«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Անկանխատեսելի ելքով պաթոլոգիա, որը 80 % դեպքերում կարող է ընթանալ անախտանիշ.«Բժշկի մոտ» հաղորդաշարի հյուրը անոթային վիրաբույժ Գենադի Օրբելյանն է

Առողջապահական

Հանկարծամահություն առաջացնող ցանկացած հիվանդություն սարսափ է առաջացնում և հաճախ չենք էլ ցանկանում մանրամասն ուսումնասիրել դրանք՝ մեր գլխում բացասական մտքեր չառաջացնելու համար: Իսկ, որպեսզի կարողանանք ժամանակին ախտորոշել ցանկացած պաթոլոգիա, պետք է ժամանակին դիմել բժիշկներին, քանի որ կան պաթոլոգիաներ, որոնք հիվանդության սկզբնական փուլում կարող են ընթանալ անախտանիշ: ՆՄան պաթոլոգիաներից մեկն էլ անեւրիզման է:

«Նորք Մարաշ» ԲԿ-ի անոթային վիրաբույժ Գենադի Օրբելյանը «Բժշկի մոտ» հաղորդաշարի շրջանակներում խոսել է հիվանդության պատճառների, բուժման եւ անախտանիշ լինելու մասին: Մասնավորապես անոթաբանի խոսքերով.

-Անեւրիզմայի վատ կողմերից մեկն այն է, որ մոտավորապես 80 % դեպքերում, այսինքն՝ 5-ից 4-ի մոտ, կարող է անախտանիշ լինել և չդրսևորվել մինչև պատռվելու պահը: Մյուս դեպքերում առկա են որոշակի ախտանիշներ: Դրանք են՝ որովայնի, մեջքի, գոտկատեղի ցավերը, որովայնի հատվածում պուլսացող գոյացության առկայությունը: Երբեմն պատահում է, որ անևրիզմայի խոռոչում առաջանում են թրոմբներ, որոնք կարող են արյան հոսքով պոկվել, խցանել ստորին վերջույթների զարկերակները և դրսևորվել ստորին վերջույթների սնուցման խանգարմամբ՝ իշեմիայով:

Կան մի շարք գործոններ, որոնք նպաստում են աորտայի անևրիզմայի առաջացմանը: Դրանք են` աթերոսկլերոզը (անոթների կարծրացումը), երբ ճարպը և այլ նյութեր կուտակվում են անոթի պատի ներսում: Բարձր զարկերակային ճնշումը, ինչը ժամանակի ընթացքում վնասում է աորտայի պատը և թուլացնում այն: Անոթների որոշ բորբոքային հիվանդությունները, որոշ ինֆեկցիաները, վնասվածքները։

Ռիսկի մեկ այլ գործոն է տարիքը. անևրիզման առավել հաճախ հանդիպում է 65 տարեկանից բարձր անձանց մոտ:  Ռիսկի գործոն են նաև այլ տեղակայման անևրիզմաները. օրինակ, եթե առկա է ենթածնկային զարկերակի անևրիզմա, ապա հավանականությունը մեծ է, որ հիվանդը կարող է ունենալ նաև որովայնային աորտայի անևրիզմա: Կարևոր ռիսկի գործոն է նաև ժառանգականությունը, ուստի այն մարդկանց, որոնց մոտ հարազատներն ունեն կամ ունեցել են որովայնային աորտայի անևրիզմա, խորհուրդ է տրվում 50 տարեկանից հետո անպայման ստուգվել:

Ամբողջական զրույցը` այստեղ

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան