ՌԴ-ին Հայաստանից հեռացնելու վերջին փուլի մեկնարկը տրվեց

Վերլուծություն

ՌԴ-ից ե­կած հեր­թա­կան հայ­տա­րա­րութ­յա­նը, այս ան­գամ՝ Լավ­րո­վի կող­մից ար­ված, թե­րեւս, Նի­կո­լը հա­զիվ թե աչ­քա­թող ա­նի: Ա­մեն դեպ­քում, ազ­դա­կը միան­շա­նակ է եւ լուրջ մտո­րում­նե­րի տե­ղիք է տա­լիս: Խոս­քը Լավ­րո­վի այն մտքի մա­սին է, թե՝ «Ես, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, հույս ու­նեմ, որ այն կա­պե­րը, ո­րոնք դա­րեր շա­րու­նակ գո­յութ­յուն են ու­նե­ցել ռուս եւ հայ ժո­ղո­վուրդ­նե­րի մի­ջեւ, ոչ մի ժա­մա­նա­կա­վոր վար­չա­կազմ չի կա­րող խա­թա­րել»։

ԼԱՎՐՈՎԻ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

Ի­հար­կե, կա­րե­լի է նաեւ այս­պես ըն­կա­լել Լավ­րո­վի խոս­քը: Թե, առ­հա­սա­րակ, բո­լոր վար­չա­կազ­մերն ան­ցո­ղիկ են, ու դրան­ցից ոչ մե­կը չի կա­րող խա­թա­րել ժո­ղո­վուրդ­նե­րի դա­րա­վոր կա­պե­րը: Բայց նաեւ ակն­հայտ է, որ դի­վա­նա­գի­տա­կան տո­նայ­նութ­յան տակ նա նկա­տի է առ­նում հենց նի­կոլ­յան վար­չա­կազ­մը: Հենց վար­չա­կազմ եւ ոչ թե դաշ­նա­կից երկ­րի իշ­խա­նութ­յու­ն: Սա­կայն այդ ար­տա­հայ­տութ­յան մեջ ամ­նաէա­կա­նը, թե­րեւս, «ժա­մա­նա­կա­վոր» տեր­մինն է: Այ­սինքն, այդ «ժա­մա­նա­կա­վո­րի» տակ պետք է հաս­կա­նալ գոր­ծու­նեութ­յան մե­խա­նի՞զմ, թե՝ քեզ ա­մեն գնով հե­ռաց­նե­լու ենք: Թե՞ սա մի վեր­ջին նա­խազ­գու­շա­ցում է, ա­վե­լի կոնկ­րետ՝ սպառ­նա­լիք է՝ ե­թե այդ տեմ­պե­րով շա­րու­նա­կես, քեզ ա­մեն գնով հե­ռաց­նե­լու ենք: Կա­րող են, թե՝ ոչ, դա մյուս հարցն է, խոսքն այդ մա­սին չէ: Այլ նրա, որ նշված տար­բե­րակ­նե­րից որ մեկն էլ որ ի­րա­կա­նում դրված է այդ հայ­տա­րա­րութ­յան տակ, մեկ է, նման ի­մաստ եւս այն­տեղ կա: Այս է՝ Նի­կո­լի իշ­խա­նութ­յու­նը Մոսկ­վան ցու­ցադ­րա­բար ըն­կա­լում է, որ­պես «ժա­մա­նա­կա­վոր վար­չա­կազմ»՝ դրա­նից բխող բո­լոր հե­տե­ւութ­յուն­նե­րով հան­դերձ:

­Տեր­մին­նե­րի նման գեր­կոշ­տա­ցու­մը մեկ բան եւս նշա­նա­կում է. Մոսկ­վա­յում սկսել են շատ ա­վե­լի ռեալ նա­յել այն ի­րո­ղութ­յուն­նե­րին, ո­րոնք կա­ռա­ջա­նան, ե­թե հա­յաս­տան­յան այս խա­ղը ի­րենք տա­նուլ տան: Իսկ դա նշա­նա­կում է, որ խա­ղը տա­նուլ տա­լու ռեալ վտանգ այն­տեղ սկսել են տես­նել: Չ­մո­ռա­նանք, եր­կար տա­րի­ներ ռու­սա­կան է­լի­տա­նե­րի մեջ կար նաեւ այն վտան­գա­վոր տե­սա­կե­տը, թե Հա­յաս­տանն է, ո՞ւր կա­րող է մե­զա­նից հե­ռա­նալ, գնա­լու տեղ պար­զա­պես չու­նի: Ու հի­մա ար­դեն պարզ է, որ ինչ­պես ԱՄՆ-ն, այն­պես էլ Եվ­րո­պան, էլ չա­սած՝ Թուր­քիան մեծ ա­խոր­ժա­կով են նա­յում Հա­յաս­տա­նին: ԱՄՆ-ն­ ու Եվ­րո­պան ցան­կա­նում են սե­փա­կան վե­րահս­կո­ղութ­յու­նը սահ­մա­նել: Նույ­նը՝ Թուր­քիան, բայց նաեւ պատ­րաստ լի­նե­լով հնա­րա­վո­րութ­յուն դեպ­քում առ­հա­սա­րակ «կուլ տալ» Հա­յաս­տա­նը: Իսկ ներ­կա­յիս Հա­յաս­տա­նը կա­րող է նետ­վել դե­պի ԱՄՆ եւ Եվ­րո­պա, կա­րող է փոր­ձել լե­զու գտնել Թուր­քիա­յի հետ: Ճիշտ է, ծա­խե­լով սե­փա­կան անց­յա­լը, ճիշտ է, մեծ մա­հա­ցու վտան­գի են­թար­կվե­լով, Ա­ռա­ջին հան­րա­պե­տութ­յան տխուր ճա­կա­տա­գի­րը կրկնե­լու մեծ հա­վա­նա­կա­նութ­յամբ: Եվ որ տար­բե­րակն էլ որ ընտ­րի, դա Ռու­սաս­տա­նից հե­ռա­նալ է նշա­նա­կում, այն է՝ ռու­սա­կան է­լի­տա­նե­րի նշված տե­սա­կե­տի ձա­խո­ղում: Եվ մեծ հարց է, թե 1920թ.-ի օ­րի­նա­կով այս ան­գամ Մոսկ­վա­յին կհա­ջող­վի՞ «11-րդ Կար­միր բա­նա­կի» մի­ջո­ցով Հա­րա­վա­յին Կով­կա­սը, այդ թվում՝ Հա­յաս­տանն ու Ար­ցախն իր ու­ղե­ծիր վե­րա­դարձ­նել: Թե՞ այս ան­գամ կա­րող է Գ­յու­լիս­տա­նի եւ Թուրք­մեն­չա­յի պայ­մանագ­րե­րը դառ­նան առ ո­չինչ:

ՌՈՒՍ ՓՈՐՁԱԳԵՏՆԵՐՆ ԱՆՀԱՆԳՍՏԱՑԱԾ ԵՆ

Վ­տան­գը, հատ­կա­պես Ար­ցախն ադր­բե­ջա­նա­կան վե­րահս­կո­ղութ­յան տակ անց­նե­լուց հե­տո, սկսել են շատ պարզ տես­նել նաեւ ռու­սա­կան փոր­ձա­գի­տա­կան շրջա­նակ­նե­րը: Աղբ­յուր­նե­րից մեկն ա­հա այս­պես է տես­նում այն հե­տե­ւանք­նե­րը, ո­րոնք ա­ռա­ջա­նում են Ար­ցախն ա­զե­րի­նե­րին հանձ­նե­լուց հե­տո. «Ինչ­պե՞ս կա­րող է խո­րա­պես մե­կու­սաց­ված գո­տում տե­ղայ­նաց­ված անկ­լա­վի մա­սին պատ­մութ­յունն ա­վե­լի լայն ազ­դե­ցութ­յուն ու­նե­նալ ու­ժե­րի գլո­բալ հա­վա­սա­րակշ­ռութ­յան վրա: Ե­թե նա­յեք Ղա­րա­բա­ղի քար­տե­զին, լո­գիս­տիկ տե­սանկ­յու­նից, ով վե­րահս­կում է Ղա­րա­բա­ղի բար­ձունք­նե­րը, պո­տեն­ցիալ գե­րիշ­խում է Ի­րա­նի հետ սահ­մա­նի բա­վա­կա­նին զգա­յուն հատ­վա­ծում…

­Մաս­նա­վո­րա­պես՝ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը», որն ուղ­ղա­կիո­րեն կա­պում է Ադր­բե­ջանը Թուր­քիա­յի հետ։ Սա վա­ղուց խզված կապ է, ո­րը եր­կու թյուր­քա­կան երկր­նե­րը ձգտում են վե­րա­կանգ­նել: Բանն այն է, որ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» Ա­րե­ւելք-Ա­րեւ­մուտք ա­վե­լի եր­կար ճա­նա­պար­հի մի հատ­ված է, այս­պես կոչ­ված, «Մի­ջին մի­ջանց­քը», ո­րը Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի թյուր­քա­կան հան­րա­պե­տութ­յուն­նե­րը կա­պե­լու է հենց Թուր­քիա­յի հետ Ադր­բե­ջա­նի մի­ջո­ցով։ Զար­մա­նա­լի չէ, որ Բայ­դե­նը հան­դի­պում է ու­նե­ցել Կենտ­րո­նա­կան Ա­սիա­յի երկր­նե­րի նա­խա­գահ­նե­րի հետ «5+1» ֆո­րու­մի շրջա­նակ­նե­րում։ Խոս­քը Թուրք­մենս­տա­նի, Ուզ­բեկս­տա­նի, Ղա­զախս­տա­նի, Ղրղզս­տա­նի, Տա­ջիկս­տա­նի մա­սին է։ Բայց հենց որ աշ­խար­հագ­րո­րեն ա­վե­լա­նում են Ադր­բե­ջա­նը, Հա­յաս­տա­նը եւ Թուր­քիան, այ­լընտ­րան­քա­յին ճա­նա­պարհ է բաց­վում… Քա­նի որ Ղա­րա­բաղն այ­լեւս մար­տա­վա­րա­կան սպառ­նա­լիք չէ, թուր­քա­կան զար­կե­րա­կը մեկ քայլ ա­վե­լի մոտ է ա­վար­տին, ին­չը նոր սպառ­նա­լիք է Ի­րա­նի, Ռու­սաս­տա­նի, Չի­նաս­տա­նի հա­մար, էլ չեմ խո­սում Հա­յաս­տա­նի մա­սին։ Չի­նաս­տա­նում ույ­ղուր թուր­քերն ի­րենց ա­վե­լի հա­մար­ձակ կզգան։ Ռու­սաս­տա­նում բազ­մա­թիվ թյուր­քա­կան շրջան­ներ՝ Թա­թարս­տա­նից մինչեւ Բուր­յա­թիա, կա­րող են սկսել ա­ռանձ­նա­նալ։ Ի­րա­նը, ա­մե­նից ա­ռաջ, վտանգ­ված կզգա, քա­նի որ սե­փա­կան ադր­բե­ջա­նա­կան նա­հան­գի բնակ­չութ­յու­նը ցան­կա­նում է միա­վոր­վել հյու­սի­սում գտնվող իր հա­րա­զատ­նե­րի հետ… Ղա­րա­բա­ղը «Զան­գե­զու­րի մի­ջանց­քի» հա­մար խո­չըն­դոտ է ե­ղել, բայց այ­լեւս չկա»:

Այս­պի­սով այն, որ Լավ­րո­վը հան­դես է գա­լիս նման սպառ­նա­լից հայ­տա­րա­րութ­յամբ, թե­րեւս հիմ­քում ու­նի այն տրա­մա­բա­նութ­յու­նը, որ ռու­սա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը սկսել է շատ ա­վե­լի ռեալ տես­նել այն վտան­գը, որն ի­րա­կա­նում տե­սա­նե­լի էր դեռ Նի­կո­լի իշ­խա­նութ­յան գա­լու պա­հից: Սա­կայն տես­նելն այլ հարց է, դրա դեմ գոր­ծուն մի­ջոց­ներ ի­րա­կա­նաց­նե­լը՝ բո­լո­րո­վին այլ:

«ԳԱԶԱՅԻՆ ՄԱՀԱԿԸ» ՀԱՍՏԱՏ ՉԻ ՕԳՆԻ

­Կան նաեւ այլ փաս­տեր, ո­րոնք ի­րենց հեր­թին են հաս­տա­տում, որ օ­րա­կար­գում ի­րոք ՌԴ-ին Հա­յաս­տա­նից դուրս մղե­լու ծրա­գիրն է դրված: Օ­րի­նակ, այս պա­հին Ս­յու­նի­քում հա­վակ­նութ­յուն­ներ է սկսել ցու­ցա­բե­րել նաեւ Ֆ­րան­սիան, ո­րը խոր­քա­յին ակ­նարկ­ներ է հղում ընդ­հուպ՝ ռազ­մա­բա­զա տե­ղա­կա­յե­լու հե­ռան­կար­նե­րի մա­սին:

Ֆ­րան­սիան, հաս­կա­նա­լի է, ինք­նու­րույն խա­ղա­ցող չէ. այն, որ Մակ­րո­նի վար­չա­կազ­մը ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի սո­վո­րա­կան դրա­ծո է, վա­ղուց հայտ­նի փաստ է: Դժ­վար չէ կռա­հել նաեւ, որ ար­ցախ­յան գոր­ծըն­թա­ցին խառն­վե­լու, «Բր­յու­սել­յան ձե­ւա­չա­փի» ստեղծ­ման ա­ռա­ջին պլա­նում թեեւ տե­սա­նե­լի է Մակ­րո­նը, սա­կայն ի­րա­կա­նում այդ գոր­ծըն­թա­ցը ղե­կա­վար­վում է վա­շինգ­տոն­յան եւ լոն­դոն­յան հայտ­նի հաս­ցե­նե­րից: Ու այս դեպ­քում էլ, գործ­նա­կա­նում կաս­կած­ներ չեն կա­րող լի­նել, որ Հա­յաս­տա­նում տե­ղա­կայ­վե­լու մակ­րոն­յան ծրագ­րե­րի հիմ­քում նույն տիկ­նի­կա­վար­նե­րին պետք է փնտրել: Դա, թե­րեւս, կտա­նի Հա­յաս­տա­նում նոր հա­կա­սութ­յուն­նե­րի ձե­ւա­վոր­ման, այս ան­գամ ար­դեն Ա­րեւ­մուտ­քի եւ Թուր­քիա­յի մի­ջեւ: Բայց դա այլ հարց է, եւ միայն այն, որ նման հե­ռան­կար­ներ կան, ար­դեն իսկ պետք է ա­մե­նա­լուրջ ազ­դա­կը լի­նի Մոսկ­վա­յի հա­մար, որ կա՛մ պետք է կոնկ­րետ գոր­ծո­ղութ­յուն­նե­րի դի­մի, կա՛մ­ ի­րոք ա­ճե­լու է տա­րա­ծաշր­ջա­նից դուրս մնա­լու ռիս­կը:

Ա­ռա­վել եւս, որ ան­գամ Լավ­րո­վի նման սպառ­նա­լիք­նե­րից հե­տո նի­կոլ­յան թի­մը, «հո­րով-մո­րով» ա­նե­լով Ար­ցա­խը, ա­րա­գո­րեն ան­ցավ հա­ջորդ քայ­լին՝ ռուս­նե­րին նաեւ Հա­յաս­տա­նից հե­ռաց­նե­լու ծրագ­րե­րին: Ա­ռա­ջին քայ­լը, ինչ խոսք, Հ­ռո­մի ստա­տու­տի պատ­մութ­յունն էր, ո­րը կա­րե­լի է հա­մա­րել ՌԴ-ին Հա­յաս­տա­նից հե­ռաց­նե­լու վեր­ջին փու­լի մեկ­նար­կը: Ս­րան կհա­ջոր­դեն այլ քայ­լեր, ընդ­հուպ՝ ռազ­մա­բա­զան հե­ռաց­նե­լու պա­հան­ջը:

Ու­րեմն, այս ի­րա­վի­ճա­կում պա­տաս­խան ի՞նչ գործ­նա­կան քայ­լե­րի հնա­րա­վո­րութ­յուն ու­նի Մոսկ­վան: Այս պա­հին ՌԴ-ից ե­կող ազ­դակ­նե­րից կա նախ­նա­կան այն տպա­վո­րութ­յու­նը, որ պա­տաս­խա­նը կլի­նի տնտե­սա­կան հար­թութ­յու­նում: Խն­դիր­ներ կան հայ­կա­կան կոն­յա­կի ար­տա­հան­ման հետ, ո­րը կա­րող է հաս­նել ընդ­հուպ՝ գա­զի, ցո­րե­նի գնե­րի թան­կաց­մա­նը եւ այդ­պես շա­րու­նակ: Սա­կայն սա քա­ղա­քա­կան տե­սանկ­յու­նից Մոսկ­վա­յին հա­զիվ թե բան տա. կա­րող է ընդ­հուպ, Հա­յաս­տա­նի ողջ տնտե­սութ­յու­նը պայ­թել, ո­րը, սա­կայն, հար­վա­ծե­լու է Հա­յաս­տա­նի շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րին ու հա­զիվ թե ազ­դի այս­քան զո­հեր տված եւ Ար­ցախն ա­զե­րի­նե­րին հանձ­նած Նի­կո­լի տրա­մադ­րութ­յուն­նե­րի վրա:

­Կա­րո՞ղ է նման ի­րա­վի­ճա­կում Մոսկ­վան այլ, ա­վե­լի գործ­նա­կան քայ­լեր գտնել, հաշ­վի առ­նե­լով, որ հա­կա­ռակ դեպ­քում օ­րա­կար­գում է հայտն­վե­լու Հա­րա­վա­յին Կով­կա­սից դուրս մղվե­լու ոչ թե ար­դեն հե­ռան­կա­րը, այլ` ի­րո­ղութ­յու­նը: Դա կտես­նենք ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=266574&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը