Ալիեւը կգնա՞ ռուսական սցենարով

Վերլուծություն

Ար­ցա­խում մի­ա­ժա­մա­նա­կյա Լա­չի­նի մի­ջանց­քի եւ Աղ­դա­մի ճա­նա­պար­հի գոր­ծարկ­ման տար­բե­րա­կը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=263425&l=am), ե­թե ար­ցա­խա­հա­յու­թյան հա­մար դեռ վա­տա­գույն սցե­նար է մնում, բայց այն­պես չէ, որ այն Ա­լի­ե­ւի ե­րա­զանք­նե­րի գա­գաթ­նա­կետն է: Բայց Բաք­վի հա­մար այս պա­հին ի հայտ են գա­լիս խնդիր­ներ, ո­րոնք կա­րող են Ա­լի­ե­ւին մղել այդ սցե­նա­րին:

Նախ, ա­նո­րոշ վի­ճա­կում է հայտն­վել Հա­յաս­տա­նի հետ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» օ­րա­կար­գը: Ա­մե­րի­կյան տար­բե­րա­կը, ո­րը Բայ­րա­մո­վի եւ Միր­զո­յա­նի մաս­նակ­ցու­թյամբ եր­կու եր­կա­րա­շունչ քննար­կու­մա­յին փուլ ու­նե­ցավ Վա­շինգ­տո­նում, մնում է նույն մե­ռյալ կե­տում: Կա նա­եւ ա­մե­րի­կյա­նից մի փոքր տար­բեր­վող եվ­րո­պա­կան սցե­նա­րը՝ Շառլ Մի­շե­լի քա­վո­րու­թյամբ: Սա­կայն այս ուղ­ղու­թյամբ եւս ա­միս­ներ շա­րու­նակ ո­րե­ւէ նոր բան չկա:

Փոր­ձեց մի­ջամ­տել Մակ­րո­նը՝ նա­խօ­րե­ին հայ­տա­րա­րե­լով ինչ-որ նոր ծրագ­րի, Նի­կո­լի եւ Ա­լի­ե­ւի հետ հան­դիպ­ման պատ­րաս­տա­կա­մու­թյան մա­սին: Ան­գամ պատ­րաստ­վում է Փա­րի­զի քա­ղա­քա­պե­տին ու­ղար­կել Հա­յաս­տա­ն, ո­րը ցան­կա­նում է հու­մա­նի­տար բե­ռով հա­տել Լա­չի­նի մի­ջանց­քը: Ե­րե­ւի փոր­ձում է ցույց տալ, որ Ա­լի­ե­ւի դեմ ճնշում­ներ կսկսի, ե­թե նա հրա­ժար­վի բա­նակ­ցել: Բայց Բա­քուն մի­ան­գա­մից մեր­ժեց ա­մեն մի ֆրան­սի­ա­կան միջ­նոր­դու­թյու­ն, եւ դրա­նով նա­եւ եվ­րո­պա­կան օ­րա­կար­գով բա­նակ­ցու­թյուն­նե­րի թե­ման մի­ան­գա­մից փակ­վեց:

Ու­նենք այս­պի­սի մի ի­րա­վի­ճակ: Ա­րեւմ­տյան սցե­նար­նե­րից Ա­լի­ե­ւը կար­ծես թե հի­աս­թափ­ված է. դրանք, ի­րենց բո­լոր տա­րա­տե­սակ­նե­րով, են­թադ­րում են ար­ցա­խա­հա­յու­թյան խնդրի ինչ-որ տար­բե­րա­կով կար­գա­վո­րում, կամ գո­նե, Ա­լի­ե­ւի վրա են թող­նում Ար­ցա­խը հա­յա­թա­փե­լը, ինչն այդ­պես էլ դեռ չի ստաց­վում:

Իսկ ե­թե տե­ղապ­տույ­տի մեջ են ա­րեւմ­տյան սցե­նար­նե­րը, Ա­լի­ե­ւին հաշ­ված թվով տար­բե­րակ­ներ են մնում: Կա՛մ պետք է նոր պա­տե­րազմ սկսի: Բայց ե­թե ո­րո­շի հար­ձակ­վել Հա­յաս­տա­նի վրա, դա Ար­ցա­խի հար­ցով նրան ո­չինչ չի տա, ա­ռա­վել եւս, որ Նի­կոլն ա­ռանց պա­տե­րազ­մի էլ է Ա­լի­ե­ւի ու­զածն ա­նում, բայց ա­ռանց է­ֆեկ­տի: Կա՛մ կա­րող է առ­հա­սա­րակ հրա­ժար­վել բա­նակ­ցե­լուց, ո­րը նույն­պես ան­հե­ռան­կա­րա­յին է:

Վեր­ջա­պես, կա­րող է կենտ­րո­նա­նալ ռու­սա­կան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» վրա: Սա, կրկնենք, լա­վա­գույն տար­բե­րակ չէ Բաք­վի հա­մար: Բայց կա մեկ նյո­ւանս, ո­րը, ինչ­պես քա­նիցս ենք մատ­նան­շել, պար­զա­պես տոր­պե­դա­հա­րում է մնա­ցած բո­լոր սցե­նար­նե­րը: Ռու­սա­կան զորքն Ար­ցա­խում է, եւ այդ խնդիրն Ա­լի­ե­ւը ո՛չ Ա­րեւ­մուտ­քի ո՛չ Թուր­քի­ա­յի եւ ո՛չ էլ Նի­կո­լի օգ­նու­թյամբ լու­ծել չի կա­րո­ղա­նում: Ընդ ո­րում, եր­կար ա­միս­ներ փոր­ձում են բլո­կա­դա­յի մի­ջո­ցով հաս­նել Ար­ցա­խի հա­յա­թափ­մա­նը, ար­դեն բա­նը հա­սել է այն աս­տի­ճա­նի, որ Ա­լի­ե­ւը կա­րող է ցե­ղաս­պան ճա­նաչ­վել, սա­կայն մեկ է՝ խնդի­րը չի լուծ­վում: Բար­դու­թյուն­նե­րից մեկն էլ այն է, որ, ըստ մի­ան­գա­մայն ար­ժա­նա­հա­վատ աղ­բյու­րի, ռուս­նե­րը մին­չեւ իսկ ակ­նար­կել են, որ կգոր­ծար­կեն օ­դա­յին կա­մուրջ՝ ժո­ղովր­դին սո­վա­մա­հու­թյու­նից փրկե­լու հիմ­նա­վոր­մամբ, ո­րի դեպ­քում բլո­կա­դան լի­ո­վին կկորց­նի իր ի­մաս­տը: Ա­վե­լին, օ­դա­յին կա­մուր­ջը պաշտ­պա­նե­լու ան­վան տակ ռուս­նե­րը կա­րող են նա­եւ մար­տա­կան ա­վի­ա­ցի­ա ներգ­րա­վել՝ Ար­ցա­խում տե­ղա­կայ­ելով: Կա­պա­հո­վեն նա­եւ ար­ցախ­ցի­նե­րի ելք ու մուտ­քը եւ այլն: Ընդ ո­րում, մտա­ծե­լու եր­կար ժա­մա­նակ Ա­լի­եւն ար­դեն չու­նի. Ստե­փա­նա­կերտն ար­դեն խո­սում է սո­վա­մա­հու­թյան դեպ­քե­րի մա­սին, ինչ-որ բան պետք է ա­նել, եւ դա սկսել են հաս­կա­նալ բո­լո­րը, ընդ­հուպ՝ Ա­լի­ե­ւը:

Ե­թե ըն­դու­նենք, որ Աղ­դա­մով 40 տոն­նա ա­լյուր ու­ղար­կե­լը հե­տա­գա քա­րո­զի հա­մար էր, թե՝ ես ու­ղար­կե­ցի, Ար­ցա­խը չհա­մա­ձայն­վեց, ա­պա դա Ա­լի­ե­ւի հա­մար լուծ­ման տար­բե­րակ չէր լի­նի: Դրա­նով ար­ցա­խա­հա­յու­թյան սո­վա­մա­հու­թյան վտան­գը չի վե­րա­նում, եւ փո­խա­րե­նը, տա­րած­վե­լու է այն թե­զը, թե, տե­սեք, ան­գամ սո­վա­մա­հու­թյան գնով ար­ցախ­ցի­ներն Ա­լի­ե­ւից բան չեն վերց­նում, ու­րեմն ինչ­պե՞ս են նրա են­թա­կա­յու­թյամբ ապ­րե­լու:

Մնում է կոմպ­րո­մի­սա­յին տար­բե­րա­կը՝ պետք է հայ­տա­րա­րել ինչ­պես Լա­չի­նի, այն­պես էլ Աղ­դա­մի հա­մա­ժա­մա­նա­կյա գոր­ծարկ­ման մա­սին, ո­րի տակ Ա­լի­ե­ւը կա­րող է ներ­քին սպառ­ման հա­մար բա­ցատ­րու­թյուն­ներ գտնել: Ու, ըստ ա­մե­նայ­նի, մոտ օ­րերս այս հար­ցով հստա­կե­ցում­ներ կլի­նեն: Ա­ռա­վել եւս, որ ար­ցա­խա­հա­յու­թյան ար­տա­գաղթ կազ­մա­կեր­պե­լու վեր­ջին՝ ներ­քին փոր­ձը եւս կար­ծես թե չի ստաց­վում:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում