Ալիեւի ինչի՞ն էր պետք Վագիֆին բռնելը

Վերլուծություն

Վեր­ջին օ­րե­րի սկան­դալ­նե­րից մե­կը, ինչ խոսք, Հա­կա­րի­ի կամր­ջի հատ­վա­ծում 68-ամյա ար­ցախ­ցի Վա­գիֆ Խա­չատ­րյա­նի ա­ռե­ւան­գումն էր ա­զե­րի­նե­րի կող­մից: Չնա­յած տե­ղի ու­նե­ցածը, ընդ­հա­նուր առ­մամբ, հաս­կա­նա­լի է, բայց նա­եւ մի շարք ու­շագ­րավ հար­ցեր է ա­ռաջ քա­շում:

Ի՞ՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԲԱ­ՔՈՒՆ

Ա­մե­նա­կա­րե­ւո­ր հար­ցը՝ Ա­լի­ե­ւի ին­չի՞ն էր պետք 68-ամյա ար­ցախ­ցուն ձեր­բա­կա­լե­լը, նա դրա­նով ին­չի՞ կա­րող է հաս­նել: Հաս­կա­նա­լի է, փոր­ձում է ցույց տալ, թե՝ ես եմ այս­տեղ տեր ու տի­րա­կա­նը, ինչ ու­զեմ, կա­նեմ, այդ ար­ցախ­ցուն էլ հա­մա­րում եմ իմ քա­ղա­քա­ցին, կու­զե­նամ՝ կբռնեմ, կու­զե­նամ, բաց կթող­նեմ: Լավ, ա­սենք ի­րեն այդ­պես ցույց տվեց, ո­րը Նի­կո­լի առ­կա­յու­թյան պա­րա­գա­յում մի մեծ բան չէ: Բայց դրա­նով ին­չի՞ է ու­զում գործ­նա­կա­նում հաս­նել:

Չմո­ռա­նանք, այս պա­հին Ա­լի­ե­ւը մեկ գերխն­դիր ու­նի լու­ծե­լու՝ Ար­ցա­խը վե­րահս­կո­ղու­թյան տակ առ­նել՝ կա­րո­ղա­նա­լով շրջան­ցել ռուս խա­ղա­ղա­պահ­նե­րին: Այդ նպա­տա­կին հաս­նե­լու հա­մար նրա լա­վա­գույն տար­բե­րա­կը ե­ղել եւ մնում է, որ ար­ցա­խա­հա­յու­թյու­նը կա­մա­վոր հա­մա­ձայն­վի Ադր­բե­ջա­նի կազմ մտնել: Այս տե­սան­կյու­նից կա­րե­լի է հաս­կա­նալ այն, որ որ­պես ճնշման մի­ջոց Ա­լի­ե­ւը շրջա­փա­կել է Ար­ցա­խը՝ փոր­ձե­լով տա­րաբ­նույթ Սյա­մո­նե­րի մի­ջո­ցով ա­ռաջ տա­նել «Բաք­վի դու­ռը գնա­լու» սցե­նա­րը: Ընդ ո­րում, այս վեր­ջին փու­լում Բա­քուն հիմ­նա­կան քա­րոզ­չա­կան շեշ­տը դրել է հե­տե­ւյա­լի վրա՝ մեր քա­ղա­քա­ցի­ներն են, ինչ շրջա­փա­կում, ինչ բան, էն է՝ Աղդա­մով ճա­նա­պարհ բա­ցել ենք, թող հա­մա­ձայն­վեն, մի­ան­գա­մից ա­մեն բան կստա­նան, գազ ու հո­սան­քից սկսած, սեւ իկ­րա­յով վեր­ջաց­րած, թող մի­այն հա­մա­ձայն­վեն, բո­լո­րին ան­ցյա­լի հա­մար նե­րում կշնոր­հենք: Նա­եւ չմո­ռա­նանք, որ Վա­շինգ­տո­նը եւս այդ «նե­րում շնոր­հե­լու» քայ­լը նե­րա­ռել էր Ար­ցա­խի հետ կապ­ված «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» իր ռազ­մա­վա­րու­թյան մեջ, բա թե՝ Ա­լի­ե­ւը խոս­տա­ցել է բո­լո­րին նե­րել ան­ցյա­լի հա­մար, մտա­ծե­լու բան չկա: Վեր­ջա­պես, նա­եւ Նի­կոլն է այդ թե­զը ակ­նար­կի տես­քով շրջա­նա­ռում, թե՝ թող գնան, Ա­լի­ե­ւի հետ բա­նակ­ցեն:

Ու հի­մա Ա­լի­եւն այն­պի­սի մի քայլ ա­րեց, որ մի­ան­գա­մից մեծ քար գցեց այդ ողջ քա­րոզ­չա­կան տրյու­կի վրա: Օ­րի­նակ, ՀՀ նախ­կին ՄԻՊ Ար­ման Թա­թո­յա­նը Վա­գիֆ Խա­չատ­րյա­նին ձեր­բա­կա­լե­լուց հե­տո հան­գիստ հայ­տա­րա­րում է. «Պարզ է չէ՞, որ Ադր­բե­ջա­նի հա­մար Հա­յաս­տա­նի ու Ար­ցա­խի գրե­թե յու­րա­քան­չյուր բնա­կիչ այն նույն «մե­ղադ­րան­քի» կրողն է ու «ձեր­բա­կալ­ման» են­թա­կա ան­ձը, ինչ ե­րեկ Հա­կա­րի­ի կամր­ջից ա­ռև­անգ­ված 68-ամյա ար­ցախ­ցի Վա­գիֆ Խա­չատ­րյա­նը: Այս դեպ­քում ա­ռե­ւան­գել են ան­գամ Կար­միր խա­չի մի­ջազ­գա­յին կո­մի­տե­ի մե­քե­նա­յով բուժ­ման հա­մար Հա­յաս­տան տե­ղա­փոխ­վող մար­դու»:

Հի­մա մաս­նա­վո­րա­պես Նի­կո­լի հա­մար այս խնդիրն է ա­ռա­ջա­նում. ինչ­պե՞ս է շա­րու­նա­կե­լու քա­րո­զել ար­ցա­խա­հա­յե­րին, թե գնա­ցեք, Բաք­վի հետ բա­նակ­ցեք: Բա­նակ­ցեն, որ հետո Ա­լի­ե­ւը Վա­գի­ֆի օ­րի­նա­կով բո­լո­րին բա՞նտ տա­նի: Կամ նույն բա­ցատ­րու­թյամբ՝ ինչ­պե՞ս է Վա­շինգ­տո­նը շա­րու­նա­կե­լու բա­նակ­ցե­լու կո­չեր ա­նել, եւ այս ա­ռու­մով պա­տա­հա­կան չէր, որ Բլին­քե­նը շտա­պեց զան­գա­հա­րել Ա­լի­ե­ւին, թե այս ի՞նչ ես ա­նում: Նա­եւ, նե­րար­ցա­խյան շպի­ոն­նե­րը հի­մա ինչ­պե՞ս են շա­րու­նա­կե­լու ար­ցա­խա­հա­յու­թյա­նը ա­զե­րի­նե­րի հետ հա­մա­տեղ գո­յակ­ցե­լու հե­ռան­կար քա­րո­զել: Վեր­ջա­պես, չէ՞ որ այս ի­րա­վի­ճակն ա­ռա­ջին հեր­թին հենց Ա­լի­ե­ւի հա­մար է վնաս. քա­ղա­քա­կան ա­ռու­մով ի՞նչ տվեց նրան մեկ մար­դու բռնե­լը. տե­սա­նե­լի ո­րե­ւէ օ­գուտ չկա: Փո­խա­րե­նը, վնաս­նե­րը տե­սա­նե­լի են:

Կա­րե­լի է Ա­լի­ե­ւի այս քայ­լը բա­ցատ­րել էյ­ֆո­րի­ա­յով, սա­կայն դա թույլ բա­ցատ­րու­թյուն կլի­ներ: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով հե­տե­ւյալ հնա­րա­վոր զար­գա­ցում­նե­րը:

ԱՐ­ՑԱ­ԽԻ ՌԵ­ԱԿ­ՑԻ­ԱՆ

Այս­պես, Վա­գի­ֆին կա­լա­նա­վո­րելն այն քայլն էր, ո­րը կա­րող է նա­եւ լուրջ հե­տե­ւանք­ներ ու­նե­նալ: Այս­պես, Ար­ցա­խի նա­խա­գա­հի խորհր­դա­կան, նախ­կին ԱԳ նա­խա­րար Դա­վիթ Բա­բա­յա­նը, անդ­րա­դառ­նա­լով այն տե­ղե­կատ­վու­թյա­նը, թե ԱՄՆ միջ­նոր­դու­թյամբ եվ­րո­պա­կան քա­ղաք­նե­րից մե­կում պետք է կա­յա­նա Ստե­փա­նա­կերտ-Բա­քու երկ­խո­սու­թյուն, այս­պես մեկ­նա­բա­նեց. «Ադրբե­ջա­նի պայ­ման­ներն էլ հայտ­նի են, այն է, որ Ար­ցա­խը պետք է կա­պի­տու­լյա­ցի­ա­յի են­թարկ­վի, ա­պա­մոն­տա­ժի իր բո­լոր պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րը, եւ չգի­տեմ ինչ դառ­նա Ադր­բե­ջա­նի կազ­մում: Սա մեզ հա­մար ըն­դու­նե­լի չէ: Ե­թե բա­նակ­ցում եք իս­կա­պես հա­կա­մար­տու­թյան կար­գա­վոր­ման վե­րա­բե­րյալ, դա այլ խնդիր է, բայց մենք ու­նենք ի­րա­րա­մերժ մո­տե­ցում­ներ: Խնդի­րը սա է: Եվ դժվար թե Ադր­բե­ջա­նը վե­րա­նա­յի իր մո­տե­ցում­նե­րը, հատ­կա­պես հի­մա, այն բա­նից հե­տո, ինչ կա­տար­վեց այս եր­կու օ­րե­րին»:

Ար­ցա­խյան սո­րո­սա­ծին­նե­րը եւս խոս­տո­վա­նե­ցին, որ ինչ-որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն, Ա­րեւ­մուտ­քի հո­վա­նու ներ­քո, ե­ղել է: Սա­կայն Վա­գի­ֆի կա­լան­քը, ինչ­պես նա­եւ Բա­բա­յանն է ակ­նար­կում, դառ­նում է ի­րա­վի­ճա­կի փո­փո­խու­թյուն: Ու դա հաս­կա­նա­լի է. ե­թե Ար­ցա­խում կա­յին մաս­նա­կի տրա­մադ­րու­թյուն­ներ, թե, ին­չու ոչ, կա­րե­լի է Բաք­վի հետ ինչ-որ ձե­ւով լե­զու գտնել, ա­պա հի­մա ար­ցա­խա­հա­յու­թյան հա­մար Վա­գի­ֆի դեպ­քը դար­ձավ ա­հա­զանգ: Այն է՝ լե­զու գտնե­լու հե­տե­ւան­քը կա­րող է դառ­նալ մի գե­ղե­ցիկ օր ադր­բե­ջա­նա­կան մի գե­ղե­ցիկ բան­տում հայտն­վե­լը: Ընդ ո­րում, գրե­թե յու­րա­քան­չյուր ար­ցախ­ցի ի­րեն, իր մեր­ձա­վոր հա­րա­զա­տին կամ ըն­տա­նի­քի ան­դա­մին տես­նում է այդ վտան­գի տակ: Սա, թու­լաց­նե­լով նե­րար­ցա­խյան շպի­ոն­նե­րի դիր­քե­րը, մի­ա­ժա­մա­նակ ամ­րաց­նում է այն թե­զի կողմ­նա­կից­նե­րի դիր­քե­րը, որ ար­ցա­խա­հա­յերն ու­նեն եր­կու ճա­նա­պարհ՝ հե­ռա­նալ կամ գտնել կոնկ­րետ մի­ջոց, թե ինչ­պես կա­րող են սե­փա­կան հայ­րե­նի­քում ապ­րել ա­ռանց ա­զե­րի­նե­րին են­թարկ­վե­լու: Կրկնենք, այ­լընտ­րանքն ադր­բե­ջա­նա­կան բան­տում հայտն­վե­լու հե­ռան­կարն է, ու հենց այն պա­հին, երբ ա­զե­րի­նե­րի հա­մար հա­սա­նե­լի կդառ­նան, ա­սենք, կգնան ադր­բե­ջա­նա­կան անձ­նա­գիր ստա­նա­լու:

Մի­ա­ժա­մա­նակ, այն զրո ռե­ակ­ցի­ան, որն այս օ­րե­րին ար­ցա­խա­հա­յե­րը ստա­ցան նի­կո­լյան թի­մից, ա­սենք նա­եւ հա­յաս­տա­նյան ընդ­դի­մու­թյու­նից, հեր­թա­կան ազ­դա­կը դար­ձավ, որ Հա­յաս­տա­նի հետ հույ­սեր կա­պել չեն կա­րող: Դրա­նում տրա­մա­բա­նու­թյուն կա. երբ ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը հայ­տա­րա­րում են՝ «Արցախն Ադր­բե­ջան է, եւ՝ վերջ», այ­սինքն՝ ար­ցա­խա­հա­յե­րը «Ադրբե­ջա­նի քա­ղա­քա­ցի­ներ» են, բնա­կան է, դրա­նով նա­եւ ըն­դու­նում են, որ նրանց նկատ­մամբ պետք է գոր­ծի ադր­բե­ջա­նա­կան օ­րենսդ­րու­թյու­նը: Իսկ ադր­բե­ջա­նա­կան օ­րենք­նե­րը Ար­ցա­խի մին­չեւ վեր­ջին քա­ղա­քա­ցուն կա­րող են ֆիք­սել, որ­պես ա­պօ­րի­նի ռազ­մա­կան կազ­մա­վո­րում­նե­րի մեջ ներգ­րավ­ված­նե­րից սկսած, ա­հա­բե­կիչ­նե­րով վեր­ջաց­րած, եւ Վա­գի­ֆի դեպ­քը ե­կավ ա­պա­ցու­ցե­լու, որ հենց այդ­պես էլ պար­տաստ­վում են վար­վել:

Այ­սինքն, Ա­լի­ե­ւի այդ քայ­լի ար­դյուն­քում ա­մեն մի ար­ցախ­ցու հա­մար, թե­րեւս ար­դեն վերջ­նա­կա­նա­պես ֆիքս­վեց այս ի­րա­վի­ճա­կը. կա՛մ հե­ռա­նալ, կա՛մ պատ­րաստ լի­նել ադր­բե­ջա­նա­կան բանտ նստել: Եվ վեր­ջին տար­բե­րա­կը՝ գտնել մի­ջոց, երբ կա­րող են ա­ռանց Ադր­բե­ջա­նին են­թարկ­վե­լու ապ­րել ի­րենց հո­ղի վրա:

Վեր­ջին տար­բե­րա­կը, հաս­կա­նա­լի է, նոր չէ, որ ա­ռաջ է գա­լիս: Սա­կայն Վա­գի­ֆի դեպքն այս տար­բե­րա­կի հա­մար եւս օ­րի­նակ դար­ձավ: Վա­գի­ֆին, ինչ­պես հայտ­նի է, ա­ռե­ւան­գե­ցին Կար­միր խա­չի մի­ջո­ցով Հա­յաս­տան տե­ղա­փոխ­վե­լու ժա­մա­նակ: Ընդ ո­րում, Կար­միր խա­չը ոչ մի­այն այդ պա­հին ո­րե­ւէ կերպ չցան­կա­ցավ կան­խել այդ հան­ցա­գոր­ծու­թյու­նը, այլ նա­եւ իր հե­տա­գա գոր­ծո­ղու­թյուն­նե­րում, մեղմ ա­սած, չփայ­լեց: Ա­ռա­վե­լա­գույ­նը, գնա­ցին եւ Բաք­վում Վա­գի­ֆին հան­դի­պե­ցին: Մինչ­դեռ, վստա­հեց­նում ենք, ե­թե Վա­գի­ֆի փո­խա­րեն ԱՄՆ ո­րե­ւէ քա­ղա­քա­ցու տա­նե­ին Կար­միր խա­չի ձեռ­քից, ա­պա ան­մի­ջա­պես կհա­ջոր­դեր այդ երկ­րում գոր­ծու­նե­ու­թյան դա­դա­րեց­ման մա­սին հայ­տա­րա­րու­թյուն, ա­պա հսկա­յա­կան աղ­մուկ աշ­խար­հով մեկ: Այ­սինքն, պատ­կե­րը սա էր. Ա­լի­ե­ւը հրա­պա­րա­կավ «թքեց» Կար­միր խա­չի վրա, իսկ այս հզոր մի­ջազ­գա­յին կազ­մա­կեր­պու­թյու­նը կեց­վածք է ըն­դու­նել, թե՝ «անձրեւ է գա­լիս»: Թե ին­չու, դժվար չէ կռա­հել. Կար­միր խաչն ի­րեն դրսե­ւո­րեց որ­պես «ստան­դարտ» ա­րեւմ­տյան կազ­մա­կեր­պու­թյուն, ո­րը կա­տա­րում է այն, ինչ կար­գադ­րում են: Են­թադ­րու­թյունն էլ այն է, որ կոնկ­րետ դեպ­քում հրա­մա­յել են՝ չաղմ­կել:

ՍԽԱԼ ՔԱ՞ՅԼ, ԹԵ՞…

Ու նո­րից գա­լիս ենք այն մտքին, որ ե­թե ար­ցա­խա­հա­յե­րը ցան­կա­նում են մնալ սե­փա­կան հո­ղի վրա, ա­պա Ա­րեւ­մուտ­քից եւս օգ­նու­թյուն ակն­կա­լելն ա­նի­մաստ է. ա­րեւմ­տյան պլան­նե­րը ճիշտ հա­կա­ռակն են նա­խա­տե­սում: Այս ա­մե­նը նո­րից ու նո­րից բե­րում է նույն կե­տին. սե­փա­կան հո­ղի վրա ապ­րե­լու հա­մար ար­ցա­խա­հա­յու­թյան մի­ակ հնա­րա­վոր քայ­լը Ռու­սաս­տա­նից օգ­նու­թյուն խնդրելն է: Ընդ ո­րում, որ­քան հու­շում է շար­քա­յին (նա­եւ՝ հե­ղի­նա­կա­վոր) ար­ցա­խա­հա­յե­րի հետ զրույց­նե­րը, այդ գի­տակ­ցումն ար­ցա­խա­հա­յու­թյան մոտ մեծ էր: Իսկ Վա­գի­ֆի դեպ­քից հե­տո ան­գամ «մենք ան­կախ ենք» տես­լա­կա­նը կրող եւ ի­րոք հայ­րե­նա­սեր հատ­վա­ծի մոտ եւս ռուս­նե­րին դի­մե­լու գա­ղա­փա­րը սկսել է գե­րիշ­խող դառ­նալ:

Հաս­կա­նա­լի է նա­եւ, որ արցա­խյան իշ­խա­նու­թյուն­նե­րը, ինչ­քան էլ ի­րա­վի­ճա­կը սրվում է, հա­մա­ռո­րեն հե­ռու են մնում պաշ­տո­նա­պես Մոսկ­վա­յին դի­մե­լու սցե­նա­րից: Ընդ­հուպ, Ա­րա­յի­կի մա­կար­դա­կով հա­սան զա­վեշ­տան­ման, ա­վե­լի ճիշտ՝ ող­բեր­գան­ման նստա­ցույ­ցի, ո­րը, ինչ­պես սպաս­վում էր, ոչ մի բան չտվեց: Պետ­քար­տու­ղար կոչ­վա­ծի մա­կար­դա­կով ինչ-որ ան­հաս­կա­նա­լի հան­րա­հա­վաք­ներ են կազ­մա­կեր­պում, ու է­լի ցույց տա­լու հա­մար, թե, տե­սեք, պայ­քա­րում ենք: Հի­մա էլ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը նա­մակ է գրել մի­ջազ­գա­յին ի­րա­վուն­քի մաս­նա­գետ, Մի­ջազ­գա­յին քրե­ա­կան դա­տա­րա­նի նախ­կին գլխա­վոր դա­տա­խազ Լո­ւիս Մո­րե­նո Օ­քամ­փո­յին՝ փոր­ձա­գի­տա­կան կար­ծիք խնդրե­լով: Ու տես­նես ի՞նչ է նա սպա­սում նախ­կին դա­տա­խա­զից, որ նա փոր­ձա­գի­տա­կան կար­ծիք կտա, ու Ա­լի­ե­ւը սար­սա­փա­հար կվա­զի բլո­կա­դան վե­րաց­նե­լո՞ւ: Այ­սինքն, այն պա­հին, երբ նե­րար­ցա­խյան վի­ճա­կը հա­սել է սո­վա­մա­հու­թյան շե­մին, Ա­րա­յիկն ու նրա դրա­ծո­ներն այս աբ­սուր­դա­յին քայ­լե­րո՞վ են ու­զում հարց լու­ծել: Թե՞, կրկնենք, ըն­դա­մե­նը փոր­ձում են տպա­վո­րու­թյուն թող­նել, թե գործ են ա­նում, մի­այն թե չգնան մի­ակ քիչ թե շատ ռե­ալ քայ­լին՝ չդի­մեն Մոսկ­վա­յին:

Վա­գի­ֆի դեպ­քը կա­րող է հենց Մոսկ­վա­յին դի­մե­լու ուղ­ղու­թյամբ մե­ծաց­նել ներ­քին ճնշումն Ա­րա­յի­կի եւ նրա «իշխա­նա­կան» հա­մա­կար­գի վրա: Հենց սա է, որ Ա­լի­ե­ւի հա­մար կա­րող է ի­րոք լուրջ հե­տե­ւանք­ներ ստեղ­ծել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում