Ինչ էֆեկտ կարող է ունենալ Պուտին-Էրդողան հանդիպումը մեր համար

Վերլուծություն

Ար­ցա­խի իշ­խա­նա­կան հա­մա­կար­գում ըն­թա­ցող ներ­կա փո­փո­խու­թյուն­նե­րը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=263865&l=am), հաս­կա­նա­լի է, չեն կա­րող ան­տար­բեր թող­նել նա­եւ Ա­լի­ե­ւին: Սա­կայն Բաք­վի պա­րա­գա­յում մտա­ծե­լու հար­ցեր, ի­հար­կե, կան:

Այ­պես, ե­թե Ար­ցա­խը կա­րո­ղա­նա լի­ո­վին դուրս գալ Նի­կո­լի վե­րահս­կո­ղու­թյու­նից, ա­պա այլ տար­բե­րակ, քան Մոսկ­վա­յի հետ ա­մե­նա­սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյունն է, Ստե­փա­նա­կե­րտը պար­զա­պես չի ու­նե­նա­լու: Իսկ դա նշա­նա­կում է, որ ե­թե Ա­լի­ե­ւը, գործ ու­նե­նա­լով Հա­յաս­տա­նի հետ, մեծ ու­րա­խու­թյամբ խա­ղար­կում էր ու­ժա­յին բա­ղադ­րի­չը, ա­պա Մոսկ­վա­յի հետ գործ ու­նե­նա­լու դեպ­քում այդ հար­ցում պետք է շատ լուրջ մտա­ծի: Ընդ ո­րում, կան խո­սակ­ցու­թյու­ններ, որ Ա­լի­ե­ւը սկսել է ակ­տի­վո­րեն զի­նամ­թերք ներկ­րել Իս­րա­յե­լից: Սա­կայն ո՞ր ուղ­ղու­թյամբ նա կա­րող է դա կի­րա­ռել: Հա­յաս­տա­նի դե՞մ: Բայց դա Ար­ցա­խը վե­րահս­կո­ղու­թյան տակ վերց­նե­լու հար­ցում բան չի տա: Ար­ցա­խի դե՞մ. այս դեպ­քում պետք է մտա­ծի ռուս­նե­րի մա­սին: Ընդ ո­րում, Նի­կո­լի այն միտ­քը, թե՝ ռուս­նե­րը ո­չինչ չեն ա­նի, կա­րող են հե­ռա­նալ, զա­վեշ­տի դաշ­տում է. ե­թե ռուս­նե­րը պատ­րաստ լի­նե­ին այդ­քան հեշտ ու հան­գիստ հե­ռա­նալ, ա­պա պար­զա­պես 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ին զորք չէ­ին մտցնի Ար­ցախ՝ թող­նե­լով, որ Ա­լի­ե­ւը գրա­վի Ստե­փա­նա­կերտն ու ողջ Ար­ցա­խը: Իսկ որ 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ից հե­տո այս հար­ցում աշ­խար­հա­քա­ղա­քա­կան տե­սան­կյու­նից բան չի փոխ­վել, ո­րը կփո­խեր ռուս­նե­րի այդ մո­տե­ցու­մը, եւ ան­գամ ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազմն է ստի­պում  շատ ա­վե­լի ա­մուր կառ­չած մնալ Հա­րա­վա­յին Կով­կա­սում՝ երկ­րորդ ճա­կատ եւ Ի­րա­նի հետ կա­պի խզում թույլ չտա­լու հա­մար, մի­ան­շա­նակ է:

Մյուս կող­մից, Ա­լի­ե­ւի հա­մար նա­եւ կա­րե­ւոր ցու­ցիչ է ՌԴ-Թուր­քա եւ Ի­րան-Թուր­քի­ա գոր­ծըն­թաց­նե­րը:

 ՌԴ-Թուր­քի­ա հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ներ­կա փու­լի մա­սին բա­վա­կա­նին հե­տաքր­քիր էր արտ­գործ­նա­խա­րար Հա­քան Ֆի­դա­նի այ­ցը Մոսկ­վա, որ­տեղ նա հան­դի­պեց ոչ մի­այն Լավ­րո­վի, այլ նա­եւ՝ Շոյ­գո­ւի հետ: Դե­տալ­նե­րը մի կողմ թող­նե­լով՝ ֆիք­սենք, որ երբ դրան հա­ջոր­դեց Էր­դո­ղա­նի այ­ցը Սո­չի եւ հան­դի­պու­մը Պու­տի­նի հետ, ա­պա այս ընդ­հա­նուր դի­նա­մի­կան ար­դեն իսկ ակ­նար­կում է, որ Ան­կա­րան փոր­ձում է Մոսկ­վա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ցնցում­նե­րից խու­սա­փել:

Ինչ վե­րա­բե­րում է Ի­րան-Թուր­քի­ա հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, ա­պա այս ա­ռու­մով շատ հե­տաքր­քիր էր, որ Մոսկ­վա­յից հե­տո Ֆի­դա­նը մեկ­նեց Թեհ­րան: Արտ­գործ­նա­խա­րար­նե­րի բա­նակ­ցու­թյուն­նե­րին հա­ջոր­դած ա­սու­լի­սում Աբ­դո­լա­հի­ա­նը եր­կու հե­տաքր­քիր միտք հնչեց­րեց, ո­րոնք, այս­պես ա­սենք, ար­ժա­նա­ցան Ֆի­դա­նի հա­վա­նու­թյա­նը: Նախ Աբ­դո­լա­հի­ա­նը հեր­թա­կան ան­գամ ա­մե­նավճ­ռա­կան տո­նայ­նու­թյամբ այն միտքն ա­ռաջ տա­րավ, որ Ե­րե­ւա­նի եւ Բաք­վի մի­ջեւ բա­նակ­ցու­թյուն­նե­րը ող­ջու­նե­լով հան­դերձ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, Թեհ­րա­նը մնում է իր «կար­միր գծի» պաշտ­պա­նու­թյան դիր­քե­րում: Այն է՝ ոչ մի դեպ­քում չի ըն­դու­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, այ­սինքն՝ նա­եւ սահ­մա­նա­յին ո­րե­ւէ փո­փո­խու­թյուն տա­րա­ծաշր­ջա­նում եւ «առկա տա­րան­ցիկ եր­թու­ղու ար­գե­լա­փա­կու­մը»: Եվ հա­ջոր­դը, որ «Իրա­նը եւ Թուր­քի­ան հա­մա­կար­ծիք են», որ կով­կա­սյան տա­րա­ծաշր­ջա­նում «լար­վա­ծու­թյան եւ հա­կա­մար­տու­թյուն­նե­րի դա­րաշր­ջանն ա­վարտ­վել է», եւ այժմ ե­կել է «հա­մա­գոր­ծակ­ցու­թյան ժա­մա­նա­կը»: Ընդ ո­րում, Աբ­դո­լա­հի­ա­նը հա­տուկ ընդգ­ծել է, որ իր թուրք գոր­ծըն­կե­րոջ հետ այդ բո­լոր հար­ցե­րը քննար­կել եւ պայ­մա­նա­վոր­վել են:

Ա­հա, այս ի­րա­վի­ճա­կում էլ տե­ղի ու­նե­ցավ Պու­տին-Էրդո­ղան այդ­քան սպաս­ված հան­դի­պու­մը: Բանն այն է, որ թուր­քա­կան վեր­ջին նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո Էր­դո­ղա­նը մի պահ կտրուկ շարժ սկսեց դե­պի Ա­րեւ­մուտք՝ նույն­քան կտրուկ վատ­թա­րաց­նե­լով ՌԴ-ի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը: Ար­դյուն­քում, ե­կավ մի պահ, երբ Մոսկ­վան սկսեց ան­գամ «ժա­մա­նակ չգտնել»՝ Էր­դո­ղա­նի զան­գե­րին պա­տաս­խա­նե­լու հա­մար: Եվ այն, որ այդ լար­վա­ծու­թյու­նից հե­տո այս հան­դի­պու­մը կա­յա­ցավ, դա ա­մե­նա­կա­րե­ւոր ազ­դակ­նե­րից մեկն է, որ Ան­կա­րան է­ֆեկ­տիվ չհա­մա­րեց իր ա­րեւմ­տա­մետ այդ թե­քու­մը ու հի­մա գնում է նոր շրջա­դար­ձի:

Թե ինչ տե­ղի ու­նե­ցավ, ի­հար­կե, կան բա­ցատ­րու­թյուն­ներ: Եվ դրանց թվում է­ա­կան­նե­րից մեկն այն է, որ Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քի հիմ­նա­կան խա­ղա­ցող­նե­րը՝ Ի­րա­նը, Սա­ու­դյան Ա­րա­բի­ան, Ե­գիպ­տո­սը եւ այլն, գնա­ցին հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­ման ճա­նա­պար­հով, ընդ ո­րում, ան­դա­մակ­ցե­լով ԲՐԻԿՍ-ին: Թուր­քի­ան իր հեր­թին է այդ կա­ռույ­ցին ան­դա­մակ­ցե­լու դեռ ոչ պաշ­տո­նա­կան հայտ ներ­կա­յաց­րել, սա­կայն ընդ­հա­նուր տա­րա­ծաշր­ջա­նա­յին դի­նա­մի­կա­յից սկսել է հետ մնալ, ո­րին փո­խա­րի­նող ո­րե­ւէ բան Ա­րեւ­մուտ­քը նրան այդ­պես էլ չա­ռա­ջար­կեց:

Մյուս կող­մից, Մոսկ­վան ու­ժա­յին մե­թո­դով ար­գե­լա­փա­կեց «հա­ցա­հա­տի­կա­յին գոր­ծար­քը», եւ Վա­շին­գո­տը չգտավ դրան տա­լու ռե­ալ պա­տաս­խան: Ա­պա նա­եւ, ուկ­րա­ի­նա­կան հար­թա­կում Ա­րեւ­մուտ­քի այդ­քան գո­վազդ­ված «հա­կա­հար­ձա­կու­մը» եւս ան­զոր գտնվեց՝ ի ցույց դնե­լով ռուս­նե­րի ամ­րա­ցող ռազ­մա­կան դիր­քե­րը: Վեր­ջա­պես, օ­րերս մար­տա­կան հեր­թա­պա­հու­թյան դրվեց «Սար­մա­տը», որն ինք­նին լի­նե­լով բա­ցա­ռիկ ստրա­տե­գի­ա­կան զի­նա­տե­սակ, դեռ մի բան էլ ու­նակ է կրել էլ ա­վե­լի բա­ցա­ռիկ «Ավան­գարդ» հի­պեր­ձայ­նա­յին հրթիռ­ներ: Ու ինչ­պես խոս­տո­վա­նե­ցին Փա­րի­զից, մեկ «Սար­մատն» ի զո­րու է ոչն­չաց­նել մի ամ­բողջ Ֆրան­սի­ա: Եվ նման մի շարք այլ գոր­ծոն­ներ, ո­րոնք, ինչ խոսք, յու­րա­քան­չյուրն իր հեր­թին ազ­դում է Թուր­քի­ա­յի դիրքո­րոշ­ման վրա:

Ի­հար­կե, դեռ ժա­մա­նակ է պետք՝ հաս­կա­նա­լու հա­մար, թե կոնկ­րետ ինչ ար­դյունք ու­նե­ցավ Պու­տին-Էրդո­ղան ե­րեկ­վա հան­դի­պու­մը: Սա­կայն ընդ­հա­նուր դի­նա­մի­կան մինչ հան­դի­պումն էլ էր են­թադ­րե­լի, եւ այդ ֆո­նը, հաս­կա­նա­լի է, Ա­լի­ե­ւը չի կա­րող շրջան­ցել, ե­թե գա այն մտքին, որ Ար­ցա­խում Հա­յաս­տա­նի փո­խա­րեն գործ է ու­նե­նա­լու Ռու­սաս­տա­նի հետ:

Ի­հար­կե, ե­թե ի­րա­վի­ճա­կը գնա այդ փո­փո­խու­թյուն­նե­րի փու­լով, կա նա­եւ այն բա­նի հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ Ա­լի­ե­ւը կփոր­ձի վեր­ջին պա­հին գնալ ինչ-որ ու­ժա­յին ա­վան­տյու­րա­յի: Բայց ե­թե այդ­պես է, պետք է շտա­պի:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=263867&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը