Ալիեւի ու Նիկոլի պատասխանը Պուտինի «վերջնագրին»

Վերլուծություն

Հու­լի­սի 21-ին ՀՀ ԱԳ նա­խա­րար Ա­րա­րատ Միր­զո­յանն ըն­դու­նել էր Ե­ԱՀԿ Մինս­կի խմբի ռու­սաս­տան­ցի հա­մա­նա­խա­գահ, Հա­յաս­տա­նի եւ Ադր­բե­ջա­նի մի­ջեւ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի կար­գա­վոր­մանն ա­ջակ­ցե­լու հար­ցե­րով ՌԴ ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րի հա­տուկ ներ­կա­յա­ցու­ցիչ Ի­գոր Խո­վա­ե­ւին: Ռու­սա­կան ներ­կա­յա­ցուց­չի այս այ­ցը ա­ռա­ջին հեր­թին հե­տե­ւյա­լի մա­սին է հու­շում՝ ան­գամ վա­շինգ­տո­նյան եւ բրյու­սե­լյան վեր­ջին հայտ­նի հան­դի­պում­նե­րից հե­տո, որ­տեղ մին­չեւ Սպի­տակ տան մա­կար­դա­կով ձգտում է­ին ա­մեն կերպ հայ-ադրբե­ջա­նա­կան գոր­ծըն­թա­ցը տա­նել ադր­բե­ջա­նա­կան բո­լոր պա­հանջ­նե­րը բա­վա­րա­րե­լու ուղ­ղու­թյամբ, Մոսկ­վան դեռ ի­րեն հա­մա­րում է խա­ղի մեջ՝ ա­ռաջ տա­նե­լով կար­գա­վոր­ման իր մո­դե­լը:

ԻՆՉ ՑՈՒՅՑ ՏՎԵՑ ԽՈ­ՎԱ­Ե­ՎԻ ԱՅ­ՑԸ

Նշված հան­դիպ­ման հետ կապ­ված եւս, թե­եւ ման­րա­մաս­ներ, ըստ սո­վո­րույ­թի, նե­րսից չեն ներ­կա­յաց­վում, սա­կայն պաշ­տո­նա­կան խղճուկ տե­ղե­կատ­վու­թյու­նից ո­րոշ տո­ղա­տա­կա­յին դե­տալ­ներ կան հե­տե­ւու­թյուն­նե­րի հա­մար: Մաս­նա­վո­րա­պես, ըստ ՀՀ ԱԳՆ-ի՝ Միր­զո­յա­նը խոսել է «մի­ջազ­գա­յին մե­խա­նիզ­մի ներ­քո Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի եւ անվ­տան­գու­թյան խնդիր­նե­րի հաս­ցե­ագր­ման հրա­մա­յա­կա­նի» մասին: Բա­ցի այդ. «Ընդգծ­վել է Ադր­բե­ջա­նի կող­մից Լա­չի­նի մի­ջանց­քի ար­գե­լա­փակ­ման ան­հա­պաղ վե­րաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը՝ հա­մա­ձայն 2020թ. նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան եւ ՄԱԿ-ի ար­դա­րա­դա­տու­թյան դա­տա­րա­նի փետր­վա­րի 22-ի եւ հու­լի­սի 6-ի վճիռ­նե­րի»:

Գլխա­վոր խնդի­րը, որն ան­հաղ­թա­հա­րե­լի մնաց Վա­շինգ­տո­նի եւ Բրյու­սե­լի հի­շա­տակ­ված քննար­կում­նե­րում, «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի եւ անվ­տան­գու­թյան» թե­ման էր: Այ­սինքն, պաշ­տո­նա­կան Ստե­փա­նա­կեր­տը, չնա­յած իր ողջ բա­ցա­սա­կա­ն եւ դրա­կա­ն ընկալումների, կա­մա թե ա­կա­մա չի կա­րո­ղա­նում տե­ղա­փոխ­վել «Բաք­վի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րի» դաշտ: Ար­ցա­խում բո­լորն են հաս­կա­նում դրա իս­կա­կան ի­մաս­տը՝ ծնկել Ա­լի­ե­ւի ա­ռաջ: Բայց նա­եւ, որ ան­գամ Ադր­բե­ջա­նի գե­րիշ­խա­նու­թյու­նը ճա­նա­չե­լու դեպ­քում, այն բա­նից հե­տո, երբ այդ հիմ­քով Ար­ցա­խից կարճ ժա­մա­նակ անց դուրս կբեր­վեն ռու­սա­կան զոր­քե­րը, ար­ցա­խա­հա­յու­թյունն էլ ստիպ­ված կլի­նի հե­ռա­նալ հայ­րե­նի հո­ղից: Ար­դյուն­քում, «Բաք­վի հետ բա­նակ­ցու­թյուն­նե­րի» վա­շինգ­տո­նյան սցե­նա­րը, ան­գամ ներ­կա օր­հա­սա­կան վի­ճա­կում, այդ­պես էլ ա­ռաջ տա­նել չի ստաց­վում, ին­չի մա­սին պարզ ակ­նարկ էր նա­եւ ԱՀ ԱԺ-ի վեր­ջին ար­տա­հերթ նիստն ու հայ­տա­րա­րու­թյու­նը, Նի­կո­լին ուղղ­ված ա­մե­նա­կոշտ անձ­նա­վոր­ված քննա­դա­տու­թյամբ հան­դերձ, այդ թվում՝ Ա­րա­յի­կի թի­մա­կից­նե­րի կող­մից:

Այս դեպ­քում, Միր­զո­յան Ա­րո­յին եւս մնում է ա­ռաջ տա­նել «Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի ժո­ղովր­դի ի­րա­վունք­նե­րի եւ անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­նե­րի» թե­զը: Չի աշ­խա­տում նա­եւ «անվտան­գու­թյան մի­ջազ­գա­յին ե­րաշ­խիք­նե­րի» սխե­ման, նա­եւ հաշ­վի առ­նե­լով, որ հենց դա է ար­ցա­խյան ուղ­ղու­թյամբ ՌԴ-Արեւ­մուտք այս­քան սրված պայ­քա­նի հիմ­նա­կան կռվախն­ձո­րը: Այ­սինքն, Ա­րեւ­մուտ­քը պետք է կա­րո­ղա­նա ՌԴ-ից խլել Ար­ցա­խի անվ­տան­գու­թյան ե­րաշ­խա­վո­րի դե­րը, ո­րը հիմն­ված է նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ հայ­տա­րա­րու­թյան վրա, իսկ այդ փաս­տա­թուղ­թը ճա­նա­չել է ՄԱԿ ԱԽ-ի կող­մից: Ու քա­նի դեռ դա Ա­րեւ­մուտ­քին տե­սա­նե­լի եւ շո­շա­փե­լի ձե­ւով ա­նել չի հա­ջող­վում, ան­գամ նե­րար­ցա­խյան եւ ներ­հա­յաս­տա­նյան դա­վա­ճա­նա­կան հա­մա­կար­գե­րի գոր­ծարկ­մամբ, վա­շինգ­տո­նյան սցե­նա­րով «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի» թե­ման էլ լռվել-մնա­ցել է, իսկ Միր­զո­յա­նին մնում է նո­րից խո­սել անվ­տան­գու­թյան ե­րաշ­խիք­նե­րի մա­սին:

Եվ, բնա­կա­նա­բար, ոչ մի­այն Միր­զո­յա­նին: Նույն օ­րը «Ֆրանս պրե­սին» տված հար­ցազ­րույ­ցում, որն ա­վե­լի նման էր Բրյու­սե­լից հե­տո կոնկ­րետ դիր­քո­րո­շում­ներ ճշտե­լու փոր­ձի, Նի­կո­լը եւս մտավ նույն դաշտ՝ «կար­միր գիծ» ներ­կա­յաց­նե­լով «Հա­յաս­տա­նի տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյու­նը, ինք­նիշ­խա­նու­թյու­նը եւ Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հա­յու­թյան ի­րա­վունք­նե­րը եւ անվ­տան­գու­թյու­նը»:

ՆՈՐ ՇՐՋԱ­ԴԱ՞ՐՁ

Հե­տաքր­քիր մտո­րում­ներ ա­ռաջ բե­րող մեկ դե­տալ եւս կար Նի­կո­լի խոս­քում: «Եթե բա­նակ­ցա­յին ճա­նա­պար­հով հար­ցեր չեն լուծ­վում, այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րը նույն­պես…»: Այ­սինքն, նա վա­շինգ­տո­նյան եւ բրյու­սե­լյան «բա­նակ­ցա­յին ճա­նա­պար­հի» մա­սի՞ն է ակ­նար­կում, թե դրանք «հար­ցեր չեն լու­ծում»: Ե­թե ի­րոք այդ մա­սին է խոս­քը, սա նա­եւ կա­րե­լի է ըն­կա­լել, որ­պես Նի­կո­լի կող­մից Վա­շինգ­տո­նին ուղղ­ված կշտամ­բանք-արդա­րաց­ման պես մի բան, թե՝ հար­ցե­րը չեք կա­րո­ղա­նում լու­ծել, ես ի՞նչ ա­նեմ:

Ու երբ այդ մա­սին աս­վում է Խո­վա­ե­ւի հա­յաս­տա­նյան այ­ցի ֆո­նին, ա­պա ­Վա­շինգ­տո­նում Նի­կո­լի խոս­քը կա­րող են նա­եւ ըն­կա­լել  այս­պես՝ ե­թե չեք կա­րո­ղա­նում հարց լու­ծել, ու­րեմն մնում է աշ­խա­տել նրանց հետ, ով­քեր կա­րող են լու­ծել: Ա­մեն դեպ­քում, Նի­կո­լի մյուս միտ­քը եւս նոր շրջա­դար­ձի մա­սին ակ­նար­կի է նման­վում: «Հաշ­վի առ­նե­լով Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի եւ Ադր­բե­ջա­նի ու­ժե­րի ան­հա­մա­չա­փե­լի­ու­թյու­նը՝ մենք կար­ծում ենք, որ ե­թե մենք Ստե­փա­նա­կեր­տին եւ Բաք­վին թող­նենք դեմ դի­մաց, Բա­քուն հնա­րա­վո­րու­թյուն կու­նե­նա կա՛մ մո­ռա­ցու­թյան մատ­նել այդ օ­րա­կար­գը, կա՛մ լի­նել մե­նա­խո­սո­ղի եւ ոչ թե երկ­խո­սո­ղի դե­րում: Սա է պատ­ճա­ռը, որ մեր ըն­կալ­մամբ, այդ խո­սակ­ցու­թյու­նը պետք է տե­ղի ու­նե­նա մի­ջազ­գա­յին մե­խա­նիզմ­նե­րի շրջա­նա­կում, որ­տեղ վկա ներ­կա կլի­նի մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը…»: Բնա­կա­նա­բար, այս­տեղ գա­լիս ենք նույն մտքին. այս պա­հին Ար­ցա­խում ոչ թե «մի­ջազ­գա­յին հան­րու­թյունն» է գտնվում, այլ՝ ռու­սա­կան բա­նա­կը: Կարճ ա­սած, որ ե­թե դա չփոխ­վի, ա­պա մի­այն Մոսկ­վան կա­րող է հա­վակ­նել «Ստե­փա­նա­կեր­տի եւ Բաք­վի երկ­խո­սու­թյան միջ­նորդ-վե­րահս­կո­ղի դե­րում»:

ՊՈՒ­ՏԻ­ՆԻ ՎԵՐՋ­ՆԱ­ԳԻ­ՐԸ ՍՏԻ­ՊՈՒՄ Է ԳՈՐ­ԾԵԼ

Սա, ի դեպ, սպա­սե­լի գոր­ծըն­թաց է: Հի­շեց­նենք, որ օ­րերս ՌԴ ԱԳՆ-ն հնչեց­րեց գրե­թե վերջ­նագ­րի նման­վող հայ­տա­րա­րու­թյուն. «Մենք պատ­րաստ ենք մոտ ա­պա­գա­յում Մոսկ­վա­յում կազ­մա­կեր­պել արտ­գործ­նա­խա­րար­նե­րի ե­ռա­կողմ հան­դի­պում՝ քննար­կե­լու ա­մե­նա­բարձր մա­կար­դա­կով պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի ի­րա­կա­նաց­ման ու­ղի­նե­րը, այդ թվում՝ խա­ղա­ղու­թյան պայ­մա­նագ­րի հա­մա­ձայ­նեց­ման հար­ցը, ո­րին կհա­ջոր­դի ռուս-ադրբե­ջա­նա-հայ­կա­կան գա­գաթ­ա­ժո­ղո­վը Մոսկ­վա­յում՝ նշված փաս­տա­թուղ­թը ստո­րագ­րե­լու հա­մար»: Հայ­տա­րա­րու­թյան ի­մաս­տը դժվար չէր հաս­կա­նալ: Մոսկ­վան սրա­նով պարզ ա­սում էր, որ խա­ղե­րի ժա­մա­նա­կը հա­մա­րում է ա­վարտ­ված, կան ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­ննե­ր, ո­րոնք Ա­լի­եւն ու Նի­կո­լը քա­նիցս պար­տա­վոր­վել են կա­տա­րել: Ու հի­մա պա­հան­ջում են կազ­մա­կեր­պել բարձր մա­կար­դա­կով գա­գա­թա­ժո­ղով՝ ե­ռա­կողմ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի հի­ման վրա վերջ­նա­կան փաս­տա­թուղթ ստո­րագ­րե­լու հա­մար: Այ­սինքն, Ա­լի­ե­ւին ու Նի­կո­լին մնում էր ընտ­րել՝ կա՛մ գնում են ակն­հայ­տո­րեն Պու­տի­նից ե­կող այդ պա­հան­ջի ուղ­ղու­թյամբ, կա՛մ չեն գնում՝ այդ ընտ­րու­թյու­նից բխող բո­լոր հնա­րա­վոր հե­տե­ւանք­ներն աչ­քի ա­ռաջ առ­նե­լով:

Եվ ա­հա, շատ չան­ցած, ինչ­պես Բա­քուն, այն­պես էլ Ե­րե­ւա­նը հաս­տա­տեցին, որ ԱԳ նա­խա­րար­նե­րի հան­դի­պում լի­նե­լու է, եւ արագ: Նա­եւ հաշ­վի առ­նե­լով այն հու­մա­նի­տար ի­րա­վի­ճա­կը, որն Ար­ցա­խում ի­րոք հաս­նում է սրաց­ման գա­գաթ­նա­կե­տին: Իսկ դա Ա­լի­ե­ւի հա­մար ի­րոք կա­րող է խնդիր­ներ ա­ռա­ջաց­նել: Օ­րի­նակ, Մոսկ­վա­յից ե­ղավ նա­եւ ակ­նարկ, որ կա­րող է գոր­ծար­կել օ­դա­յին հա­ղոր­դակ­ցու­թյու­նը, եւ ե­թե դրա տակ դնի գա­ղա­փա­րը, թե՝ «Արցա­խա­հա­յու­թյու­նը սո­վա­մա­հու­թյան շե­մին է, եւ պետք է ա­մեն կերպ մարդ­կանց կյան­քը փրկել», ա­պա նույ­նիսկ Վա­շինգ­տո­նը հա­զիվ թե դրան հա­կազ­դե­լու մի­ջոց գտնի: Իսկ ե­թե օ­դա­յին կա­պը գոր­ծարկ­վի, ա­պա ինչ խոսք, Ա­լի­ե­ւը հաս­կա­նում է, որ այ­լեւս այն փա­կել չի կա­րող: Կամ, պետք է սկսի ռու­սա­կան ինք­նա­թիռ­նե­րը խփել, ո­րի հե­տե­ւանք­նե­րը հաս­կա­նա­լի են: Եվ այս ի­րա­վի­ճա­կում Ա­լի­ե­ւի կող­մից ռուս-ադրբե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի գովքն ա­նելն ու Բայ­րա­մո­վին Մոսկ­վա ու­ղար­կելն տրա­մա­բա­նա­կան քայլ էր:

Իսկ ահա Միր­զո­յա­նը նախ մեկ­նեց Թեհ­րան, ո­րի ըն­թա­ցիկ դե­տա­լա­վո­րու­մը մի կողմ թող­նե­լով էլ, կա­րող ենք ֆիք­սել, որ այդ այ­ցով փոր­ձե­ցին ակ­նար­կել, թե՝ Հյու­սիս-Հա­րավ ուղ­ղու­թյու­նից չեն հրա­ժար­վում:

Թերեւս, Ա­լի­եւն ու Նի­կո­լը դեռ փոր­ձելու են մա­նեւ­րել ՌԴ-ի եւ Ա­րեւ­մուտ­քի մի­ջեւ՝ հաս­կա­նա­լու հա­մար, թե վերջ­նա­կան ծան­րու­թյան նժա­րը որ կող­մում է լի­նե­լու: Չնա­յած՝ այդ ռե­սուրսն ար­դեն կա­րող է չգոր­ծել. Մոսկվան այս ընթացքում լուրջ է տրամադրված:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

https://iravunk.com/sim/?p=261115&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը