«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Պայքարելու եմ մինչեւ վերջ՝ Գիտատեխնիկական գրադարանի պահպանման համար. Դավիթ Ղարիբյան

Մշակութային

Գրադարանավարներ, գիտնականներ, ուսանողներ, գյուտարարներ եւ տարբեր ոլորտի մասնագետներ ստորագրահավաք են սկսել՝ պահանջելով պահպանել «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանն՝ իր եզակի փաստաթղթային ֆոնդերով՝ հատուկ գրադարանի համար կառուցված մասնաշենքում, որտեղ գտնվում է ավելի քան 21 միլիոն միավոր կազմող ֆոնդը: Մասնագետներն ահազանգում են, որ ֆոնդի տեղաշարժը, ամբողջականության խաթարումը կամ գրադարանի կարգավիճակի փոփոխությունն անդառնալի կորուստ կլինի մեր հանրապետության համար։

«Մասնաշենքը նախատեսված է փաստաթղթային տարբեր կրիչներով հսկայական ֆոնդի անվտանգ պահպանման եւ ի շահ՝ հանրության ու պետության օգտագործման։ Գրադարանային ֆոնդի կորուստը կհանգեցնի օգտվողների հիմնարար իրավունքների ոտնահարմանը։ Իսկ գրադարանում տասնամյակներ կուտակված հսկայածավալ գիտատեխնիկական տեղեկատվական բացառիկ ռեսուրսները չեն նպաստի մեր երկրում գիտելիքահենք տնտեսության ձեւավորմանը։ Սա ավանդապահ գրադարան է, որտեղ պահվող փաստաթղթերի մեծ մասը եզակի են Հայաստանի Հանրապետությունում», - ասած է հայտարարության մեջ:

Նշենք, որ տեւական ժամանակ խոսակցություններ են շրջանառվում ֆոնդի հնարավոր տեղափոխման, գրադարանի կարգավիճակի փոփոխության եւ անգամ Կոմիտասի պող., 49/3 շենքի օտարման մասին, որտեղ տեղակայված է գրադարանը: Անդրադառնալով վերոնշյալին՝  «Իրավունք»-ը զրուցել է «Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի Գիտատեխնիկական գրադարանի երկարամյա ղեկավար ԼԵՎՈՆ ՂԱՐԻԲՅԱՆԻ որդու՝  դերասան, պրոդյուսեր ԴԱՎԻԹ ՂԱՐԻԲՅԱՆԻ հետ:

«Հայրս իր ամբողջ կյանքն է նվիրել եւ տարիներով պայքարել է Գիտատեխնիկական գրադարանի պահպանման համար: Եվ այսօր, երբ հայրս արդեն մեկ տարի է հեռացել է կյանքից, որոշեցին նորից հարձակվել եւ գրադարանը փակելու փորձեր անել: Ինչպե՞ս կարելի է այդքան տգետ լինել ու չհասկանալ այդ գրադարանի ֆոնդերի կարեւորությունը՝ մեր երկրի համար: Չնայած՝ ի՞նչ երկիր… Երկիրը կերան», - ցավով արձանագրեց Դավիթ Ղարիբյանը:

Գիտատեխնիկական գրադարանի ստեղծման օրից այն ղեկավարած Լեւոն Ղարիբյանի որդին նաեւ վստահեցրեց. «Հայրս ողջ չէ, բայց ես կամ ու, անկախ նրանից, որ գտնվում եմ Միացյալ Նահանգներում, պայքարելու եմ մինչեւ վերջ՝ Գիտատեխնիկական գրադարանի պահպանման համար՝ խնդրի վերաբերյալ հրավիրելով միջազգային մամուլի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-յի ուշադրությունն ու կոչ անելով, որպեսզի ինձ հետ միասին պայքարեն սոցցանցերում իմ միլիոնավոր հետեւորդները»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան