Գյումրիում տեղի կունենա «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնը

Մշակութային

Արդեն 3-րդ տարին է, ինչ տեղի է ունենում հատուկ կարիքներ ունեցող մարդկանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնը, առաջինը Վանաձոր քաղաքում էր, երկրորդը՝ Սաղմոսավանքի բակում, իսկ այս տարի այն կկայանա օգոստոսի 12-ին, ժամը՝ 19։00-ին Գյումրու Վարդանանց հրապարակում՝ մասնակցությամբ արտերկրից ժամանած հատուկ կարիքներ ունեցող խմբերի, առաջին անգամ՝ Հայաստանի բոլոր մասնագիտացված մանկատների, խնամքի կենտրոնների, հատուկ կրթահամալիրների, ինչպես նաեւ Երեւանից եւ ՀՀ մարզերից անհատ կատարողների։

Յուրաքանչյուր տարի փառատոնի ժամանակ մասնակիցների եւ հյուրերի ձեռքով ստեղծվում է «Ճախրուկի» խորհրդանշական «Հոգու թռիչք» կտավը։ Այս տարի Akneye նախաձեռնությունը միացել է «Ճախրուկ» ամենամյա միջազգային փառատոնին և բոլոր մասնակիցները Ճախրուկի խորհրդանշական կտավ ստեղծելու փոխարեն նկարելու են Akneye-ի քանդակի վրա։

Akneye-ը նորարական արվեստի ներկայացման եւս մեկ հնարավորություն է: Իր տեսակի մեջ յուրօրինակ քանդակները ցուցադրվել են աշխարհի բոլոր մայրցամաքներում՝ միջազգային Էքսպոների եւ ցուցահանդեսների ընթացքում: Նախաձեռնությունը հավասար պայմաններ է ստեղծում ինչպես փորձառու արվեստագետների համար, այնպես էլ սկսնակների: Աչքի քանդակի վրա արդեն իսկ նկարել են միջազգային մեծ համբավ վայելող արտիստներ: Akneye-ն սիրով միացել է «Ճախրուկ» միջազգային փառատոնին, որի ընթացքում «Ճախրուկ»-ները կնկարեն Akneye-ի խորհրդանշական աչքի վրա, որի NFT տարբերակը կստեղծվի եւ կտեղադրվի ftNFT մարքեթփլեյսում, իսկ վաճառքից առաջացած գումարը կուղղվի Ճախրուկների մշակութային գործունեության ընդլայնմանը խնամքի հաստատություններում:

Նշենք, որ փառատոնի հիմնադիրներն են երաժիշտ քույրեր Աննա եւ Անահիտ Մխիթարյանները, ովքեր շուրջ 4 տարի որպես կամավորներ աշխատում են Խարբերդի մասնագիտացված մանկատանը։ Այնտեղ հիմնել են «Ճախրուկ» մշակութային կենտրոնը, որտեղ մանկատան երեխաներին սովորեցնում են ազգային, հոգեւոր երգ -երաժշտություն, ազգային փողային եւ հարվածային նվագարաններ։ Բացի սովորեցնելը՝ Խարբերդի մասնագիտացված մանկատանը եւ Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ում ազգային եւ հոգեւոր երաժշտության կենդանի կատարման միջոցով տանում են աշխատանքներ՝ նպաստելով հոգեկան առողջության բարելավմանը։ «Ճախրուկ»-ի գաղափարախոսությունն է. «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք»:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում