Արայիկն իր նստացույցով հուշեց, որ չի ուզում դիմել Մոսկվային

Վերլուծություն

Մի կող­մից, Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը խո­սում են վի­ճա­կի օր­հա­սա­կան լի­նե­լու մա­սին: Եվ դա ի­րա­կա­նու­թյու­նից հե­ռու չէ. Ար­ցա­խում ի­րա­վի­ճակն ի­րոք շատ ծանր է: Ու մյուս կող­մից, նույն ար­ցա­խյան իշ­խա­նու­թյուն­նե­րը բո­լո­րից պա­հան­ջում են ար­տա­կարգ քայ­լեր, բայց թե ինչ­քա­նով են ի­րենց սե­փա­կան քայ­լերն այդ ծանր ի­րա­վի­ճա­կին հա­մա­պա­տաս­խան եւ նույ­նիսկ՝ ա­դեկ­վատ, հար­ցե­րի պա­կաս չկա:

Ա­ԴԵԿՎԱ­ՏՈՒ­ԹՅԱՆ ԽՆԴԻ՞Ր, ԹԵ՞…

Նույ­նը կա­րե­լի է ա­սել, մաս­նա­վո­րա­պես՝ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի մա­սին: Նա­խօ­րե­ին նրա ե­լույ­թը զգաց­մուն­քայ­նու­թյան տե­սան­կյու­նից, ի­հար­կե, ան­խո­ցե­լի էր: «Սա լրա­ցու­ցիչ ճիգ ու ա­հա­զանգ է մի­ջազ­գա­յին հան­րու­թյան գործ­նա­կան ու­շադ­րու­թյու­նը գրա­վե­լու, հոր­դո­րե­լու մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը՝ կա­տա­րել իր ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րը, մղե­լու հայ ժո­ղովր­դին եւ մեր բո­լոր բա­րե­կամ­նե­րին ակ­տիվ ու ան­հա­պաղ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի»,- հայ­տա­րա­րեց նա: Ու գրե­թե ան­մի­ջա­պես էլ ա­վելաց­րեց, թե ներ­կա ի­րա­վի­ճա­կի ստեղծ­մա­նը զու­գա­հեռ նույն մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նից՝ «Լսել են մի­այն բա­րի խոս­քեր», բայց ոչ այդ կո­չե­րի «գործ­նա­կան կա­տա­րում»: Ու այդ­պես շա­րու­նակ մի քա­նի ան­գամ ողջ ե­լույ­թի ըն­թաց­քում: Նախ, հենց ինքն է հիմ­նա­վո­րում, որ «մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը» ե­ղել եւ մնում է ան­տար­բեր Ար­ցա­խում ի­րա­կա­նաց­ված պա­տե­րազ­մի, հար­ձա­կում­նե­րի, շրջա­փակման, հայ­րե­նազրկ­ման ծրագ­րե­րի հան­դեպ, ու ան­մի­ջա­պես էլ կոչ է ա­նում, թե՝ ե­կեք, օգ­նեք: Ու վեր­ջում, այլ տար­բե­րակ չտես­նե­լով «մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը» օգ­նու­թյան կան­չե­լու հար­ցում, դի­մեց «ճնշման» ա­մե­նացն­ցող մի­ջո­ցին, թե՝ նստա­ցույց եմ հայ­տա­րա­րում:

Возможно, это изображение 1 человек и текст

Ու խոս­քը մի­այն Ա­րա­յի­կի մա­սին չէ, մեկ այլ օ­րի­նակ: ԱՀ ԱԺ նա­խա­գահ Ար­թուր Թով­մա­սյա­նը նա­խօ­րե­ին ուշ ժա­մի ԱԺ խմբակ­ցու­թյուն­նե­րի ղե­կա­վար­նե­րի եւ մշտա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի նա­խա­գահ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ շտապ խորհր­դակ­ցու­թյուն անց­կաց­րեց: Ու մինչ բո­լո­րը ձգտում է­ին հաս­կա­նալ, թե Թով­մա­սյանն ինչ նոր եւ հան­ճա­րեղ ռազ­մա­վա­րա­կան մո­տե­ցում է ա­ռա­ջար­կում, նա տե­ղե­կաց­րեց, թե գնում է Ա­րա­յի­կի հետ մի­ա­սին նստա­ցույց ա­նե­լու: Ինչ է, Ար­ցա­խի եր­կու բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րը մտա­ծում է­ին (մյուս­նե­րին դեռ մի կողմ թող­նենք), թե հի­մա «մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը» կտես­նի, թե Ա­րա­յիկն ու Թով­մա­սյանն ինչ ծայ­րա­հե­ղու­թյուն­նե­րի են գնում, սրտնե­րը գթասր­տու­թյամբ կլցվի, կա­մա­չեն ի­րենց ան­տար­բե­րու­թյան, Ար­ցա­խին մե­նակ թող­նե­լու հա­մար ու գլխա­պա­տառ կնետ­վեն Ա­լի­ե­ւի «հերն ա­նի­ծե­լո՞ւ»: Ե­թե այդ նպա­տա­կով չէ նստա­ցույ­ցը, ա­պա ու­րիշ ին­չի՞ հա­մար: Իսկ ե­թե այդ նպա­տա­կով է նստա­ցույ­ցը, ա­պա Ա­րա­յի­կի եւ Թով­մա­սյա­նի ադեկ­վա­տու­թյան հետ կապ­ված ի­րոք լուրջ հար­ցեր կան, նույ­նիսկ այն հնա­րա­վոր բա­ցատ­րու­թյան դեպ­քում, թե ան­զո­րու­թյու­նից ենք ա­նում, ու­րիշ խել­քին մոտ քայլ չենք տես­նում: Մինչ­դեռ նստա­ցույ­ցի գնա­լով, Ա­րա­յի­կը նա­եւ հայ­տա­րա­րեց. «Մենք պայ­քա­րում ենք մեր սե­փա­կան հայ­րե­նի­քում մեր ար­ժա­նա­պա­տիվ կյան­քի եւ ինք­նո­րոշ­ման ա­նօ­տա­րել ի­րա­վուն­քի ի­րաց­ման, ճա­նաչ­ման ու պաշտ­պա­նու­թյան հա­մար, իսկ այդ ի­րա­վուն­քը բնա­կան է եւ են­թա­կա չէ սա­կարկ­ման ու զիջ­ման»: Իսկ Ա­րա­յի­կը մարդ­կու­թյան պատ­մու­թյու­նից գո­նե մեկ կի­սատ-պռատ օ­րի­նակ կա­րո՞ղ է բե­րել, երբ նստա­ցույց ա­նե­լով՝ երկր­ներն ան­կա­խա­ցել են:

Այս պատ­մու­թյա­նը նա­եւ կա­րե­լի է այս կող­մից նա­յել. իսկ ի­րենց Ար­ցա­խի ղե­կա­վար­ներ հա­մա­րող­նե­րը գո­նե պատ­կե­րաց­նո՞ւմ են, թե այդ ա­րար­քով որ­քան են Ա­լի­ե­ւին ու­րա­խաց­րել: Նրան շատ պարզ մե­սիջ են հղում՝ վի­ճակ­ներս ծայ­րա­հեղ է, սա­կայն աշ­խար­հը տե­ղից չի շարժ­վում: Ու նման մե­սիջ ստա­նա­լով՝ Ա­լի­եւն ի՞նչ է ա­նե­լու. ա­յո, ինքն իր մեջ նո­րից հա­մոզ­վե­լու է, որ ճիշտ տակ­տի­կա է ընտ­րել եւ էլ ա­վե­լի է սրե­լու այդ ուղ­ղու­թյամբ աշ­խա­տանք­նե­րը: Ու­րեմն, իր այդ «հան­ճա­րեղ տակ­տի­կա­յով» Ա­րա­յի­կը քա­նի՞ մի­լի­մետ­րով մո­տեց­րեց Ար­ցա­խի «սա­կարկ­ման ու զիջ­ման ոչ են­թա­կա ինք­նո­րոշ­ման ա­նօ­տա­րել ի­րա­վուն­քի» ի­րա­ցու­մը: Իսկ մի­գու­ցե հա­կա­ռա­կի՞ն հա­սավ:

ՊԱՇ­ՏՈ­ՆԱ­ԿԱՆ ԱՆ­ԳՈՐ­ԾՈՒ­ՆԵ­ՈՒ­ԹՅՈՒՆ

Սա­կայն խնդիրն այս­տեղ այլ է, ու­րիշ բան պետք է հստակ հաս­կա­նալ: Սկսած նա­խա­գա­հի ա­թո­ռին նստե­լուց, մինչ այս պահն Ա­րա­յիկն իր բա­զում նման «հան­ճա­րեղ» տակ­տի­կա­կան եւ ստրա­տե­գի­ա­կան քայ­լե­րը ոչ ա­դեկ­վա­տու­թյու­նից ել­նե­լո՞վ է կա­տա­րում, թե՞ դի­տա­վո­րյալ:

Նախ նկա­տենք. Ա­րա­յի­կի հի­շա­տակ­ված ե­լույ­թում եւս, ինչ­պես դրա­նից ա­ռաջ նրա մյուս ե­լույթ­նե­րում, գրե­թե խոսք ան­գամ աս­ված չէ պաշ­տո­նա­կան Ե­րե­ւա­նի գոր­ծու­նե­ու­թյան մա­սին: Ու ա­ռա­ջին հեր­թին՝ Նի­կո­լի կող­մից Ար­ցախն Ադր­բե­ջա­նի մաս ճա­նա­չե­լու մա­սին, հենց ո­րը, խո­շոր հաշ­վով, ներ­կա շրջա­փատկման հի­նա­կան պատ­ճառ­նե­րից մեկն է: Ա­մեն դեպ­քում, հենց դա է մատ­նան­շում ՌԴ ԱԳՆ-ն՝ իր վեր­ջին հայտ­նի հայ­տա­րա­րու­թյու­նով՝ ուղ­ղա­կի­ո­րեն մե­ղադ­րե­լով Նի­կո­լին, թե նա ճա­նա­չեց, եւ դա ողջ ըն­թաց­քը դուրս բե­րեց նո­յեմ­բե­րի 9-ի ե­ռա­կողմ տրա­մա­բա­նու­թյու­նից: Վե­րա­ցա­կան մե­ղադ­րանք­ներ ար­ցա­խյան տար­բեր ղե­կա­վար­նե­րից, ի­հար­կե, ե­ղել են: Բայց կոնկ­րե­տա­ցում չկա եւ չկա: Ար­դյուն­քում, երբ առ­կա ի­րա­վի­ճա­կի հստակ պատ­ճառ­նե­րը, ո­րոնք, ինչ­պես ցույց տվեց Ա­լի­ե­ւի ու Նի­կոլի բրյու­սե­լյան հան­դի­պու­մը, դեռ ի­րենց գոր­ծը շա­րու­նա­կում են կա­տա­րել, չես ֆիք­սում, ինչ­պե՞ս կա­րող ես այդ ի­րա­վի­ճա­կից դուրս բե­րող կոնկ­րետ քայ­լե­րից խո­սել:

Ընդ ո­րում, թե ին­չու է Ա­րա­յի­կը հա­յաս­տա­նյան իշ­խա­նու­թյուն­նե­րին այդ­պես հո­գա­տա­րու­թյամբ շրջան­ցում, իր հեր­թին է շատ կա­րե­ւոր դե­տալ: Տար­բեր վար­կած­ներ 44-օրյա պա­տե­րազ­մի օ­րե­րից ի վեր շրջա­նառ­վում են: Սկսած, որ այն ժա­մա­նակ հենց նման գոր­ծու­նե­ու­թյան հա­մար է, որ Նի­կոլն Ա­րա­յի­կին Ար­ցա­խում սար­քեց նա­խա­գահ, վեր­ջաց­րած, որ նույն պա­տե­րազ­մի փու­լում (եւ դրա շե­մին) Ա­րա­յի­կը բա­զում կոմպ­րո­մատ­ներ է թո­ղել: Օ­րի­նակ այն լու­րե­րը, թե իբր նա պա­տե­րազ­մից ա­ռաջ հե­տա­գա­յում ա­զե­րի­նե­րին մնա­ցած տա­րածք­նե­րում ա­րա­գո­րեն բիզ­նես­ներ է վա­ճա­ռել, այ­սինքն, իբր ի­մա­ցել է՝ ինչ է լի­նե­լու եւ այլն: Այս ա­մե­նը, ի­հար­կե, լուրջ քննու­թյան են­թա­կա է, բայց ե­թե այդ մա­սին հի­մա էլ կոմպ­րո­մատ­նե­րի տես­քով հստակ փաս­տեր կան, ա­պա կստաց­վի, որ Ա­րա­յի­կը շատ խորն է նստած նի­կո­լա­կան «ասե­ղին», եւ նրա հե­տա­գա գոր­ծո­ղու­թյուն­նն­երից է­ֆեկ­տի­վու­թյուն սպա­սելն էլ ա­նի­մաստ գործ է:

Ա­մեն դեպ­քում, ան­կախ պատ­ճառ­նե­րից, մեկ հստակ փաստ կա: Ա­րա­յի­կը դեռ 2020թ. նո­յեմ­բե­րի 10-ից սկսած պար­տա­վոր էր մի շարք կոնկ­րետ քայ­լեր ի­րա­կա­նաց­նել՝ ձե­ւա­վոր­ված ի­րո­ղու­թյուն­նե­րից ել­նե­լով: Այդ թվում, պլա­նա­վո­րեր եւ ներ­կա­յաց­ներ ոչ մի­այն Ար­ցա­խի ստրա­տե­գի­ա­կան հիմ­նա­կան նպա­տակ­նե­րը, այլ նա­եւ դրան հաս­նե­լու մե­խա­նիզմ­նե­րը, եւ առ­կա ի­րո­ղու­թյուն­նե­րի մի­ան­գա­մայն սթափ գնա­հատ­մամբ: Ընդ ո­րում, ա­ռա­վել եւս այն դեպ­քում, ե­թե պար­տու­թյու­նից հե­տո թիվ 1 ռազ­մա­վա­րա­կան նպա­տա­կը ֆիքս­վեր Ար­ցա­խի ան­կա­խու­թյու­նը, նո­րից դրա տակ պետք է դրվեին հստակ սխե­մա­ներ՝ նպա­տա­կին հաս­նե­լու բա­ռա­ցի­ո­րեն բո­լոր ու­ղղու­թյուն­նե­րի, անհ­րա­ժեշտ քայ­լե­րի վե­րա­բե­րյալ: Կո­պիտ ա­սած, շատ քիչ է ան­կա­խու­թյու­նը ռազ­մա­վա­րա­կան նպա­տակ հռչա­կե­լը, ե­թե, օ­րի­նակ, դրա տակ չկա հստակ ծրա­գիր, թե ինչ­պես, ինչ ու­ժե­րով եւ դաշ­նա­կից­նե­րով, որ­տե­ղից ստա­ցած փամ­փուշ­տնե­րով կամ ար­կե­րով, սննդով եւ վա­ռե­լի­քով, ու այդ­պես շա­րու­նակ, կա­րող ես դրան հաս­նել: Այս եր­կու­սու­կես տա­րի­նե­րին Ար­ցա­խում տե­սել ենք հա­կա­ռա­կը՝ ան­կա­խու­թյան հաս­նե­լու մա­սի ա­մե­նօ­րյա հայ­տա­րա­րու­թյուն­ներ եւ զրո­յա­կան պատ­կե­րա­ցում, թե, ա­սենք, փամ­փուշ­տի առ­կա պա­շար­նե­րի շատ ա­րագ սպառ­ման դեպ­քում որ­տե­ղի՞ց է նոր պա­շա­րը գա­լու: Ա­վե­լին, այս 2,5 տա­րի­նե­րի ար­ցա­խյան ա­մե­նա­տար­բեր տրա­մա­չա­փի գոր­ծիչ­նե­րի հետ զրու­ցե­լու բա­զում ա­ռիթ­ներ ե­ղել են: Ու այն պարզ հար­ցե­րին, թե այս-այս վի­ճակ­նե­րում գի­տե՞ք, մշա­կե՞լ եք, թե կոնկ­րետ ինչ եք ա­նում, հիմ­նա­կա­նում նույն պա­տաս­խանն էր՝ «Մենք ան­կախ եր­կիր ենք»: Ներ­կա ի­րա­վի­ճա­կը հենց դա է նշա­նա­կում՝ ո­րե­ւէ կոնկ­րետ, շո­շա­փե­լի ու տե­սա­նե­լի աշ­­խա­տանք չի ար­վել, ու պարզ հարց է ծա­գում՝ չէ­ի՞ն հաս­կա­նում, չէ­ի՞ն կա­րող, թե՞ դի­տա­վո­րյալ են ձա­խո­ղել:

ՈՒՄ Է ԾԱ­ՌԱ­ՅՈՒՄ Ա­ՐԱ­ՅԻ­ԿԸ

Ու հաս­նում ենք ներ­կա ի­րա­վի­ճա­կին, երբ նույն հարցն է. կա կոնկ­րետ ի­րա­վի­ճակ, որն աչ­քի ա­ռաջ դառ­նում է մա­հա­ցու, ո՞րն է ել­քը, ի՞նչ է պետք ա­նել: Ու Ա­րա­յի­կը տվեց պա­տաս­խան՝ գնում եմ նստա­ցույ­ցի:

Սա էլ ա­վե­լի է ցցուն դարձ­նում վար­կա­ծը, որ Ա­րա­յի­կի այս բո­լոր քայ­լե­րի մեջ պետք է դի­տա­վորու­թյուն տես­նել: Այդ թվում, Ար­ցա­խի իշ­խա­նա­կան հա­մա­կար­գը սո­րո­սա­կան կադ­րե­րով լցնե­լու ա­րար­քի: Թե ին­չու, կա­րե­լի է կռա­հել:

Քա­նիցս եզ­րա­կա­ցու­թյուն ներ­կա­յաց­րել ենք, որ այս պա­հին Ար­ցախն ու­նի եր­կու ռե­ալ քայ­լի հնա­րա­վո­րու­թյուն: Ա­ռա­ջի­նը՝ ծնկի է գա­լիս Ա­լի­ե­ւի ա­ռաջ, ո­րի ար­դյուն­քում մի քա­նի տա­րուց կու­նե­նանք լի­ո­վին հա­յա­թափ­ված Ար­ցախ: Երկ­րոր­դը, պաշ­տո­նա­պես օգ­նու­թյան խնդրան­քով դի­մում է Մոսկ­վա­յին (ընդ ո­րում, կախ­ված խնդրան­քի ձե­ւից, դա կա­րող է ա­մե­նե­ւին էլ չվե­րա­բե­րել Ար­ցա­խի ա­պա­գա կար­գա­վի­ճա­կին): Ե­թե հի­մա Ա­րա­յի­կը Ա­րեւ­մուտ­քի եւ «մի­ջազ­գա­յին հան­րու­թյան» մա­սին է խո­սում, ա­պա հի­շեց­նենք, որ ինչ­պես Վա­շինգ­տո­նը, այն­պես էլ Բրյու­սե­լը, վեր­ջա­պես՝ Նի­կո­լը եւս քա­նիցս մի­ան­շա­նակ ար­ցա­խա­հա­յու­թյա­նը մատ­նան­շել են Բաք­վի ճա­նա­պար­հը: Կա եր­կու տար­բե­րակ, եւ դա բո­լորն են ա­ռա­վել քան պարզ տես­նում: Ա­րա­յի­կը, հաս­կա­նա­լի է, չի կա­րող բա­ցա­հայտ խո­սել Բաք­վի տար­բե­րա­կի մա­սին, թե­եւ ո­րոշ աղ­բյուր­ներ ակ­նար­կում են, որ «տա­կից» քննար­կում­ներ կան: Ու հի­մա, երբ նա­խընտ­րում է ա­մեն մի աբ­սուր­դա­յին քայ­լի դի­մել, թե իբր տե­սեք, ինչ-որ գործ եմ ա­նում, պայ­քա­րում եմ, ա­պա դա մեկ բա­նի մա­սին է ակ­նար­կում՝ ա­մեն կերպ խու­սա­փում է Մոսկ­վա­յին դի­մե­լու տար­բե­րա­կին գնա­լուց: Ընդ ո­րում, նա­եւ իր այս ա­րարք­նե­րով փոր­ձե­լով ար­գե­լա­փա­կել, որ հան­կարծ ի հայտ չգա ո­րե­ւէ ուժ, ո­րը կա­րող է Ար­ցա­խի ժո­ղովր­դի ա­նու­նից նման քայլ կա­տա­րել:

Մի խոս­քով, հենց այս տպա­վո­րու­թյունն է, որ ա­ռա­ջա­նում է Ա­րա­յի­կի՝ նստա­ցույց խա­ղա­լուց: Ու ե­թե կա­րո­ղա­նա դա մին­չեւ վերջ ա­ռաջ տա­նել, դա, ըստ ա­մե­նայ­նի, կլի­նի Ար­ցա­խի ոչն­չաց­ման վեր­ջին ա­րա­րը:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=260763&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը