«Միայն թուրքը  կարող է թատրոն փակել». ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈՍՏԱՆՅԱՆ

Մշակութային

  «Իրավունքը» զրուցել է դերասան ՎԼԱԴԻՄԻՐ ԿՈՍՏԱՆՅԱՆԻ հետ:

-Պարոն Կոստանյան, ճի՞շտ որոշում է «Գոյ» թատրոնը Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնին միավորելու գաղափարը:

-Ես շատ վատ եմ գնահատում թատրոն փակելը: Միայն թուրքը կարող է թատրոն փակել: Ազգերն աշխարհին ներկայանում են իրենց մշակույթով: Իսկ մեր Հայաստանում մշակույթը դարձրել են բիզնեսի առարկա: Կարտոֆիլ վաճառողին կարող են նշանակել թատրոնի տնօրեն: Ի՞նչ կապ ունեն այդ մարդիկ թատրոնի հետ: Ո՞վ է տեսել թատրոնի դռները այդպես փակեն: Թատրոնը ժողովրդի համար է, որ մարդիկ գան, ներկայացում նայեն: Մանավանդ` «Գոյ» թատրոնը փակել չի կարելի: «Գոյ» թատրոնի գլխին միշտ սև ամպեր են եղել: Ես ինքս, երբ  Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի փոխտնօրենն էի, դեռ այն ժամանակ այդ խոսակցությունները կային: Միշտ Սունդուկյան թատրոնի ղեկավարության աչքը եղել է այդ փոքրիկ կտորի վրա: Իմ հարաբերություններն միշտ էլ  լավ են եղել Արմեն Մազմանյանի հետ: Կողմնակից եմ «Գոյ» թատրոնին և սատարում եմ իրենց: Ցավոք սրտի, ես հիմա հանրապետությունում չեմ և ֆիզիկապես չեմ կարող իրենց կողքին լինեմ, բայց հոգեպես իրենց կողքին եմ:  Ամո՛թ է, թատրոնի ժողովուրդ, վե՛ր կացեք, խոսե՛ք, ասեք, որ չի կարելի թատրոն փակել: Միավորեցին Կամերային երաժշտական թատրոնը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի հետ, կա՞ մարդ, որ այնտեղ աշխատում է: Մարդիկ աշխատում էին: Գնացել էին Կինոյի շենքը վերցրել էին, սարքել էին թատրոն, դրանով էին ապրում: Ինչո՞ւ փակեցին: «Գոյ» թատրոնը, իր դերասաններով հանդերձ, Արթուր Սահակյանի գլխավորությամբ պրոֆեսիոնալ է: Արթուր Սահակյանը մեծատառով ռեժիսոր է: Ո՞նց կարելի է այդ մարդկանց իրենց տանից հանել:

-Բայց  չէ՞ որ կառավարությունն է որոշել «Գոյ» թատրոնի ճակատագիրը:

- Թող գնան ասեն` սխալ որոշում է: Եթե զինվորին ասեն` գնա   գլուխդ տուր պատին:  Նա իրավունք ունի ասելու` չեմ գնում, որովհետև ձեր հրամանը սխալ է: Դու թատրոնի մարդ ես, «Գոյ» թատրոնի անձնակազմի առաջ դո՞ւռ ես փակում: Թող դատարանը որոշի: Ինչի՞ եք այդպիսի բաներ անում: Ամո՛թ է: Ես գտնում եմ, որ կառավարությունը պետք է վերանայի այդ հրամանը: Զարմանում եմ մեր պետության վրա: Ո՞նց կարելի է թատրոն փակել:

-Այս պահին արտասահմանում եք,  տեսե՞լ եք, որ  արտերկրում մշակութային օջախ փակեն:

-Այդպիսի բան չի կարող լինել: Սա միայն կարող է անել թուրքը: Թատրոնները բացում են, ոչ թե փակում: Ազգը ներկայանում է մշակույթով: Կարգին ղեկավարը ուր որ գնում է, հետը տանում է մշակութային խմբեր: Այսօր հայ ազգին Առնո Բաբաջանյանով,  Արամ Խաչատրյանով, Մարտիրոս Սարյանով, Աշոտ Ղազարյանով գիտեն: Ես այն երջանիկներից եմ, ով բախտ է ունեցել աշխատելու  Կարպ Խաչվանքյանի, Սվետլանա Գրիգորյանի, Մելինե Համամջյանի, Վարդուհի Վարդերեսյանի և էլի շատ և շատ մեծությունների հետ, որոնցից ամեն մեկը իր տաղանդով ու խաղով հիացնում էր հանդիսատեսին: Սակայն այսօր այն, ինչ -որ տեսնում եմ, ինձ շատ է հիասթափեցնում: Հատկապես այն` ինչպես են վարվում «Գոյ» թատրոնի հետ: Թեև այս պահին Հայաստանում չեմ, բայց հետևում եմ լրատվությանը, «Գոյ» թատրոնի ճակատագրին: Մի քանի օր առաջ  կարդացի Սոս Սարգսյանի կնոջ հարցազրույցը «Գոյ» թատրոնի վերաբերյալ, որտեղ  նա ասել է. ««Կարծում եմ՝ Սոս Արտաշեսովիչը անպայման դժգոհություն կունենար Վարդանի պահվածքի վերաբերյալ։ Չեմ պատկերացնում՝ եթե թատրոնի մարդ է, ինչպե՞ս է իր կոլեգաներին թողնում առանց աշխատանքի, ինչպես է խիղճը տանելու, որ թույլ տա՝ թատրոն փակվի։ Ի վերջո, ինքը թատրոնի տղա է, թատրոնի մթնոլորտում մեծացած, թատերասեր մարդ է»։ Կամ Արմեն Մարությանն ասում է.«Ուրախ պետք է լինեն, որ միանում են Սունդուկյան թատրոնին»: Արմեն Մարության, քեզ հարգում ենք, որպես դերասան, որպես մարդ, բայց չի կարելի այդպես արտահայտվել քո կոլեգաների մասին: Թատրոնն իրենց տունն է: Նրանք ապրում են այդ թատրոնով: Իսկ հայի տուն քանդողը թուրք է: Գնում են տունը քանդում են, ասում են` ապօրինի է:  Եթե իրենց քթերից չգա, իրենց երեխաների քթերից է դա գալու: Թատրոն փակել չի կարելի, էլի եմ ասում`թատրոն փակողը թուրք է: Ես բոլորի հետ աշխատել եմ և բոլորին էլ անգիր գիտեմ: Աստված իրենց հետ: Համոզված եմ, որ «Գոյ» թատրոնը դեռ տոնելու է իր հաղթանակը:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=280501&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը