«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Ամեն դիվային արարք իրագործելիս տվյալ ոլորտում գտնում են ծախու արարածների եւ հենց նրանց ձեռքերով անում իրենց ավերը. ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է գրող, գրականագետ, բ.գ.թ ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:

-Պարոն Վարդանյան, մեր երկրում տեղի ունեցող կրթական և մշակութային փոփոխությունների մասին ի՞նչ կարծիք ունեք:

-Այն, ինչ մատուցվում է որպես «փոփոխություն», իրականում արդեն բոլորի համար տեսանելի կազմաքանդում է, կործանում: Եվ ինչպիսի ջանասիրությամբ ու հետևողականությամբ են անում այդ ավերը: Խեղաթյուրման ու ոչնչացման առաջին պլանում հայագիտական առարկաներն են՝ հայոց լեզուն, հայ գրականությունը, հայոց պատմությունը, հայ եկեղեցու պատմությունը… Բացահայտ ցինիզմով ցույց է տրվում, որ թքած ունեն արժեքային զգացմունքներիդ վրա: Հիշենք ամենաթարմ օրինակներից մեկը: Տասնյակ միլիոններ են քամուն տրվել 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» հորջորջված դասագիրքը ստեղծելու, տիրաժավորելու ու դպրոցներին պարտադրելու համար: Ծայր առած քննարկումներին այս կամ այն չափով մասնակից եղան հարյուրից ավելի հայագետներ, ի վերջո, մի քանի տասնյակ էջ կազմող դիտողությունների գրություն ներկայացվեց ԿԳՄՍ նախարարություն, բայց ի՞նչ ունեցանք արդյունքում: Նախարարի աթոռին դրված կինը արհամարհանքով հայտարարեց, որ ոչ մի կարծիք ու դիտողություն իրենց համար հիմք չեն, և իրենք անսասան են իրենց «ծրագրերը» կյանքի կոչելիս: Նույնը վերաբերում է բարձրագույն կրթության համակարգն ու գիտությունը ոչնչացնելուն ուղղված քայլերին: Որքան ուզում ես հիմնավորումներ բեր, եթե արդեն համն առել են մայրաքաղաքի կենտրոնում գտնվող տարածքների, շենքերի ու շինությունների աստղաբաշխական արժեքների՝ պիտի կրթությունն ու գիտությունը վռնդվեն այդ տարածքներից: Եվ միայն վերջին միամիտը կկարծի, թե այդ ամենը այս կամ այլ նախարարների մեղքն է: Սրանց նախարարները բնավորություն ու դավանանք չունեն: Դրանց «բնավորությունը» իրենց տիրոջ բնավորության արտացոլումն է: Եվ եթե երբեմն նախարար է փոխվում, պատճառը միայն այն է, որ քանդելու, ավերելու նրա տեմպերը չեն գոհացրել տիրոջը, հարկավոր է շտապել, արագացնել, չէ՞ որ մի օր հանկարծ հանրությունը կսկսի գիտակցել, որ կործանվում է ու գուցե ոտքի կելնի:

-Այսօր թշնամին չորս գյուղ է պահանջում, բայց մեր երկրում թատրոն են փակում, կոնսերվատորիան են ուզում տեղափոխել: Արդյո՞ք սա է մեր երկրի գերխնդիրը:

-Թշնամին ամբողջ երկիրն է պահանջում և ունի հերթական տարածքները ստանալու իր պատկերացրած ժամանակացույցը: Այս պահին հերթը Տավուշի գյուղերինն է: Թշնամու պահանջածը սարսափելի չէ, սարսափելին այն է, որ թշնամին այստեղ ունի իր պահանջներն ըստ ժամանակացույցի իրականացնող «ներկայացուցչություն», որին մեր հասարակության մեջ դեռ հավատացողներ կան:

Հարցնում եք թատրոն փակելուց: Իսկ նկատե՞լ եք, որ ամեն դիվային արարք իրագործելիս տվյալ ոլորտում գտնում են ծախու արարածների և հենց նրանց ձեռքերով անում իրենց ավերը: Արդեն երկրորդ թատրոնն են փակում, իսկ գործընթացը անաղմուկ իրականացնելու, որպես «բարեփոխում» ներկայացնելու համար միշտ էլ ոլորտում գտնում են «հիմնավորողներ»: Ցավոք, այդպես էլ չի ձևավորվում համահավաք գիտակցություն ու կամք՝ այս ամենի դեմն առնելու համար: «Պայքարի» մեկ-երկու օրվա դրսևորումների ականատես ենք լինում միայն առանձին կազմակերպություններում, այն էլ երբ տվյալ կազմակերպության գոյությունը վտանգի տակ է դրվում:  Կոնսերվատորիայի ու Ակադեմիայի «մեծամեծերը» ոչ թե պիտի Կոմիտասի, Օրբելու և այլ հնչեղ անուններ տային ու իրենց պարտքը կատարած համարելով՝ շարունակեին էլի մի քանի ամիս աշխատավարձ ստանալ, այլ պիտի գնային միանային «Գոյ» թատրոնի մի բուռ անձնակազմին: Այս պահին ամենաքանդումի փորձաքարը «Գոյն» է: Եթե հաջողվեց այն պահել, ուրեմն կպահպանվեն մյուսներն էլ: Եթե ոչ՝ ուրեմն նրանց 2-օրյա ընդվզումը միայն դիրքի ու աշխատավարձի համար էր: Այդ ինչո՞ւ երեկ տգետ թափառաշրջիկին Սոկրատ հռչակած «ակադեմիկոսը» հանկարծ անհանգստացավ ու այլ մտահոգությամբ մոտեցավ ամբիոնին: Դիրքն ու բարձր եկամուտը հանկարծ վտանգված զգաց, չէ՞: Նույնը վերաբերում է գրողներին, նկարիչներին ու բոլոր մյուսներին, որոնց հարցերը առանձին-առանձին լուծվելու են՝ շենք ու աշխատավարձով հանդերձ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան