Նիկոլն Արեւմուտքի համար հետաքրքրությունը կորցնելու վտանգ առաջ է

Վերլուծություն

Այն տպա­վո­րու­թյունն է, որ Նի­կո­լին ի­րոք լրջո­րեն մտա­հո­գել է ՌԴ ԱԳՆ-ից ե­կած վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­նը, թե՝ Լա­չի­նի մի­ջանց­քում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը հե­տե­ւանք է Հա­յաս­տա­նի կող­մից Ադր­բե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան ճա­նաչ­ման: Ա­ռա­վել եւս, որ այդ թեզն այս օ­րե­րին ակ­տի­վո­րեն շրջա­նառ­վում է նա­եւ ներ­հա­յաս­տա­նյան հար­թա­կում, որ­տեղ ընդ­դի­մա­դիր հատ­վա­ծը ա­մե­նա­ու­ղիղ ձե­ւով բլո­կա­դա­յի հիմ­նա­կան պատ­ճառ­նե­րից է հա­մա­րում Պրա­հա­յի տխրահռ­չակ հայ­տա­րա­րու­թյու­նը, ո­րով Նի­կոլն Ար­ցա­խը ճա­նա­չեց Ադր­բե­ջա­նի մաս:

ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ Ա­ՆԱԿՆ­ԿԱԼ­ՆԵՐ ԴԵՌ ՀՆԱ­ՐԱ­ՎՈՐ ԵՆ

Այս ա­մե­նին զու­գա­հեռ, Ար­ցա­խում ըն­թա­նում է գոր­ծըն­թաց, ո­րը եւս, մեղմ ա­սած, Նի­կո­լի սրտո­վը չէ, եւ նրա կող­մից կա­րող է նա­եւ ի­րեն ուղղ­ված շատ ծանր մե­սիջ հա­մար­վել: Այս­պես, ան­ցած ամս­վա վեր­ջե­րին խո­սակ­ցու­թյուն­ներ ծա­վալ­վե­ցին Ար­ցա­խում խա­ղա­ղա­պահ­նե­րի նոր հրա­մա­նա­տար նշա­նա­կե­լու մա­սին: Դրա­նից հե­տո կտրուկ սրվե­ցին Աղ­դա­մի եւ Լա­չի­նի ճա­նա­պարհ­նե­րի հա­մա­ժա­մա­նա­կյա բաց­ման մա­սին խո­սակ­ցու­թյուն­նե­րը: Ա­պա հրա­ժա­րա­կան տվեց Ար­ցա­խում Նի­կո­լի հիմ­նա­կան գոր­ծի­քի հա­մա­րում ու­նե­ցող Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, եւ նա ա­ռա­ջին պլան բե­րեց խա­ղա­ղա­պահ­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան շատ ա­վե­լի սերտ հակ­ման հա­մա­րում ու­նե­ցող նե­րար­ցա­խյան ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ ըն­կալ­վող Սամ­վել Շահ­րա­մա­նյա­նին՝ սո­րո­սա­ծի­նի հա­մա­րում ու­նե­ցող Գուր­գեն Ներ­սի­սյա­նի փո­խա­րեն: Ու ան­մի­ջա­պես էլ ծա­վալ­վե­ցին լու­րեր, որ հենց Շահ­րա­մա­նյանն ԱՀ ԱԺ-ի կող­մից կընտր­վի Ար­ցա­խի նա­խա­գահ, ին­չը լուրջ դժգո­հու­թյուն է ա­ռա­ջաց­րել Ար­ցա­խում գոր­ծու­նե­ու­թյուն ծա­վա­լող «սո­րո­սա­կան­նե­րի» շրջա­նում, ո­րոնք հա­մար­վում են Նի­կո­լի հար­վա­ծա­յին ու­ժը՝ Ար­ցա­խի դա­տարկ­ման գոր­ծըն­թա­ցում:

Այս բո­լոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը, ի­հար­կե, չեն կա­րող մի ընդ­հա­նուր շղթա­յի օ­րի­նա­կը չլի­նել եւ տա­նում են այն տրա­մա­բա­նա­կան եզ­րա­կա­ցու­թյա­նը, որ ռուս­նե­րը, հա­մա­գոր­ծակ­ցե­լով նե­րար­ցա­խյան ող­ջա­միտ եւ առ­կա հիմ­նա­կան ու­ժա­յին բա­ղադ­րի­չը վե­րահս­կող ու­ժե­րի հետ, Ար­ցա­խը սրա­նով փոր­ձում են դուրս բե­րել Նի­կո­լի վե­րահս­կո­ղու­թյու­նից եւ դրա­նով է­ա­պես նվա­զեց­նել ա­րեւմ­տյան հայտ­նի սցե­նա­րը՝ Ար­ցա­խի հա­յա­թափ­ման, Ադր­բե­ջա­նի լի­ա­կա­տար վե­րահս­կո­ղու­թյա­նը հանձ­նե­լու եւ ռու­սա­կան ու­ժե­րին հե­ռաց­նե­լու հետ կապ­ված:

Ա­սում ենք՝ «փոր­ձում» են, քա­նի որ գոր­ծըն­թա­ցը դեռ ա­վարտ­ված չէ: Նախ՝ չմո­ռա­նանք, որ հրա­ժա­րա­կան տա­լով հան­դերձ, Ա­րա­յի­կը դեռ մնում է ԱՀ խորհր­դա­րա­նի իշ­խող ու­ժի ղե­կա­վա­րը: Այ­սինքն, կա­րող է նրա հրա­ժա­րա­կա­նը չըն­դուն­վի, կա­րող են այլ նա­խա­գահ ընտ­րել, հաշ­վի առ­նե­լով, որ այս օ­րե­րին նե­րար­ցա­խյան ա­րեւմ­տա­մետ­նե­րը դեռ փոր­ձում են ի­րա­վի­ճա­կը փո­խե­լու ել­քեր փնտրել: Օ­րի­նակ՝ Սյա­մոն «Ազա­տու­թյան» ե­թե­րում ի­րեն էր կո­տո­րում, թե ԱԺ-ում նա­խա­գահ ընտ­րե­լու ժա­մա­նակ՝ «Բո­լո­րը, ով­քեր պետք է քվե­ար­կեն, նրանք ան­մի­ջա­պես կրե­լու են պա­տաս­խա­նատ­վու­թյուն, որ սե­փա­կան ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րով խա­ղում են… Ար­ցա­խում ե­րեք հո­գի նկու­ղում նստում եք ո­րո­շում, որ ինչ-որ մե­կը դառ­նա նա­խա­գահ ու բե­րում պառ­լա­մեն­տում ա­սում՝ ա՛յ, էս մար­դուն պետք է ընտ­րեք, խնդիրն էդ ան­ձը չի, խնդի­րը նա է՝ այդ ե­րե­ւույ­թը, ո­րը Ե­րե­ւա­նից թե­լադր­վում է…»: Ու սա ա­սում է Սյա­մոն, ով ա­ռա­ջար­կում է գնալ, Ա­լի­ե­ւի ա­ռաջ ծնկի գալ:

Նե­րար­ցա­խյան հու­դա­նե­րի նման հիս­տե­րի­ա­նե­րի պա­րա­գա­յում ան­գամ քիչ հա­վա­նա­կան տար­բե­րակ է, որ Ա­րա­յի­կը խաղը հա­կա­ռակ ուղ­ղու­թյամբ կշրջի, հաշ­վի առ­նե­լով, որ ե­թե նա գործ­նա­կա­նում կա­րո­ղա­նար կամ ցան­կա­նար սցե­նարն ա­ռաջ տա­նել, ա­պա ին­չո՞ւ էր հրա­ժա­րա­կան տա­լիս: Կամ հա­կա­ռակ տար­բե­րա­կով. Ա­րա­յի­կը հրա­ժա­րա­կան տվեց, քա­նի որ դա նա­եւ իր հա­մար էր դար­ձել ձեռն­տու, ինչ­քան էլ որ, ըստ տար­բեր աղ­բյուր­նե­րի, Նի­կո­լը փոր­ձում էր նրան այդ քայ­լից հետ պա­հել: Նախ, Ա­րա­յի­կը հայտն­վել է մի այն­պի­սի կեղ­տի մեջ, որ Ար­ցա­խը «ծա­խել-թռնե­լու» տար­բե­րա­կի դեպ­քում ան­գամ խնդիր­ներ ու­ներ: Այդ թվում, ընդ­հուպ վեր­ջին պա­հին ա­զա­տա­մար­տի հին հատ­վա­ծի ա­ռանց­քա­յին ներ­կա­յա­ցուցիչ­նե­րից ե­կավ պարզ ազ­դակ, որ թի­րա­խա­վոր­ված է լի­նե­լու, որ­տեղ էլ որ «ծա­խել-թռնե­լուց» հե­տո հանգր­վա­նի: Ա­ռա­վել եւս, որ սրան, ըստ ա­մե­նայ­նի, պետք է գու­մա­րել նա­եւ, այս­պես ա­սենք, «ռու­սա­կան գոր­ծո­նը»: Ու մյուս կող­մից, Ա­րա­յի­կը տի­րա­պե­տում է բա­զում կոմպ­րո­մատ­նե­րի, այդ թվում՝ պա­տե­րազ­մա­կան ժա­մա­նակ­նե­րի մա­սին: Իսկ դա նշա­նա­կում է, նա նա­եւ Նի­կո­լի հա­մար է դար­ձել «անցան­կա­լի եւ շատ բան ի­մա­ցող անձ», ինչ­քան էլ որ նրան Հա­յաս­տա­նում կա­պի­տա­լը տե­ղա­կա­յե­լու հար­ցում «դաբ­րո» տվե­ցին: Այ­սինքն, այդ հրա­ժա­րա­կա­նով նա մի փոքր ժա­մա­նակ ստա­ցավ կամ մի­գու­ցե ե­րաշ­խիք, որ ե­թե Ար­ցա­խը գո­նե ներ­կա­յիս տես­քով պահ­պան­վի, ա­պա կկա­րո­ղա­նա «կա­շին փրկել»:

Այս­պի­սով, կա մի փոքր հա­վա­նա­կա­նու­թյուն, որ Ա­րա­յի­կին դեռ կա­րող են ստի­պել՝ «թքա­ծը լի­զել»՝ հրա­ժա­րա­կա­նը ԱՀ ԱԺ-ում չըն­դու­նե­լու կամ գո­նե այլ թեկ­նա­ծո­ւի ա­թո­ռը փո­խան­ցե­լու տար­բե­րա­կով: Բայց այդ դեպ­քում նա էլ ա­վե­լի ծանր թի­րա­խա­վոր­ված է դառ­նա­լու, գու­մա­րած՝ նրան փո­խա­րի­նող ինչ-որ մի սո­րո­սա­ծի­ն, ե­թե փոր­ձի ա­ռաջ տա­նել Ար­ցա­խը դա­տար­կե­լու սցե­նա­րը, կբախ­վի նույն խնդիր­նե­րին, ո­րոնք ու­ներ Ա­րա­յի­կը:

ԻՆ­ՉՈՒ ԷՐ ՆՈ­ՐԻՑ ԱՂՄ­ԿՈՒՄ ՎՈ­ՎԱ­ՅԻ­ՉԸ

Այս­պի­սով, ա­մեն ինչ նման է այն բա­նին, որ Ար­ցա­խում Ա­րա­յի­կին Շահ­րա­մա­նյա­նով փո­խա­րի­նե­լու գոր­ծըն­թա­ցը կհաս­նի իր տրա­մա­բա­նա­կան ա­վար­տին, ո­րը Նի­կո­լի հա­մար ի­րոք խնդիր է: Կորց­նել Ար­ցա­խի նկատ­մամբ վե­րահս­կո­ղու­թյունն այն պա­հին, երբ թվում էր, թե «շրջա­փա­կում» օ­պե­րա­ցի­ան հա­սել է իր կուլ­մի­նա­ցի­ա­յին, նրան կա­րող է եւ ի­րա­կան տիկ­նի­կա­վար­նե­րը չնե­րեն: Եվ այդ առ­ո­ւմով թե­րեւս պա­տա­հա­կան չէր, որ La Repubblica թեր­թին տված աղմ­կա­հա­րույց հար­ցազ­րույցն ա­վե­լի շատ ար­դա­րաց­ման տեսք ու­ներ:

Ինչ ա­սաց Նի­կոլն այդ հար­ցազ­րույ­ցով: «Այո, ստաց­վում է, որ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյան խա­ղա­ղա­պահ ու­ժե­րը չեն կա­տա­րում ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյամբ ի­րենց ստանձ­նած ա­ռա­քե­լու­թյու­նը», «Հա­յաս­տա­նի հան­րու­թյու­նը խո­րը հի­աս­թա­փու­թյուն է ապ­րել եւ ապ­րում Հա­վա­քա­կան անվ­տան­գու­թյան պայ­մա­նագ­րի կազ­մա­կեր­պու­թյան գոր­ծե­լա­կեր­պի վե­րա­բե­րյալ», «Թուր­քի­ա­յի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը շատ կա­րեւ­որ հարց է Հա­յաս­տա­նի հա­մար», «Մի օր ուղ­ղա­կի արթ­նա­նանք եւ տես­նենք, որ Ռու­սաս­տանն այս­տեղ չէ», եւ այս­պես շա­րու­նակ:

Ի­հար­կե, Նի­կո­լի այս հայ­տա­րա­րու­թյուն­ներն է­լի են այս կամ այն ձե­ւով հնչել, եւ դրա­նից ա­մեն մե­կի հետ կապ­ված ի­մաստ էլ չու­նի տա­սե­րորդ ան­գամ «աֆյո­րա­նե­րը» մատ­նան­շել: Մեկ օ­րի­նակ, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, բե­րենք. երբ Նի­կո­լը նո­րից ու նոր­ից հայ­տա­րա­րում է, թե՝ «Կամ Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նը չի կա­րո­ղա­նում պա­հել հսկո­ղու­թյուն Լա­չի­նի մի­ջանց­քի նկատ­մամբ կամ չի ու­զում », ա­պա ե­րե­ւի դրա­նով փոր­ձում է շրջան­ցե՞լ ներ­հա­յաս­տա­նյան վար­կա­ծը, որ ե­թե Պրա­հա­յում Նի­կոլն Ա­րեւ­մուտ­քի «խնդրան­քով» չհայ­տա­րա­րեր Ար­ցա­խի «տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան» մա­սին, ա­պա այդ դեպ­քում խա­ղա­ղա­պահ­ներն Ար­ցա­խում գոր­ծե­լու շատ ա­վե­լի լայն հնա­րա­վո­րու­թյու­ններ կու­նե­նա­յին, քան հի­մա ու­նեն: Սա­կայն այս ան­գամ խնդի­րը, կրկնենք, Նի­կո­լի հին «բլեֆ­նե­րը» ի ցույց դնե­լը չէ: Այլ նրա մա­սին է խոս­քը, որ հեր­թա­կան ան­գամ նույն ե­րա­զան­­քներից խո­սե­լով, նա, ըստ է­ու­թյան, ազ­դակ է հղում, թե, գի­տեք, ես իմ դիր­քե­րից չեմ շեղ­վել:

Եվ դա նրա հա­մար ի­մաստ ու­նի: Ե­թե ըն­դու­նենք, որ ի­րոք Նի­կո­լը կորց­րել է Ար­ցա­խի վե­րահս­կո­ղու­թյու­նը, ա­պա պետք է փոր­ձի հա­մա­պա­տաս­խան աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ու­ժե­րին բա­ցատ­րել, որ դա իր մեղ­քով չէ: Եվ ե­թե իր հար­ցազ­րույ­ցով այդ խնդիրն է փոր­ձում լու­ծել, ա­պա դա նրան հա­զիվ թե ո­րե­ւէ բան տա: Նախ, ե­թե Ար­ցա­խի հետ կապ­ված ա­րեւմ­տյան օ­պե­րա­ցի­ան ձա­խող­ման գնա, ա­պա դրսի տիկ­նի­կա­վար­նե­րի հա­մար է­ա­կան չէ, թե ով է մե­ղա­վոր եւ որ­քա­նով: Նրանց հա­մար ի­րա­կա­նու­թյու­նը սա կլի­նի. Նի­կո­լը չկա­րո­ղա­ցավ խնդի­րը լու­ծել, ըստ այդմ էլ՝ մե­ղա­վոր է: Սա­կայն Նի­կո­լի հա­մար էլ ա­վե­լի վտան­գա­վոր դե­տալ կա: Ե­թե Ա­րեւ­մուտ­քի խա­ղա­վար­նե­րը գան այն հա­մոզ­մուն­քին, որ Նի­կո­լը կորց­րել է Ար­ցա­խի նկատ­մամբ վերահս­կո­ղու­թյան բո­լոր լծակ­նե­րը, ա­պա նա այդ նույն խա­ղա­վար­նե­րի հա­մար առն­վազն կե­սով չափ կկորց­նի իր դե­րը, կա­րե­ւո­րու­թյու­նը, եւ դրան հա­ջոր­դած «հա­վա­տար­մու­թյան եր­դում­ներն» այս­տեղ բան չեն փո­խում: Նի­կոլն ա­ռանց այդ էլ պա­տե­րազ­մի ա­վար­տից ի վեր Ա­րեւ­մուտ­քին ա­մե­նա­շա­տը հե­տաքրք­րող հար­ցի՝ ռու­սա­կան կոն­տին­գեն­տը հե­ռաց­նե­լու ուղ­ղու­թյամբ ա­նընդ­հատ տե­ղապ­տույ­տի մեջ էր, եւ ե­թե հի­մա նա նա­եւ Ար­ցա­խի վրա լծակն է կորց­րել, ա­պա կտրուկ մե­ծա­նում է «իր վրա դրված մեծ վստա­հու­թյու­նը չար­դա­րաց­նո­ղի» հա­մա­րու­մը:  Իսկ այս դեպ­քում խա­ղա­վար­նե­րի հա­մար կա­րող է ա­ռաջ գալ այլ հարց՝ իսկ պետք չէ՞ ա­ռաջ քա­շել մե­կին, ով կկա­րո­ղա­նա գոր­ծը գլուխ բե­րել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=263865&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը