Ալիեւն ու Նիկոլը «գցեցին» ոչ միայն Նիկոլին, այլ նաեւ` ԱՄՆ-ին

Վերլուծություն

Աղ­մուկ-ա­ղա­ղա­կը, ո­րը նա­խօ­րեին Նի­կո­լը սար­քեց ԱԺ-ում՝ հեր­թա­կան ան­գամ փոր­ձե­լով այս վի­ճա­կի պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը բո­լո­րի վրա գցել, բա­ցի, ի­հար­կե, ի­րե­նից, կա­րե­լի է հաս­կա­նալ: Ինչ-ինչ, բայց Նի­կո­լը հաս­տատ գի­տակ­ցում է, որ իր օ­րոք ողջ Ար­ցա­խը են­թարկ­վել է ցե­ղաս­պա­նութ­յան, Հա­յաս­տա­նը կա­րող է հայտն­վել նույն վի­ճա­կում, եւ հի­մա պետք է պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը ինչ-որ մե­կի «ջե­բը գցել»՝ հայ ժո­ղովր­դի հա­մար պատ­մա­կան ա­մե­նաա­տե­լի կեր­պարնե­րից մե­կի տխուր ճա­կա­տագ­րից խու­սա­փե­լու հա­մար: Կ­հա­ջող­վի՞, հա­զիվ թե: Բայց դա այլ հարց է, իսկ տխուր ի­րո­ղութ­յունն այն է, որ այս պա­հին ու­նենք իշ­խա­նութ­յու­նը զբա­ղեց­նող Նի­կոլ, ո­րը շա­րու­նա­կում է իր գոր­ծը:

ՀԵՐԹԱԿԱՆ «ԻՆՔՆԱԽՈՍՏՈՎԱՆԱԿԱՆ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ»

Ն­կա­տենք, որ այս ի­րա­վի­ճա­կում Նի­կո­լը եւս մի քա­նի ծանր հար­ված ստա­ցավ: Ա­ռա­ջի­նը. տե­ւա­կան ժա­մա­նակ ժո­ղովր­դին փոր­ձում էին հա­մո­զել, թե միակ լու­ծու­մը ՄԱԿ-ից պետք է սպա­սել, Միր­զո­յան Ա­րոն ի­րեն էր կո­տո­րում, թե այ ՄԱԿ, շտապ ա­ռա­քե­լութ­յուն պետք է ու­ղար­կես Ար­ցախ: Իսկ հի­մա «Օ­մե­գան» զա­վեշ­տան­ման բա­ցատ­րութ­յուն­ներ է փոր­ձում տալ, թե ին­չու այդ­քան գո­վերգ­ված ՄԱԿ-ի խում­բը մի բան էլ Ադր­բե­ջա­նի օգ­տին եզ­րա­կա­ցութ­յուն տվեց: Գու­մա­րած, Ա­րո­յի կող­մից այդ­քան սիր­ված մեկ այլ եր­կիր եւս՝ ԱՄՆ-ն­ եւս բարձր մա­կար­դա­կով հայ­տա­րա­րում է, թե ի­րենք բռնա­գաղ­թը հաս­տա­տող փաս­տեր չու­նեն ու դրա­նից հե­տո էլ, բնա­կա­նա­բար, Ֆ­րան­սիա­յի օ­րի­նա­կով փոր­ձում են մեղ­քը տա­նել ռուս­նե­րի ուղ­ղութ­յամբ: Ու ինչ­պե՞ս հաս­կա­նանք, որ դրա­նից հե­տո Նի­կո­լը չի հա­պա­ղում ժամ ա­ռաջ վա­վե­րաց­նել ԱՄՆ-ի եւ Ֆ­րան­սիա­յի պա­հան­ջած Հ­ռո­մի ստա­տու­տը՝ լիա­կա­տար թշնա­մութ­յան գնա­լով ռուս­նե­րի հետ:

Ս­րա­նից զատ այն, որ Նի­կո­լը ԱԺ նույն նիս­տում նաեւ վե­րա­հաս­տա­տեց, որ Ա­րեւ­մուտ­քի ներդ­րած հայտ­նի ե­րեք սկզբունք­նե­րի՝ Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րի հի­ման վրա տա­րածք­նե­րը ճա­նա­չե­լու եւ դե­լի­մի­տա­ցիա­յի (հենց դրա­նով Ար­ցա­խը ծա­խե­ցին), կո­մու­նի­կա­ցիա­նե­րը «երկր­նե­րի ինք­նիշ­խա­նութ­յան, ի­րա­վա­զո­րութ­յան, օ­րենսդ­րութ­յան, հա­վա­սա­րութ­յան եւ փո­խա­դար­ձութ­յան սկզբուն­քի վրա» բա­ցե­լու հի­ման վրա բա­նակ­ցե­լու պատ­րաս­տա­կա­մութ­յուն հայտ­նեց, հեր­թա­կան վկա­յումն է այն մա­սին, թե ի­րա­կա­նում ով եւ ին­չու հա­յա­թա­փեց Ար­ցա­խը: Եվ այս­տեղ Նի­կո­լը մեկ խոս­տո­վա­նութ­յամբ հան­դես ե­կավ, ո­րը բա­վա­կան կլի­նի նրա ա­պա­գա դա­տա­վա­րութ­յան հա­մար: «Բայց ամ­բողջ խնդիրն այն է, որ Ադր­բե­ջա­նի բարձ­րա­գույն պաշ­տոն­յա­նե­րը, ա­սե­լով, որ խա­ղա­ղութ­յան գոր­ծըն­թա­ցին հա­մա­ձայն են, չեն վե­րա­հաս­տա­տել ի­րենց հա­վա­տար­մութ­յու­նը իմ նշված սկզբունք­նե­րին, ին­չը կաս­կած­ներ է ա­ռաջ բե­րում, որ ի­րա­կա­նում նրանք, խա­ղա­ղութ­յուն ա­սե­լով, նկա­տի ու­նեն ի­րենց ո­րո­շա­կի են­թադր­յալ նկրտում­նե­րը Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան նկատ­մամբ ի­րա­կա­նաց­նե­լուց հե­տո»,- ա­սաց նա:

Այս­պի­սով, Նի­կո­լը փաս­տա­ցի խոս­տո­վա­նում է, որ թեեւ Ա­լիե­ւին տվել է այն ա­մե­նը, ին­չը նա պա­հան­ջել է, պատ­րաստ է տալ նաեւ մնա­ցա­ծը, այն է՝ անկ­լավ­նե­րը, սա­կայն Բա­քուն ան­գամ դրա­նով չի բա­վա­րար­վե­լու: Դա փաստացի վերչահաստատեց նաեւ Գրանադայում, որտեղ նրան պարտադրեցին հերթական փաստաթուղթը ստորագրել, ընդ որում, Ալիեի բացականությամբ: Նիկոլիյան խունտան, հասկանալի է, փորձում է այդ հայտարարությունը մեծագույն ձեռբերում հրամցնել: Բայց դա ընդամենը նրանց մեծագույն դավաճանության փաստաթղթային հաստատումն է. Ալիեւին խոստանում են ամեն ինչ, իսկ նա` ոչ մի բան: Ու հետո Նիկոլից ստորագրածը կպահանջի եւ կստանա` ոչինչ չտալով. բա հո մի Արծվաշենի համար պատերազմ չե՞նք անի:

Այս ամենը մեկ բան է ավելորդ անգամ ապացուցում. այն պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յուն­նե­րը, ո­րոնք ձեռք են բեր­վել «Բր­յու­սե­լի ձե­ւա­չա­փով» եւ, ո­րոն­ցից ել­նե­լով, Նի­կո­լը մա­տը մա­տին չտվեց, երբ Ար­ցա­խը ցե­ղաս­պա­նութ­յան էր են­թարկ­վում, ի­րա­կա­նում շիր­մա է ե­ղել՝ հայ ժո­ղովր­դից ա­վե­լի մեծ զի­ջում­նե­րի հե­ռան­կա­րը թաքց­նե­լու հա­մար: Կարճ ա­սած, այն թե­զը, որ ա­ռաջ էր տա­նում նի­կոլ­յան խուն­տան, թե մի ա­մա­յի սա­րի հա­մար հո պա­տե­րազմ չե՞նք ա­նի, հա­սավ նրան, թե 120 հա­զար ար­ցա­խա­հա­յի հա­մար հո Հա­յաս­տա­նի 3 մի­լիո­նին վտա­գի տակ չե՞նք դնի: Ու հի­մա էլ դե հաս­նում է այն թե­զին, թե բա հո Ս­յու­նի­քի հա­մար պա­տե­րազմ չե՞նք սկսի:

Այս ա­մե­նը, հաս­կա­նա­լի է, հեր­թա­կան հիմ­նա­վո­րումն է այն թե­զի օգ­տին, որ 2018թ.-ին Նի­կո­լին իշ­խա­նութ­յան է բեր­վել ոչ միայն Ար­ցա­խը տա­լու, այլ նա­եւ Հա­յաս­տա­նը ոչն­չաց­նե­լու հա­մար: Ա­ռա­վել եւս, երբ նա հա­զիվ հանձ­նած Ար­ցա­խը, ակ­տի­վո­րեն աշ­խա­տանք սկսեց ռուս­նե­րին վերջ­նա­կա­նա­պես մեր երկ­րից դուրս մղե­լու ուղ­ղութ­յամբ: Եվ երբ այս­քա­նից հե­տո նա դեռ բան­տում չէ, նշա­նա­կում է, որ Հա­յաս­տա­նում չկա այն ներ­քին պո­տենց­իա­լը, որ կա­րող է ռեալ կեր­պով կանգ­նեց­նել այդ ծրագ­րե­րը: Այ­սինքն, ա­ռաջ է գա­լիս այն հար­ցը, թե ար­տա­քին ու­ժե­րը կկա­րո­ղա­նա՞ն կամ կցան­կա­նա՞ն կանգ­նեց­նել այդ գոր­ծըն­թա­ցը, հաշ­վի առ­նե­լով, որ այն շա­տե­րի հա­մար է կոր­ծա­նա­րար:

ԱՄՆ-Ն ԹՈՒՐՔԻԱՅԻՆ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ» ՉԻ ՏԱ

­Սա­կայն վեր­ջին օ­րե­րին մի շարք նյո­ւանս­ներ նկատ­վե­ցին, ո­րոնք հե­տաքր­քիր հար­ցեր են բե­րում օ­րա­կարգ: Ա­ռա­ջի­նը, իսկ ի­րա­կա­նում ո՞ւմ քա­ղա­քա­կա­նութ­յունն է ա­ռաջ տա­նում Նի­կո­լը, թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի՞, թե Ա­րեւ­մուտ­քի: Ըստ այդմ, իսկ ո՞վ ա­սաց, որ ԱՄՆ-ի եւ Թուր­քիա­յի շա­հե­րը Հա­յաս­տա­նում մե­կը մե­կին հա­մա­պա­տաս­խա­նում են ի­րար: Այն փու­լում, երբ պետք է ռուս­նե­րին հե­ռաց­նել, հաս­կա­նա­լի է, նրանք խա­ղում են հա­մա­տեղ: Իսկ այն փու­լում, երբ պետք է վե­րահս­կեն Հա­յաս­տա­նը, կա՞ շա­հե­րի հա­մընկ­նում:

Եվ ա­հա այն, որ լի­բե­րաստ Մակ­րո­նը, որ, ի­հար­կե, գլո­բալ լի­բե­րա­լիզ­մի դրա­ծո­նե­րից է, երբ հայ­տա­րա­րեց Հա­յաս­տա­նում տե­ղա­վոր­վե­լու սե­փա­կան պլան­նե­րի մա­սին, դա մեկ բան է նշա­նա­կում՝ Վա­շինգ­տո­նը չի պատ­րաստ­վում Հա­յաս­տանն ան­վե­րա­պա­հո­րեն տալ Թուր­քիա­յին: Այն պարզ պատ­ճա­ռով, որ այդ դեպ­քում Թուր­քիան ան­մի­ջա­պես կստեղ­ծի եւս մեկ գլո­բալ կայ­սրութ­յու­ն՝ Թ­յուր­քա­կան երկր­նե­րի միութ­յու­նը: Ընդ ո­րում, տի­րա­պե­տե­լով լրջա­գույն լծակ­նե­րի (նյու­թա­կան եւ մարդ­կա­յին մեծ ռե­սուրս­ներ, աշ­խար­հագ­րա­կան գերն­պաս­տա­վոր դիրք եւ այլն), այդ միութ­յու­նը աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նոր բե­ւե­ռի հիմ­նադր­ման հայտ կներ­կա­յաց­նի՝ դառ­նա­լով ա­վան­դա­կան Ա­րեւ­մուտ­քի հա­մար նոր գլխա­ցա­վանք եւ շատ ծան­րակ­շիռ մրցա­կից: Դ­րա հա­մար Թուր­քիա­յին մեկ «փոք­րիկ» քայլ է մնա­ցել՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը»՝ նրա նկատ­մամբ միանձն­յա վե­րահս­կո­ղութ­յամբ հան­դերձ: Կ­տա՞ նման լծակ ԱՄՆ-ն Թուր­քիա­յին, հաշ­վի առ­նե­լով նաեւ, որ Ան­կա­րան զու­գա­հե­ռա­բար իր շո­շա­փուկ­նե­րը տա­րա­ծել է ողջ Եվ­րո­պա­յով մեկ եւ, թի­կուն­քին Թ­յուր­քա­կան միութ­յուն ու­նե­նա­լով, միան­շա­նակ հա­ջորդ հար­վա­ծը կուղ­ղի հենց Եվ­րո­պա­յին: Այ­սինքն այն, որ Վա­շինգ­տո­նը շտա­պեց Մակ­րո­նին գոր­ծու­ղել Հա­յաս­տան, ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ:

ՈՒ ԻՆՉՊԵ՞Ս Է ՄԱԿՐՈՆԸ ԶԵՆՔ ՀԱՍՑՆԵԼՈՒ ՀԱՅԱՍՏԱՆ

­Միայն թե այդ ծրա­գի­րը, ինչ­պես եւ տես­նում ենք, շատ լուրջ թե­րութ­յուն­ներ ու­նի: Նախ, իսկ ո՞վ ա­սաց, որ Նի­կո­լին կհա­ջող­վի ռուս­նե­րին դուրս մղել: Հա­ջոր­դը, Ա­լիե­ւը հրա­ժար­վեց մեկ­նել Գ­րա­նա­դա: Թե ին­չու, թե­րեւս ար­ժե կրկնել: Այն «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը», որն ԱՄՆ-ն­ ա­ռաջ է տա­նում, են­թադ­րում է, որ «Զան­գե­զու­րի մի­ջանցք» փաս­տա­ցի կլի­նի, բայց Վա­շինգ­տո­նը վե­րահս­կո­ղութ­յունն իր ձեռ­քում կպա­հի: Ճիշտ է, հետո նա կեսբերան համաջայնվեց նոր հանդիպումների, նայց ձեռքին ունենալով նոր հաղթաթուղթ: Գրանագայում Նիկոլին եվրոպական կուտոկն էլ ավելի ծայրահեղ հակառուսական դաշտ տեղափոխեց` ամեն տիպի զելենսկիների, տիխանովսկայաների հետ ցուցադրական հանդիպումնեով: Հաջորդը, նրան նոր թուղթ ստորագրել տվին, բայց Ալիեւը դրանից զերք մնաց: Բայց նաեւ այս ամենով լիբերաստները ցույց տվեցին` Նիկոլը մերն է, ինչ ուզենք, կանենք:

Ի­մաս­տը սա է. ՌԴ-ին հե­ռաց­նե­լու եւ Հա­յաս­տա­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յունն ԱՄՆ-ին անց­նե­լու դեպ­քում հենց Վա­շինգ­տոնն է ձեռ­քին պա­հե­լու «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հիմ­նա­կան «փա­կա­նը»: Ադր­բե­ջա­նը եւ Թուր­քիան կա­րող են դրա­նից օգտ­վել, բայց այն­քան, որ­քան նրանց կթույ­լատր­վի: Եվ վերջ, ոչ մի Թ­յուր­քա­կան միութ­յուն: Իսկ այդ մի­ջանց­քին տրվում է «երկր­նե­րի ինք­նիշ­խա­նութ­յան, ի­րա­վա­զո­րութ­յան, օ­րենսդ­րութ­յան, հա­վա­սա­րութ­յան եւ փո­խա­դար­ձութ­յան սկզբուն­քի վրա» պատ­րան­քը, որ գլխա­վոր սխե­ման աշ­խա­տի. ով կղե­կա­վա­րի Հա­յաս­տա­նի «ինք­նիշ­խա­նութ­յու­նը», նա էլ կվե­րահս­կի այդ «փա­կա­նը»: Իսկ Վա­շինգ­տո­նը, կրկնենք, այդ վե­րահս­կի­չի դե­րում տես­նում է ի­րեն՝ Փա­րի­զին նշա­նա­կե­լով կա­տա­րա­ծու: Ու ա­հա Էր­դո­ղան-Ա­լիեւ զույ­գը, ա­մե­րի­կա­ցի­նե­րի օգ­նութ­յամբ ստա­նա­լով Ար­ցա­խը եւ եւս մեկ քայ­լով մո­տե­նա­լով «Զան­գե­զու­րի մի­ջանցքը» ի­րեն­ցով ա­նե­լուն, ֆ­րան­սիա­կան նա­խա­ձեռ­նութ­յու­նը հա­մա­րե­ցին ա­ռիթ՝ հրա­ժար­վե­լով Գ­րա­նա­դա մեկ­նել: Դրանով նաեւ ցույց տալով` տեսնենք, թե ինչի կարող եք հասնել:

­Հաշվի առնելով, թերեւս, մեկ պարզ հանգամանք. Ֆ­րան­սիան այդ ինչպե՞ս է պատրաստվում  Հա­յաս­տա­նում տե­ղա­կայ­վե­լ: Լավ, ա­սենք ռազ­մա­բա­զա հիմ­նե­ցին, ինչ­պե՞ս են դրա գոր­ծու­նեութ­յունն ա­պա­հո­վե­լու: ­Թուր­քիա­յից, Ադր­բե­ջա­նից եւ Ի­րա­նից (նաեւ օ­դա­յին տա­րած­քով) թող­նող չկա: Հույս­նե­րը Վ­րաս­տանն է, սա­կայն վրա­ցա­կան ներ­կա իշ­խա­նութ­յուն­նե­րը սկսել են ա­մե­րի­կա­ցի­նե­րի պա­հանջ­նե­րը չկա­տա­րել: Մ­նում է նոր հե­ղաշր­ջում կազ­մա­կեր­պել: Սա­կայն ժո­ղովր­դի մի­ջո­ցով նոր «հե­ղա­փո­խութ­յու­նը» ռեալ չէ. վրա­ցի­նե­րը մեկ ան­գամ այդ փոսն ըն­կան եւ, ի տար­բե­րութ­յու­ն հա­յե­րի, տե­սա­ծից սո­վո­րե­լու հատ­կութ­յուն ու­նեն: Ա­մե­րի­կա­ցի­նե­րին մնում է ռազ­մա­կան հե­ղաշրջ­ման տար­բե­րա­կը, եւ կան տվյալ­ներ, որ այդ նպա­տա­կով կենտ­րո­նաց­նում են ուկ­րաի­նա­կան պա­տե­րազ­մով ան­ցած վրա­ցի գրո­հա­յին­նե­րին: Իսկ ռեա՞լ է նման հե­ղաշր­ջու­մը: Նախ, պաշ­տո­նակ­ան Թ­բի­լի­սին դրան պատ­րաստ­վում է: Ե­թե ու­ժե­րը չնե­րեն, հաս­տատ պա­տա­հա­կան չէ, որ այս օ­րե­րին ռուս­ներն ակ­տի­վո­րեն վե­րա­զի­նում են աբ­խա­զա­կան ու­ժե­րին, պա­տա­հա­կան չէր կա­րող լի­նել նաեւ Աբ­խա­զիա­յի նա­խա­գահ Աս­լան Բ­ժա­նիա­յի հետ նախօ­րեին Պու­տի­նի հան­դի­պու­մը: Ու ա­մեն ինչ խո­սում է այն մա­սին, որ Վ­րաս­տա­նի մի­ջո­ցով Հա­յաս­տա­նում ռազ­մա­բա­զա­ներ մա­տա­կա­րա­րել եւ, առ­հա­սա­րակ, ո­րե­ւէ լուրջ մա­տա­կա­րա­րում ի­րա­կա­նաց­նե­լու շան­սեր Ֆ­րան­սիան հա­զիվ թե ու­նե­նա:

Ա­մե­րի­կա­ցի­նե­րի մոտ, ի­հար­կե, Ա­լիե­ւի՝ Գ­րա­նա­դա չմեկ­նելն ան­հանգս­տութ­յուն ա­ռա­ջաց­րեց: Վա­շինգ­տո­նը, թե­րեւս, կանց­նի ճնշում­նե­րի, օ­րի­նակ, կա­րող են Ա­լիե­ւին ընդ­հուպ մե­ղադ­րել ցե­ղաս­պա­նութ­յան մեջ: Սա­կայն դրա շան­սերն այս պա­հին շատ ա­վե­լի քիչ են, քան եր­կու օր ա­ռաջ, երբ պետ­քար­տու­ղա­րութ­յու­նը կո­պիտ վրի­պակ թույլ տվեց՝ հայ­տա­րա­րե­լով, թե բռնաճն­շում­նե­րի փաս­տեր չկան: Ու ե­թե այս լծակն էլ չկա­րո­ղա­նա աշ­խա­տեց­նել, ա­պա Բաք­վի վրա ազ­դե­լու ա­վե­լի գործ­նա­կան այլ լծակ­ներ գո­նե այս պա­հին տե­սա­նե­լի չեն:

Իսկ թե Գրանադայում ինչ են միասին հայտարարել Մակրոնը, Շոլցը, Միշելը, երաշխիքներ են նրանք Նիկոլին խոստացել, այդ ամենի վրա թուրք-ազերիական տանդեմը պարզապես թքած ունի. սույն լիբերաստ մանկլօավիկներն անգամ սեփական անվտանգությունը չեն կարող այսօր երաշխավորել, ուր մնաց, որ Նիկոլին երաշխիք տան: 

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=266742&l=am/
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը Արցախցիներին պետք է թույլ տալ վերադառնալ իրենց օջախները ՍԻՄ 27-րդ  համաժողովը « ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՄԱՆ ԴԻՄՈՒՄԸ ՌԴ ՆԱԽԱԳԱՀ ՎԼԱԴԻՄԻՐ ՎԼԱԴԻՄԻՐՈՎԻՉ ՊՈՒՏԻՆԻՆ