Արցախյան տարազի առանձնահատկությունները

Մշակութային

Հնում Հայաստանի յուրաքանչյուր գավառ առանձնանում էր իր տարազով: Իսկ թե ինչ տարազ էին կրում Արցախում ապրող հայուհիները, փորձեցինք պարզել Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանի տնօրեն, Լուսիկ Ագուլեցու հարսի՝ ԳԱՅԱՆԵ ՍԱՄՎԵԼՅԱՆԻ հետ ունեցած զրույցից:

Լուսիկ Ագուլեցու տուն-թանգարանը հարուստ է հայկական ավանդական մշակութային արժեքներով: Բայց այսօր եկեք անդրադառնանք տարազներին: Հայաստանի ամեն մի նահանգ աչքի էր ընկնում միայն իրեն յուրահատուկ տարազով, այդ նահանգի յուրաքանչյուր գավառ՝ միայն իրեն բնորոշ զարդանախշերով: Այս առումով ո՞րն է Սյունիք-Արցախի ազգային տարազի և զարդանախշի յուրահատկությունը:

— Այո, Ագուլեցի տուն-թանգարանը հարուստ հավաքածու ունի, որը ներառում է հայկական կենցաղավարությանը բնորոշ տարբեր մշակութային արժեք ունեցող իրեր։ Այս հավաքածուի մեջ ուրույն տեղն ունեն տարազները և զարդերը, որոնք լրացնում են մեկ-մեկու։ Լուսիկ Ագուլեցին միակն էր, ով ամեն օր և ամենուր կրում էր հայկական տարազ, արդուզարդ։ Նա տարազը գրքերից տեղափոխեց կյանք և ոչ միայն, ապրեց դրանով, ստեղծագործեց ու արարեց այս ոլորտում ևս։ Ես ուրախ եմ, որ այսօր նրա գործը շարունակվում է, տարբեր կառույցներ զբաղվում են տարազներով, զարդերով։ Բայց ամենակարևորը, որ անեն գրագետ և ճաշակով՝ հենվելով արմատներին։ Ինչպես մեր բարբառները, այդպես էլ տարազները շատ տարբեր են և անկրկնելի։ Սյունիք-Արցախ տարածաշրջանին բնորոշ է կանաչ-կարմիր, կապույտ-կարմիր գույների համադրությունը։ Տեղական ավանդական համալիրը բաղկացած էր տակի և վրայի շապիկից, փոխանից, պարեգոտուց (իրեքփշկանի), գոտուց և քուլքից (ձմռանը), որին ավելանում էր գլխի հարդարանքը։

Нет описания.

Հարսանյաց հանդեսների, սգո արարողությունների ժամանակ կանայք ի՞նչ տարազով էին ներկայանում:

— Առօրյա հագուստը ավելի պարզ էր, հարմարավետ։ Հարսանիքի, տոնական արարողությունների ժամանակ զարդերի, ձեռագործ աշխատանքների միջոցով ստեղծվում էին ավելի ճոխ հագուստներ։ Թաղման կամ այլ տխուր արարողությոններին հագուկապը ավելի զուսպ էր։

— Ըստ Ձեզ, ո՞րն է մեր ինքնությունը պահպանելու լավագույն տարբերակը:

— Մեր ինքնությունը պահպանելու լավագույն տարբերակը ինքնաճանաչողությունն է։ Հարկավոր է իմանալ ու սովորել մեր պատմությունը, տեր կանգնել մեր մշակույթին, արժեքներին, ամենակարևորը՝ դասեր քաղել պատմությունից, զարկ տալ գիտությանը, սիրել ու գնահատել մեկ-մեկու և միավորվել, երբ վտանգված է հայրենին։

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=260976&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը