Եվս մեկ շանս Հայաստանի եւ Արցախի համար, հնարավոր է` վերջինը

Վերլուծություն

Կա­ռա­վա­րու­թյան նիս­տում ե­րեկ Նի­կո­լի ա­րած հայ­տա­րա­րու­թյու­նը մեղմ կլի­ներ ցնցող հա­մա­րե­լը: Այս­պես, նրա խոս­քով. «Տպա­վո­րու­թյուն է ստեղծ­վում, թե Ադր­բե­ջա­նի պլա­նը հե­տե­ւյալն է. Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ Ալ­մա-Ա­թա­յի հռչա­կագ­րով ֆիքս­ված սահ­մա­նը վի­ճար­կե­լու տեղ թող­նող դրույթ­նե­րով խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել, եւ հե­տա­գա­յում ար­դեն սահ­մա­նա­զատ­ման եւ սահ­մա­նագծ­ման գոր­ծըն­թա­ցում տա­րած­քա­յին պա­հանջ­ներ ա­ռա­ջադ­րել Հա­յաս­տա­նին»:

ՆԻ­ԿՈ­ԼԻ ՀԵՐ­ԹԱ­ԿԱՆ ԽՈՍ­ՏՈ­ՎԱ­ՆՈՒ­ԹՅՈՒ­ՆԸ

Թե ինչ­պես է Նի­կոլն իր ա­սա­ծը հիմ­նա­վո­րում, հե­տաքր­քիր չէ: Կա­րե­ւո­րը բուն հայ­տա­րա­րու­թյունն է, ո­րով Նի­կո­լը, ըստ է­ու­թյան, ֆիք­սում է՝ ան­գամ Ար­ցա­խը տա­լու պա­րա­գա­յում հայ-ադրբե­ջա­նա­կան հա­կա­մար­տու­թյու­նը չի կանգ­նի, քա­նի որ այս ան­գամ Ա­լի­եւ­ն  հա­յաս­տա­նյան, նկա­տի ու­նենք՝ նախ­կին խորհր­դա­յին սահ­ման­նե­րով հա­յաս­տա­նյան տա­րածք­նե­րի հան­դեպ հա­վակ­նու­թյուն­ներ է ցու­ցա­բե­րե­լու:

Ա­սենք, Ա­լի­ե­ւի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րից զատ, այս մա­սին հեր­թա­կան ան­գամ ուղ­ղա­կի­ո­րեն հաս­տա­տեց նա­եւ Էր­դո­ղա­նը՝ օ­րերս Բայ­րա­մո­վի հետ հան­դիպ­ման շրջա­նակ­նե­րում հայ­տա­րա­րե­լով. «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը պետք է ան­հա­պաղ բաց­վի»: Դրա­նով Էր­դո­ղա­նը փաս­տա­ցի ցույց տվեց, որ թքած ու­նի «Հա­յաս­տա­նի սու­վե­րե­նու­թյուն» աս­վա­ծի վրա: Այ­սինքն, ա­մեն մի սու­վե­րեն պե­տու­թյան գործն է՝ իր տա­րած­քով անց­նող ինչ-որ ճա­նա­պարհ կբա­ցի, թե՝ ոչ: Էր­դո­ղանն էլ ա­սում է՝ պետք է Հա­յաս­տա­նը բա­ցի, եւ վերջ: Ու այդ խոս­քի շա­րու­նա­կու­թյունն էլ պետք է հաս­կա­նալ՝ չբա­ցեք, ու­ժով կա­նենք:

Այն, որ այս­քա­նից հե­տո Նի­կո­լը նոր է մի­այն «հաս­կա­նում», որ Ար­ցա­խը հանձ­նե­լուց հե­տո թուրք-ազե­րի­ա­կան տան­դե­մը բուն հա­յաս­տա­նյան տա­րածք­նե­րի նկատ­մամբ է հայտ ներ­կա­յաց­նե­լու, հեր­թա­կան հաս­տա­տումն է, որ նա կա՛մ ո­րե­ւէ պատ­կե­րա­ցում չու­նի, թե ինչ է կա­տար­վում, կա՛մ՝ դի­տա­վո­րյալ է այս վի­ճա­կին հասց­րել: Ընդ ո­րում, ա­ռա­ջին տար­բե­րա­կի հա­վա­նա­կա­նու­թյու­նը, ի­հար­կե, չնչին է, քա­նի որ, ե­թե ո­րե­ւէ ղե­կա­վար սկսում է հաս­կա­նալ, որ իր իսկ սխալ­նե­րի պատ­ճա­ռով եր­կի­րը հասց­րել է ոչն­չաց­ման եզ­րին, պետք է որ նե­րո­ղու­թյուն խնդրեր եւ սե­փա­կան ոտ­քով բանտ գնար: Նի­կո­լի մոտ հա­կա­ռակն է. փաս­տա­ցի խոս­տո­վա­նում է, որ ըն­դա­մե­նը 5 տա­րում ի­րեն եւ Ար­ցա­խի լի­ար­ժեք պաշտ­պա­նե­լու ու­նակ եր­կի­րը (ինչպես նրա նա­խա­րար Տո­նո­յա­նը եւս օ­րերս փաս­տեց) հասց­րել է ներ­կա նվաստ վի­ճա­կին, բայց հե­ռա­նա­լու փո­խա­րեն, դեռ փոր­ձում է ընտ­րու­թյուն­նե­րի մաս­նակ­ցել: Ըստ է­ու­թյան, սա հեր­թա­կան հիմ­նա­վո­րումն է, որ նա դի­տա­վո­րյալ է այս ա­մենն ա­նում: Չնա­յած, մի­այն փաս­տը, որ նա կա­րող է զու­գա­հե­ռա­բար Ա­լի­ե­ւի հետ մի­ա­սին եվ­րո­պա­կան քա­րոզ­չա­մե­քե­նա­յի հիմ­նա­կան մե­խա­նիզ­մին՝ «Euronews»-ին հար­ցազ­րույց տալ, ընդ ո­րում, հան­դես գալ Հեյ­դա­րո­վի­չի ա­սած­նե­րի փոխլ­րաց­նող մտքե­րով, ար­դեն իսկ նո­րից ու նո­րից հիմ­նա­վո­րում է, թե նա ինչ խաղ է խա­ղում, եւ որ­տեղ են դրա ար­մատ­նե­րը:

ԱՐ­ՑԱ­ԽՈՒՄ Ո­ՄԱՆՔ Ա­ՌԱՋ ԵՆ ՏԱ­ՆՈՒՄ Ա­ԼԻ­Ե­ՎԻ ՈՒ­ԶԱ­ԾԸ

Ա­մե­նատ­խուրն այն է, որ գնա­լով բաց տես­քով է նա­եւ Ար­ցա­խի ներ­կա վեր­նա­խա­վը ցույց տա­լիս, որ բա­ցա­ռա­պես նույն խա­ղի մեջ է, թե­եւ նրանց պա­րա­գա­յում խոս­քը ա­մե­նա­բուն ի­մաս­տով սե­փա­կան հո­ղը թշնա­մուն տա­լու մա­սին է: Օ­րի­նակ, նույն հար­ցազ­րույ­ցում Ա­լի­եւը նման միտք ա­ռաջ տա­րավ. «Առանց ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րի ա­վե­լի հեշտ կլի­ներ շփվել «Ղա­րա­բա­ղում հա­յե­րի­ հետ»: Դա, ի­հար­կե, խոս­տո­վա­նու­թյուն է, որ հենց խա­ղա­ղա­պահ­նե­րի ներ­կա­յու­թյունն է Ա­լի­ե­ւը հա­մա­րում իր ներ­կա­յիս հիմ­նա­կան խնդի­րը: Եվ ոչ մի­այն ներ­կա­յիս. պա­տե­րազ­մը տա­նուլ տա­լու հիմ­նա­կան մե­ղա­վոր­նե­րից մե­կը՝ Տո­նո­յա­նը եւս նա­խօ­րե­ին հաս­տա­տեց, որ մի­այն ռու­սա­կան ու­ժե­րի Ար­ցախ մուտքն էր, որ կա­րո­ղա­ցավ զի­նա­դա­դա­րի ռե­ժիմ ա­պա­հո­վել: Այ­սինքն, որ հենց դրա ար­դյուն­քում է, որ Ար­ցա­խը ոտ­քով-գլխով դեռ 2020թ.-ին ա­զե­րի­նե­րը չգրա­վե­ցին: Ու չնա­յած դրան, այ­սօր Ար­ցա­խի քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյուն կոչ­վա­ծի շատ ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ ա­ռաջ են տա­նում ռու­սա­կան զոր­քե­րին հե­ռաց­նե­լու տես­լա­կա­նը, այ­սինքն՝ նույն բա­նը, ո­րը, կրկնենք, Ա­լի­ե­ւի ե­րա­զանքն է 2020թ. նո­յեմ­բե­րից ի վեր:

Բա­նը հա­սել է այն աբ­սուր­դին, որ 44-օրյա պա­տե­րազ­մի հե­տե­ւան­քով Ար­ցա­խից տե­ղա­հան­ված, ա­վե­լի կոնկ­րետ՝ տե­ղա­հան­ված­նե­րի ա­նու­նից հան­դես ե­կող ան­ձինք, տար­բեր ՀԿ-ներ օ­րերս նա­մա­կով նման պա­հանջ ներ­կա­յաց­րին Նի­կո­լին. «Դուք՝ որ­պես ՀՀ վար­չա­պետ, պար­տա­վոր եք պա­հան­ջել Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյուն մտցնել ՄԱԿ խա­ղա­ղա­պահ զոր­քեր, քա­նի որ ռուս «խա­ղա­ղա­պահ­նե­րը» չեն կա­տա­րում ի­րենց պար­տա­կա­նու­թյուն­նե­րը: Ռու­սաս­տա­նի Դաշ­նու­թյու­նը եւս մեկ ան­գամ ա­պա­ցու­ցել է, որ հան­ցա­վոր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյամբ իր զոր­քե­րը մտցրել է Ար­ցախ՝ հա­յա­թա­փե­լու Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյունն ու այն հանձ­նե­լու Ադր­բե­ջա­նին… Հա­կա­ռակ դեպ­քում մենք կդի­մենք Մինս­կի խմբի մյուս հա­մա­նա­խա­գահ­նե­րին՝ Ֆրան­սի­ա­յին ու ԱՄՆ-ին եւ կհոր­դո­րենք, որ ի­րենք վերց­նեն խնդի­րը ՄԱԿ ԱԽ օ­րա­կարգ մտցնե­լու նա­խա­ձեռ­նու­թյու­նը, քա­նի որ ՀՀ իշ­խա­նու­թյու­նը ու­զուր­պաց­ված է եւ չի պաշտ­պա­նում իր քա­ղա­քա­ցի­նե­րի շա­հերն ու անվ­տան­գու­թյու­նը, ստո­րա­դա­սե­լով դրանք օ­տար երկր­նե­րի շա­հե­րին»: Աբ­սուր­դի վեր­ջին աս­տի­ճանն է, երբ ա­սում են, թե ռուս­նե­րը 2020թ. նո­յեմ­բե­րին զորք մտցրին, որ Ար­ցա­խը հանձ­նեն Ադր­բե­ջա­նին: Է­մո­ցի­ո­նալ տեր­մին­ներ չօգ­տա­գոր­ծենք, բայց այդ քա­րոզն ա­ռաջ տա­նող­նե­րը կա­րո՞ղ են գո­նե ա­սել, թե 2020թ. նո­յեմ­բե­րի 8-ին քա­նի մարդ կար Ստե­փա­նա­կեր­տում, եւ ե­թե ռու­սա­կան զոր­քեր­ը չմտնեին, քա­նի օր հե­տո ա­զե­րի­նե­րը ողջ Ար­ցա­խը կգրա­վե­ին: Նա­եւ՝ կա­րո՞ղ են բա­ցատ­րել, թե նույն ԱՄՆ-ն ու Ֆրան­սի­ան գո­նե մեկ քայլ ա­րե­ցի՞ն, որ ա­զե­րի­նե­րը կանգ առ­նեն: Ի­հար­կե, հաս­կա­նալ կա­րե­լի է, թե նման կեղ­տի տակ ի­րա­կա­նում ով­քեր են կանգ­նած, ինչ փո­ղեր են դրված: Նկա­տի ու­նենք, որ ստե­փա­նա­կեր­տյան եւ ե­րե­ւա­նյան «էլի­տա­նե­րը» կա­րո՞ղ են ա­պա­ցու­ցել, որ ի­րենք ան­մասն են այս բա­ցա­հայտ ա­լի­ե­ւա­մետ քա­րոզ­նե­րին…

ԻՆՉ Է Ա­ՌԱ­ՋԱՐ­ԿՈՒՄ ՄՈՍԿ­ՎԱՆ

Կարճ ա­սած, Նի­կոլն ըն­դա­մե­նը ի ցույց դրեց, թե ի­րա­կա­նում որն է խա­ղի ամ­բող­ջա­կան ի­մաս­տը. բա­ցի Ար­ցա­խից, պետք է տալ նա­եւ հա­յաս­տա­նյան հո­ղեր, եւ դրա շրջա­նակ­նե­րում գոր­ծար­կել «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը»: Չէ, նոր բան այս­տեղ չկա: Պար­զա­պես, երբ թե­ման պաշ­տո­նա­պես բեր­վում է հրա­պա­րա­կա­յին դաշտ, դա եւս ակ­նարկ է այն մա­սին, որ հա­սել ենք հենց այն փու­լին, երբ պետք է գործ­նա­կան քայ­լեր լի­նեն:

Այս ֆո­նին, պա­տա­հա­կան չէր նա­եւ ՌԴ-ի ռե­ակ­ցի­ան: Նախ, ԱԳՆ խոս­նա­կի մի­ջո­ցով, ով հեր­թա­կան ան­գամ հի­շեց­րեց, որ ներ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րի ար­մատ­նե­րը դրված են Նի­կո­լի կող­մից «Ադրբե­ջա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը ճա­նա­չե­լու» ա­րեւմ­տյան սցե­նա­րի հիմ­քում:

Զու­գա­հե­ռա­բար, ար­ցա­խյան ի­րա­վի­ճա­կը եւ այդ հա­մա­տեքս­տում՝ ար­ցա­խա­հա­յու­թյան հա­մար թիվ 1 կա­րե­ւո­րու­թյան՝ անվ­տան­գու­թյան հար­ցը մեկ­նա­բա­նեց Ե­ԱՏՄ ինս­տի­տու­տի տնօ­րեն, հե­ղի­նա­կա­վոր փոր­ձա­գետ Վլա­դի­միր Լե­պե­խի­նը: Ըստ նրա, ար­ցա­խա­հա­յու­թյա­նը տված ե­րաշ­խիք­նե­րը վստա­հու­թյուն կներշն­չեն մի­այն այն դեպ­քում, ե­թե, օ­րի­նակ, ա­ռանց­քա­յին հար­ցե­րի շուրջ հան­րաք­վե անց­կաց­վի, եւ այն դառ­նա Ադր­բե­ջա­նի կա­ռա­վա­րու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ու­ղե­ցույ­ցը, ո­րը հաշ­վի կառ­նի Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի բնա­կիչ­նե­րի դիր­քո­րո­շու­մը: Սա, ի դեպ, հենց այն սխե­ման է, ո­րը տե­ղա­վոր­վում է հայ-ադրբե­ջա­նա­կան եւ ար­ցա­խյան թե­մա­նե­րով ռու­սա­կան ա­ռա­ջարկ­նե­րի մեջ: Հա­կա­ռակ դեպ­քում, ըստ Լե­պի­խի­նի, անվ­տան­գու­թյան այն մե­խա­նիզ­մը, որն ա­ռա­ջար­կում է Ա­լի­եւը, այ­սինքն, ո­րը դրված է նա­եւ բրյու­սե­լյան սցե­նա­րի հիմ­քում. «Նույնն է, թե հա­մա­կենտ­րո­նաց­ման ճամ­բար ստեղ­ծել եւ ա­սել, որ անվ­տան­գու­թյու­նը ե­րաշ­խա­վոր­ված կլի­նի»:

Լե­պի­խի­նը նա­եւ մատ­նան­շեց, որ այդ եր­կու սցե­նար­նե­րը կա­յին ի սկզբա­նե, փաս­տա­ցի՝ 2020թ. նո­յեմ­բե­րի 10-ից ի վեր: Սա­կայն Նի­կո­լը գե­րա­դա­սեց բա­նակ­ցել եվ­րո­պա­ցի­նե­րի հետ, ո­րոնք «ոչինչ չեն ե­րաշ­խա­վո­րում»: Ա­վե­լին. «Կձե­ւաց­նեն, թե պայ­մա­նա­վոր­վում են, բայց այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը, մի­եւ­նույնն է, կխախտ­վեն: Ադր­բե­ջա­նի թի­կուն­քում Թուր­քի­ա­յի դիր­քո­րո­շումն է, իսկ Թուր­քի­ա­յի թի­կուն­քում՝ ՆԱ­ՏՕ-ինը: Իսկ ո՞վ է կանգ­նած Հա­յաս­տա­նի թի­կուն­քում, Փա­շի­նյա­նի թի­կուն­քում: Նույն բրի­տա­նա­կան հե­տա­խու­զու­թյու­նը, որն ա­ջակ­ցում է Թուր­քի­ա­յին, ոչ թե Փա­շի­նյա­նին»: Մինչ­դեռ Նի­կո­լը. «Հնա­րա­վո­րու­թյուն ու­ներ Ռու­սաս­տա­նի հետ ՀԱՊԿ-ի շրջա­նակ­նե­րում նոր ռազ­մա­կան պայ­մա­նա­գիր կնքե­լու, երբ ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րը մտան Լեռ­նա­յին Ղա­րա­բաղ… Սա­կայն նա ա­մեն ինչ ա­րեց ՀԱՊԿ-ը վար­կա­բե­կե­լու հա­մար, Ռու­սաս­տա­նի հետ լի­ար­ժեք չխո­սեց, այլ գնաց Բրյու­սել ու հույս ու­ներ, որ այն­տեղ ինչ-որ մե­կը կե­րաշ­խա­վո­րի Ա­լի­ե­ւի հետ իր պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի կա­տա­րու­մը»:

Սա, թե­րեւս, նա­եւ Ար­ցա­խին ուղղ­ված մե­սի­ջի տեսք ու­նի, թե՝ վեր­ջա­պես կողմ­նո­րոշ­վեք, թե ում հետ եք՝ աչ­քի ա­ռաջ ու­նե­նա­լով ար­դեն մի­ան­գա­մայն ակն­հայ­տ հե­տե­ւանք­նե­րը:

Վեր­ջա­պես, ՌԴ ԱԳՆ-ի մի­ջո­ցով նա­եւ Նի­կո­լին հղված եւս մի վեր­ջին մե­սիջ ե­կավ, այս ան­գամ ԱՊՀ երկր­նե­րի ա­ռա­ջին վար­չու­թյան տնօ­րեն Մի­քա­յել Ա­ղա­սան­դյա­նի մի­ջո­ցով: Ըստ նրա, դեռ ու­ժի մեջ է ՀԱՊԿ-ի ա­ռա­քե­լու­թյու­նը Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի սահ­մա­նին տե­ղա­կա­յե­լու հար­ցը: Ա­ղա­սան­դյա­նը նա­եւ բա­ցատ­րեց, թե՝ Մոսկ­վա­յում հա­մոզ­ված են, որ «հա­մա­պա­տաս­խան ո­րո­շում­նե­րի ըն­դու­նու­մը դրա­կան ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա հա­մա­տա­րա­ծաշր­ջա­նա­յին ի­րա­վի­ճա­կի վրա»: Ընդ ո­րում, նա նա­եւ ընդգ­ծեց, որ Մոսկ­վա­յում նա­եւ լավ հաս­կա­նում են, որ Ա­րեւ­մուտ­քը ձգտում է՝ «Առա­վե­լա­գույն վնաս պատ­ճա­ռեն ՌԴ-ին ու նրա դիր­քե­րին Հա­րա­վա­յին Կով­կա­սում: Հա­նուն այդ խնդրի ի­րա­կա­նաց­ման նրանք փոր­ձում են խա­փա­նել տա­րա­ծաշր­ջա­նա­յին անվ­տան­գու­թյան գո­յու­թյուն ու­նե­ցող մե­խա­նիզմ­նե­րը, այդ թվում նրանք, ո­րոնք հեն­վում են ՀԱՊԿ հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի վրա»: Նա­եւ, որ. «Երե­ւա­նում դա լավ են հաս­կա­նում»:

Այ­սինքն, ե­թե հի­մա Նի­կո­լը տրտնջում է, թե Ադր­բե­ջա­նը Հա­յաս­տա­նի տա­րածք­նե­րի հան­դեպ հա­վակ­նու­թյուն­ներ ու­նի, բայց նա­եւ ա­րեւմ­տյան շա­հե­րից ել­նե­լով, ար­գե­լա­փա­կում է ՀԱՊԿ-ի, այն է՝ ռու­սա­կան նոր ու­ժե­րի մուտ­քը Հա­յաս­տա­նի սահ­ման­ներ, ո­րոնք, ի դեպ, գոր­ծե­լու են Ար­ցա­խում գտնվող ու­ժե­րի հետ փոխլ­րաց­ման սկզբուն­քով, ա­պա հի­մա ու­նի եւս մեկ հնա­րա­վո­րու­թյուն՝ վերջ­նա­կան կողմ­նո­րոշ­ման հա­մար: Եվ ոչ մի­այն Նի­կո­լը. այս ա­մե­նը վե­րա­բե­րում է նա­եւ պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կեր­տին: Կօգտ­վե՞ն այդ հնա­րա­վո­րու­թյու­նից, լավ: Չե՞ն օգտ­վի, ա­պա կշա­հի Ա­լի­ե­ւը:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

https://iravunk.com/sim/?p=261882&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը