Վտանգավոր թափոններ. ինչ ճանապարհ է անցնում օգտագործված ձեթը. Hetq.am

Սպառողի անկյուն

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչ են անում սննդի կետերն իրենց օգտագործած ձեթի թափոնները։ Գիտե՞ք, որ դրանք 4-րդ դասի վտանգավորության թափոններ են համարվում ու ենթակա են վերամշակման։ Ձեթը ջրում չի լուծվում, կոյուղի լցվելիս այն խառնվում է կեղտաջրերին ու թափվում գետերը, խառնվում ոռոգման ջրերին, հասնում դաշտեր, այգիներ։ Ջրում չլուծված ճարպային մնացորդները վտանգավոր են թռչունների ու ջրում ապրող կենդանի օրգանիզմների համար։ «Հետքը» փորձել է պարզել Հայաստանում գործող սննդի կետերում գոյացող ձեթի թափոնների հետագա ճակատագիրը։

Ըստ Վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում 2023 թվականի դեկտեմբերի դրությամբ գործում է սննդի 3156 կետ։ Դրանց  չնչին տոկոսն  է օգտագործված ձեթը հանձնում վերամշակման։ Մեր այցելած սննդի որոշ կետերում օգտագործված ձեթը պարզապես լցնում էին կոյուղի։

«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է Առողջապահության նախարարություն՝ տեղեկանալու՝ արդյո՞ք վերահսկողություն կա թափոնների նկատմամբ, և ինչ ազդեցություն կարող է այն ունենալ մարդու առողջության վրա։

Նախարարությունից հայտնել են, որ այս հարցերը կարգավորվում են «Թափոնների մասին» ՀՀ օրենքով, հաշվի առնելով, որ օգտագործված ձեթը թափոն է, առաջարկել են դիմել Շրջակա միջավայրի ոլորտի պետական կառավարման լիազորված մարմնին։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը մեր հարցման ի պատասխան պարզաբանել է, որ թափոնների գործածության նկատմամբ վերահսկողությունն իր գործառույթների շրջանակներում է, իսկ աղբավայրերի և աղբահանման նկատմամբ հսկողությունն իրականացնում են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները։

«Սննդի կետերում և ռեստորաններում օգտագործումից առաջացած ձեթի թափոնները, համաձայն Հայաստանի Հանրապետության տարածքում գոյացող արտադրության և սպառման թափոնների ցանկը հաստատելու մասին Բնապահպանության նախարարի հրամանով սահմանված հավելվածի, հանդիսանում են 4-րդ դասի վտանգավորության թափոններ, որոնք թափոնների գործածության ոլորտում համապատասխան լիցենզավորված կազմակերպությունների կողմից տեղափոխվում են աղբավայրեր կամ լիցենզավորված վնասազերծող կազմակերպություններ՝ ոչնչացման նպատակով»,-ասվում է նախարարության պատասխանում։

Երևանի մի շարք սննդի կետերում «Հետքին» պատմել են, թե ինչ են անում իրենց ձեթի թափոնները։

«Երեմյան փրոջեքթ» ընկերությունը, որն ունի 13 ռեստորան մեր գրավոր հարցմանը պատասխանել է, որ իրենց ընկերությանը պատկանող «Հայր եւ որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի սննդի օբյեկտներում օգտագործված բուսական ձեթի թափոնի ողջ ծավալը տրամադրվում է «Պոիլ ԱՌՄ» ընկերությանը: 

«Կարաս» ազգային սննդի ցանցից մեզ հայտնել են, որ ձեթի թափոնը թափում են։

«Բլեք սթար բուրգեր» ընկերությունը նույնպես թափում է ձեթի թափոնները։ «Ռինգո» ընկերությունից հայտնեցին, որ առհասարակ ձեթի թափոն չեն ունենում։ Որոշ ընկերություններ, ինչպիսիք են՝ «Գրանդ քենդին», «Սաս գրուպը» պարզապես չեն պատասխանել մեր հարցմանը։

Կենսաբանության գիտությունների թեկնածու, շրջակա միջավայրի նախարարության իրավախորհրդատու, թռչնաբան Կարեն Աղաբաբյանը «Հետքին» պատմեց, որ արագիլների ու ջրում ապրող օրգանիզմների կյանքը վտանգվում է կոյուղաջրերի հետ գետեր արտանետված թափոնների պատճառով։

Մանրամասները սկզբնաղբյուրում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում