Նիկոլի շուրջ իր իսկ սարքած օղակը սեղմվում է

Վերլուծություն

Ե­լույ­թը, ո­րը Գա­վա­ռում տե­ղի ու­նե­ցած ՔՊ նա­խա­ձեռ­նող խմբի նիս­տի ժա­մա­նակ նա­խօ­րեին ու­նե­ցավ Նի­կոլ Փա­շին­յա­նը, մի կող­մից, հրամց­վեց` որ­պես Ա­լիե­ւի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րի պա­տաս­խա­նը: Բայց մի փոքր ա­վե­լի խո­րը նա­յե­լով` այդ ե­լույ­թը նաեւ Նի­կո­լի կող­մից «ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մունք» էր: Բայց ի­րա­կա­նում այս­տեղ կա­րե­լի է էլ ա­վե­լի խո­րը հիմ­քեր գտնել:

ՊԱՏԱՍԽԱՆ` ԱԼԻԵՎԻՆ

­Վեր­ջին օ­րե­րին Բաք­վից հնչող հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը հա­մա­րում եմ լրջա­գույն հար­ված խա­ղա­ղութ­յան գոր­ծըն­թա­ցին՝ Ա­լիե­ւին ար­ձա­գան­քեց Նի­կոլն իր ե­լույ­թով: «Ա­ռա­ջին պատ­ճառն այն է, որ մենք մի քա­նի ան­գամ հրա­պա­րա­կա­յին, ար­ձա­նագր­ված պայ­մա­նա­վոր­վել ենք, որ Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ խա­ղա­ղութ­յու­նը, ինչ­պես նաեւ սահ­ման­նե­րի դե­լի­մի­տա­ցիան եւ դե­մար­կա­ցիան պետք է հիմն­ված լի­նեն 1991 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի Ալ­մա­թիի հռչա­կագ­րի հի­ման վրա… Այս պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ ար­ձա­նագր­վել են ե՛ւ 2022 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 6-ի Պ­րա­հա­յի հան­դիպ­ման եւ արդ­յուն­քում ըն­դուն­ված քա­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յու­նում, ե՛ւ Սո­չիում տե­ղի ու­նե­ցած հան­դիպ­ման ժա­մա­նակ, ե՛ւ 2023 թվա­կա­նի հու­լի­սի 15-ին Բր­յու­սե­լում տե­ղի ու­նե­ցած ե­ռա­կողմ հան­դիպ­ման ժա­մա­նակ: Ին­չու եմ հար­ված հա­մա­րում վեր­ջին օ­րե­րին Ադր­բե­ջա­նից հնչող հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րով­հե­տեւ այն, ինչ նրանք ա­սում են, ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով ու­ղիղ հա­կա­սում է այս տրա­մա­բա­նութ­յա­նը եւ այս պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յա­նը»,- ա­սաց Փա­շին­յա­նը:

­Կարճ ա­սած, ըստ Նի­կո­լի, Ա­լիե­ւը նախ­կին ա­սած­նե­րից «թռնում» է: Ու հենց այդ փաստն է, որ Նի­կո­լի հայ­տա­րա­րութ­յու­նը վե­րա­ծում է «ինք­նա­խոս­տո­վա­նա­կան ցուց­մուն­քի»:

Այս­պես, ըստ էութ­յան, Վո­վա­յիչն ա­սաց հե­տեւ­յա­լը. այն քա­ղա­քա­կան կուր­սը, ո­րը նրան պար­տադր­վեց Պ­րա­հա­յում, եւ ո­րի արդ­յուն­քում հա­յա­թափ­վեց Ար­ցա­խը, այս պա­հին, մեղմ ա­սած, լիա­կա­տար ձա­խող­ման շե­մին է: Թե ին­չու է Ա­լիեւն այդ­պես վար­վում, դա ար­դեն հար­ցի մյուս կողմն է. ա­սենք, Ա­րեւ­մուտ­քը Պ­րա­հա­յի փու­լում կեղծ խոս­տում­ներ հրամց­րեց Նի­կո­լին, կամ խոս­տում­նե­րը կեղծ չէին, բայց հի­մա չի կա­րո­ղա­նում խոս­տա­ցա­ծը կա­տա­րել, այն է՝ Ա­լիե­ւին այդ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հի­մա վրա բա­նակ­ցա­յին սե­ղա­նի մոտ «բեր­ման են­թար­կել» եւ այլն: Դ­րա­նից հար­ցի էութ­յու­նը չի փոխ­վում. Նի­կոլն է, որ մտել է մի գոր­ծըն­թա­ցի մեջ, որն էն գլխից էր ակն­հայտ, որ ձա­խող­ման է տա­նե­լու, եւ հի­մա նա ինքն է խոս­տո­վա­նում այդ փաս­տը: Կարճ ա­սած, թույլ է տվել հեր­թա­կան կո­պիտ սխա­լը, ո­րի արդ­յուն­քում ոչ միայն մա­զա­չափ ան­գամ չի մո­տե­ցել իր քա­րո­զած «խա­ղա­ղութ­յան օ­րա­կար­գին», դեռ մի բան էլ, կրկնենք, հա­յա­թափ­վել է Ար­ցա­խը:

Ընդ ո­րում, ա­մե­նա­վատն ան­գամ նման սխալ թույլ տա­լը չէ, ա­մե­նա­վատն այն է, որ դա ուղ­ղե­լու քայ­լեր եւս այս պա­հին տե­սա­նե­լի չեն: Ա­մեն դեպ­քում, Նի­կո­լի նույն ե­լույթն ան­գամ այդ մա­սին է վկա­յում: Ն­րա խոս­քով. «Ա­ռա­ջար­կում ենք, ա­սում ենք՝ ե­կեք անվ­տան­գութ­յունն ա­պա­հո­վե­լու հա­մար զոր­քե­րը Ալ­մա­թա­յի հռչա­կագ­րով սահ­ման­ված սահ­մա­նագ­ծից հա­յե­լա­յին հետ քա­շենք, որ բա­խում­նե­րի վտան­գը չե­զո­քաց­նենք, Ադր­բե­ջա­նը սա մեր­ժում է։ Ա­սում ենք՝ ե­կեք սահ­մա­նա­յին շրջան­նե­րը ա­պա­ռազ­մա­կա­նաց­նենք, Ադր­բե­ջա­նը սա մեր­ժում է։ Ես կա­րող եմ ու­րիշ ա­ռա­ջարկ ա­նել՝ ե­կեք սպա­ռա­զի­նութ­յուն­նե­րի վե­րահսկ­ման վե­րա­բեր­յալ պայ­մա­նա­գիր կնքենք…»: Ու տես­նես Փա­շին­յա­նը գո­նե չնչին չա­փով հա­վա­տո՞ւմ է, որ Ա­լիեւն այ­սօր­վա իր շա­հե­կան դիր­քե­րը կթող­նի եւ կա­սի` թե լավ, Նի­կոլ ջան, ա­րի բա­նա­կումս զեն­քե­րի «ռե­ւի­զիա» ա­րա:

Այդ դեպ­քում, ին­չո՞ւ է Նի­կո­լը հրա­պա­րա­կավ ա­ռա­ջար­կում մի բան, ո­րին, են­թադ­րում ենք, ան­գամ ին­քը չի հա­վա­տում, բայց նման ա­ռա­ջարկ­նե­րով էլ ա­վե­լի է թու­լաց­նում, դրսի հա­մար ծի­ծա­ղե­լիութ­յան աս­տի­ճան հասց­նում Հա­յաս­տա­նի դիր­քե­րը: Սա Բաք­վին ուղղ­ված հրա­վե՞ր է, թե, ա՛յ Ա­լիեւ, ա­վե­լի թույլ ենք, քան պատ­կե­րաց­նում ես, էլ ին­չո՞ւ ես հարց­նում, վերց­րու ու­զածդ: Թե՞ նման հայ­տա­րա­րութ­յուն­ներ Նի­կոլն ա­նում է, քա­նի որ ա­սե­լու այլ բան չու­նի, եւ այս վար­կածն իր հեր­թին է խո­սում Պ­րա­հա­յից սկսած ողջ քա­ղա­քա­կան կուր­սի տա­պալ­ման մա­սին:

ԱՌԱՆՑՔԸ` ԿՈՄՈՒՆԻԿԱՑԻԱՆԵՐԻ ՀԱՐՑՆ Է

Ի­րա­կա­նում այս ա­մենն էլ ա­վե­լի խո­րը ի­մաստ ու­նի: Նախ նկա­տենք, որ ե­թե ան­գամ ա­ռաջ­նորդ­վենք այն վար­կա­ծով, որ Նի­կոլն Ա­լիե­ւին դրդում է հեր­թա­կան պա­տե­րազ­մի, դա պրակ­տիկ հե­ռան­կար­ներ չի կա­րող ու­նե­նալ: Այն պարզ պատ­ճա­ռով, որ նոր պա­տե­րազմ սկսել-չսկսե­լը ո´չ Ա­լիե­ւի ո­րո­շե­լիք բանն է եւ ո´չ­ էլ՝ Նի­կո­լի: Նոր պա­տե­րազ­մը, ի­հար­կե, Ա­րեւ­մուտ­քին ձեռն­տու է՝ ՌԴ-ի եւ Ի­րա­նի դեմ երկ­րորդ ճա­կատ բա­ցե­լու հա­մար: Բայց հենց նույն պատ­ճա­ռով դրան կտրուկ դեմ են ռուս­ներն ու պար­սիկ­նե­րը: Ա­ռա­վել եւս` ներ­կա ի­րա­վի­ճա­կում, երբ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում կրքերն այս­քան շի­կա­ցել են, եւ Մոսկ­վան ու Թեհ­րա­նը հաս­տատ ա­մեն բան կա­նեն, որ ի­րենց հա­մար կա­պի օ­ղակ հան­դի­սա­ցող Հա­րա­վա­յին Կով­կա­սում ռազ­մա­կան պայթ­յուն­ներ չլի­նեն: Այս տե­սանկ­յու­նից, պա­տա­հա­կան չէր, որ Հա­յաս­տա­նում Ի­րա­նի դես­պան Մեհ­դի Սոբ­հա­նին իր հեր­թին շտա­պեց ար­ձա­գան­քել Ա­լիե­ւի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յուն­նե­րին, թե՝ «­Մենք միշտ ա­ջակ­ցել ենք Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան ինք­նիշ­խա­նութ­յանն ու տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յա­նը…»:

­Բա­ցի այդ, մեկ նյո­ւանս եւս հաշ­վի առ­նենք: Փաստն այն է, որ ինչ­պես Ա­լիեւն իր հայ­տա­րա­րութ­յուն­նե­րով, այն­պես էլ Փա­շին­յա­նը իր պա­տաս­խան­նե­րով, պտտվե­ցին-պտտվե­ցին ու նո­րից հա­սան նույն բա­նին՝ «­Զան­գե­զու­րի մի­ջանցք» կամ Հա­յաս­տա­նով Նա­խի­ջե­ւա­նի հետ կապ աս­վա­ծին: Դա մեկ բան է նշա­նա­կում. Ա­լիե­ւը շա­րու­նա­կում է «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը» կա­պել նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րի հետ, եւ կա­րե­լի է են­թադ­րել, որ այդ հար­ցը նաեւ Նի­կո­լի հետ Սանկտ Պե­տեր­բուր­գում ան­ցած տա­րե­վեր­ջի «ոտ­քի վրա» հան­դիպ­ման հիմ­քե­րից է ե­ղել: Իսկ ա­հա Նի­կո­լը, ում այս տա­րեսկզ­բից սկսած բա­ռա­ցիո­րեն «պա­շա­րել» են ա­րեւմտ­յան չի­նով­նիկ­նե­րը, նաեւ իր վեր­ջին ե­լույ­թում սկսեց բա­վա­կա­նին «տա­րօ­րի­նակ» մտքեր հնչեց­նել. «2020 թ. նո­յեմ­բե­րի 9–ի հայ­տա­րա­րութ­յու­նը ստո­րագ­րած կող­մե­րից եր­կու­սը ստո­րագր­ման պա­հից սկսած մին­չեւ 2023 թ. սեպ­տեմ­բեր ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը ցույց են տվել, որ այդ փաս­տա­թուղթն ի­րենց հա­մար գո­յութ­յուն չու­նի… Չի կա­րող այն­պես լի­նել, որ ե­ռա­կողմ հայ­տա­րա­րութ­յան եր­կու կող­մի հա­մար այս փաս­տա­թուղթն այ­լեւս չկա, իսկ 3-րդ կող­մի հա­մար այն շա­րու­նա­կի գո­յութ­յուն ու­նե­նա»: Գե­ղե­ցիկ «փա­թե­թա­վո­րում» ու­նի, բայց այդ­պես չէ: Նո­յեմ­բե­րի 9-ի փաս­տաթղ­թի շատ դե­տալ­ներ հենց Նի­կոլն է Ա­լիե­ւի հետ միա­սին խախ­տել: Սկ­սած հայ­կա­կան զոր­քե­րը փաս­տաթղ­թի ստո­րագր­ման պա­հին ե­ղած դիր­քե­րից հետ քա­շե­լուց, վեր­ջաց­րած Ալ­մա-Ա­թա­յի մա­սին Պ­րա­հա­յի թե­զով, ո­րը խաչ քա­շեց հայ­կա­կան Ար­ցա­խի վրա, եւ ո­րը միայն ըն­դու­նե­լուց հե­տո Նի­կոլն ու Ա­լիե­ւը, որ­պես կա­տար­ված փաստ, հրամց­րել են Պու­տի­նին: Եվ ե­թե այդ­քա­նից հե­տո նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րից մնա­ցել է միայն կո­մու­նի­կա­ցիա­նե­րի վե­րա­գոր­ծարկ­ման կե­տը, դա հենց Նի­կո­լի «պրա­վալ­նի» քա­ղա­քա­կա­նութ­յան արդ­յունքն է:

­Բայց դրանք էլ մի կողմ. Հա­յաս­տա­նի հա­մար, հաշ­վի առ­նե­լով նաեւ Նի­կո­լի այս վեր­ջին հայ­տա­րա­րութ­յու­նը, դա գոր­ծո՞ղ, թե՞ ար­դեն չգոր­ծող փաս­տա­թուղթ է: Ե­թե չգոր­ծող է, դա պետք է հայ­տա­րա­րել պաշ­տո­նա­պես, ին­չը նի­կոլ­յան իշ­խա­նութ­յու­նը չի ա­նում: Ե­թե գոր­ծող է, ա­պա պետք է այն կա­տա­րել, ան­գամ ե­թե մնա­ցել է դրա 9-րդ կե­տը. վեր­ջին հաշ­վով Փա­շին­յանն ինքն է միանձն­յա կեր­պով դա ստո­րագ­րել, հի­մա ո՞ւմ է մե­ղադ­րում:

Ու «ա­մե­նա­տա­րօ­րի­նակն» այն է, որ մինչ հի­մա խո­սում են, թե այդ 9-րդ կետն ի­րե­նից ինչ է են­թադ­րում: «­Տենց բան ընդ­հան­րա­պես գո­յութ­յուն չու­նի, ոչ մի տեղ գրած չի, որ ՌԴ-ն ՀՀ ո­րե­ւէ տա­րած­քում կո­մու­նի­կա­ցիա­յի անվ­տան­գութ­յուն պետք է ա­պա­հո­վի, ընդ­հա­կա­ռա­կը` գրած է, որ ՀՀ-ն պետք է ա­պա­հո­վի, եւ բնա­կան է, ո՞վ պետք է ու­րիշ ա­պա­հո­վի… Ով, որ Զան­գե­զու­րի մի­ջանց­քի վե­րա­բեր­յալ ար­տա­հա­յութ­յուն կգտնի, խոս­տա­նում եմ դրա­մա­կան պար­գեւ, ցա­վոք, նման ար­տա­հայ­տութ­յուն գո­յութ­յուն չու­նի»,- հայ­տա­րա­րեց Փա­շին­յա­նը: Ի­հար­կե, նա ճիշտ է, այդ փաս­տաթղ­թում «­Զան­գե­զու­րի մի­ջանցք» տեր­մին չկա: Բայց պատ­րա՞ստ է նաեւ դրա­մա­կան պար­գեւ տալ նրան, ով կմատ­նան­շի, որ «ՌԴ-ն ՀՀ ո­րե­ւէ տա­րած­քում կո­մու­նի­կա­ցիա­յի անվ­տան­գութ­յուն պետք է ա­պա­հո­վի»: Ո­րե­րորդ ան­գամ ստիպ­ված ենք կրկնել այդ 9-րդ կե­տը. «Ա­պաշր­ջա­փակ­վում են տա­րա­ծաշր­ջա­նում բո­լոր տնտե­սա­կան եւ տրանս­պոր­տա­յին կա­պե­րը: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յու­նը ե­րաշ­խա­վո­րում է Ադր­բե­ջա­նի Հան­րա­պե­տութ­յան ա­րեւմտ­յան շրջան­նե­րի եւ Նա­խի­ջե­ւա­նի Ինք­նա­վար Հան­րա­պե­տութ­յան մի­ջեւ տրանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան անվ­տան­գութ­յու­նը՝ քա­ղա­քա­ցի­նե­րի, տրանս­պոր­տա­յին մի­ջոց­նե­րի եւ բեռ­նե­րի՝ եր­կու ուղ­ղութ­յուն­նե­րով ան­խո­չըն­դոտ տե­ղա­շար­ժը կազ­մա­կեր­պե­լու նպա­տա­կով: Տ­րանս­պոր­տա­յին հա­ղոր­դակ­ցութ­յան նկատ­մամբ վե­րահս­կո­ղութ­յունն ի­րա­կա­նաց­վում են Ռու­սաս­տա­նի ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յութ­յան մար­մին­նե­րը»: Այ­սինքն, Նի­կոլն իր ստո­րագ­րութ­յամբ խոս­տա­ցել է ինչ­պես Ադր­բե­ջա­նի եւ Նա­խի­ջե­ւա­նի մի­ջեւ «անվ­տան­գութ­յուն», այն­պես էլ՝ «եր­կու ուղ­ղութ­յուն­նե­րով ան­խո­չըն­դոտ տե­ղա­շարժ»: Հի­մա՝ Հա­յաս­տա­նի սահ­մա­նը մաք­սա­կե­տով հա­տե­լը «խո­չըն­դո՞տ» է, ինչ­պես պնդում է Ա­լիե­ւը, թե՝ ոչ, ինչ­պես պնդում է Նի­կո­լը: Հենց դա է, որ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րե­լով, պետք էր պարզ գրել, ին­չը Նի­կո­լը չի ա­րել: Բայց այն, որ «­Ռու­սաս­տա­նի ԱԴԾ սահ­մա­նա­պահ ծա­ռա­յութ­յան մար­մին­ներ» տեր­մի­նը կա, դա ստո­րագ­րել է Նի­կոլն ու հի­մա էլ ա­սում է, թե`«­Տենց բան ընդ­հան­րա­պես գո­յութ­յուն չու­նի», դրան ար­դեն չգի­տես էլ ինչ ա­նուն տաս:

ՈՐՊԵՍ ՎԵՐՋԱԲԱՆ

Արդ­յուն­քում, ու­նենք նման վի­ճակ: Մի կող­մից, կա Ա­րեւ­մուտ­քի պա­հան­ջը՝ ոչ մի ռու­սա­կան վե­րահս­կո­ղութ­յուն: Մ­յուս կող­մից` շարժ­վե­լով ա­րեւմտ­յան պա­հանջ­նե­րով, Նի­կո­լը ստիպ­ված ար­դեն խոս­տո­վա­նում է, որ հե­րիք չէ, ինքն ի­րեն դրել է փա­կու­ղու մեջ՝ չկա­տա­րե­լով իր իսկ ստո­րագ­րա­ծը, հի­մա էլ, երբ նույն Ա­րեւ­մուտ­քը չի կա­րո­ղա­նում ազ­դել Ա­լիե­ւի վրա, այդ փա­կու­ղին միայն խո­րա­նում է:

Ընդ ո­րում, որ­քան էլ Փա­շին­յանն այս պա­հին սկսի նյար­դա­յին ե­րանգ­նե­րով իր կող­մից ստո­րագ­րած նո­յեմ­բե­րի 9-ի հա­մա­ձայ­նա­գիր կամ Պ­րա­հա­յի փաս­տա­թուղթ քննա­դա­տել, դրա­նից բան չի փոխ­վում: Կա փա­կու­ղի, եւ ե­թե դրա­նից ելք չգտնի, այն կշա­րու­նա­կի միայն էլ ա­վե­լի խո­րա­նալ՝ ար­դեն խեղ­դե­լու աս­տի­ճան:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=273945&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը