Դպրոցական երեխա ունենալը եւս կյանքի երջանիկ փուլ է. Գնել Ուլիխանյան

Մշակութային

Նոր ուսումնական տարին առանձնահատուկ է Ուլիխանյանների ընտանիքի համար: ԱՄՆ տեղափոխված դերասան, շոումեն ԳՆԵԼ ՈՒԼԻԽԱՆՅԱՆԻ դուստրը՝ ՄԱԼՎԻՆԱՆ, առաջին դասարան կհաճախի Գլենդելում: Նրան առաջին անգամ դպրոց են ուղեկցել հայրիկն ու մայրիկը:

«ԱՂՋԿԱՍ ՈՒՍՈՒՑԻՉՆ ԱՄԵՐԻԿԱՑԻ Է»

«Աղջիկս կհաճախի սովորական ամերիկյան դպրոց, բայց գլենդելյան այս դպրոցում բավականին շատ է հայկական ուղղվածությունը: Օրինակ, ուսուցիչների կեսից շատը հայեր են: Թեեւ աղջկաս ուսուցիչն ամերիկացի է, բայց այսպիսի ծրագիր կա այստեղ, որ երկրորդ դասարանից արդեն հնարավորություն կունենա դասերի կեսը նաեւ հայերեն անցնելու: Այսինքն՝ առաջին դասարանում հիմքը անգլերեն կդնի, բայց երկրորդ դասարանից ծրագրով նաեւ հայերեն կանցնի», - «Իրավունքի» հետ զրույցում մանրամասնեց Մալվինայի հայրիկը:

Դպրոցի ընտրության հարցում Ուլիխանյանների ընտանիքը մի քանի փաստ է հաշվի առել. «Առաջնայինը նկատի ենք ունեցել տարածքային առումով, թե որ դպրոցն է մոտ: Այստեղ, որտեղ դու ապրում ես, այդ տարածքի դպրոցն էլ պետք է գնա երեխան: Թեեւ հնարավորություն կար մի քանի դպրոցի միջեւ ընտրություն կատարելու, բայց մեր ընկերների կարծիքները հաշվի առնելով, վիզուալ դպրոցը հավանելով՝ ընտրեցինք հենց այս դպրոցը: Նախօրոք մի քանի անգամ գնացել ենք այնտեղ ու զգացել, որ կարելի է երեխային վստահել այդ դպրոցին»:

«ԾՆՈՂԸ ՆԱԵՎ ԿԱՐՈՂ Է ԱՎԱԳ ԸՆԿԵՐ ԼԻՆԵԼ ԻՐ ԲԱԼԻԿԻ ՀԱՄԱՐ»

Ըստ հայրիկի, Մալվինան համակերպվել է դպրոց գնալու մտքի հետ. «Նոր ընկերներ, նոր աշխարհ, նոր ուսուցիչ… Այո՛, աղջիկս հաճույքով է գնում դպրոց: Ասեմ, որ այստեղ առաջին դասարանում այդպես ծանրաբեռնված չեն լինում երեխաները: Ավելի շատ խաղային ծրագրով են փորձում երեխաներին գրավել, հետաքրքրացնել իրենց ժամանակը»:

Անդրադառնալով դպրոցի եւ դպրոցական շրջապատի հետ կապված ծնողական մտահոգություններին՝ Գնելն ասաց, որ թե՛ մտահոգությունները, թե՛ պատասխանատվությունը շատ մեծ է, մանավանդ օտար երկրում:

«Այդ մտահոգությունները շատը գալիս է հայի տեսակից, մենք ավելի շատ ենք կապված մեր բալիկների հետ, իսկ օտարներն ավելի թեթեւ են վերաբերվում, հանձնում են երեխաներին դպրոցին ու ուզում, որ նրանք ինքնուրույն դառնան: Իհարկե, ինքնուրույն դառնալուն ես էլ դեմ չեմ, բայց ծնողը նաեւ կարող է ավագ ընկեր լինել իր բալիկի համար ու տեղյակ լինել ամեն ինչից: Եվ, բնականաբար, օտար երկրում, օտար շրջապատում պետք է առաջնահերթ պահել հայի բոլոր սկզբունքները, ավանդույթները, որպեսզի երեխան հայեցի մեծանա: Համենայնդեպս, մենք այնպես ենք դաստիարակում մեր Մալվինային, որ իսկական թասիբով ու նամուսով հայուհի մեծանա: Վստահ եմ՝ այդպես էլ կլինի, ու կապ չունի, թե որ երկրում կամ որ դպրոցում է սովորում», - վստահեցրեց նա:

«ԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՆԱԼԸ ԵՎՍ ԿՅԱՆՔԻ ԵՐՋԱՆԻԿ ՓՈՒԼ Է»

Վերհիշելով իր դպրոցական տարիները՝ Գ. Ուլիխանյանը նշեց, որ դրանք իր ամենաքաղցր ու ամենաերջանիկ տարիներն էին:

«Ես երկու դպրոց եմ ունեցել. առաջին դասարան ընդունվել եմ մեր գյուղի դպրոցում, իսկ երկրորդ դասարանից արդեն տեղափոխվել եմ Երեւանի թիվ 17 միջնակարգ դպրոց: Բավականին ակտիվ աշակերտ եմ եղել, ավելի ճիշտ՝ մեր ամբողջ դասարանով ակտիվ էինք: Առիթից օգտվելով՝ ջերմ բարեւներ ու շնորհակալություն եմ հայտնում իմ բոլոր ուսուցիչներին եւ դպրոցական ընկերներին: Ասեմ, որ բոլորին կարոտել եմ», - շեշտեց Գնելը:

Զուգահեռներ անցկացնելով իր դպրոցական տարիների հայաստանյան եւ այսօրվա ամերիկյան կրթության միջեւ՝ արդեն դպրոցական երեխա ունեցող հայրիկը նշեց մի շարք տարբերություններ:

«Այստեղ դպրոցն ավելի փակ է ծնողի համար: Ես հիշում եմ, որ Հայաստանում ծնողը կարող էր գնալ երեխայի դասարան, երբ ցանկանար: Իսկ այստեղ դպրոցի առաջ երեխային հանձնում ենք եւ մեկ էլ գնում վերցնելու: Իրավունք չունենք պատերից ներս մտնել, գուցե սա ավելի շատ թերություն է կամ առավելություն, չգիտեմ: Ամեն դեպքում, կրթական ծրագիրը բավականին լուրջ է եւ երեք փուլով է իրականացվում՝ փոքրերի դպրոց, միջահասակների եւ ավագ դպրոց: Դրանից հետո նոր գնում են քոլեջ, ապա բարձրագույն ուսումնական հաստատություն: Քանի որ մենք էլ դեռ անփորձ ենք, առաջին անգամ ենք բալիկին դպրոց ճանապարհում, դպրոցի մասին շատ մանրամասների առաջին անգամ ենք ծանոթանում», - ասաց Գ. Ուլիխանյանը եւ առաջին դասարանի շեմին կանգնած բոլոր բալիկներին մաղթեց մեծ հաջողություններ ուսման մեջ:

«Երեւի, ծեծված խոսքեր ասեմ, բայց, իսկապես, մտնում են կյանքի մի նոր փուլ՝ գիտելիքի աշխարհ, որտեղ ամեն ինչ կա, եւ որտեղ ինքնուրույն են դառնում, նոր ընկերներ ու շրջապատ ձեռքբերում: Թող ծնողներն էլ վայելեն այդ տարիները, որովհետեւ դպրոցական երեխա ունենալը եւս կյանքի երջանիկ փուլ է», - «Իրավունքի» հետ զրույցում՝ ամփոփեց իր խոսքը թատրոնում, կինոյում ու հեռուստասերիալներում մի շարք դերեր կերտած դերասանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում