Հասմիկ Սողոմոնյան. «Շատերն են մեզ խելագար համարում, որ որոշել ենք ապրել սահմանամերձ Աղավնավանքում»

Մշակութային

Հասմիկ Սողոմոնյանը մանկուց է սիրում զբաղվել ձեռագործությամբ ու իր սեփական աշխարհն է ստեղծել՝ լցված արվեստով եւ գեղեցկությամբ: Նա երկար ու դժվար ճանապարհ է անցել, մինչեւ կարողացել է իր բրենդը հիմնել եւ հաճախորդներ ունենալ: Դիլիջան տեղափոխությունը լրիվ նոր էջ է բացել դիզայների կյանքում՝ օգնել նորովի բացահայտել իրեն ու աշխատանքը: Վերջին մեկ տարվա ընթացքում էլ սկսել է հետաքրքրվել արհեստական բանականության միջոցով զարդեր ու հագուստներ ստեղծելու արվեստով:

- Հասմիկ, արդեն երկար ժամանակ է զբաղվում եք զարդերի ու աքսեսուարների արտադրությամբ, ինչպե՞ս է առաջացել այդ ամենի նկատմամբ սերը:


-  Դեռ դպրոցական տարիքից եմ զբաղվել տարբեր ձեռագործներով, տիկնիկներ եմ պատրաստել, իկեբանաներ, զարդեր: Ուսանողական տարիներին ինձ ու քրոջս համար զգեստներ էի կարում, որովհետեւ մեր ուզածը Երեւանում հնարավոր չէր գտնել։ Կտոր էի գնում ու վրան նկարում, միշտ ձգտել եմ տարբերվող ոճ ունենալ, նույնիսկ կոշիկներ էի կարում: Սովորել եմ Գեղարվեստի պետական ակադեմիայում ու դիպլոմայինս հենց աքսեսուարներ եմ հանձնել՝ կոշիկներ ու պայուսակներ։ Այն տարիներին նյութեր գտնելը շատ դժվար էր, բայց դժվարությունները քեզ անընդհատ մղում էին եղածով լավ բաներ ստեղծել: Փորձում էի գործերս տարբեր տեղերում վաճառել, Վերնիսաժ ու հուշանվերների խանութներ էի տանում, շատ դժվար էին վերցնում եւ հաճախակի մերժում։  

- Իսկ ի՞նչ պատճառաբանությամբ՝ չէ՞ին հավանում, թե որպես սկսնակ դեռ չէին վստահում Ձեզ:


- Քամահրանքով էին վերաբերվում կամ անգամ չէին նայում զարդերին, բայց ասում էին, որ իրենց պետք չէ։ Բայց որոշ ժամանակ անցավ ու ֆեյսբուքյան էջի շնորհիվ մեծ հաջողություններ ունեցա: Զանգում էին ու առաջարկում վաճառել, բայց էլ իրենց կարիքը չունեի, իմ հարթակն արդեն կար:  

- Ի՞նչ նյութերով եք հիմնականում աշխատել ու գտել Ձեզ հոգեհարազատը:

- Շատ տարբեր նյութերով, երեւի չկան այնպիսիք, որոնք չեմ փորձարկել, ինձ միշտ հետաքրքրում է նոր բանի հետ աշխատել: Բայց տեղափոխվեցինք Դիլիջան ու այնտեղ որոշ ժամանակ շատ դժվար էր, որովհետեւ բոլոր հաճախորդներիս կորցրի ու պետք էր զրոյից սկսել: Նախ դասավանդեցի «Հենդմեյդ» կենտրոնում, որի ղեկավարն եմ հիմա, ու իմ գիտելիքներով կիսվեցի կանանց հետ: Շատ լավ ծրագիր է, որի նպատակն է օգնել համայնքում ապրող կանանց, որպեսզի գիտելիքներ ձեռք բերեն։ Զուգահեռ սկսեցի մետաղից զարդեր ստանալ, միշտ եմ մտածել արծաթագործ դառնալու մասին, բայց ոչ մեկ չէր ցանկանում իր իմացածը փոխանցել: Ինքս հանգիստ կիսվում եմ ու ոչ մի գիտելիք չեմ թաքցնում, քանի որ ամեն մեկն իր ձեռագիրն ունի։ Պետք է բավական հասուն լինել, որ պատրաստ լինես տալ։ 

https://bravo.am/news/77559

https://iravunk.com/sim/?p=262314&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը