Հայաստանից արտահանվող ապրանքների կեսից ավելին գնում է Ռուսաստան

Տնտեսություն

Այս օ­րե­րին գոր­ծող իշ­խա­նութ­յուն­նե­րը հեր­թա­կան բյու­ջե­տա­յին քննար­կում­ներն են անց­կաց­նում: Հաս­կա­նա­լի է, ճոխ թվե­րի, մե­կը մյու­սից գե­ղե­ցիկ խոս­տում­նե­րի պա­կաս չկա: Մի խոս­քով, իս­կա­կան ջան-ջիգ­յա­րա­յին վի­ճակ:

­Միայն թե թար­սի պես պաշ­տո­նա­կան վի­ճա­կագ­րութ­յու­նը բյու­ջեի քննար­կում­նե­րին զու­գա­հեռ, ներ­կա­յաց­րեց Հա­յաս­տա­նի տնտե­սութ­յան այս տար­վա ա­ռա­ջին ե­րեք ե­ռամս­յակ­նե­րի վի­ճա­կը: Հաս­կա­նա­լի է, այս­տեղ էլ ջան-ջիգ­յա­րա­յին վի­ճա­կի պա­կաս չկա: Միայն թե այդ գեղեց­կութ­յան ֆո­նին, հրամց­րել են մի այն­պի­սի պատ­կեր, ո­րը ոչ միայն տնտե­սա­կան, այլ դրա­նից էլ ա­ռաջ, քա­ղա­քա­կան տե­սանկ­յու­նից է «սա­պոն դնում» նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի ոտ­քե­րի տակ:

­Նախ մի քա­նի թվեր: Թեեւ ներ­կա­յաց­րել են ա­ճի գե­ղեց­կա­գույն ցու­ցա­նիշ­ներ, բայց ա­հա պարզ­վում է, որ արդ­յու­նա­բե­րութ­յու­նում տար­վա 9 ա­միս­նե­րին ու­նենք 0,6 տո­կոս ան­կում: Գ­յու­ղատն­տե­սութ­յու­նում ներ­կա­յաց­րել են 1,7 տո­կոս աճ, բայց գնա­ճը հաշ­վի առ­նե­լով, դա մեռ­յալ վի­ճա­կի պես մի բան է: Կարճ ա­սած, ի­րա­կան տնտե­սութ­յու­նում ո­րե­ւէ ռեալ զար­գա­ցում չկա, որ կա­րո­ղա­նա­յին գլուխ գո­վել:

Աճը ցույց տա­լու հա­մար գե­ղե­ցիկ թվեր են ներ­կա­յաց­րել շի­նա­րա­րությ­ան, ա­ռեւտ­րաշր­ջա­նա­ռութ­յան եւ ծա­ռա­յութ­յուն­նե­րի ո­լորտ­նե­րում, եւ դժվար չէ հաս­կա­նալ, որ դա հիմ­նա­կա­նում Հա­յաս­տան ե­կած ռուս­նե­րի հաշ­վին է:

Ա­մե­նա­կա­րե­ւո­րը, ընդ­հա­նուր ա­ճի­ հիմ­նա­կան բա­ղադ­րիչ­նե­րից է ար­տա­քին ա­ռեւ­տու­րը, եւ հենց այս­տեղ է, որ նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի ողջ քա­ղա­քա­կան կուր­սը գլխի­վայր է շրջվում: Այս­պես, ներ­կա­յաց­վել է ար­տա­քին ա­ռեւտ­րի 45,8 տո­կոս աճ, այդ թվում՝ ար­տա­հան­ման 44,8 եւ ներ­մուծ­ման՝ 46,4 տո­կոս: Բ­նա­կա­նա­բար, գլխա­վորն ար­տա­հան­ման աճն է, ո­րը ա­մեն պե­տութ­յան զար­գաց­ման հա­մար ա­ռանց­քա­յին ցու­ցա­նիշ է:

44,8 տո­կոս ար­տա­հան­ման ա­ճը, ինչ խոսք, փայ­լուն ցու­ցա­նիշ է: Միայն թե նաեւ հաս­կա­նալ է պետք, թե դա ին­չի՞ հաշ­վին է: Այս­պես, այս տար­վա հուն­վար-սեպ­տեմ­բե­րին Հա­յաս­տա­նից ար­տա­հա­նու­մը կազ­մել է  5 120 624.3 հա­զար կամ՝ մոտ 5,1 մլրդ դո­լար՝ ան­ցած տար­վա 3 535 442.0 հա­զար կամ՝ մոտ 3,5 մի­լիար­դի փո­խա­րեն (տե՛ս նաեւ գրա­ֆի­կում): Եվ ա­հա, ըստ ար­տա­հան­ման երկր­նե­րի, պատ­կե­րը հե­տեւ­յալն է: Դե­պի ԵԱՏՄ երկր­ներ մոտ 1,5 մի­լիար­դից այս տա­րի ար­տա­հա­նու­մը հա­սել է մոտ 2.8 մի­լիար­դի: Այլ կերպ ա­սած՝ կա 87.0% կամ մոտ 1,3 մի­լիար­դի ա­վե­լա­ցում: Այ­սինքն, ար­տա­հան­ման ընդ­հա­նուր ա­ճի կե­սը ԵԱՏՄ-ի հաշ­վին է: Ա­վե­լի դե­տա­լա­վո­րենք. դե­պի Ռու­սաս­տան ար­տա­հա­նումն այս տա­րի ա­վե­լա­ցել է մոտ 85 տո­կո­սով՝ հաս­նե­լով 2,645 մի­լիար­դի: Իսկ դա, փաս­տենք, Հա­յաս­տա­նի ընդ­հա­նուր ար­տա­հան­ման կե­սից ա­վե­լին է:

­Փո­խա­րե­նը, դե­պի ԵՄ երկր­ներ ան­ցած տար­վա ար­տա­հան­ման մոտ 606,5 մի­լիոն դո­լա­րի փո­խա­րեն, այս տար­վա 9 ա­միս­նե­րին ու­նե­ցել ե­նք մոտ 575,5 մի­լիոն դո­լար: Այ­սինքն, կա զգա­լի ան­կում: Իսկ դե­պի ԱՄՆ ար­տա­հա­նումն այն­քան փոքր ցու­ցա­նիշ է, որ ընդ­հա­նուր դի­նա­մի­կա­յի վրա ազ­դե­ցութ­յուն քիչ ու­նի:

Այս­պի­սով ի՞նչ է ստաց­վում: Ոչ թե միայն ներ­հա­յաս­տան­յան տնտե­սա­կան ցու­ցա­նիշ­ներն են հիմ­նա­կա­նում ա­ճում ռուս­նե­րի հաշ­վին, այլ նաեւ` ար­տա­հա­նու­մը: Կո­պիտ ա­սած, հա­յաս­տան­յան ապ­րանք­նե­րը ընդ­հա­նուր ար­տա­հան­ման շղթա­յում մոտ 15-20 տո­կո­սով ա­րեւմտ­յան շու­կա­նե­րում տեղ ու­նեն: Փո­խա­րե­նը, կրկնենք, մեր ար­տա­հան­ած ապ­րանք­նե­րի կե­սից ա­վե­լին սպառ­վում է ռու­սա­կան շու­կա­յում: Ու դեռ մի կողմ թող­նենք ներ­մու­ծու­մը, որ­տեղ եւս, հատ­կա­պես մի շարք ռազ­մա­վա­րա­կան նշա­նա­կութ­յան ապ­րան­քա­տե­սակ­նե­րի մա­սով, Ռու­սաս­տա­նը նո­րից մնում է հիմ­նա­կան գոր­ծըն­կեր:

Ն­ման ի­րա­վի­ճա­կում ո­րե­ւէ մե­կը կա­րո՞ղ է բա­ցատ­րել նի­կոլ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի ներ­կա քա­ղա­քա­կան կուր­սը: Այն է՝ ռուս­նե­րը ներ­կա­յաց­վում են թշնա­մու, իսկ Հա­յաս­տա­նից գրե­թե բան չգնող եվ­րո­պա­ցի­նե­րը՝ ան­գին բա­րե­կա­մի կեր­պա­րով: Ու մե­կը կա­րո՞ղ է կաս­կա­ծել, թե ինչ կլի­նի, ե­թե հան­կարծ այդ հիմ­նա­կան շու­կան փակ­վի Հա­յաս­տա­նի ա­ռաջ: Չ­նա­յած, մե­կը կար ՔՊ-ում, ա­սում էր՝ ա­ռանց գա­զի յո­լա կգնանք: Իսկ կա­րո՞ղ են նաեւ յո­լա գնալ ա­ռանց մնա­ցած 2,645 մի­լիարդ դո­լար ար­տա­հան­ման: Այն դեպ­քում, երբ «հա­րա­զատ» Եվ­րո­պան Հա­յաս­տա­նից գնում է միայն հում­քի մի քա­նի հիմ­նա­կան տե­սակ­ներ, այն էլ՝ խայ­տա­ռակ աֆ­յո­րա­նե­րով:

Ս. ԱԲՐԱՄՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=269293&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը