Գրանադայից վերադառնալով, Նիկոլը, դեռ նոր է «գլխին տալու»

Վերլուծություն

­Նի­կո­լը, թե­րեւս, Գ­րա­նա­դա­յից (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=266742&l=am) վե­րա­դառ­նա­լով` կսկսի «գլխին տալ», որ այդ­քան շտա­պե­լով, ա­մե­րի­կա-ֆրան­սիա­կան «ջրերն ըն­կավ» եւ միաց­րեց ար­ցա­խա­հա­յութ­յան՝ Ար­ցա­խից դուրս գա­լու եւ ծայ­րա­հեղ կոշտ հա­կա­ռու­սա­կան դաշտ մտնե­լու մե­խա­նիզմ­նե­րը: Մի­գու­ցե փոր­ձի ար­դա­րա­նալ, թե չէր ու­զում, ա­մե­րի­կա­ցի­նե­րը սպառ­նում էին ի­րեն դեմ առ դեմ թող­նել հայ ժո­ղովր­դի ա­ռաջ՝ ա­րան­քից հա­նե­լով ե­նի­չե­րա­ցած մեն­թե­րին:

Չ­նա­յած, նա դեռ ի­րա­վի­ճա­կը փո­խե­լու հնա­րա­վո­րութ­յուն ու­նի: Հոկ­տեմ­բե­րի 13-ին Բիշ­քե­կում սպաս­վում է ԱՊՀ երկր­նե­րի ղե­կա­վար­նե­րի հան­դի­պու­մը, ո­րին Նի­կո­լը կա­րող է մաս­նակ­ցել՝ փոր­ձե­լով կար­գա­վո­րել Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րութ­յուն­նե­րը: Այդ դեպ­քում, հնա­րա­վոր է դառ­նում նաեւ Ա­լիե­ւի այ­ցը, ե­ռա­կողմ հան­դի­պում: Բայց թե­րեւս միակ պայ­մա­նով, որ Նի­կո­լը վեր­ջա­պես կհա­մա­ձայն­վի նո­յեմ­բե­րի 9-ի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յու­նն­երի հա­մա­ձայն կո­մու­նի­կա­ցիա­նե­րի գոր­ծարկ­ման հետ:

Ա­մեն դեպ­քում, Էր­դո­ղան-Ա­լիեւ տան­դե­մը եւս պետք է որ հաս­կա­նա, որ ե­թե ան­գամ ա­մե­րի­կա­ցի­նե­րը չկա­րո­ղա­նան վերց­նել «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հա­յաս­տան­յան «փա­կա­նը», այն­պես չէ, որ այդ դեպ­քում Ա­լիե­ւը պար­զա­պես կհար­ձակ­վի եւ կվեց­նի այն՝ օգտ­վե­լով ռուս­նե­րի հետ Նի­կո­լի թշնա­ման­քից: Ռուս­նե­րից զատ, կա նաեւ Ի­րա­նը, եւ վեր­ջին օ­րե­րին ԱԽՔ Ար­մեն Գ­րի­գոր­յա­նի` այդ եր­կիր կա­տա­րած այ­ցը եւս մեկ ան­գամ հու­շեց, որ Թեհ­րա­նը ոչ մի պա­րա­գա­յում չի ըն­դու­նի ինչ­պես եր­կա­թու­ղին ու­ղիղ կեր­պով, այն­պես էլ Թուր­քիա­յի մի­ջո­ցով միջ­նոր­դա­վոր­ված տար­բե­րա­կով ՆԱՏՕ-ին հանձ­նու­մը:

Ի­րա­նի նա­խա­գահ Էբ­րա­հիմ Ռայի­սին Հա­յաս­տա­նի ԱԽՔ-ին ըն­դու­նե­լով, հեր­թա­կան ան­գամ ու­ղիղ տեքս­տով ա­սաց, որ ո­րե­ւէ պատր­վա­կով տա­րա­ծաշր­ջա­նում օ­տար պե­տութ­յուն­նե­րի հա­մար կա­մուրջ ստեղ­ծե­լը չի հա­մա­պա­տաս­խա­նում տա­րա­ծաշր­ջա­նի ո­րե­ւէ երկ­րի շա­հե­րին, «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» կդառ­նա ՆԱՏՕ-ի ներ­կա­յութ­յան հար­թակ, եւ Ի­րա­նը դա թույլ չի տա­լու, ին­չը նա հա­տուկ ներ­կա­յաց­րել է նաեւ Ա­լիե­ւին:

Ի­հար­կե, սա կա­րե­լի է հա­մա­րել Ի­րա­նի կող­մից Հա­յաս­տա­նին ուղղ­ված շատ կոշտ զգու­շա­ցում` մի փոր­ձեք: Միայն թե արդ­յոք Ի­րա­նում վստա՞հ են, որ ՀՀ ԱԽՔ-ն­ այդ զգու­շա­ցու­մը կփո­խան­ցի Նի­կո­լին եւ ոչ թե, օ­րի­նակ, ի­րեն այդ­քան հո­գե­հա­րա­զատ MI-6-ին: Ընդ ո­րում, երբ այս ա­մե­նին զու­գա­հեռ, ի­րա­նա­կան աղբ­յուր­նե­րը հայտ­նում են, թե. «Պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն է ձեռք բեր­վել Կաս­պից ծո­վում ադր­բե­ջա­նա-ի­րա­նա­կան հա­մա­տեղ զո­րա­վար­ժութ­յուն­ներ անց­կաց­նե­լու վե­րա­բեր­յալ», ա­պա դա եւս մեկ ակ­նարկ է, որ Թեհ­րա­նում այս պա­հին հիմ­նա­կան վտան­գը սպա­սում են Նի­կո­լից, ով ա­մե­նաու­ղիղ ճա­նա­պար­հով գնում է ՆԱՏՕ-ին Հա­յաս­տա­նում տե­ղա­կա­յե­լու ճա­նա­պար­հով:

Այս բո­լոր նա­խազ­գու­շա­ցում­նե­րը, ի­հար­կե, մեկ բա­նի մա­սին են վկա­յում՝ Նի­կո­լի հա­մար ռիս­կը ծայ­րա­հեղ մեծ է, ո­րը շատ ա­վե­լի լավ տե­սա­նե­լի կդառ­նա Գ­րա­նա­դա­յի ձա­խո­ղու­մից հե­տո: Ա­ռա­վել եւս, որ կա նաեւ այն հար­ցը, թե ԱՄՆ-ն­ առ­հա­սա­րակ այս պա­հին ի զո­րո՞ւ է նման մե­գած­րագ­րեր ի­րա­կա­նաց­նել, երբ նե­րա­մե­րիկ­յան հար­թա­կում այս պա­հին «շու­նը տի­րո­ջը չի ճա­նա­չում»: Երբ ԱՄՆ-ում տե­ղի է ու­նե­նում այն­պի­սի չտեսն­ված դեպք, ինչ­պի­սին Կոնգ­րե­սի խոս­նա­կին պաշ­տո­նանկ ա­նելն է, ա­պա դա ար­դեն իսկ ազ­դակ է պայ­քա­րի ծայ­րա­հեղ սրութ­յան մա­սին: Մաք­քար­թիին, հի­շեց­նենք, պաշ­տո­նից ա­զա­տե­ցին Բայ­դե­նի հետ Ուկ­րաի­նա­յի ֆի­նան­սա­վոր­ման հա­մար գաղտ­նի գոր­ծար­քի գնա­լու մե­ղադ­րան­քով, եւ նման ան­նա­խա­դեպ փաս­տը տես­նե­լով, նրան փո­խա­րի­նել ցան­կա­ցող­նե­րը մեկ թեզ են ա­ռաջ տա­նում՝ կոր­չի Ուկ­րաի­նան էլ, նրա ֆի­նան­սա­վո­րումն էլ: Գու­մա­րած, Բայ­դե­նը եւս սկսել է պարզ հաս­կա­նալ, որ երբ ա­մե­րի­կա­ցի­նե­րի մե­ծա­մաս­նութ­յու­նը դեմ է Կիե­ւին փող տա­լուն, ա­պա այդ գոր­ծըն­թա­ցը շա­րու­նա­կե­լը չը­վե­րընտր­վե­լու ա­մե­նա­կարճ ճա­նա­պարհն է, ա­ռա­վել եւս, երբ բո­լոր վար­կա­նիշ­նե­րով էա­պես հետ է Թ­րամ­փից: Այ­սինքն, ներ­կա ի­րա­վի­ճա­կը Բայ­դե­նի հա­մար կա­րող է դառ­նալ ա­ռիթ՝ Ուկ­րաի­նա­յի ֆի­նան­սա­վո­րու­մը կանգ­նեց­նե­լու հա­մար՝ հան­րա­պե­տա­կան­նե­րին մե­ղադ­րե­լով: Եվ ե­թե այդ ըն­թաց­քում ռուս­նե­րը կա­րո­ղա­նան ա­ռանց օգ­նութ­յան մնա­ցած Ուկ­րաի­նա­յին հաղ­թել, դա կա­րող է Բայ­դե­նի նա­խընտ­րա­կան կոմ­պա­նիա­յի հա­մար հե­նաս­յուն դառ­նալ:

Այս­պի­սով գա­լիս ենք նրան, որ Ուկ­րաի­նա­յում ռուս­նե­րի օգ­տին ռազ­մա­կան կտրուկ տե­ղա­շար­ժե­րը դար­ձել են միան­գա­մայն ռեալ: Ընդ ո­րում, շատ կարճ ժա­մա­նա­կում, ո­րի նա­խադր­յալ­նե­րը, ի­րոք, այս պա­հին էլ տե­սա­նե­լի են. ջախ­ջախ­ված, ա­րեւմտ­յան մե­ծա­ծա­վալ զեն­քից, նոր մա­տա­կա­րա­րում­նե­րից զրկված ուկ­րաի­նա­կան բա­նակ, եւ դրա դի­մաց ռու­սա­կան մեծ ռե­զերվ­նե­րի առ­կա­յութ­յուն, ռազ­մա­կան արդ­յու­նա­բե­րութ­յան բազ­մա­պատ­կում եւ այլն…

­Հին աղ­վես Ա­լիե­ւը, թե­րեւս, լավ է հաշ­վար­կել նման փո­փո­խութ­յուն­նե­րի հա­վա­նա­կա­նութ­յու­նը. այն, որ նա այդ­պես էլ չի պա­հան­ջում Ար­ցա­խից ռու­սա­կան զոր­քե­րի դուրս­բե­րում, պա­տա­հա­կան չէ: Պա­տա­հա­կան չէ նաեւ Ի­րա­նի ա­ռա­ջար­կը՝ սե­փա­կան դի­տորդ­նե­րին տե­ղա­կա­յել հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին, այ­սինքն, ռուս­նե­րը կար­ծես թե վեր­ջա­պես հա­մա­ձայն­վել են Ի­րա­նին այդ հար­ցե­րում ներգ­րա­վել:

­Թե այս ի­րա­վի­ճա­կում ինչ է մնում Նի­կո­լին՝ Բ­րա­տիս­լա­վա­յից հե­տո… Չնա­յած, Նի­կո­լին վա­ղուց ոչ մի բան չի մնա­ցել:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում