Հայաստանի գլխին ինչ կբերի Նիկոլի «խաղաղության պայմանագիրը»

Վերլուծություն

Արցախյան իրադարձությունների ֆոնին (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=266128&l=am), Հա­յաս­տա­նի հետ կապ­ված` ի­րա­վի­ճա­կը մնում է նույն­քան «տա­րօ­րի­նակ»: Մի կող­մից, Նի­կո­լը խո­սում է «էթ­նիկ զտման եւ հայ­րե­նազրկ­ման» մա­սին, որ ոչ մե­կը չօգ­նեց՝ դա կան­խել: Մ­յուս կող­մից, հենց այդ «էթ­նիկ զտման եւ հայ­րե­նազրկ­ման» պա­հին իր է­մի­սար­նե­րին ու­ղար­կում է այդ չօգ­նող­նե­րի մոտ, որ նրանց միջ­նոր­դութ­յամբ «էթ­նիկ զտում եւ հայ­րե­նազր­կում» ա­նող­նե­րի հետ բա­նակ­ցեն:

Այս, մեղմ ա­սած, «տա­րօ­րի­նա­կութ­յան» պա­տաս­խա­նը, հաս­կա­նա­լի է, Նի­կո­լի «գրպա­նում դրված է». բա պետք է, չէ՞ բա­նակ­ցել, որ Հա­յաս­տա­նը եւս պա­տե­րազ­մի մեջ չհայտն­վի: Ու կար­ծես թե նման է, որ ա­մե­նա­մոտ ա­պա­գա­յում այդ «բա­ցատ­րութ­յու­նը» տրանս­ֆոր­մաց­վե­լու է հե­տեւ­յա­լին՝ պետք է, չէ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել, որ վա­ղը հան­կարծ Ս­յու­նի­քը չկորց­նենք:

Այս­պի­սով, ինչ­պես ար­դեն են­թադ­րութ­յուն հայտ­նե­լու ա­ռիթ ու­նե­ցել ենք, ա­մեն բան գնում է նրան, որ իս­պա­նա­կան Գ­րա­նա­դա­յում կդրվեն «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րի» այն վերջ­նա­կա­նը, ո­րը Հա­յաս­տա­նին ոչ հե­ռու ա­պա­գա­յում տա­նե­լու է միան­գա­մայն կան­խա­տե­սե­լի ա­պա­գա­յի:

Չէ, դժվար թե այդ պայ­մա­նագ­րում ա­ռա­ջին հա­յաց­քից դա­տա­պար­տե­լի ո­րե­ւէ բան լի­նի: Ան­գամ, ըստ ար­ժա­նա­հա­վատ ան­ձանց, կա հա­վա­նա­կա­նութ­յուն, որ Ադր­բե­ջա­նը կհա­մա­ձայն­ի անկ­լավ­նե­րի հար­ցը լու­ծել փո­խա­նա­կում­նե­րի մի­ջո­ցով, նե­րառ­յալ Արծ­վա­շե­նը: Ա­վե­լին, այն կար­ծի­քին ենք, որ միան­գա­մայն լուրջ պետք է վե­րա­բեր­ել նաեւ Հա­ջիե­ւի վեր­ջին հայ­տա­րա­րութ­յա­նը, թե՝ Ադր­բե­ջա­նը մտա­դիր չէ ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­ներ սկսել Հա­յաս­տա­նի հա­րա­վա­յին հատ­վա­ծում մի­ջանցք բա­ցե­լու հա­մար, այլ ցան­կա­նում է ըն­դա­մե­նը Հա­յաս­տա­նի տա­րած­քով Նա­խի­ջե­ւա­նի հետ տրանս­պոր­տա­յին կապ ստեղ­ծել. «Մենք ցան­կա­նում ենք խա­ղաղ տրանս­պոր­տա­յին կա­պեր ու­նե­նալ Հա­յաս­տա­նի հետ»: Վեր­ջա­պես, նույն տրա­մա­բա­նա­կան ո­ճի մեջ է տե­ղա­վոր­վում նաեւ Էր­դո­ղա­նի հայ­տա­րա­րութ­յու­նը, որ ե­թե Հա­յաս­տա­նը ճա­նա­պար­հը չբա­ցի, ի­րենք Ի­րա­նի մի­ջո­ցով կապ կհաս­տա­տեն: Այ­սինքն, թե Ադր­բե­ջանն ու Թուր­քիան միայն ա­ռա­ջար­կում են, ո­րը նաեւ Հա­յաս­տա­նին ձեռն­տու կլի­նի: Չեք ու­զում, Ի­րա­նի հետ կա­նենք: Բայց հենց այս­տեղ է թա­կար­դը…

Այն, որ թուրք­–ա­զե­րիա­կան տան­դե­մը սկսել է հե­ռա­նալ մի­ջանց­քա­յին բա­ռա­պա­շա­րից եւ փոր­ձում է խո­սել Հա­յաս­տա­նի սու­վե­րե­նութ­յան, տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նութ­յան ու կո­մու­նի­կա­ցիոն շա­հե­րի մա­սին, դրա­նում պարզ տրա­մա­բա­նութ­յուն կա­րե­լի է գտնել: Վեր­ջին հաշ­վով հաս­կա­նանք, թե ի՞նչն է «մի­ջանց­քը» տար­բե­րում սո­վո­րա­կան ճա­նա­պար­հից: Տ­րա­դի­ցիոն ի­մաս­տով «մի­ջանց­քի» դեպ­քում Ադր­բե­ջա­նը կա­րող է ինչ­–որ բեռ բար­ձել վա­գոն­նե­րը, ո­րը Հա­յաս­տա­նը պար­տա­վոր­ված կլի­նի ա­նար­գել եւ ա­ռանց սահ­մա­նա­յին ըն­թա­ցա­կար­գե­րի (տրան­զի­տա­յին վճար եւ այլն) թող­նել դե­պի Նա­խի­ջե­ւան եւ հա­կա­ռա­կը: Սա­կայն այս դեպ­քում թուրք­–ա­զե­րիա­կան տան­դե­մի ա­մե­նա­մեծ խնդի­րը ոչ թե տրան­զի­տա­յին վճարն է (­Հա­յաս­տանն էլ կվճա­րի, ե­թե իր բեռ­ներն ու­զում է անց­կաց­նել, օ­րի­նակ, Նա­խի­ջե­ւա­նուվ), այլ որ բեռն ա­նար­գել անց­նի: Թուրք­–ա­զե­րի­նե­րի խնդիրն ա­նար­գել ան­ցումն է, ո­րի դեպ­քում պետք է բա­ցառ­վի ո­րե­ւէ այլ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան վե­րահս­կո­ղութ­յուն: Եվ ե­թե այդ ա­նար­գել եւ ան­վե­րահս­կե­լի անց­ման գա­ղա­փա­րը դրվի «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րում», այ­սինքն, Հա­յաս­տա­նը, ա­սենք նաեւ՝ Ադր­բե­ջա­նը նման պար­տա­վո­րութ­յուն ստանձ­նեն, դա թուրք­–ա­զե­րի­նե­րի հա­մար հենց նույն «մի­ջանցքն» է: Այ­սինքն, կա­րող են (ա­պա­գա­յում, երբ ճա­նա­պարհ կա­ռուց­վի) Ան­կա­րա­յում ինչ­–որ քա­ղա­քա­ցիա­կան բեռ բար­ձել, եւ այն կհաս­նի թյուր­քա­կան աշ­խար­հի ա­մե­նա­ծայ­րե­րը: Կա­րող են նաեւ ռազ­մա­կան բեռ բար­ձել, եւ նման պայ­մա­նագ­րով ա­նար­գել տրան­զի­տի պայ­մա­նա­վոր­վա­ծութ­յան պա­րա­գա­յում դա եւս Հա­յաս­տա­նը չի կա­րող ար­գե­լել: Սա է պետք թյուրք­–ա­զե­րիա­կան տան­դե­մին, եւ են­թադր­վող «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նագ­րով», ո­րը վերջ­նա­կա­նա­պես օ­րա­կար­գից հա­նում է նո­յեմ­բե­րի 9–ի հա­մա­ձայ­նագ­րի 9–րդ կե­տը, այդ խնդի­րը կլուծ­վի:

Իսկ Նի­կո­լը կկա­րո­ղա­նա հպար­տո­րեն ա­սել՝ եր­կա­թու­ղին մեր ինք­նիշ­խա­նութ­յան տակ է, մենք դրա հաշ­վին փող ենք աշ­խա­տում, տնտե­սութ­յու­նը կզար­գաց­նենք, եւ բո­լո­րը նրան կծա­փա­հա­րեն: Հե­տո, ե­թե թուրք–ՆԱՏՕ­–ա­կան ռազ­մա­կան բեռ­նե­րը հաս­նեն, օ­րի­նակ, Չի­նաս­տա­նի թյուրք ույ­ղուր­նե­րի գո­տի, մե՞զ ինչ:

Գու­մա­րած, այս մե­խա­նիզ­մի դեպ­քում ի­րան­ցի­ներն ու ռուս­նե­րը բո­ղո­քել չեն կա­րող. «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գիր» է, հա­րե­ւան­ներն ի­րար հետ կա­պեր են հաս­տա­տում, ձեր ի՞նչ գործն է:

Սա­կայն Հա­յաս­տա­նի խնդիրն այս­տեղ այլ է: Ն­ման հա­րե­ւա­նութ­յան դեպ­քում քա­նի՞ տա­րի է պետք, որ Թուր­քիան տնտե­սա­կան էքս­պան­սիա սկսի Հա­յաս­տա­նում, ա­ռա­վել եւս, երբ Ադր­բե­ջա­նից հե­տո կլուծ­վի նաեւ Թուր­քիա­յի հետ «հաշ­տութ­յան» հար­ցը: Ա­յո, ա­միս­ներ անց էքս­պան­սիան կսկսվի: Ա­ռա­վել եւս, երբ այդ եր­կու պայ­մա­նագ­րե­րից հե­տո Նի­կո­լը նաեւ կհայ­տա­րա­րի. հի­մա խա­ղա­ղութ­յան դա­րաշր­ջան է, Հա­յաս­տա­նը պաշտ­պա­նութ­յան կա­րիք չու­նի, շնոր­հա­կա­լութ­յուն ռուս­նե­րին, որ այս­քան ժա­մա­նակ մեր ա­րեւմտ­յան սահ­մա­նը պաշտ­պա­նե­ցիք, հի­մա խնդրում ենք՝ հե­ռա­նալ: Կ­հա­ջոր­դի նաեւ ԵՏՄ­–ից եւ ՀԱՊԿ­–ից դուրս գա­լը, եւ վերջ, թուր­քա­կան էքս­պան­սիան պատ­րաստ է: Իսկ այդ դեպ­քում քա­նի՞ տա­րի է պետք, որ Հա­յաս­տա­նը հայտն­վի Ա­ջա­րիա­յի վի­ճա­կում: Մի 10 տա­րուց քա­նի՞ հայ կլքի եր­կի­րը՝ կանգ­նե­լով թուրք­–ա­զե­րի գոր­ծա­տո­ւի մոտ աշ­խա­տանք ստա­նալ–չս­տա­նա­լու հրա­մա­յա­կա­նի ա­ռաջ: Դ­րա­նից հե­տո քա­նի՞ թուր­քի ՀՀ քա­ղա­քա­ցիութ­յուն կտան: Իսկ քա­նի՞ տա­րի է պետք, որ թուր­քա­կան տարրն այս­տեղ գե­րիշ­խող դառ­նա, թեեւ ա­նու­նը կմնա Հա­յաս­տան…

Դ­րա փո­խա­րեն, ինչ է, Ա­լիե­ւը հի­մա պետք է կռի՞վ սկսի, որ Ի­րա­նը, ՌԴ–ն մի­ջամ­տեն, չգի­տես ինչ հե­տե­ւանք­նե­րի հաս­նեն: Բա դա նրան այս փայ­լուն ի­րա­վի­ճա­կում պե՞տք է:

Ա­հա, այն միան­շա­նակ ու­ղին, թե ուր է մեզ տա­նե­լու նման «խա­ղա­ղութ­յան պայ­մա­նա­գի­րը»:

Այ­լընտ­րան­քը ռուս­–ի­րա­նա­կան ա­ռանցքն է: Մ­նա­ցա­ծը հայ ժո­ղովր­դի ո­րո­շե­լիքն է:

Կա նաեւ այն հար­ցը, թե Ի­րանն ու ՌԴ–ն, ա­սենք, նաեւ Չի­նաս­տա­նը կըն­դու­նե՞ն նման հե­ռան­կա­րը:

Կա նաեւ այլ հար­ց. Իսկ ԱՄՆ–ն կցան­կա­նա՞ նման մեծ հե­ռան­կար­ներ տալ կա­մա­կոր Ան­կա­րա­յին, թե՞ կնա­խընտ­րի հա­յաս­տան­յան խա­ղը շա­րու­նա­կել ա­ռա­ջին դեմ­քով: Այս­տեղ էլ լուրջ մտա­ծե­լու բան կա:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում