Ինչո՞վ է Հատիսի գագաթին պեղվող Շամիրամի բերդը զարմացրել մասնագետներին

Մշակութային

Հունիսին Հատիս լեռան գագաթին մեկնարկեցին հնագույն ամրոցի պեղման աշխատանքները։ Արդեն իսկ հայտնաբերված գտածոները փաստում են, որ գործ ունենք ուշ բրոնզեդարի, վաղ երկաթեդարյան, անտիկ և միջնադարյան ժամանակաշրջանների հետ։

Հատիս լեռան գագաթին պեղվող Շամիրամի բերդը զարմացրել է մասնագետներին։ Երբ Հատիսի գագաթին պեղումները նոր էին սկսվում, շատերը չէին էլ պատկերացնում, թե ինչքան հետաքրքիր ու բազմազան հնագիտական նյութ են դուրս բերելու հողի հաստ շերտից։ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբի հայազգի ղեկավար Արթուր Պետրոսյանը (արշավախմբի իտալացի ղեկավար` Ռոբերտո Դան) Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց` հույս չուներ, թե այս բարձրության վրա կարող էին հնագիտական մեծ քանակի նյութ գտնել։

«Ինչպես հիմա ենք գալիս կարճ ժամանակով հանգստանալու համար, մտածում էի` հին ժամանակներում էլ պիտի այդպես լիներ, նման բարձրության վրա չէինք սպասում այսքան բան գտնել։ Բացված հնագիտական նյութը ցույց է տալիս, որ ամրոցը շատ ինտենսիվ օգտագործվել է ուշ բրոնզի, վաղ երկաթե դարից, ապա անտիկ ժամանակաշրջանի ու միջնադարի հետ գործ ունենք։ Այսինքն` ամրոցը տարբեր ժամանակներում փոփոխվել, շահագործվել է, թե մինչև երբ, պեղումների արդյունքից ելնելով կարող ենք ասել»,– նշեց Պետրոսյանն ու հավելեց` ամրոցը բացառիկ է հենց նրանով, որ մարդիկ ապրել են 2528 մետր բարձրության վրա։

Թեպետ պեղումները դեռ մոտ 6 շաբաթ են ընթանում, բայց արդեն պատկերացում կա կառուցվածքի մասին։ Այն բավականին լավ պաշտպանված է եղել արևմտյան կողմից` երկու պարիսպներ են եղել, որոնց միջև եղել է բնակելի հատված։ Եվս մեկ բնակելի հատված էլ արևմտյան երկրորդ պարսպին կից է եղել։ Արդեն 10-ից ավելի սենյակներ են բացվել, որոնցից գտնվել են խեցեղեն, ածուխ, օբսիդիանից հնագույն գործիքներ, այդ թվում` նետասլաքներ, երկաթից նիզակի ծայր, տարբեր քարերից, երկաթից և բրոնզից պերճանքի առարկաներ, Ալեքսանդր Մեծի պատկերով արծաթյա դրամ, գլանաձև կնիք, որը ևս անտիկ փուլով է թվագրվում։

https://168.am/2023/07/15/1900737.html

https://iravunk.com/sim/?p=260795&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը