Արցախում ներքին «հակահեղափոխություն» տեղի ունեցավ

Վերլուծություն

Ակ­նա (Աղդամ) - Ստե­փա­նա­կերտ ճա­նա­պար­հը չի կա­րող այ­լընտ­րանք լի­նել Բեր­ձո­րի (Լա­չի­նի) մի­ջանց­քին: Այս մա­սին նա­խօ­րե­ին իր ֆեյս­բու­քյան է­ջում գրել է Ար­ցա­խի նա­խա­գա­հի խորհր­դա­կան, նախ­կին արտ­գործ­նա­խա­րար Դա­վիթ Բա­բա­յա­նը՝ նշե­լով, որ մեկ­նա­բա­նու­թյուն է տվել BBC-ին: Բա­բա­յա­նը մի­ա­ժա­մա­նակ այս միտքն է ա­ռաջ տա­րել. «Նա­եւ, Ակ­նա-Ստե­փա­նա­կերտ ճա­նա­պար­հը չի կա­րող նա­խա­պայ­ման լի­նել Բեր­ձո­րի մի­ջանց­քի լի­ար­ժեք գոր­ծու­նե­ու­թյան վե­րա­կանգն­ման հա­մար»:

ԻՆՉ Է ԿԱ­ՏԱՐ­ՎՈՒՄ ԱՂ­ԴԱ­ՄԻ ՃԱ­ՆԱ­ՊԱՐ­ՀԻՆ

Բա­բա­յա­նի նշված հայ­տա­րա­րու­թյու­նը պետք է հա­մա­րել նա­եւ ԱՀ դեռ նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի պաշ­տո­նա­կան տե­սա­կե՞տը. մի­ան­շա­նակ: Հա­կա­ռակ դեպ­քում նա ան­մի­ջա­պես պետք է պաշ­տո­նանկ ա­ներ իր խորհր­դա­կա­նին՝ մի­ջազ­գա­յին հար­թակ­նե­րում ոչ Ար­ցա­խի պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շու­մը տա­րա­ծե­լու հա­մար:

Այ­սինքն, այս­պես ա­սենք. Ար­ցա­խի նման պաշ­տո­նա­կան դիր­քո­րոշ­մա­նը նա­յենք գործ­նա­կան տե­սան­կյու­նից: Այն, ինչ ա­սում է Բա­բա­յա­նը՝ Աղ­դա­մի եւ Լա­չի­նի մի­ջանց­քի ճա­նա­պարհ­նե­րի գոր­ծար­կու­մը մի­մյ­անց նա­խա­պայ­ման լի­նել-չլի­նե­լու մա­սին գործ­նա­կան տե­սան­կյու­նից աբ­սուրդ է: Նկա­տի ու­նենք, որ այս պա­հին խնդիրը՝ կա­րող է լի­նել-չի կա­րող լի­նել հար­թու­թյու­նում չէ, այս պա­հին ու­նենք փաս­տա­ցի ի­րա­վի­ճակ՝ Ադր­բե­ջա­նը Աղ­դա­մի ճա­նա­պար­հի գոր­ծար­կու­մը դի­տար­կում է՝ որ­պես Լա­չի­նի մի­ջանց­քի վե­րա­գոր­ծարկ­ման մի­ակ պայ­մա­նը: Նա­խօ­րե­ին այդ մա­սին Ադր­բե­ջա­նի նա­խա­գա­հի օգ­նա­կան, նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան բաժ­նի ղե­կա­վար Հիք­մեթ Հա­ջի­եւն ու­ղիղ տեքս­տով հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց. «Աղդա­մով ճա­նա­պար­հի բա­ցու­մից 24 ժամ անց կբաց­վի նա­եւ Լա­չի­նի ճա­նա­պար­հը»: Ընդ ո­րում, նա իր խոս­քի հիմ­քում մեկ տրա­մա­բա­նու­թյուն դրեց, որն ար­տա­քին աշ­խար­հի հա­մար մի­ան­գա­մայն ըն­դու­նե­լի է. «Որքան շատ ճա­նա­պարհ­ներ, այն­քան լավ բո­լո­րի հա­մար»: Ա­վե­լին, նույն տրա­մա­բա­նու­թյու­նը կար նա­եւ Մակ­րո­նի հետ նա­խօ­րե­ին Ա­լի­ե­ւի ու­նե­ցած հե­ռա­խո­սազ­րույ­ցի հիմ­քում, եւ այն տպա­վո­րու­թյունն էր, որ մաս­նա­վո­րա­պես Ֆրան­սի­ան, ո­րը բեռ­ներ է ու­ղար­կել դե­պի Լա­չի­նի մի­ջանցք, լի­ո­վին հա­մա­ձայն է դրա հետ:

Այ­սինքն, Ադր­բե­ջա­նը բա­ցա­հայ­տո­րեն ցույց է տա­լիս, որ ըն­դու­նում է ԱԳ նա­խա­րար­նե­րի Մոսկ­վա­յում կա­յա­ցած վեր­ջին հան­դիպ­ման ժա­մա­նակ Լավ­րո­վի ա­ռաջ քա­շած սցե­նա­րը՝ մի­ա­ժա­մա­նակ գոր­ծար­կել ինչ­պես Աղ­դա­մի ճա­նա­պար­հը, այնպես էլ՝ Լա­չի­նի մի­ջանց­քը: Եվ ա­հա, Բա­բա­յա­նի խոս­քից ստաց­վում է, որ Ստե­փա­նա­կեր­տը մեր­ժո՞ւմ է այդ սխե­ման: Սա­կայն այս դեպ­քում ա­ռաջ են գա­լիս այլ հար­ցեր:

Նախ, փաստն այն է, որ ար­դեն եր­կար ժա­մա­նակ Լա­չի­նի մի­ջանց­քը մնում է փակ, եւ դա նշա­նա­կում է, որ Հա­յաս­տա­նի եւ Ար­ցա­խի բո­լոր քայ­լե­րը՝ միտ­ված մի­ջանց­քի վե­րա­գոր­ծարկ­մա­նը, այդ թվում՝ ՄԱԿ ԱԽ նիստ հրա­վի­րե­լը գործ­նա­կան ո­րե­ւէ ար­դյունք չեն տվել, ե­թե մի­այն նի­կո­լյան ռե­ժիմն ի­րոք ցան­կա­նում էր հաս­նել ար­դյուն­քի, ին­չը խիստ կաս­կա­ծե­լի է: Ընդ ո­րում, դա նա­եւ նշա­նա­կում է, որ տե­սա­նե­լի ա­պա­գա­յում սպա­սել, որ հայ­կա­կան կող­մը կկա­րո­ղա­նա հաս­նել Լա­չի­նի մի­ջանց­քի գոր­ծարկ­ման, քիչ հույ­սեր են ներշն­չում: Ընդ ո­րում՝ չմո­ռա­նանք. Ար­ցա­խի ԱԺ վեր­ջին գի­շե­րա­յին նիս­տում Ա­րա­յի­կը ներ­կա­յաց­րեց օր­հա­սա­կան վի­ճակ, ընդ­հուպ ակ­նար­կե­լով, թե այլ տար­բե­րակ չկա, պետք է նա­եւ մտա­ծել ար­տա­գաղ­թի մա­սին:

Այ­սինքն, ու­զում ենք, թե՝ ոչ, մեր ե­րա­զանք­նե­րի տար­բե­րակն է, թե՝ ոչ, սա­կայն այս պա­հին օ­րա­կար­գում գտնվող մի­ակ սցե­նա­րը, ո­րը կա­րող է վե­րա­գոր­ծար­կել Լա­չի­նի մի­ջանց­քը, դա Աղ­դա­մի ճա­նա­պար­հի զու­գա­հեռ բա­ցումն է: Այս եր­կու օ­րե­րին Արա­յիկն ինչ-որ այլ տար­բե­րակ գտե՞լ է, ո­րի մի­ջո­ցով կա­րող է Լա­չի­նի մի­ջանց­քը գոր­ծար­կել, ա­ռանց Աղ­դա­մի ուղ­ղու­թյու­նը բա­ցե­լու: Ե­թե գտել է, ու­րեմն փառք ի­րեն, թող վայր­կյան ա­ռաջ կի­րա­ռի: Ընդ ո­րում, այդ դեպ­քում նա­եւ լի­ո­վին տրա­մա­բա­նա­կան կդառ­նա Բա­բա­յա­նի մի­ջո­ցով ներ­կա­յաց­ված Ա­րա­յի­կի պաշ­տո­նա­կան դիր­քո­րո­շու­մը, թե՝ «Ակնա-Ստե­փա­նա­կերտ ճա­նա­պար­հը չի կա­րող նա­խա­պայ­ման լի­նել Բեր­ձո­րի մի­ջանց­քի լի­ար­ժեք գոր­ծու­նե­ու­թյան վե­րա­կանգն­ման հա­մար»:

Իսկ ե­թե չի գտել, ո­րը շատ ա­վե­լի հա­վա­նա­կան տեսք ու­նի, այդ դեպ­քում ի՞նչ է ա­ռա­ջար­կում Ա­րա­յի­կը, շա­րու­նա­կել մնալ այն ող­բեր­գա­կան, ան­խու­սա­փե­լի կոր­ծան­ման տա­նող վի­ճա­կո՞ւմ, ո­րի մա­սին ինքն էր խո­սում ԱՀ ԱԺ-ում, թե՞ ա­վե­լի ձեռն­տու է հա­մա­րում, որ ար­ցա­խա­հա­յու­թյու­նը լքի Ար­ցա­խը, մի­այն թե Աղ­դա­մի ճա­նա­պար­հը չբաց­վի: Այ­սինքն, կյան­քի կո­չի այն տար­բե­րա­կը, որն Ա­լի­ե­ւի իս­կա­կան ե­րա­զանքն է, ա­սենք նա­եւ Նի­կո­լի: Այ­սինքն, կա­րո՞ղ է Ա­րա­յիկն ու նրա հո­վա­նա­վո­րու­թյամբ պաշ­տոն­նե­րի նշա­նակ­ված սո­րո­սա­ծին­նե­րը հստակ բա­ցատ­րել՝ ի՞նչ այ­լընտ­րանք են ա­ռա­ջար­կում, երբ խա­ղա­լով մարդ­կանց հայ­րե­նա­սի­րա­կան զգաց­մունք­նե­րի վրա, նրանց դուրս են բե­րում Աղ­դա­մի ճա­նա­պար­հը փա­կե­լու եւ ձեռ­քի հետ էլ՝ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին քար­կո­ծե­լու: Վստահ ենք, որ ոչ մի այ­լընտ­րանք չեն ա­ռա­ջար­կե­լու, եւ վա­ղը-մյուս օ­րը, երբ Ար­ցա­խի սո­ցի­ա­լա­կան վի­ճա­կի հետ կապ­ված ո­րե­ւէ տե­ղա­շարժ չլի­նի, նո­րից ա­ռաջ են տա­նե­լու ար­ցա­խա­հա­յու­թյան ար­տա­գաղ­թի թե­զը:

ՈՒՄ Է Ա­ՐԱ­ՅԻ­ԿԸ ԹՈՂ­ՆՈՒՄ ԻՇ­ԽԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Բայց հենց այդ պաշ­տո­նա­կան բա­ցատ­րու­թյան բա­ցա­կա­յու­թյունն է, որ, թե­րեւս, Ար­ցա­խը տա­նում է նոր ուղ­ղու­թյամբ:

Նախ հի­շեց­նենք, որ ար­դեն տե­ւա­կան ժա­մա­նակ է, որ նույն բա­նի մա­սին է­ինք խո­սում: Այն է. նե­րար­ցա­խյան դա­վա­ճան­նե­րը հրա­ման ու­նեն՝ հաս­նել Ար­ցա­խի հա­յա­թափ­մա­նը եւ հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն գնում են այդ ուղ­ղու­թյամբ՝ օգ­տա­գոր­ծե­լով պաշ­տո­նա­կան դիր­քը: Իսկ դրա մի­ակ այ­լընտ­րանքն այս պա­հին մի­ա­ժա­մա­նակ եր­կու ճա­նա­պարհ­նե­րը բա­ցե­լու ռու­սա­կան ա­ռա­ջարկն է, ո­րը նե­րար­ցա­խյան դա­վա­ճան­ներն ա­մեն կերպ փոր­ձում են ձա­խո­ղել, ինչ­պես գրե­թե ձա­խո­ղել են Մոսկ­վա­յին օգ­նու­թյան խնդրան­քով Ար­ցա­խից պաշ­տո­նա­կան դի­մում ներ­կա­յաց­նե­լու սցե­նա­րը:

Բնա­կան է, այս ա­մե­նը սույն դա­վա­ճան­նե­րը փոր­ձում են քո­ղար­կել հայ­րե­նա­սի­րա­կան ճա­ռե­րով, ո­րին նա­խօ­րե­ին Մոսկ­վա­յից հեր­թա­կան կոշտ պա­տաս­խա­նը հնչեց: Այն է՝ ՌԴ ԱԳՆ խոս­նակ Մա­րի­ա Զա­խա­րո­վան հի­շեց­րեց հայտ­նի փաս­տը, ո­րի մա­սին հա­յաս­տա­նյան քա­ղա­քա­գի­տա­կան հան­րու­թյու­նը եւս բազ­միցս է խո­սել՝ Լա­չի­նի մի­ջանց­քում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը Հա­յաս­տա­նի կող­մից Ադր­բե­ջա­նի տա­րած­քի մաս ճա­նա­չե­լու ար­դյունքն էր: Հենց դա է, որ փո­խել է նա­եւ նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հա­մա­ձայ­նագ­րի ողջ տրա­մա­բա­նու­թյու­նը. այդ հա­մա­ձայ­նագ­րով Ար­ցախն ու նա­եւ Լա­չի­նի մի­ջանց­քը հա­մար­վում էին վի­ճե­լի գո­տի, սա­կայն Նի­կո­լի կող­մից Ադր­բե­ջա­նի ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը ճա­նա­չե­լու դեպ­քում այն ար­դեն աշ­խար­հում ըն­կալ­վում է, որ­պես Ադր­բե­ջա­նի տա­րածք եւ է­ա­պես սահ­մա­նա­փա­կում է խա­ղա­ղա­պահ­նե­րի հնա­րա­վո­րու­թյու­ննե­րը: «Այդ հա­մա­տեքս­տում ՌԴ խա­ղա­ղա­պահ­նե­րի վրա պա­տաս­խա­նատ­վու­թյուն դնե­լը հա­մա­րում ենք ան­տե­ղի, սխալ, ա­նար­դա­րա­ցի»,- նշել է Զա­խա­րո­վան, որն ակ­նարկ է՝ գնա­ցեք, Նի­կո­լին բո­ղոք­ներդ հայտ­նեք:

Ի­հար­կե, ծանր ի­րո­ղու­թյուն է, ո­րին հեր­թա­կան ան­գամ եւ այդ­քան մի­ան­շա­նակ ար­ձա­նագր­մա­նը Նի­կո­լը փոր­ձեց ե­րեկ պա­տաս­խա­նել, թե. «Սա նշա­նա­կում է, որ Ադր­բե­ջա­նը ՌԴ-ի խա­ղա­ղա­պահ զո­րախմ­բի ներ­կա­յու­թյամբ շա­րու­նա­կում է ԼՂ-ի հա­յու­թյա­նը սո­վա­հա­րու­թյան մի­ջո­ցով ցե­ղաս­պա­նու­թյան են­թար­կե­լու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը»:

Այն, որ ռու­սա­կան զո­րախմ­բին ցե­ղաս­պա­նու­թյան հան­դեպ ան­տար­բեր դի­տոր­դի դեր վե­րագ­րե­լով, Նի­կո­լը էլ ա­վե­լի է փոր­ձում վատ­թա­րաց­նել ոչ թե մի­այն նե­րար­ցա­խյան ի­րա­վի­ճա­կը, այլ նա­եւ ռուս-հայ­կա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, դա հաս­կա­նա­լի է: Եվ ոչ մի­այն. սա նա­եւ նման է հող նա­խա­պատ­րաս­տե­լուն, որ ե­թե վա­ղը-մյուս օրն ար­ցա­խա­հա­յու­թյունն ար­տա­գաղ­թի դի­մի՝ տե­ղա­վոր­վե­լու էն գլխից նրանց հա­մար կա­ռուց­վող ե­րե­ւա­նյան բնա­կա­րան­նե­րում, շա­րու­նա­կի մե­ղադ­րանք­ներն ուղ­ղել Մոսկ­վա­յին, թե դա ռուս­նե­րի ա­րածն էր:

Բայց շատ ա­վե­լի նման է նրան, որ Նի­կո­լի այդ հայ­տա­րա­րու­թյու­նը կա­րող է ըն­դա­մե­նը նյար­դա­յին ռե­ակ­ցի­ա լի­նել: Բանն այն է, որ Ա­րա­յի­կը կար­ծես թե հաս­կա­ցավ, կամ ստիպ­ված էր հաս­կա­նալ, որ այդ կեղ­տոտ խա­ղից թռնե­լու ժա­մա­նակն է: Վեր­ջին հաշ­վով, նա պետք է որ նա­եւ որ­պես շատ լուրջ սպառ­նա­լիք ըն­դու­նի Ար­ցա­խի հե­րոս Ար­շա­վիր Ղա­րա­մյա­նի ե­րեկ­վա հայ­տա­րա­րու­թյու­նը, թե՝ «Արցա­խը կա­րող է պայ­քա­րել եւ մնալ հայ­կա­կան մի­այն մեկ պա­րա­գա­յում, ե­թե Ար­ցա­խի կա­ռա­վա­րիչ­նե­րը (Նա­խա­գահ եւ կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­ներ, Աժ նա­խա­գահ եւ պատ­գա­մա­վոր­ներ, դա­տա­վոր­ներ, դա­տա­խազ­ներ եւ այլ պա­տաս­խա­նա­տու­ներ) գի­տակ­ցեն, որ ի­րենք դա­տա­պարտ­ված են մահ­վան՝ Ար­ցա­խի կորս­տյան դեպ­քում եւ կու­նե­նան կյանք՝ Ար­ցա­խի փրկու­թյան դեպ­քում: Այլ տար­բե­րակ չկա»:

Եվ այն, որ այս ֆո­նին Ա­րա­յի­կը ե­րեկ հայ­տա­րա­րեց հրա­ժա­րա­կան տա­լու պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին՝ մի­ա­ժա­մա­նակ  սո­րո­սա­կա­նու­թյան մեջ բազ­միցս մե­ղադր­ված Գուր­գեն Ներ­սի­սյա­նի փո­խա­րեն Ար­ցա­խի ԱԽՔ Սամ­վել Շահ­րա­մա­նյա­նին նշա­նա­կե­լով պետ­նա­խա­րար՝ նրան տա­լով լայն լի­ա­զո­րու­թյուն­ներ, խո­սում է այն մա­սին, որ Նի­կո­լը կա­րող է կորց­նել Ար­ցա­խում ա­մեն մի վե­րահս­կո­ղու­թյուն: Հաշ­վի առ­նե­լով, որ այս պա­հին ե­ղած նախ­նա­կան տվյալ­նե­րով, Շահրա­մա­նյա­նը, թե­եւ ա­ռա­ջին պլա­նում քիչ է ե­րե­ւա­ցել, սա­կայն նե­րար­ցա­խյան հայ­րե­նա­սի­րա­կան եւ ող­ջա­միտ ու­ժե­րի թե­ւի ներ­կա­յա­ցու­ցիչն է: Իսկ այդ թե­ւը, չմո­ռա­նանք, խա­ղա­ղա­պահ­նե­րի հետ սերտ հա­մա­գոր­ծակ­ցու­թյան դիր­քե­րում է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=263625&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը