«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Ռե­ջեփ ­Թա­յիփ ԷՐԴՈՂԱՆԸ կար­ծում է, որ ­Հա­րա­վա­յին ­Կով­կա­սում նոր կար­գեր են հաս­տատ­վում: Ըստ նրա՝ ­Նի­կոլ ­Փա­շին­յա­նը դա հաս­կա­նում է. «Ե­կել է ան­հիմն հի­շո­ղութ­յուն­նե­րը մի կողմ դնե­լու ժա­մա­նա­կը։ ­Միշտ ա­վե­լի լավ է գոր­ծել ժա­մա­նա­կի ի­րո­ղութ­յուն­նե­րին հա­մա­պա­տաս­խան, քան հիմն­վել շին­ծու պատ­մութ­յուն­նե­րի վրա, ո­րոնք կապ չու­նեն ի­րա­կա­նութ­յան հետ»,- լրագ­րող­նե­րին ա­սել է Էր­դո­ղա­նը։ Ար­ցա­խից ռու­սա­կան զո­րախմ­բի հե­ռա­նա­լուց, ինչ­պես նաև ­Նի­կո­լի կող­մից ­Տա­վու­շի մար­զի 4 գյու­ղե­րի հանձ­նու­մից հե­տո ­Թուր­քիա­յի նա­խա­գահը, զար­մա­նա­լիո­րեն, ի­րեն ­Հա­րա­վա­յին ­Կով­կա­սում տի­րա­կալ է զգում, ով հաս­տա­տում է այս­տեղ իր նոր կար­գե­րը: ­Բայց նախ­քան ի­րեն մեր տա­րա­ծաշր­ջա­նում նոր կար­գե­րի օ­րենս­դիր պատ­կե­րաց­նե­լը, թուրք սուլ­թա­նը լավ կլի­ներ, որ մտա­ծեր իր իշ­խա­նութ­յան մա­սին հենց Թուր­քիա­յում, որ­տեղ վեր­ջերս պարտ­վեց տե­ղա­կան ինք­նա­կա­ռա­վար­ման մար­մին­նե­րի ընտ­րութ­յուն­նե­րում։

­Հաս­կա­նա­լի է, թե ուր է գնում Էր­դո­ղա­նը. նա փոր­ձում է ի­րեն ու իր եր­կի­րը ար­դա­րաց­նել ցե­ղաս­պա­նութ­յան մեղ­քից, ո­րը 109 տա­րի ա­ռաջ իր ցե­ղա­կից­ներն ի­րա­կա­նաց­րել են Արևմտ­յան ­Հա­յաս­տա­նի բնիկ ժո­ղովր­դի նկատ­մամբ։ ­Բայց զար­մա­նա­լի է ԴԱՏԱԽԱԶԱՒԹՅԱՆ ան­գոր­ծութ­յու­նը, երբ նի­կո­լո­կան թուր­քա­մետ պատ­գա­մա­վոր Անդ­րա­նիկ ­Քո­չար­յա­նը, ով ի­րեն հայ է ան­վա­նում, սկսում է բամ­բա­սել ցե­ղաս­պա­նութ­յան 1,5 մի­լիոն զո­հե­րի ա­նուն­նե­րով ցու­ցակ կազ­մե­լու անհ­րա­ժեշ­տութ­յան մա­սին՝ իբր ցե­ղաս­պա­նութ­յան ա­պա­ցույց­նե­րի բա­զա ստեղ­ծե­լու հա­մար: Ի վեր­ջո, ­Հա­յաս­տա­նի Ք­րեա­կան օ­րենս­գիրքն ու­նի 136 հոդ­ված, ո­րը պա­տիժ է նա­խա­տե­սում ցե­ղաս­պա­նութ­յան հրա­պա­րա­կա­յին ժխտման կամ կաս­կա­ծի տակ դնե­լու հա­մար։

­Մեզ ուղ­ղա­կի զար­մաց­նում է ՆԻԿՈԼ-ը ­Տա­վու­շի մար­զում Ադր­բե­ջա­նին տա­րածք­ներ հանձ­նե­լու շտա­պո­ղա­կա­նութ­յան մեջ՝ թաքն­վե­լով Ադր­բե­ջա­նի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը բա­րե­լա­վե­լու ան­զուսպ ցան­կութ­յան հետ­ևում և դ­րա հա­մար ստա­նա­լով Արև­մուտ­քի հա­վա­նութ­յու­նը։ Ա­վե­լին, նա հանձ­նում է այն տա­րածք­նե­րը, ո­րոն­ցով անց­նում են Հ­յու­սիս-­Հա­րավ կո­մու­նի­կա­ցիա­նե­րը, այ­սինքն Ի­րա­նը կա­պում են Սև ծո­վի հետ: ­Զար­մա­նա­լի է, որ նույն ­Վա­շինգ­տո­նի և Բր­յու­սե­լի ճնշման տակ էր, որ պաշ­տո­նա­կան Եր­ևա­նը նախ­կի­նում կա­սեց­րել էր 2020 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի դրույթ­նե­րի կա­տա­րու­մը, ո­րոն­ցից շա­տե­րի վե­րա­բեր­յալ, մաս­նա­վո­րա­պես, ­Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև փո­խա­դարձ տրանս­պոր­տա­յին շրջա­փակ­ման վե­րաց­ման հար­ցում կող­մե­րը, մոտ էին փո­խըն­դու­նե­լի լու­ծում­նե­րին։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՊԿ-ի հետ հա­մա­գոր­ծակ­ցութ­յան հար­ցե­րում զար­մա­նա­լիո­րեն հա­կա­սում են ի­րենք ի­րենց: ­Նախ ա­սում են, որ Ադր­բե­ջա­նի հետ խա­ղաղ գոր­ծըն­թաց է պետք, հե­տո դժգո­հութ­յուն են հայտ­նում, որ ՀԱՊԿ-ն­ ու­զում է խա­ղա­ղա­րա­րի դե­րում հան­դես գալ ու ար­գե­լա­փա­կում են հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին ՀԱՊԿ-ի խա­ղա­ղա­պահ­նե­րի տե­ղա­կայ­ման հար­ցը։ Ինչ­պես ­Փա­շին­յանն ա­սաց. «ՀԱՊԿ-ի զոր­քե­րը ցան­կա­նում էին ­Հա­յաս­տան գալ որ­պես խա­ղա­ղա­պահ­ներ, ոչ թե դաշ­նա­կից­ներ»: ­Սա ապ­րի­լի 5-ի Բր­յու­սե­լի ­Փա­շին­յան - Ֆոն դեր ­Լե­յեն - Բ­լին­կեն հան­դիպ­ման, ինչ­պես նաև ­Փաո­ւե­րի հետ՝ 30 ար­ծաթ = 335 մլն ԱՄՆ դո­լար 4 տա­րում գոր­ծար­քի ար­ձա­գանքն է ։ Ար­դա­րութ­յան հա­մար ար­ժե ըն­դու­նել, որ ապ­րի­լի 5-ին Բր­յու­սե­լում տե­ղի ու­նե­ցա­ծը հիա­նա­լի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ներդ­րում է Արև­մուտ­քի կող­մից։ ­Զար­մա­նա­լի է՝ ըն­դա­մե­նը 335 մլն՝ հա­կա­ռու­սա­կան պա­տե­րազ­մում ­Հա­յաս­տա­նը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան գոր­ծիք դարձ­նե­լու դի­մաց։ Ըն­դա­մե­նը 335 մի­լիոն - և ­հի­մա դուք հնա­րա­վո­րութ­յուն ու­նեք Անդր­կով­կա­սում վրեժխն­դիր լի­նել և՛ ­Ռու­սաս­տա­նից, և՛ Ի­րա­նից միան­գա­մից Ուկ­րաի­նա­յում ձա­խող­ման հա­մար...

ԶԵԼԵՆՍԿԻՆ մեզ հու­սա­հա­տեց­րեց ա­մե­նա­զար­մա­նա­լի խոս­տո­վա­նութ­յամբ. «ԱՄՆ բա­նակն այլևս կա­րիք չու­նի կռվե­լու ՆԱՏՕ-ի երկր­նե­րը պաշտ­պա­նե­լու հա­մար: Դ­րա­նով զբաղ­վում են ուկ­րաի­նա­ցի­նե­րը: Իսկ քա­ղա­քա­կիրթ աշ­խար­հը միայն զի­նամ­թերք է տրա­մադ­րում, եւ ես կար­ծում եմ, որ սա լավ ո­րո­շում է»։ ­Նախ, ­Կի­ևում նա­խա­գա­հա­կան ա­թո­ռին Արև­մուտ­քի կող­մից տե­ղադր­ված «ծաղ­րա­ծո­ւի» կար­ծի­քով`  լավ ո­րո­շում է, երբ նա իր զին­վոր­նե­րի կյան­քով ծա­ռա­յում է ՆԱՏՕ-ի շա­հե­րին։ Եվ երկ­րոր­դը, նրա հա­մար Ուկ­րաի­նան ոչ քա­ղա­քա­կիրթ աշ­խարհ է, ինչ­պես ա­սաց ­Բո­րե­լը. «Եվ­րո­պան այ­գի է։ .... Աշ­խար­հի մնա­ցած մա­սը, մնա­ցած աշ­խար­հի երկր­նե­րի մեծ մա­սը ջունգ­լի է»: ­Վառ օ­րի­նակ, թե ինչ­պես են դրա­ծո ծաղ­րա­ծու­նե­րը վե­րա­բեր­վում ի­րենց ղե­կա­վա­րած երկր­նե­րին: ­Հա­յաս­տանն իր մոտ ա­պա­գա­յի մա­սին ար­դեն կա­րող է պատ­կե­րա­ցում ու­նե­նալ:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան