«Մենք ենք, մեր սարերը» քանդակն Արցախում կանգնած է` ավելորդ եմ համարում կրկնօրինակը քանդակելը. ԱՇՈՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

Մշակութային

Վերջերս համացանցում ֆեյսբուքյան օգտատերերից Ներսես Խաչատրյանը գրառում էր արել, որտեղ ասվում է, որ նամակով դիմել է կառավարություն՝ Արցախի հիմնական խորհրդանիշներից մեկի՝ «Մենք ենք, մեր սարերը» (Տատիկ-Պապիկ) արձանի` ՀՀ ներկայիս տարածքում ճշգրիտ կրկնօրինակն ունենալու համար: Կառավարությունը տվել է իր համաձայնությունը եւ միաժամանակ առաջարկել, որ արձանի բնօրինակի ճարտարապետը, քանդակագործի ժառանգները նույնպես ներգրավվեն այդ գործին: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Մենք ենք, մեր սարերը» արձանի հեղինակ ՀԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սարգիս Բաղդասարյանի որդու` քանդակագործ, Հայաստանի նկարիչների միության անդամ, Հունգարիայի նկարիչների միության անդամ ԱՇՈՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ հետ:

— Պարոն Բաղդասարյան, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը «Մենք ենք, մեր սարերը» (Տատիկ-Պապիկ) արձանի` ՀՀ ներկայիս տարածքում ճշգրիտ կրկնօրինակն ունենալու վերաբերյալ:

— Ներսես Խաչատրյանն ինձ գտավ, զանգեց, ես իրեն բացատրեցի ու, կարծես թե, հասկացավ: Դա լրիվ ինքնագործունեություն է, եւ մի հոգու դիմումի ու մյուս հոգու պատասխանի հարց չէ: Մի ժամանակ նավի վրա Սարյանի շատ գործեր են վառվել, թող հիմա նստեն, բոլոր այդ գործերը կրկնեն: Ու սկսեն կրկնություննե՞ր անել... Դուք դա ճի՞շտ եք համարում: Այսօր արցախցիների հետ կապված ավելի շատ հարցեր կան լուծելու, քան քանդակը: Բացի նրանից, որ այդքան ծախսեր է արվելու այդ քանդակը կրկնօրինակելու վրա, ես դրա իմաստը չեմ տեսնում: Այդ քանդակն իր տեղում դրված է: Պետք է պայքարել, որ «Մենք ենք, մեր սարերը» քանդակն այդտեղ մնա, ու ձեռք չտան: Իսկ դա արդեն դիվանագիտական հարց է: Հազար ու մի ձեւեր կարող են գտնել, որ ադրբեջանական կողմը ձեռք չտա ոչ միայն այդ քանդակին, այլեւ Արցախում գտնվող մշակութային մյուս գործերին: Էլ չեմ ասում, որ Շուշիի թանգարանում ահռելի քանակությամբ հայ արվեստի գործեր կան: Այդ թվում` տասնվեց հատ հայրիկիս գործերից, մի հատ՝ իմ գործերից: Էլի եմ ասում՝ այդ քանդակն Արցախում կանգնած է: Ես ավելորդ եմ համարում կրկնօրինակը քանդակելը: Այդ դեպքում եկեք Ավետիք Իսահակյանի քանդակը, որ կա Աբովյան փողոցի վրա, մի հատ էլ դնենք Սայաթ-Նովա փողոցում: Դա անհեթեթություն չի՞... Պետք չէ այդպիսի քայլեր անել եւ դրանով դրդել ադրբեջանցիներին, որ ասեն` հայերը ոչ էլ մտածում են քանդակն այստեղ լինել-չլինելու մասին: Ամեն ինչ տվել են, քանդակն էլ վերացնենք, մեկ է, նորն արդեն դրել են:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=271644&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը