Արցախյան իշխանավորների «տարօրինակ» խաղերը շարունակվում են

Վերլուծություն

Ա­լի­ե­ւի եւ Շառլ Մի­շե­լի հետ Նի­կո­լի բրյու­սե­լյան հան­դի­պու­մը, ան­շուշտ, ան­ցավ այն տրա­մա­բա­նու­թյամբ, ո­րը, ըստ հրա­պա­րա­կա­յին լու­րե­րի, դրվել էր ԱԽՔ Ար­մեն Գրի­գո­րյա­նին Վա­շինգ­տոն կան­չե­լու հիմ­քում: Հի­շեց­նենք, ԱՄՆ նա­խա­գա­հի անվ­տան­գու­թյան գծով խորհր­դա­կան Սա­լի­վա­նի հետ Գրի­գո­րյա­նի հան­դի­պու­մից հե­տո ի հայտ ե­կան թե­զեր, հա­մա­ձայն ո­րոնց, բա­ցի Ար­ցախը ոտ­քով-գլխով ա­զե­րի­նե­րին տա­լուց, նրա ա­ռաջ դրվել է նա­եւ «Զան­գե­զու­րի մի­ջանց­քը» բա­ցե­լու ու դրան վրա­դիր` Սյու­նիք ադր­բե­ջան­ցի «փախստա­կան­նե­րի» վե­րա­դարձ ա­պա­հո­վե­լու եւ նրանց հա­մար ա­զե­րի­ա­կան վե­րահս­կող կա­ռույ­ցի առ­կա­յու­թյուն ար­տո­նե­լու թույլտ­վու­թյան պա­հանջ: «Փախստա­կան­նե­րի» մա­սին դեռ «հա­մես­տո­րեն» լռում են, բայց մի­ջանց­քի թե­ման բրյու­սե­լյան հան­դիպ­ման ժա­մա­նակ ակն­հայտ ե­րե­ւաց:

ԲՐՅՈՒ­ՍԵ­ԼԻՑ ՀԵ­ՏՈ

Բայց մինչ մի­ջանց­քին հաս­նե­լը՝ դեռ պետք է կա­րո­ղա­նան Ար­ցա­խի հարց լու­ծել: Ե­րե­ւի ուլտ­րա­լի­բե­րա­լիզ­մի կար­կա­ռուն ներ­կա­յա­ցու­ցիչ սույն Մի­շե­լը եւս հաս­կա­նում է, որ իր հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը, ո­րոնք նա հնչեց­րեց հան­դի­պու­մից հե­տո, դրա հա­մար շատ քիչ են: Այ­սինքն, Մի­շե­լը կա­րող է իր տե­րե­րի ա­նու­նից ինչ-որ բա­ներ պա­հան­ջել Նի­կո­լից, հաս­նել այդ ուղ­ղու­թյամբ «դրա­կան ար­դյունք­նե­րի», սա­կայն դա դեռ չի նշա­նա­կում, որ Ա­լի­ե­ւը կա­րո­ղա­ցավ Ար­ցա­խին տեր դառ­նալ եւ այն­տեղ ՆԱ­ՏՕ-ական բա­զա­ներ դնել: Դրա հա­մար, ա­մե­նա­կա­րե­ւո­րը, պետք է կա՛մ ար­ցա­խա­հա­յու­թյան մի­ան­շա­նակ հա­մա­ձայ­նու­թյու­նը ստա­նալ` նրանց ա­լի­ե­ւահ­պա­տակ դարձ­նե­լով, կա՛մ բո­լո­րին քշել Ար­ցա­խից: Երկ­րորդ տար­բե­րա­կին՝ բա­ցա­հայտ առ­ճա­կատ­մանն Ա­լի­եւն ակն­հայ­տո­րեն չի գնում, պարզ հաս­կա­նա­լով, որ դա կդառ­նա Մոսկ­վա­յի հետ ու­ղիղ բա­խում: Եվ այն, որ բո­լոր ջան­քե­րը կենտ­րո­նաց­ված են ար­ցա­խա­հա­յու­թյան հա­մա­ձայ­նու­թյան վրա, տե­սա­նե­լի էր նա­եւ այս բրյու­սե­լյան հան­դի­պու­մից շատ ա­ռաջ, եւ այս­տեղ Մի­շե­լն ըն­դա­մե­նը ա­մեն ինչ անում էր ծայ­րա­հեղ պարզ տես­քով հրա­պա­րա­կայ­նաց­նե­լու ճա­նա­պար­հով:

Չկրկնենք Մի­շե­լի ա­սած­նե­րը, դրանք հայտ­նի են: Մի­այն ընդգծ­ենք, որ այս դեպ­քում էլ ա­վե­լի է­ա­կան է դառ­նում հար­ցը, թե ի՞նչ է կա­տար­վում Ար­ցա­խում, ո՞ւր են տա­նում նե­րար­ցա­խյան ներ­կա խա­ղե­րը: Ինչ­պես հայտ­նի է, Ստե­փա­նա­կեր­տի Վե­րածնն­դի հրա­պա­րա­կում Շառլ Մի­շե­լի եւ Ա­լի­ե­ւի հետ Նի­կո­լի հան­դիպ­մա­նը հա­ջոր­դած հան­րա­հա­վա­քի ժա­մա­նակ Ար­ցա­խի Հան­րա­պե­տու­թյան պե­տա­կան նա­խա­րար Գուր­գեն Ներ­սի­սյա­նը սո­վո­րա­կան «ստան­դար­տ» մտքե­րից այն կողմ չան­ցավ: «Ուզում եմ մի­ա­սին հայ­տա­րա­րենք՝ Ար­ցա­խի ժո­ղովր­դի ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը սա­կարկ­ման ա­ռար­կա չէ: Ար­ցա­խի ժո­ղո­վուր­դը ինք­նո­րոշ­ման ի­րա­վուն­քը վաս­տա­կել ու այն ի­րաց­րել է: Ար­ցա­խի ժո­ղովր­դի ճա­կա­տագ­րի տե­րը Ար­ցա­խի ժո­ղո­վուրդն է, և Ար­ցա­խի ժո­ղովր­դի ա­նու­նից ար­վող ցան­կա­ցած զի­ջո­ղա­կան հայ­տա­րա­րու­թյուն, ցան­կա­ցած զի­ջո­ղա­կան ո­րո­շում առ ո­չինչ է»,- ա­սաց նա:

Իսկ կա­րո՞ղ է Ներ­սի­սյա­նը, ա­վե­լի կոնկ­րետ` Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը մի քա­նի շատ կոնկ­րետ ու տե­սա­նե­լի հար­ցե­րի ու­ղիղ պա­տաս­խա­նը տան: Նախ, իսկ Ար­ցա­խից դուրս կա՞ մե­կը, որ Ներ­սի­սյա­նին պետ­նա­խա­րար (Արա­յի­կին` նա­խա­գահ) է ան­վա­նում: Ա­լի­ե­ւը` պարզ է` ոչ: Նի­կոլն Ար­ցախն Ադր­բե­ջան է ճա­նա­չել, է­լի` ոչ: Ա­րեւ­մուտ­քը հե­տե­ւո­ղա­կան դրան է տա­նում, ին­չը ե­րեկ­վա հան­դի­պու­մը եւս մեկ ան­գամ հաս­տա­տեց: Ռու­սաս­տանն էլ իր հեր­թին նա­խօ­րե­ին մի­ան­շա­նակ գնա­հատ­ա­կան տվեց` Նի­կո­լը հրա­ժար­վել է Ար­ցա­խից, մե­զա­նից ի՞նչ եք ու­զում:

Հա­ջորդ հար­ցը. այս­քա­նից հե­տո, երբ Ար­ցա­խում ոչ թե նույ­նիսկ ի­րենց նա­խա­գահ եւ պետ­նա­խա­րար հա­մա­րո­ղը, այլ ցան­կա­ցած մե­կը, ով ստան­դարտ հայ­տա­րա­րու­թյուն­ներ է ա­նում, թե` «մեր ան­կա­խու­թյու­նը ճա­նա­չեք» ու նման բան, կա՛մ առ­կա ի­րա­վի­ճա­կում ոչ ա­դեկվատ է, կա՛մ կեղծ օ­րա­կար­գե­րով դի­տա­վո­րյալ ձգտում է ար­ցա­խա­հա­յու­թյա­նը շե­ղել մի­ակ ճիշտ ո­րո­շու­մը կա­յաց­նե­լու ճա­նա­պար­հից: Ո՞րն է այդ մի­ակ ճիշտ ո­րո­շու­մը, դժվար չէ հաս­կա­նալ:

Այ­սպես, այն, որ Ա­րեւ­մուտ­քը հե­տե­ւո­ղա­կա­նո­րեն գնում է Ար­ցա­խը լի­ո­վին Ադր­բե­ջա­նին հանձ­նե­լու ճա­նա­պար­հով, եւ Նի­կոլն էլ ա­մեն ինչ ա­նում է դրա հա­մար, բրյու­սե­լյան վեր­ջին հան­դի­պու­մը չէ, որ պետք է ցույց տար: Այս­տեղ մի պահ անց­նենք Հա­յաս­տա­նի ընդ­դի­մա­դիր դաշ­տին. մեր գոր­ծիչ­նե­րը կար­ծես թե «անսպա­սե­լի­ու­թյու­նից ցնցված» է­ին: Հաս­կա­նա­լի է, հենց այս վեր­ջին հան­դի­պումն էր պետք, որ «վեր­ջա­պես հաս­կա­նա­յին», թե ի­րա­կա­նում ինչ է կա­տար­վում: Ու ի՞նչ, հի­մա հաս­կա­ցա՞ք, սպա­սե՞նք կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն­ներ...

Վե­րա­դառ­նանք Ար­ցա­խի ղե­կա­վա­րու­թյա­նը: Լավ, դուք նույն­պե՞ս «մի­այն հի­մա հաս­կա­ցաք», թե Ա­լի­ե­ւը, Նի­կոլն ու Ա­րեւ­մուտ­քը մի­աս­նա­բար ինչ են ա­նում: Պարզ հարց` ե­թե շա­րու­նա­կե­ցիք «մեր ան­կա­խու­թյու­նը» թե­ման, ո­րե­ւէ դրա­կան ար­դյունք կստա­նա՞ք…

Տխուր տեսք ու­նի, բայց ան­գամ այն­պի­սի չա­րա­տա­վոր­ված գոր­ծիչ, ինչ­պես նախ­կին արտ­գործ­նա­խա­րար, Ար­ցա­խի նա­խա­գա­հի խորհր­դա­կան Դա­վիթ Բա­բա­յանն է, նույն ո­ճի մեջ է` պա­տաս­խա­նե­լով Մի­շե­լին: «Անդրա­դառ­նամ Մի­շե­լի հայ­տա­րա­րու­թյա­նը կե­տե­րով. նա խո­սե­լով  տա­րած­քա­յին ամ­բող­ջա­կա­նու­թյան եւ ինք­նիշ­խա­նու­թյան մա­սին, նշում է, որ Հա­յաս­տա­նի տա­րած­քը 29.8 հա­զար քա­ռա­կու­սի կի­լո­մետր է, իսկ Ադր­բե­ջա­նի­նը՝ 86,6 հա­զար քա­ռա­կու­սի կի­լո­մետր: Պարզ է, կա­րե­լի է ա­սել, որ ե­թե Հա­յաս­տանն է ճա­նա­չում, ինչ ա­նենք: Սա ցույց է տա­լիս այն սխալ քա­ղա­քա­կա­նու­թյու­նը, ո­րի հե­տե­ւան­քով նույն մի­շել­ներն ու նրա նման­նե­րը ակ­տի­վա­ցել են եւ ա­սում են՝ դուք եք ճա­նա­չել»: Այս տե­ղին դի­տար­կու­մից հե­տո Բա­բա­յանն անց­նում է չգի­տես ինչ ուղ­ղու­թյուն. «Այսինքն՝ ի՞նչ է, ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցի­չը  ճա­նա­չում է, կապ չու­նի չճա­նաչ­ված ժո­ղովր­դա­վա­րա­կան եր­կի­րը տո­տա­լի­տա­րա­կան երկ­րի մա՞ս»: Այ­սինքն, Ստեփ­ա­նա­կեր­տում դեռ «ժո­ղովր­դա­վար-ոչ ժո­ղովր­դա­վար» տրա­մադ­րու­թյուն­նե­րի մե՞ջ են, այդ­քան կտրվե՞լ են աշ­խար­հի ի­րո­ղու­թյուն­նե­րից: Բայց այս­քան ա­միս­նե­րի բլո­կա­դան ար­ցախ­ցի ղե­կա­վար­նե­րին պետք է որ շատ պարզ հու­շեր, որ «ժո­ղովր­դա­վար մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը», բա­ռի բուն ի­մաս­տով, թքած ու­նի, թե Ար­ցա­խում քա­նի սո­ված ծեր ու մա­նուկ կա, եւ նրան­ցից քա­նի­սին ա­զե­րի­նե­րը կա­րող են մոր­թել: Բա­բա­յա­նը շա­րու­նա­կում է այս­տե­ղից այն­տեղ տա­տան­վե­լով` ներ­կա ի­րա­վի­ճա­կի տակ մեկ տես­նե­լով` «Եթե կա մի­ջազ­գայ­նո­րեն հաս­տատ­ված ռե­ժիմ…», մեկ` Մի­շե­լը` «Խա­վի­ար է կե­րել ա­մեն ա­ռա­վոտ եւ ու­տում է», ու նո­րից` «Ուզում են, որ Ար­ցա­խը չլի­նի»: Բայց դեռ տա­րա­կու­սո՞ւմ են Ար­ցա­խում, որ նպա­տա­կը հենց դա է, որ Ար­ցա­խը չլի­նի: Ե­թե ոչ, էլ ին­չո՞ւ բա­ցատ­րու­թյուն­նե­րում են այս­տե­ղից-այնտեղ նետ­վում, թե Մի­շե­լին կա­շա­ռել են, կամ նման բան: Հարցն այն է, որ հենց այդ վերջ­նա­կան եզ­րա­կա­ցու­թյան վրա էլ պետք է կա­յաց­նել վերջ­նա­կան կոնկ­րետ ու մի­ակ ճիշտ ո­ր­ո­շու­մը: Ու երբ տա­տան­վում են, ո­րո­շումն էլ դառ­նում է Բա­բա­յա­նի ա­սած այս մտքի պես. «Մենք այս ի­րա­վի­ճա­կում պետք է այս բո­լո­րը հան­գիստ լսենք, ա­սենք՝ Մի­շել, գնա քո գոր­ծին, սա մեզ  հա­մար ըն­դու­նե­լի չէ…»:

Ու հենց սա էլ ա­մե­նա­վատ տար­բե­րակն է: Լավ, ա­սենք Մի­շե­լը գնաց իր գոր­ծին, դրա­նից բան կոխ­վի՞: Մի­շե­լը չե­ղավ, Բլին­քե­նը կլի­նի, նա էլ «գնա իր գոր­ծին», Սա­լի­վանն է խառն­վե­լու: Այ­սինքն, գա­լիս ենք նույն կոնկ­րետ ի­րո­ղու­թյա­նը. Ա­րեւ­մուտքն ի­րոք ու­զում է, որ «Արցա­խը չլի­նի»: Ար­ցա­խը կա­րո՞ղ է դրան իր ներ­քին ու­ժե­րով դեմ գնալ, թե` ոչ. երե­ւի պա­տաս­խա­նը բո­լորն են հաս­կա­նում: Ե­թե` ոչ, ի՞նչ է պետք ա­նել, դա է ողջ հար­ցը, ո­րի հստակ պա­տաս­խանն այդ­պես էլ ար­ցա­խյան ղե­կա­վա­րու­թյու­նը չի կա­րո­ղա­նում կամ չի ու­զում տալ:

ՈՒՐ ԵՆ ԳՆՈՒՄ ԱՐ­ՑԱ­ԽՅԱՆ ԻՇ­ԽԱ­ՆԱ­ՎՈՐ­ՆԵ­ՐԸ

Բայց  գանք մյուս կող­մից. իսկ ար­ցախ­ցի ո­րե­ւէ պաշ­տո­նյա պատ­րա՞ստ է սե­փա­կան գլխով ե­րաշ­խա­վո­րել, թե ի­րենց ներ­կա­յիս այս «քա­ղա­քա­կա­նու­թյու­նը» ար­դյունք կտա, այն է` ար­ցա­խա­հա­յու­թյու­նը կկա­րո­ղա­նա սե­փա­կան հո­ղի վրա ինք­նու­րույն ապ­րել. սպա­սենք նման հայ­տա­րա­րու­թյան, ո­րը, սա­կայն, չի լի­նի:

Ու­րեմն, մնում է մի­ակ ու­ժը, ո­րից հնա­րա­վոր է կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյուն սպա­սել: Բո­լո­րի հա­մար ակն­հայտ է` դա Ռու­սաս­տանն է (նույ­նիսկ Ի­րա­նը բուն Ար­ցա­խի մա­սով կոնկ­րետ գոր­ծո­ղու­թյան չի գնա, Թեհ­րա­նի «կար­միր գի­ծը» «Զան­գե­զու­րի մի­ջանցքն» է):

Իսկ ա­հա Ռու­սաս­տա­նը նա­խօ­րե­ին հա­տուկ «հան­ճարեղ փրկիչ­նե­րի» կամ «հանճ­արեղ փրկիչ խա­ղա­ցող­նե­րի» հա­մար եւս մեկ ան­գամ պաշ­տո­նա­պես կրկնեց. Նի­կո­լը հայ­տա­րա­րել է, Մոսկ­վան մի­ջամ­տե­լու ո­րե­ւէ հիմք չու­նի: Այ­սինքն, որ­պես­զի մի­ջամ­տի, պետք է նախ դրա հիմ­քը ստեղ­ծել: Մի­ակ տար­բե­րակն է Ար­ցա­խի (ղե­կա­վա­րու­թյան, բնակ­չու­թյան, մի խոս­քով` ողջ ժո­ղովր­դի) պաշ­տո­նա­կան դի­մու­մը Մոսկ­վա­յին: Մո­տա­վո­րա­պես  այս­պես. «Մեր կյան­քը, սե­փա­կան հո­ղի վրա ապ­րե­լու ի­րա­վուն­քը ոտ­նա­հար­ված է: Խնդրում ենք մեզ փրկել: Բո­լորս դի­մում ենք Ռու­սաս­տա­նի քա­ղա­քա­ցի­ու­թյուն ստա­նա­լու խնդրան­քով, քա­նի որ այս պա­հին այ­լեւս ո­րե­ւէ քա­ղա­քա­ցի­ու­թյուն չու­նեն­ք»: Ե­թե ինչ-որ մեկն ի­րոք դեռ չի հաս­կա­ցել, որ սա մի­ակ շանսն է, ընդ ո­րում, աս­տի­ճա­նա­բար թու­լա­ցող շան­սը, վատ է: Ստե­փա­նա­կեր­տյան լի­դեր­նե­րը, կար­ծում ենք, հստակ գի­տակ­ցում են, որ հենց այդ­պես է: Ե­րեկ­վա հան­րա­հա­վա­քում պետք է բո­լոր ղե­կա­վար­նե­րը կանգ­նե­ին ու հենց դա հայ­տա­րա­րե­ին, ու երբ դրան հա­ջոր­դեց Ներ­սի­սյա­նի հի­շա­տակ­ած տա­փակ հայ­տա­րա­րու­թյու­նը, հու­շում է, որ կա դի­տա­վո­րու­թյուն (կա­րե­լի է նա­եւ դա­վա­ճա­նու­թյուն ա­սել, սա­կայն տեր­մի­նից բան չի փոխ­վում): Ե­թե Ա­րա­յի­կը այ­սօր կամ վա­ղը դա չա­նի, նույն տպա­վո­րու­թյունն է:

Ինչ է, Վի­տո­յին բռնե­ցին, որ հան­կարծ նման կոչ չլի­նի՞...

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

https://iravunk.com/sim/?p=260663&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը