Իրանը հարվածեց, ու հիմա ո՞ւր է տանելու «մեծ խաղը»

Վերլուծություն

Այն, որ Ի­րա­նի եւ Իս­րա­յե­լի հա­կա­մար­տութ­յու­նը, ա­ռա­վել եւս, երբ այն ռազ­մա­կան տեսք ստա­ցավ, պար­զա­պես չի կա­րող մե­ծա­պես չազ­դել ինչ­պես ողջ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի, այն­պես էլ՝ հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նի վրա, հաս­կա­նա­լի է: Ինչ սպա­սե­լիք­ներ կա­րող են լի­նել, ա­ռա­վել եւս՝ հայ-ադր­բե­ջա­նա­կան ներ­կա լա­րում­նե­րի ֆո­նին, փոր­ձենք հաս­կա­նալ:

ԻՆՉ ՓԱՍՏԵՑ ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՐՎԱԾԸ

­­Նախ, թե­րեւս հարկ է հի­շել մեկ հայտ­նի ճշմար­տութ­յան մա­սին, ո­րը Ի­րան-Իս­րա­յել վեր­ջին ռազ­մա­կան սրա­ցում­նե­րը եւս ակ­նա­ռու դարձ­րին: Մինչ վեր­ջին օ­րե­րը Ի­րա­նի դեմ Ա­րեւ­մուտ­քի կամ գո­նե ա­րեւմտ­յան ռազ­մա­կան ո­րո­շա­կի օ­ղակ­նե­րի կազ­մա­կեր­պած ռազ­մա­կան ար­շա­վը շա­տե­րին թվում էր փոքր հա­վա­նա­կա­նութ­յուն ու­նե­ցող մի բան, ո­րի մա­սին այդ­քան շատ խոս­վում է` ընդա­մե­նը ինչ-ինչ քա­ղա­քա­կան նկա­տա­ռում­նե­րով: Բայց ա­հա շա­բաթ գի­շեր­վա ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը, երբ Ի­րանն ու Իս­րա­յելն ու­ղիղ ռազ­մա­կան բախ­ման մեջ մտան, ան­կախ դրանց հետ կապ­ված տա­րաբ­նույթ մեկ­նա­բա­նութ­յուն­նե­րից, մի շարք կոնկ­րետ փաս­տեր ֆիք­սե­ցին: Եվ այն­քան զո­րեղ փաս­տեր, ո­րոնք ինք­նին ար­դեն իսկ փո­խում են ողջ տա­րա­ծաշր­ջա­նի քա­ղա­քա­կան կեր­պա­րը:

­­Նախ բուն փաստն է՝ Ի­րանն ու Իս­րա­յե­լը կա­րող ե­ն ու­ղիղ ռազ­մա­կան բախ­ման մեջ հայտն­վել, դա ար­դեն ա­մե­նե­ւին էլ ինչ-որ ծայ­րա­հեղ, չնչին հա­վա­նա­կա­նութ­յուն ու­նե­ցող կամ ֆան­տաս­տիկ սցե­նար չէ: Երկ­րոր­դը, Իս­րա­յե­լին մասշ­տա­բա­յին հար­ված հասց­նելն ա­մե­նե­ւին էլ այն հա­մաշ­խար­հա­յին տա­բուն չէ, ո­րը խախ­տո­ղին մի վայրկ­յա­նում «երկ­նա­յին կրակ­նե­րը կայ­րեն»: Եվ այդ փաս­տը, ի­հար­կե, ա­ռա­ջին հեր­թին տա­րա­ծաշր­ջա­նա­յին երկր­նե­րը կնե­րա­ռեն ի­րենց բո­լոր հաշ­վարկ­նե­րում, ա­ռա­վել եւս, երբ ի­րա­նա­կան ա­մե­նե­ւին էլ ոչ ահ­ռե­լի մեծ, ա­վե­լի կոնկ­րետ՝ բա­վա­կա­նին հա­մեստ թվով հրթիռ­նե­րի զգա­լի մա­սը ճեղ­քե­ցին իս­րա­յել­յան ան­խո­ցե­լի ո­րակ­վող պաշտ­պա­նա­կան հա­մա­կար­գը՝ հաս­նե­լով կոնկ­րետ թի­րախ­նե­րին: Պա­կաս կա­րե­ւոր չէ, որ այդ փաս­տը սե­փա­կան աչ­քե­րով տե­սան Իս­րա­յե­լի բնա­կիչ­նե­րը, ո­րոնք ար­դեն եր­բեմ­նի անվ­տան­գութ­յան զգա­ցո­ղութ­յան մա­սին պետք է մո­ռա­նան:

Եր­րոր­դը. այս ա­մե­նը եւս մեկ ան­գամ ի ցույց դրեց, թե ինչ ա­ռանձ­նա­հա­տուկ ռազ­մա­վա­րա­կան դիրք ու­նի հա­րավ­կով­կաս­յան տա­րա­ծաշր­ջա­նը: Ի­րա­նի հա­մար՝ որ­պես թի­կուն­քի ա­պա­հով­ման եւ ռուս­նե­րի հետ կա­պի գո­տի, Իս­րա­յե­լի եւ նրա թի­կուն­քա­յին ու­ժե­րի հա­մար՝ որ­պես հար­վա­ծա­յին պլաց­դարմ: Ու այս փաս­տը եւս մեկ հիմ­նա­վո­րում է, թե ի­րա­կա­նում ում են պետք մեր տա­րա­ծաշր­ջա­նում տար­բեր սրա­ցում­ները, վեր­ջին տա­րի­նե­րի հայտ­նի գոր­ծըն­թաց­նե­րը եւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յան հա­մար ծանր պայ­քա­րը:

Այս եւ նման մի շարք այլ փաս­տե­րը մոտ կամ հե­ռու ա­պա­գա­յում, միան­շա­նակ, ի­րենց դեռ զգաց­նել կտան: Սա­կայն այս պա­հին դեռ հաս­կա­նա­լու խնդիր կա, թե ի­րա­կա­նում ինչ տե­ղի ու­նե­ցավ: Նախ չմո­ռա­նանք, որ Ի­րա­նի այս հար­վա­ծը ֆիքս­ված էր` որ­պես Դա­մաս­կո­սում ի­րա­նա­կան հյու­պա­տո­սա­րա­նի դեմ իս­րա­յել­յան գրո­հի պա­տաս­խան: Պարզ հարց կա՝ իսկ իս­րա­յել­յան ղե­կա­վա­րութ­յու­նը չէ՞ր գի­տակ­ցում, որ այդ հար­վա­ծը կու­նե­նա պա­տաս­խան: Բ­նա­կան է, որ չէր կա­րող չգի­տակ­ցել, եւ, ինչ­պես քա­նիցս պնդե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, այդ քայ­լը կա­րող էր ու­նե­նալ մեկ ռեալ նպա­տակ՝ ԱՄՆ-ին ներ­քա­շել Ի­րա­նի դեմ պա­տե­րազ­մի մեջ, իսկ դա ար­դեն իսկ հաս­տա­տում է այն տպա­վո­րութ­յու­նը, որ Վա­շինգ­տոնն ա­մեն ինչ ա­նում է նման պա­տե­րազմի մեջ չմտնե­լու հա­մար: Թե ին­չու, ներ­կա­յաց­նե­լու ա­ռիթ­ներ ու­նե­ցել ենք, չկրկնենք: Ամ­բողջ հար­ցը հի­մա այն է, թե Թել Ա­լի­վի այդ հաշ­վարկ­ներն ինչ­քա­նո՞վ ար­դա­րա­ցան, այն է՝ ԱՄՆ-ն հի­մա ստիպ­վա՞ծ է ներ­քաշ­վել պա­տե­րազ­մի մեջ:

ԱՄՆ-Ն ՀԻՄԱ ԿՆԵՐՔԱՇՎԻ՞ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԵՋ

­­Սա­կայն ի­րա­նա­կան հար­ված­նե­րի հետ կապ­ված, մի շարք «տա­րօ­րի­նակ» դե­տալ­ներ նկատ­վե­ցին հա­զիվ հար­ված­նե­րը դա­դա­րե­լուն պես, ո­րին անդ­րա­դառ­նա­լու ա­ռիթ ու­նե­ցանք (https://iravunk.com/?p=281072&l=am): Նախ, ի սկզբա­նե էլ հաս­կա­նա­լի էր, որ Ի­րա­նը պետք է ան­պայ­ման ինչ-որ ձեւ դա­մաս­կոս­յան հար­վա­ծին պա­տաս­խա­ներ: Պա­տաս­խա­ներ գո­նե տե­սա­նե­լի մա­սով հա­մար­ժե­քից էլ ա­վել, այ­լա­պես սե­փա­կան հե­ղի­նա­կութ­յունն էր ոչն­չա­նա­լու: Պետք է պա­տաս­խա­ներ ան­կախ այն բա­նից, որ, ըստ մի շարք հա­մառ լու­րե­րի, Վա­շինգ­տո­նը «տա­կից, հա­տուկ խո­ղո­վակ­նե­րով» Մոսկ­վա­յի միջ­նոր­դութ­յանն էր դի­մել` թե­ման պա­հել «կար­միր գծե­րի» մեջ, այ­լա­պես Եր­րորդ աշ­խար­հա­մարտն ան­խու­սա­փե­լի կդառ­նա, ին­չը, ի­հար­կե, նաեւ Թեհ­րա­նում են շատ լավ հաս­կա­նում: Եվ Ի­րա­նի պա­տաս­խան հար­վա­ծը պետք է տե­ղա­վոր­վեր, եւ շատ նման է, որ փաս­տա­ցի տե­ղա­վոր­վեց այդ շրջա­նակ­նե­րում` հե­ղի­նա­կութ­յու­նը փրկված է, սա­կայն սա այն գոր­ծո­ղութ­յու­նը չէ, ո­րին Իս­րա­յե­լը պար­տադ­րում է ան­պայ­ման պա­տաս­խա­նել:

­Բայց նա­յենք մե­դա­լի հա­կա­ռակ ե­րե­սին. ե­թե Նե­թան­յա­հու­ին այդ­քան պետք էր պա­տե­րազմ սար­քել, ու­րեմն տրա­մա­բա­նա­կան կլի­ներ, որ նա միան­գա­մից պա­տաս­խան հար­ված հասց­ներ Ի­րա­նին, ան­կախ այն բա­նից՝ Թեհ­րա­նին «կար­միր գծե­րի» մեջ մնա­լու հար­ցում դի­մող­ներ ե­ղե՞լ են, թե՝ ոչ:

­Բայց վար­չա­պետ Նե­թան­յա­հուն կար­ծես թե իր հատ­կա­պես վեր­ջին ա­միս­նե­րի խա­ղե­րով ար­դեն ակն­հայ­տո­րեն Վա­շինգ­տո­նի հա­մար էլ է սկսել լրջա­գույն վտանգ դառ­նալ: Բ­լին­քե­նը, օ­րի­նակ, օ­րերս ցու­ցադ­րա­բար հան­դի­պեց իս­րա­յել­յան օ­պո­զի­ցիա­յի ղե­կա­վա­րի հետ, ո­րը Նե­թան­յա­հո­ւին ցույց տված առն­վազն «դե­ղին քար­տի» տեսք ու­նի: Ու այս ֆոնին նման է, որ Ի­րա­նի այս կար­գի՝ «կար­միր գծե­րում» մնա­ցող պա­տաս­խանն ինչ-որ տեղ նաեւ Վա­շինգ­տո­նի օգ­տին էր: Իս­րա­յե­լում էլ, այն բա­նից հե­տո, երբ ար­դեն 10 օ­րից ա­վել ա­մեն պահ քարո­զում էին` կհար­վա­ծեն ա­ռա­ջի­կա 24-48 ժա­մում, ակն­հայ­տո­րեն բնակ­չութ­յան նյար­դե­րը տե­ղի տվեցին: Ու երբ հար­վա­ծը ե­ղավ, ա­մե­նա­հա­վա­նա­կան տար­բե­րակն է, որ հիմ­նա­կան զայ­րույ­թը հի­մա կուղղ­վի հենց Նե­թան­յա­հո­ւի դեմ, թե նա եր­կի­րը ներ­քա­շում է մա­հա­ցու պա­տե­րազ­մի մեջ: Ու այն­քան սուր զայ­րույթ, որ մեծ հարց է` Նե­թան­յա­հուն կկա­րո­ղա­նա՞ ա­թո­ռը պա­հե­լու հետ միա­ժա­մա­նակ, մի բան էլ մտա­ծել պա­տաս­խան հար­վա­ծի մա­սին: Ի վեր­ջո, կհա­ջոր­դի Ի­րա­նի պա­տաս­խա­նը, եւ էլ ա­վե­լի մեծ նե­րիս­րա­յել­յան զայ­րույ­թը պատ­րաստ է: Վեր­ջին հաշ­վով, շար­քա­յին իս­րա­յել­ցի­նե­րին շատ պարզ բա­ցատր­վեց` մեծ պա­տե­րազմ սար­քո­ղը Նե­թան­յա­հուն է... Այս պատ­կե­րը միան­շա­նակ ա­մե­րի­կա­ցի­նե­րի օգ­տին է: Ի­հար­կե, կար ռիսկ, որ Նե­թան­յա­հուն պա­տաս­խան հար­վա­ծի հրա­ման կտար ան­մի­ջա­պես: Եվ պա­տա­հա­կան չէ, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը Բայ­դե­նի մա­կար­դա­կով շտա­պե­ցին կա­պի մեջ մտնել վար­չա­պե­տի հետ՝ զգու­շաց­նե­լով նման բան չա­նել: Ա­վե­լի հա­մո­զիչ լի­նե­լու հա­մար շատ ա­րագ ե­ղավ նաեւ Վա­շինգ­տո­նի պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րութ­յու­նը՝ ե­թե Իս­րա­յե­լը պա­տաս­խան հար­ված հասց­նի, ԱՄՆ-ն ն­ման օ­պե­րա­ցիա­յի չի մա­սիակ­ցի: Կարճ ա­սած՝ դուք եք ո­րո­շո­ղը, բայց Ի­րա­նի եւ նրա թի­մա­կից­նե­րի հետ դեմ առ դեմ եք մնա­լու: Բա­ցի այդ, Նե­թան­յա­հո­ւի «թե­ւե­րը կտրե­ցին» նա­եւ հայ­տա­րա­րութ­յամբ, թե, ո­չինչ, Ի­րա­նի հար­վա­ծը շատ ուժ­գին չէր, այն­պի­սի կո­րուստ­ներ չեք ու­նե­ցել, որ պա­տաս­խա­նեք եւ դրա­նով մեծ պա­տե­րազմ հրահ­րեք: Նե­թան­յա­հուն փնթփնթա­լով եւ հո­խոր­տա­լով, ստիպ­ված էր «տաք» պա­հին պա­տաս­խան հար­վա­ծից հրա­ժար­վել, բայց նաեւ հաս­կա­նա­լով, որ հի­մա շատ դժվար է նե­րիս­րա­յել­յան պայթ­յու­նից խու­սա­փել, թե այս ի՞նչ վտան­գա­վոր կե­տի եր­կի­րը հասց­րին:

­Հա, մնա­ցին ռուս­նե­րը:

Ի­րա­նի հար­վա­ծի երկ­րորդ տու­ժա­ծը, մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ,  դառ­նում է... Զե­լենս­կին: Կոնգ­րե­սի օ­րա­կար­գում է Ուկ­րաի­նա­յին ֆի­նան­սա­վոր­ման հար­ցը, եւ հի­մա, երբ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում «Եր­րորդ աշ­խար­հա­մար­տի շե­մին ենք», ա­մե­րի­կա­ցի հան­րա­պե­տա­կան­նե­րը կա­րո՞ղ են սուղ մի­ջոց­նե­րից տասն­յակ մի­լիարդ­ներ տալ Զե­լենս­կուն` «ի վնաս Իս­րա­յե­լի»: Թե­ման օ­րա­կար­գում է, Կոնգ­րե­սը «պա­տա­հա­բար» հենց այս շա­բաթ­վա ըն­թաց­քում է այն քննար­կե­լու: Բայց ար­դեն իսկ կան ազ­դակ­ներ, որ հան­րա­պե­տա­կան­նե­րը միան­գա­մայն այլ բա­նա­ձեւ են ա­ռա­ջար­կե­լու, որ­տեղ, մի­գու­ցե, Ուկ­րաի­նա­յի հետ կապ­ված ո­րո­շա­կի հատ­կա­ցում­ներ կլի­նեն, բայց դրա­նից էա­կան ռազ­մա­կան է­ֆեկտ Կիե­ւը հա­զիվ թե ու­նե­նա:

Այս ա­մե­նը նման չէ՞ ինչ-որ «գե­ղե­ցիկ խա­ղի», որ­տեղ տե­սա­նե­լի է եր­կու տու­ժող` Նե­թան­յա­հուն եւ Զե­լենս­կին, եւ մի շարք շա­հա­ռու­ներ` Վա­շինգ­տոն, Մոսկ­վա, Թեհ­րան (ո­րի հե­ղի­նա­կութ­յունն այս պա­հին եր­կինք է հաս­նե­լու), Պե­կին (­Թայ­վա­նում ար­դեն սուգ է, թե պետք է շատ ա­րագ Պե­կի­նի հետ լե­զու գտնել, քա­նի որ ա­մե­րի­կա­ցի­նե­րի վրա հույս դնել չի լի­նում), եւ ան­գամ Իս­րա­յե­լի օ­պո­զի­ցիան, ո­րը հա­մառ Նե­թան­յա­հու­ին տա­պա­լե­լու շատ ռեալ շանս ստա­ցավ:

Չ­նա­յած, ե­թե խո­րը նա­յենք, կտու­ժի նաեւ Լոն­դո­նը...

­Բայց ե­կեք եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րով ա­ռաջ չընկ­նենք` սպա­սե­լով Իս­րա­յե­լի պա­տաս­խա­նին կամ դրա բա­ցա­կա­յութ­յա­նը: Վեր­ջին հաշ­վով, Նե­թան­յա­հու­ի հա­մար այ­լընտ­րան­քը սե­փա­կան ոտ­քով բանտ գնալն է:

https://iravunk.com/sim/?p=281270&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը