս­ված փաս­տի: Օ­րի­նակ, Թուր­քիա­յի տրանս­պոր­տի նա­խա­րարն այդ մա­սին օ­րերս հայ­տա­րա­րութ­յուն հնչեց­րեց նաեւ ժա­մա­նա­կա­ցույց հնչեց­նե­լով, թե՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» լիար­ժեք շա­հա­գոր­ծու­մը հնա­րա­վոր կլի­նի 2028-2029 թվա­կան­նե­րին: Այդ թվում, պետք է կա­ռուց­վի ինչ­պես Կարս քա­ղա­քը Նա­խիջ­եւա­նին, այն­պես էլ՝ Նա­խիջ­եւա­նից Մեղ­րիով Զան­գի­լան տա­նող եր­կա­թու­ղա­յին հատ­ված­նե­րը: Արդ­յուն­քում, ըստ նա­խա­րա­րի. ««­Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» բաց­ման արդ­յուն­քում նոր կար­եւոր այ­լընտ­րանք կհայտն­վի Ա­սիա­յի եւ Եվ­րո­պա­յի միջեւ տնտե­սա­կան կա­պեր հաս­տա­տե­լու հա­մար»:

Ի դեպ, փաս­տը, որ Թուր­քիան հա­մա­ռո­րեն խո­սում է Կար­սից Նա­խի­ջե­ւան թան­կար­ժեք եր­կա­թու­ղու կա­ռուց­ման մա­սին, այն դեպ­քում, երբ ար­դեն իսկ կա Նա­խի­ջե­ւա­նից Հա­յաս­տա­նով դե­պի Կարս տա­նող եր­կա­թու­ղի, եւս մեկ ան­գամ հաս­տա­տում է, որ այս խա­ղում թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մը շա­րու­նա­կում է Հա­յաս­տա­նին տես­նել ոչ թե լիար­ժեք կող­մի, այլ՝ ման­րադ­րա­մի դե­րում: Նաեւ, որ Հա­յաս­տա­նով տա­նող եր­կաթ­գի­ծը Թուր­քիա­յին ա­մե­նե­ւին էլ պետք չէ, եւ այդ դեպ­քում մեծ հար­ցա­կան կա՝ իսկ այն առ­հա­սա­րակ կգոր­ծի՞: Իսկ ե­թե ոչ, ա­պա ո՞ւր է մնում Նա­խի­ջե­ւա­նով Հա­յաս­տա­նի եւ Ի­րա­նի մի­ջեւ եր­կա­թու­ղա­յին կա­պի գա­ղա­փա­րը, ո­րը փոր­ձում է ա­ռաջ տա­նել նի­կոլ­յան թի­մը՝ իր «Խա­ղա­ղութ­յան խաչ­մե­րուկ» ծրագ­րով: Գու­մա­րած, ե­թե թուրք պաշ­տոն­յան հիմ­նա­կան նպա­տակ է հռչա­կում Մեղ­րիի գծի օգ­տա­գոր­ծու­մը «Ա­սիա­յի եւ Եվ­րո­պա­յի միջեւ տնտե­սա­կան կա­պեր հաս­տա­տե­լու» հա­մար, ու դրան չի միա­նա­լու դե­պի հա­րավ՝ Ի­րան եւ Հնդ­կաս­տան գի­ծը տա­նե­լու «Հ­յու­սիս-­Հա­րավ» սկզբուն­քը, ա­պա խոս­քը փաս­տա­ցի այն մո­տեց­ման մա­սին է, որն ա­մեն կերպ փոր­ձում է ա­ռաջ տա­նել Մու­րի հայ­րե­նի Բ­րի­տա­նիան: Այն է՝ ստեղ­ծել Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք կո­մու­նի­կա­ցիոն հա­մա­կարգ, ո­րը ոչ թե պար­զա­պես կշրջան­ցի, այլ բա­ժա­նա­րար գիծ կդառ­նա Ռու­սաս­տա­նի եւ Ի­րա­նի մի­ջեւ:

Ըստ էութ­յան, հենց դա է «Զան­գե­զու­րի մի­ջանցք» աս­վածն իր բուն ի­մաս­տով, որը նաեւ ա­սում են «Թ­յուր­քա­կան մի­ջանցք» կամ գե­ղե­ցիկ փա­թե­թա­վոր­մամբ՝ «Մի­ջին մի­ջանցք»: Ու շատ բան է խո­սում այն մա­սին, որ հենց այդ ուղ­ղութ­յամբ էլ ա­րա­գաց­ված տեմ­պե­րով աշ­խա­տում է նի­կոլ­յան խուն­տան, այդ թվում՝ ներ­կա «սահ­մա­նա­զատ­ման» եւ սպաս­վող «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» մի­ջո­ցով: Իսկ դա, ինչ էլ ա­սես, ի­րոք խոր­քա­յին ի­մաս­տով նշա­նա­կում է «յոթմ­ղո­նա­նոց քայ­լեր կա­տա­րել դե­պի Հա­յաս­տա­նի կոր­ծա­նու­մը»:

 

 

https://iravunk.com/sim/?p=283950&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը