Ինչու է Մեղրիի երկաթուղին այսքան կարեւոր

Վերլուծություն

­Հա­յաս­տա­նի շուրջ ստեղծ­ված ներ­կա ի­րո­ղութ­յուն­նե­րին (Տե´ս նաեւhttps://iravunk.com/?p=264710&l=am) պետք է նաեւ այլ կող­մից նա­յել: Այդ թվում՝ ին­չո՞ւ է ներ­կա­յումս Թուր­քիա­յի հա­մար այդ­քան էա­կան նշա­նա­կութ­յուն ստա­ցել Հա­յաս­տա­նով եւ Նա­խի­ջե­ւա­նով անց­նող եր­կա­թու­ղու խնդի­րը:

­Նա­խօ­րեին Էր­դո­ղա­նը մեկ ու­շագ­րավ հայ­տա­րա­րութ­յամբ հան­դես ե­կավ: Նա կտրուկ դեմ ար­տա­հայտ­վեց վեր­ջին G20 գա­գա­թա­ժո­ղո­վում օ­րա­կար­գում հայտն­ված այն կո­մու­նի­կա­ցիոն ծրագ­րից, ո­րը են­թադ­րում է Հնդ­կաս­տա­նի, Սաուդ­յան Ա­րա­բիա­յի եւ ԵՄ­–ի մի­ջեւ ստեղ­ծել ա­ռեւտ­րա­յին մի­ջանցք: Ման­րա­մաս­նենք. դա են­թադ­րում է Հնդ­կաս­տա­նից Եվ­րո­պա մասշ­տա­բա­յին բեռ­նա­փո­խադ­րում­ներն ուղ­ղել Սաուդ­յան Ա­րա­բիա­յի մի­ջո­ցով դե­պի Մի­ջերկ­րական ծով, այն­տե­ղից՝ ԵՄ (քար­տե­զում): «Մենք ա­սում ենք, որ ա­ռանց Թուր­քիա­յի մի­ջանցք չկա… Թուր­քիան կա­րե­ւոր ար­տադ­րա­կան եւ ա­ռեւտ­րա­յին բա­զա է։ Ա­րե­ւել­քից ա­րեւ­մուտք շարժ­ման ա­մե­նա­հար­մար գի­ծը պետք է անց­նի Թուր­քիա­յի տա­րած­քով»: Բայց ինչ­քան էլ որ Էր­դո­ղա­նը բո­ղո­քի, մեկ է, նման փո­խըմբռն­ման հու­շա­գիր ստո­րագ­րե­ցին Եվ­րա­միութ­յու­նը, Հնդ­կաս­տա­նը, Սաուդ­յան Ա­րա­բիան, ԱՄԷ–ն:

Այն, որ այս նոր նա­խագ­ծի թի­կուն­քին կանգ­նած են ԱՄՆ–ն եւ Իս­րա­յե­լը, ա­ռա­ջին հա­յաց­քից էլ պարզ է: Ի՞նչ է սա նշա­նա­կում: Ե­թե մինչ այս Հնդ­կաս­տա­նի հա­մար այդ մասշ­տա­բա­յին բեռ­նա­փո­խադ­րում­նե­րի հար­ցում հիմ­նա­կան էր «Հ­յու­սիս–­Հա­րավ» մի­ջանց­քը, ո­րը են­թադ­րում էր նաեւ Թուր­քիա­յի ներգ­րավ­վա­ծութ­յու­նը, այդ թվում՝ Ի­րան–­Նա­խի­ջե­ւան–­Հա­յաս­տան–­Թուր­քիա գծի օգ­տա­գործ­մամբ կամ ուղ­ղա­կի Ի­րան–­Թուր­քիա կա­պով, ա­պա հի­մա Հնդ­կաս­տա­նը սկսել է տա­տան­վել: Նաեւ այն պատ­ճա­ռով, որ այդ նա­խագ­ծի հա­մար ա­ռանց­քա­յին՝ հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կում այդ­պես էլ կրքե­րը չեն թու­լա­նում: Ու այս ա­մե­նի արդ­յուն­քում էլ ա­վե­լի ցցուն են դառ­նում Իս­րա­յե­լի «ա­կանջ­նե­րը»:

Այս­պես, այն, որ հա­րավ­կով­կաս­յան հար­թա­կը ի­րար խառ­նե­լու հար­ցում շատ մեծ է Իս­րա­յե­լի, նրա հետ­քե­րով՝ Բ­րի­տա­նիա­յի եւ ԱՄՆ­–ի դե­րը, էն գլխից էր հաս­կա­նա­լի: Ու հի­մա պարզ­վում է, որ մյուս կող­մից էլ նշված եռ­յա­կը մշա­կել եւ խա­ղարկ­ման մեջ է դրել այդ­քան շա­հու­թա­բեր կո­մու­նի­կա­ցիոն նա­խա­գի­ծը, որն անց­նե­լու է նաեւ Իս­րա­յե­լով եւ ներգ­րա­վե­լու է Իս­րա­յե­լի վե­րահս­կո­ղութ­յան տակ գտնվող այլ նա­վա­հան­գիստ­ներ: Դրա­նից հե­տո, «Հ­յու­սիս–­Հա­րա­վը» մի­գու­ցե իր հեր­թին գոր­ծի, բայց դա ար­դեն կդառ­նա հա­մեստ ու­ղի՝ ըն­դա­մե­նը Հնդ­կաս­տա­նը, Ի­րա­նը եւ Ռու­սաս­տանն ի­րար կա­պող: Կարճ ա­սած, քա­նի դեռ Իս­րա­յելն Ադր­բե­ջա­նի մի­ջո­ցով Թուր­քիա­յի, Ի­րա­նի եւ Ռու­սաս­տա­նի մի­ջեւ մի մեծ կա­շա էր սար­քում, հասց­րել է տա­կից ա­մե­նա­յու­ղոտ պա­տա­ռը խլե­լու հա­մար իր գործն ա­նել:

­Ճիշտ է, զու­գա­հե­ռա­բար Էր­դո­ղա­նը սկսեց խո­սել, թե Հնդ­կաս­տա­նից բեռ­նե­րը կա­րե­լի է ուղ­ղել Ի­րա­քով՝ դե­պի Թուր­քիա, որն է­լի են­թադ­րում է Ի­րա­նի շրջան­ցում: Սա­կայն նա հաս­կա­նում է, որ այն պա­րա­գա­յում, երբ Ի­րանն ար­դեն սկսել է ի­րաք­յան Բաս­րա նա­վա­հան­գս­տից ի­րա­նա­կան եր­կա­թու­ղա­յին հա­մա­կարգ տա­նող գծի կա­ռու­ցու­մը, թուր­քա­կան այդ սցե­նա­րը ա­նի­րա­գոր­ծե­լի է:

­Կարճ ա­սած, նման ի­րա­վի­ճա­կում Թուր­քիա­յի, ա­սենք նաեւ Ի­րա­նի եւ, վեր­ջա­պես, Ռու­սաս­տա­նի հա­մար էլ ա­վե­լի ա­ռանց­քա­յին հարց է դառ­նում հայ­–ադր­բե­ջա­նա­կան թե­մա­յի հան­գու­ցա­լու­ծու­մը, ո­րը նաեւ Նա­խի­ջե­ւան–­Հա­յաս­տան–­Թուր­քիա եր­կա­թու­ղու խնդրի լու­ծում կդառ­նա: Այ­սինքն, ե­րեք պե­տութ­յան, ա­սենք նաեւ հա­րավ­կով­կաս­յան երկր­նե­րի տնտե­սա­կան շահն այս պա­հին պա­հան­ջում է հա­մա­գոր­ծակ­ցութ­յու­ն, հա­կա­ռակ դեպ­քում շա­հող դառ­նա­լու է Իս­րա­յե­լը:

Ա­հա այս ի­րա­վի­ճա­կում Թուր­քիա­յի տրանս­պոր­տի եւ են­թա­կա­ռուց­վածք­նե­րի նա­խա­րար Աբ­դուլ­քա­դիր Ու­րա­լօղ­լուն սկսեց խո­սել, թե. «Ա­ռա­ջի­կա ա­միս­նե­րին կսկսենք Զան­գե­զու­րի մի­ջանց­քի բաց­ման գոր­ծըն­թա­ցը», ո­րին Ի­րա­նը շտա­պեց ար­ձա­գան­քել՝ «Միայն մեր պայ­մա­նով եւ բա­ցա­ռա­պես մեր հա­մա­ձայ­նութ­յամբ դա տե­ղի կու­նե­նա»: Միա­ժա­մա­նակ, Ի­րա­նի ԱԳՆ ղե­կա­վա­րը Միր­զո­յան Ա­րա­րա­տի հետ հե­ռա­խո­սազ­րույ­ցում սկսեց ա­ռաջ տա­նել «3+3» տա­րա­ծաշր­ջա­նա­յին քա­ղա­քա­կա­նութ­յամբ ա­ռաջ գնա­լու գա­ղա­փա­րը: Բայց նաեւ չմո­ռա­նանք, որ ԱՄՆ­–ի ազ­դե­ցութ­յու­նը Հա­յաս­տա­նում եւ Իս­րա­յե­լին՝ Ադր­բե­ջա­նում դեռ լուրջ գոր­ծոն­ներ են, եւ տես­նենք, թե այս ա­մենն ուր է տա­նե­լու:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում