Հայաստանի տարածքը երկրաբանական անցյալում եղել է Թետիս օվկիանոսի հատակը. ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ

Տեսանյութեր

«Իրավունքը» զրուցել է «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆԻ հետ:

— Տիկին Գալստյան, եկեք մեր զրույցը սկսենք թանգարանի հիմնադրման պատմությունից:

— Սիրով, «Հայաստանի բնության պետական թանգարան» ՊՈԱԿ-ը գործում է Շրջակա միջավայրի նախարարության ներքո: Թանգարանի հիմնադրման արմատները գալիս են 1930-ական թվականներից՝ որպես բնագիտական կառույց, սակայն այն որպես թանգարան սկսել է գործել 1952 թվականից: Գտնվել է Կապույտ մզկիթի շենքում, այնուհետև տարածք չունենալու պատճառով տևական ժամամակ ցուցադրությունը չի գործել: 1990-ական թթ.-ին շատ նմուշներ վատ պայմանների պատճառով կորցրել են իրենց պիտանելիությունը: Այնուհետև իրանահայ բարերար Լևոն Ահարոնյանի օգնությամբ թանգարանը հիմնովին վերակառուցվեց ու 2004 թվականին նոր ցուցադրությամբ ներկայացավ այցելուներին:

— Ովքե՞ր են հիմնականում, Ձեր այցելուները:

— Թանգարանը ինքնատիպ է: Այստեղ է ներկայացված Հայաստանի ողջ կենսաբազմազանությունը իր հմայքով, այդ իսկ պատճառով այն հետաքրքիր է տարբեր տարիքի այցելուների՝ սկսած մանկապարտեզից, մինչև դպրոցականներ, ուսանողներ և նույնիսկ՝ տարեցներ: Վերջերս զգալիորեն ավելացել է անհատական, տուրիստական և ընտանեկան այցերի թիվը:

— Կրթական ծրագրեր իրականացնո՞ւմ եք:

— Հատուկ կրթական ծրագիր չունենք, բայց մեր էքսկուրսիան ամբողջությամբ համարվում է կրթական, քանի որ այն տվյալ այցելուհի մոտ ճանաչողական դեր է կատարում Հայաստանի բնաշխարհի մասին: Թանգարանում գործում են ցուցահանդեսներ, պարբերաբար կազմակերպվում են միջոցառումներ, որոնց հիմնական նպատակն է բնապահպանական աշխարհայացքի ձևավորումը և ակտիվ մասնակցությունը էկոլոգիական խնդիրների լուծման գործում:

— Ամենաշատը տարվա, ո՞ր ժամանակաշրջանում են այցելում:

— Ակտիվ և ծանրաբեռնված շրջանը թանգարանի համար համընկնում է ուսումնական տարվա հետ,հատկապես հոկտեմբերից դեկտեմբեր և փետրվարից հունիս ամիսներին: Հուլիս, օգոստոս ամիսներին համեմատաբար թեթև է լինում:

— Ձեր ցուցանմուշների մեջ կա նաև Հայաստանի տարածքից հայտնաբերված օվկիանոսային կենդանիների բրածոներ: Կմանրամասնե՞ք:

— Այո, Հայաստանի տարածքը երկրաբանական անցյալում եղել է Թետիս օվկիանոսի հատակը: Ժամանակի ընթացքում ակտիվ լեռնակազմական պրոցեսների հետևանքով տեղի են ունեցել երկրակեղևի բարձացումներ, որի արդյունքում ձևավորվել է այսօրվա Հայաստանի տարածքը: Օվկիանոսում ապրել են տարբեր տեսակի կենդանիներ՝ կորալներ, ոստրեներ, ծովոզնիներ: Նրանք մնալով երկրակեղևի խորը շերտերում տարիների ընթացքում կարծրացել են և ձևավորել են բրածոներ: Այդ բրածոները ցուցադրված են մեր առաջին սրահում:

— Պեղումներ իրականացնո՞ւմ եք:

— Պեղումներով զբաղվում է երկրաբանական ինստիտուտը: Բացի բրածոներից թանգարանում ցուցադրվում է նաև Հայաստանի կենդանական աշխարհի ներկայացուցիչների խրտվիլակներ: Ամեն տարի մեր նմուշները համալրվում են: Թանգարանում այսօր պահվում է վեց հազար յոթ հարյուր տասից ավելի ցուցանմուշ, և ամեն տարի համալրվում է ևս քսան ցուցանմուշով:

— Ցուցանմուշների ո՞ր տեսակներն են ավելանում:

— Ավելանում են հիմնականում կենդանական տեսակները: Համագործակցելով տարբեր գիտահետազոտական ինստիտուտների օրինակ` կենդանաբանության ինստիտուտի, կենդանաբանական այգու հետ նրանք մեզ հատկացնում են հումք:

— Կենդանաբանական այգին ո՞ր դեպքում է թանգարանին հումք հատկացնում:

— Երբ կենդանին անկում է ապրում, սատկում է: Սատկելուց հետո պարզում են մահվան պատճառը և կենդանու մորթին տալիս են մեզ, որից մեր մասնագետը պատրաստում է խրտվիլակ: Մեր մոտ բոլորը բնական են, բայց ներկայացված են խրտվիլակի տեսքով:

Թանգարանն ի՞նչ խնդիրներ ունի:

— Թանգարանի խնդիրներից մեկը տարածքի խնդիրն է Տարածքի փոքր լինելու պատճառով բազմաթիվ ցուցանմուշներ չեն ցուցադրվում: Կրթական ծրագրերի իրականացման համար առանձին սենյակ է հարկավոր, որը նույնպես տարածքի խնդիր է: Որոշակի խնդիրներ թանգարանը լուծում է իր ձեռնարկատիրական գործունեությունից: Հայաստանի բնության պետական թանգարանի սակագներն մատչելի են, սպասարկումը՝ բարեհամբույր: «Հայաստանի բնության պետական թանգարանի» դռները միշտ բաց են բոլորի համար: Այցելեք և ավելացրեք ձեր գիտելիքները Հայաստանի հարուստ բնաշխարհի վերաբերյալ:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում