Տաթեւիկ Մելքոնյանն ուներ հնարավորություն ամեն ինչ գեղեցիկ անելու, բայց ցավոք, Մհեր Մկրտչյանի կրթության անբավարար լինելու մասին իր փաստաբանի շրթունքներով խոսում է հենց նա. ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Մշակութային

Այս տարվա ամռանը քաղաքապետարանը լուծարել էր «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի գեղարվեստական ղեկավարի՝ ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանի հաստիքը: Հարցը մինչեւ այսօր վիճարկվում է դատական կարգով: Վերջերս տեղի ունեցավ երկրորդ դատական նիստը, ինչի մասին «Իրավունք»-ը զրուցել է «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ հետ:

Պարոն Մկրտչյան, ինչպե՞ս անցավ երկրորդ դատական նիստը:

— Պատասխանող կողմերի փաստաբանները նման էին շախմատիստի, ով ունի ընդամենը մեկ ձի ու մեծ վստահություն, որ հաղթելու է: Երեւի մի բան գիտեն..

— «Մհեր Մկրտչյան» արտիստական թատրոնի տնօրենի ԺՊ Տաթեւիկ Մելքոնյանը նպաստո՞ւմ, թե՞ խոչընդոտում է Ձեր հաստիքի վերականգնմանը:

— Տաթեւիկ Մելքոնյանը ուներ  հնարավորություն  ամեն ինչ գեղեցիկ անելու: Կամ... գոնե լիներ չեզոք այն առումով, որ ամեն ինչ կատարվել է մինչեւ նրա նշանակումը: Բայց, ցավոք, Մհեր Մկրտչյանի կրթության անբավարար լինելու մասին իր փաստաբանի շրթունքներով խոսում է հենց նա: Դե ինչ` դա  Մելքոնյանի ընտրությունն է:

Ինչ եք կարծում՝ նպատակայի՞ն են փորձում մկրտչյանների հիմնադրած թատրոնից ազատվել Մկրտչյանից:

— Ես այդ քայլին սպասում էի 2019 թվականից: Ուղղակի այն, ինչ իրեն թույլ չտվեց քաղաքապետ Հայկ Մարությանը, արեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

Միգուցե, Մկրտչյան ազգանունը սարսա՞փ է ներշնչում իրենց մասնագիտական գործունեության համար եւ ինտրիգնե՞ր են ստեղծում Ձեր անձի շուրջ:

— Սարսափ չէ, բայց հաստատ ինչ-որ մի չարություն նրանց ներսից ուտում է: Այս տարի նոր փողոցներ անվանեցին ռեժիսորների, դերասանների անուններով: Բոլորն էլ հարգված արժանի մարդիկ: Ափսոս բացակայում էր նրանց մեջ Ալբերտ Մկրտչյանը: Դե ինչ... Երեւի արդեն ուշ է, որ պայքարեն իրենց բարդույթների հետ: Թող վայելեն, քանի իշխանություն ունեն:

Չե՞ք կարծում, որ այս դեպքում պատճառը ոչ միայն Ձեր քաղաքական հայացքներն են, այլ` նախանձը:

— Իրենցից հարցրեք: Ես նախանձի մեծ մասնագետ չեմ:

Թատրոնի անձնակազմը Ձեր կողքի՞ն է:

— Չեմ ստի` ոչ: Իմ կողքին են մի քանի մարդ, ովքեր չեն կորի ո՛չ առանց 80 հազար դրամ աշխատավարձի, ո՛չ առանց բեմ բարձրանալու հնարավորության: Իսկ մեծամասնությունը սիրով ինձ քծնելուց հետո կքծնի Տ. Մելքոնյանին, ժամանակ անց կվերադառնա նորից ինձ կամ մեկ ուրիշին: Ասածս շատ կոպիտ է հնչում` դա հասկանում եմ: Բայց, ցավոք, դա է իրականությունը, ու այդպես կլինի միշտ:

Առհասարակ տրամաբանակա՞ն է թատրոն՝ առանց գեղարվեստական ղեկավարի:

— Դա աբսուրդ է: Գտեք ռուսական գոնե մեկ թատրոն, որը չունի գեղղեկ: Կարծում եմ՝ Հայաստանում (բացի ինձ հանելու սխեմայից) դա կկիրառեն զուտ մի նպատակով` տնօրենը ավելի խոցելի հաստիք է, որը, ի տարբերություն գեղղեկի, աշխատում է ֆինանսների հետ: Տնօրենին խեղճացելը շատ ավելի հեշտ է:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում