Այս անգամ գրքիս շնորհանդեսի համար եմ եկել Հայաստան. Բյուրակն Իշխանյան

Մշակութային

Դանիայում երկար տարիներ ապրող մեր հայրենակցուհի, գրող, մասնագիտությամբ բժիշկ, հոգեբույժ Բյուրակն Իշխանյանը հրատարակեց իր թվով երկրորդ գիրքը։ «Կտորե տոպրակ». այս անվանումն ունի հեղինակի վեպը, որն առաջին հայացքից բազմաթիվ հարցեր է առաջացնում լսողների շրջանակում։ Հեղինակը պատմեց գիրքը գրելու ոգեշնչումների, հերոսների ընտրության և իր հուզական վիճակների մասին։

— Գիրքը գրված է «տխուր աղջիկ» ժանրատեսակով, որը գրականության ասպարեզում հայտնվեց 21-րդ դարում։ Հերոսուհուն ես տվել եմ իմ ընկերուհու՝ Սիրանուշի անվանումը, սակայան նրանք բնավորության գծերով չեն համապատասխանում միմիյանց. Իմ ընտրած կերպարը բացարձակ հորինվածք է։

Գիրքը պատմում է 40-ին մոտ կնոջ` Սիրանուշի կյանքի պատմությունը, ով հայտնվելով նոր միջավայրում փորձում է գտնել ապրելու նոր երանագվորումներ։

Հեղինակը խոսեց նաև գրքի ստեղծման ժանարային առանձնահատկությունների մասին։

Իր հարցազրույցներից մեկում Բյուրակն Իշխանյանն ասել է՝ «իմ պատմվածքների մեծ մասը գրում եմ առաջին դեմքով, այդ հետո է, որ աշխատելու ընթացքում փոխում եմ երրորդ դեմքի․ այդպես հեշտ է կերպարի մեջ մտնել՝ անկախ այն բանից, որ պատմությունների մեծ մասը հորինված է»։ Այս գրքի պարագայում ևս բացառություն չէր. Գործողությունների տրամաբանական հաջորդականությունը զարգացում է ապրում երրորդ դեմքով՝ չնայած առաջին դեմքով սկսվելու փաստին։

— Գիրքը սկսվում է 2019-ի վերջերից։ Վեպում ամեն բան հորինվածք է, բայց իմ աչքից չեն վրիպել աշխարհում կատարվող իրադարձությունները,– նշում է հեղինակը։

Գրքում ներկայացված հերոսներից մեկը ազգությամբ թուրք, Դանիայում ծնված ու մեծացած Զեհրան է, ով խնջույքի ժամանակ հանդիպում է ունենում հայ հերոսուհու՝ Սիրանուշի հետ։ Ըստ հեղինակի նա այն մեկն էր, ով կարողանում էր լցնել Սիրանուշի հոգու միայնությունը Օրհուսում։ Սակայն այստեղ հարց է առաջանում կարո՞ղ է լինել իրական ընկերություն հայի և թուրքի միջև։

Արդրադարձ կատարեցինք նաև վերնագրի ընտրությանը, ինչպես նաև գրքի ընթերցման տարիքային շեմին։

— Վեպը գրելուց բավականին ուշ է եկել վերնագրի միտքը. Գրքի առաջին գլխում մեր հերոսուհին մտորումներ է ունենում կտորե տոպրակի մասին, սակայն այդ պահից կատարվեց վերնագրի ընտրությունը թե ոչ, հիմա կդժվարանամ պատասխանել։ Ինչը վերաբերում է ընթերցողների տարիքային խմբին կարծում եմ, որ գիրքը նախատեսված է կանանց համար, որոնց տարիքային խումբը կարող է լինել 18-ից 40-ն և ավելի։ Ընթերցողի կնկատի որ վեպի գլխավոր գործողությունները զարգանում են կին լինելու շուրջ,– նշում է հեղինակը։

Թե արդյոք չի փոխել իր այն միտքը, որ երբեք Հայաստանում չի ապրի, Բյուրակն Իշխանյանը պատասխանում է, որ այս տարիների ընթացքում ավելի է կապվել այն միջավայրին, որտեղ ապրում է։ Ամուսնացել է, ունի սիրելի աշխատանք և իհարկե իր միջավայրում գնահատված է։

Բյուրակնի առաջին գրած գիրքը՝ «Դժվար հիշվող անուն» պատմվածքների ժողովածուն է, որը լույս է տեսել 2019 թվականին։

Հեղինակը խոստովանում է, որ պատմվածք գրելու դեպքում աշխատանքը մի փոքր պարզ Է և ավելի ըմբռնելի, այլ մոտեցումներ են պետք վեպ գրելու պարագայում։

— Գիրքը ես սկսել եմ գրել 2019-ի վերջից. Երբ նոր էի սկսել գրել ինձ թվում էր, թե առաջ չի գնում։ Ստեղծման ժամանակաշրջանի հետ բախվեցին քովիդը և 44 օրյա պատերազմը։ Սա է պատճառը որ գրքում անդրադարձ է կատարվում աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։ Պետք է խոստովանեմ որ «Կտորե տոպրակ» վեպը չստացվեց այնպես, ինչպես էի պատկերացրել, երևի պատճառը կարող է լինել արտաքին ազդակների ազդեցությունը,– հավելում է հեղինակը։

— 2019-ից հետո ես հասկացա, որ Հայաստանում մարդիկ ուղղակի չեն ապրում, նրանք ունեն բազմաթիվ հոգսեր ու խնդիրներ. իհարկե պարբերաբար գալիս եմ Հայաստան, բայց իմ տեսակետը նույն է, որ այստեղ երբեք չեմ ապրի։ Այս անգամ էլ վեպիս շնորհանդեսը դարձավ իմ` Հայաստանում հայտնվելու պատճառը,– նշում է Բյուրակն Իշխանյանը։

Սյուզի Դավթյան

1

10

11

12

13

2

3

4

5

6

7

8

9

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում