«Վագների» «առեղծվածը» ՆԱՏՕ-ի ճակատագրական գագաթաժողովի ֆոնին

Վերլուծություն

Վիլ­նյու­սում ըն­թա­ցող ՆԱ­ՏՕ-ի սպաս­ված գա­գա­թա­ժո­ղո­վը, ինչ խոսք, կա­րող է դառ­նալ այն մի­ջո­ցա­ռում­նե­րից մե­կը, ո­րը կո­րո­շի, ա­ռանց չա­փա­զան­ցու­թյան, աշ­խար­հի հե­տա­գա զար­գա­ցու­մը: Այ­սինքն՝ ԱՄՆ-ն ու ՆԱ­ՏՕ-ն կգնան ար­դեն հստակ տեսք ստա­ցած հա­կա­դիր բե­ւե­ռի հետ հա­րա­բե­րու­թյու­ննե­րի սրաց­մա՞ն, թե, այ­նո­ւա­մե­նայ­նիվ, կհակ­վեն ա­վե­լի հա­վա­սա­րակշռ­ված լու­ծում­նե­րի: Այս հար­ցի պա­տաս­խա­նը մե­ծա­պես կախ­ված է, թե ինչ­պե՞ս են Արեւ­մուտ­քում ի­րա­կա­նում տես­նում սե­փա­կան ռազ­մա­կան պո­տեն­ցիա­լը, եւ հենց այդ հար­ցի պա­տաս­խանն է, որ կփոր­ձեն ստա­նալ վիլ­նյու­սյան գա­գա­թա­ժո­ղո­վի կու­լո­ւար­նե­րում:

ԶԵ­ԼԵՆՍ­ԿԻՆ ԱՅԴ­ՊԵՍ ԷԼ Ի­ՐԵՆ ՉԱՐ­ԴԱ­ՐԱՑ­ՐԵՑ

Ինչ եզ­րա­կա­ցու­թյան կգա ՆԱ­ՏՕ-ն: Այս հար­ցի ու­ղիղ պա­տաս­խա­նը, ի­հար­կե, չի լի­նե­լու: Սա­կայն մաս­նա­վո­րա­պես Ուկ­րա­ի­նա­յի հետ կապ­ված ո­րո­շում­նե­րը կդառ­նան այն ազ­դա­կը, թե ինչ խոր­քա­յին տրա­մադ­րու­թյու­ներ են տի­րում հատ­կա­պես ՆԱ­ՏՕ-ի ա­ռա­ջա­տար երկր­նե­րի մոտ: Իսկ դրա հա­մար նախ՝ պետք է գնա­հա­տեն, թե ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի հետ կապ­ված ի՞նչ հե­տա­գա զար­գա­ցում­ներ են տես­նում:

Այս ա­ռու­մով, ի­հար­կե, Կի­ե­ւը ա­ռա­ջին հեր­թին ԱՄՆ-ին հու­սա­խաբ ա­րեց: Վա­շինգ­տո­նը մեծ ջան­քե­րի, սպառ­նա­լիք­նե­րի, ծախ­սե­րի, զենք-զի­նամ­թեր­քի մի­ջո­ցով Զե­լենս­կուն ա­մեն կերպ պար­տադ­րեց՝ հար­ձակ­ման անց­նել գա­գա­թա­ժո­ղո­վին ըն­դա­ռաջ: Մի­ան­շա­նակ այն հաշ­վար­կով, որ կլի­նեն ռազ­մա­կան քիչ թե շատ նշա­նա­կա­լի ար­դյունք­ներ, ո­րոնք գա­գա­թա­ժո­ղո­վում կներ­կա­յաց­վեն որ­պես խոր­քա­յին փաս­տարկ­ներ, որ Ուկ­րա­ի­նան այս պա­տե­րազ­մից գո­նե չպարտ­ված դուրս գա­լու շան­սեր ու­նի, այ­սինքն՝ ՆԱ­ՏՕ-ն պետք է շա­րու­նա­կի եւ ա­վե­լաց­նի մի­ջամ­տու­թյու­նը: Բայց չստաց­վեց: Խո­շոր հար­ձակ­ման մի վեր­ջին փորձ ձեռ­նարկ­վեց նա­եւ հենց գա­գա­թա­ժո­ղո­վի նա­խօ­րե­ին: Սա­կայն դա­տե­լով ռազ­մա­դաշ­տա­յին ի­րո­ղու­թյուն­նե­րից, այս դեպ­քում եւս մի­այն խո­շոր կո­րուստ­ներ են, ա­ռանց ո­րե­ւէ ա­ռա­ջըն­թա­ցի: Ու դա ան­գամ ԱՄՆ-ում են խոս­տո­վա­նում: Օ­րի­նակ, հե­ղի­նակա­վոր փոր­ձա­գետ, ԿՀՎ նախ­կին վեր­լու­ծա­բան Լա­րի Ջոն­սո­նի ներ­կա­յաց­մամբ. «Նրանք (ուկրա­ի­նա­ցի­նե­րը- հեղ.) նույ­նիսկ պաշտ­պա­նու­թյան ա­ռա­ջին գիծ չեն թա­փան­ցել: Նրանք հսկա­յա­կան կո­րուստ­ներ են կրել»: Ի­հար­կե, փոր­ձում են բա­ցատ­րել, թե ին­չու. ե­ղա­նա­կա­յին պայ­ման­ներն այն չեն, ուկ­րա­ի­նա­ցի­նե­րի զենքն այն չէ, պատ­րաստ­ված չեն, եւ այդ­պես շա­րու­նակ: Ու այս հա­մա­տա­րած բա­ցատ­րու­թյուն-արդա­րա­ցում­նե­րի մեջ թե­րեւս ա­մե­նա­դի­պու­կը հենց Զե­լենս­կու մեկ­նա­բա­նու­թյունն էր, ո­րը տա­նում էր այս մտքին՝ ռուս­նե­րը շատ ա­վե­լի ու­ժեղ են, քան Ա­րեւ­մուտքն ինքն ի­րեն հույս տա­լով կար­ծում էր: Մի­ա­ժա­մա­նակ ա­րեւմ­տյան ան­գամ ա­մե­նա­հե­ղի­նա­կա­վոր աղ­բյուր­ներն են պնդում, որ ակ­տիվ ա­ճի փու­լում է ռու­սա­կան ռազ­մա­ար­դյու­նա­բե­րա­կան հա­մա­լի­րը, ընդ ո­րում՝ հիմ­նա­կան շեշ­տը դրված է ժա­մա­նա­կա­կից զի­նա­տե­սակ­նե­րի վրա, ո­րոն­ցից շա­տերն աշ­խար­հում ա­նա­լո­գը չու­նեն:

Ա­հա այս ի­րո­ղու­թյուն­ներն էլ պետք է որ դրվեն ՆԱ­ՏՕ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի ո­րո­շում­նե­րի հիմ­քում: Թե­րեւս, նա­եւ հաշ­վի առ­նե­լով այն պոտեն­ցիալ ռիս­կե­րը, ո­րոնք այս պա­հին կան ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մում Կի­ե­ւի հա­մար: Խոս­քը՝ հե­տե­ւյա­լի մա­սին է…

«ՎԱԳ­ՆԵ­ՐԻ» «ԱՌԵՂԾ­ՎԱ­ԾԸ»

Նա­խօ­րե­ին, այն է՝ ՆԱ­ՏՕ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի մեկ­նար­կից մեկ օր ա­ռաջ ՌԴ նա­խա­գա­հի խոս­նակ Դմիտ­րի Պես­կո­վը հաս­տա­տեց, որ Պու­տի­նը հան­դի­պում է ու­նե­ցել «Վագ­նե­րի» հրա­մա­նա­տար­նե­րի եւ ղե­կա­վա­րու­թյան հետ` Պրի­գո­ժի­նի գլխա­վո­րու­թյամբ: Հայ­տա­րա­րու­թյու­նը հնա­րա­վոր կլի­ներ ոչ մի­այն սեն­սա­ցի­ոն, այլ նա­եւ շո­կա­յին հա­մա­րել, ե­թե մի­այն հաշ­վի չառ­նենք... Բայց այդ մա­սին հե­տո, նախ ու­շադ­րու­թյուն դարձ­նենք Պես­կո­վի ներ­կա­յաց­րա­ծին:

Այս­պես, ՌԴ նա­խա­գա­հի խոս­նա­կը նշեց, որ Պու­տի­նը հան­դիպ­ման հրա­վի­րել է 35 հո­գու: Այն է`«Վագ­նե­րի» ա­ռանց­քա­յին հրա­մա­նա­տար­նե­րին եւ ըն­կե­րու­թյան ղե­կա­վա­րու­թյա­նը, այդ թվում՝ ան­ձամբ Պրի­գո­ժի­նին: «Հան­դի­պու­մը տե­ղի է ու­նե­ցել Կրեմ­լում հու­նի­սի 29-ին: Այն տե­ւեց գրե­թե ե­րեք ժամ: Մի­ակ բա­նը, որ կա­րող ենք ա­սել, այն է, որ նա­խա­գա­հը գնա­հա­տա­կան ​​տվեց ըն­կե­րու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին ռազ­մա­ճա­կա­տում ՀՌՕ-ի ժա­մա­նակ, ինչ­պես նա­եւ տվեց իր գնա­հա­տա­կա­նը հու­նի­սի 24-ի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րին: Պու­տի­նը լսել է հրա­մա­նա­տար­նե­րի բա­ցատ­րու­թյուն­նե­րը ու ա­ռա­ջար­կել նրանց աշ­խա­տան­քի հե­տա­գա տար­բե­րակ­ներ: Նրանք ընդգ­ծել են, որ ի­րենք պե­տու­թյան ղե­կա­վա­րի եւ գե­րա­գույն հրա­մա­նա­տա­րի հա­վա­տա­րիմ կողմ­նա­կից­ներն ու զին­վոր­ներն են: Եվ նա­եւ ա­սա­ցին, որ պատ­րաստ են շա­րու­նա­կել պայ­քա­րը հա­նուն Հայ­րե­նի­քի»:

Ա­մե­նա­հե­տաքր­քի­րը, ի­հար­կե, հան­դիպ­ման օրն է` հու­նի­սի 29-ը: Ա­յսինքն, հու­նի­սի 24-ին «Վագ­նե­րը» «ապստամ­բում է», հու­նի­սի 25-ին գրե­թե հաս­նում է Մոսկ­վա: Այդ գի­շեր շրջում են շա­րա­սյու­նե­րը` հայ­տա­րա­րե­լով բա­զա­ներ վե­րա­դառ­նա­լու մա­սին, սա­կայն տե­ղե­կու­թյուն է տա­րած­վում Բե­լա­ռուս մեկ­նե­լու մա­սին: Պու­տի­նը ծանր մե­ղադ­րանք­ներ է հնչեց­նում, ընդ­հուպ` դա­վա­ճա­նու­թյան, քրե­ա­կան գոր­ծեր են հա­րու­ցում: Մի խոս­քով, ան­գամ Պրի­գո­ժի­նի ա­նու­նը լսել չի ու­զում: Հու­նի­սի 28-ին նա­խա­գա­հը Կրեմ­լում ըն­դու­նում է «ապստամ­բու­թյու­նը  ճնշող» ու­ժե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին, է­լի ծանր ակ­նարկ­ներ «Վագ­նե­րի» հաս­ցե­ին: Մո­տա­վո­րա­պես այս­պես` թող հե­ռա­նան Բե­լա­ռուս, քա­նի դեռ չեմ դա­տել...

Ու պարզ­վում է, որ դրա հա­ջորդ օրն ըն­դու­նել է «պե­տա­կան դա­վա­ճան» Պրի­գո­ժի­նին ու նրա «բան­դա­յի» ան­դամ­նե­րին, թե, կեց­ցեք, տղերք ջան, ռազ­մա­դաշ­տում լավ աշ­խա­տե­ցիք, հի­մա տես­նենք, թե ձեզ ուր ենք ու­ղար­կում: «Պե­տա­կան դա­վա­ճան­նե­րը», կամ ե­րե­ւի բո­լո­րի ա­նու­նից թիվ 1 «դա­վա­ճա­ն» Պրի­գո­ժինն էլ պա­տաս­խա­նում է, թե` քո զին­վորն ու հա­վա­տա­րիմ կողմ­նա­կիցն եմ, Գե­րա­գույն ջան, հրա­մա­յի, ի՞նչ պետք է հի­մա ա­նենք:

Չէ, սա իս­կա­կան հրաշ­քի պես մի բան է, ե­թե մի­այն հաշ­վի չենք առ­նում մեր այն կար­ծի­քը, ո­րը ներ­կա­յաց­րել ենք հու­նի­սի 24-ի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի ողջ ըն­թաց­քում եւ ան­գամ այն պա­հին, երբ «Վագ­նե­րը» հաս­նում էր Մոսկ­վա: Այն է, ոչ մի ապս­տամ­բու­թյուն  ի­րա­կա­նում չկար, տե­ղի ու­նե­ցավ ռազ­մա­քա­ղա­քա­կան օ­պե­րա­ցի­ա, ո­րի մաս­նա­կի ի­մաս­տը եւ է­ֆեկ­տը դեռ կտես­նենք:

Հա­ջորդ հար­ցը` հու­նի­սի 29-ի հետ կապ­ված: Ու ին­չո՞ւ ծայ­րա­հեղ գաղտ­նի­ու­թյան պայ­ման­նե­րում կազ­մա­կերպ­ված այդ հան­դիպ­ման մա­սին լու­րը հայտն­վեց շրջա­նա­ռու­թյան մեջ հենց ՆԱ­ՏՕ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի շե­մին: Պա­տա­հա­կա­նու­թյո՞ւն է. հա­զիվ թե:

Այն, որ հենց այս պա­հին է գաղտ­նա­զերծ­վում այդ գեր­գաղտ­նի հան­դի­պու­մը եւ ո­րոշ դե­տալ­ներ, այդ թվում` «Վագ­նե­րի» հե­տա­գա ռազ­մա­կան գոր­ծու­նե­ու­թյան մա­սով, մեկ բան է հու­շում. այն X պա­հը, ո­րը դրված էր «ապստամ­բու­թյան» ի­րա­կան նպա­տակ­նե­րի նախ­նա­կան ծրագր­ման հիմ­քում, ե­կել է: Երկ­րոր­դը. օ­րերս շատ հե­տաքր­քիր հայ­տա­րա­րու­թյուն ա­րեց Լու­կա­շեն­կոն, թե` «Վագ­նե­րը» ա­մե­նե­ւին էլ Բե­լա­ռու­սում չէ: Ու հի­մա մի շարք վեր­լու­ծա­կան-հե­տա­խու­զա­կան կենտ­րոն­ներ գլուխ են կոտ­րում` Լու­կա­շեն­կոն խա­բե՞ց, թե ի­րոք Բե­լա­ռու­սում չէ: Ե­թե երկ­րոր­դը, ու­րեմն որ­տե՞ղ է հի­մա «Վագ­նե­րը», եւ ա­մե­նա­կա­րե­ւոր հար­ցե­րից մե­կը` ի՞նչ ու­ժով եւ զին­վա­ծու­թյամբ: Ե­թե Կրեմ­լը բա­ցա­հայ­տում է, որ «Վագ­նե­րի» հետ ո­րե­ւէ հա­կա­սու­թյուն չկա, եւ ան­ձամբ Պու­տինն է լու­ծում կա­ռույ­ցի «աշխա­տան­քի տե­ղա­վոր­ման» հար­ցը, դա ակ­նարկ է, որ մեծ հա­վա­նա­կա­նու­թյամբ խմբա­վո­րու­մը ա­մե­նա­մոտ ժա­մա­նակ­ներս ռազ­մա­դաշտ է դուրս գա­լու: Ե­թե Բե­լա­ռու­սում է, կա­րե­լի է են­թադ­րել, որ կլի­նի հար­ված Կի­ե­ւից մին­չեւ Լվով տի­րույ­թում: Ե­թե Բե­լա­ռու­սում չէ, շատ ա­վե­լի հա­վա­նա­կան է դառ­նում Խար­կո­վին հար­վա­ծե­լու տար­բե­րա­կը: Կա­րող է նա­եւ, որ այս եր­կու տար­բե­րակ­նե­րը խայծ են, եւ «Վագ­նե­րը» կհար­վա­ծի բո­լո­րո­վին այլ հատ­վա­ծում: Ու ե­թե հան­կարծ հար­վա­ծը տե­ղի ու­նե­նա ՆԱ­ՏՕ-ի սկսվող գա­գա­թա­ժո­ղո­վին զու­գա­հեռ կամ դրա ո­րո­շում­նե­րի հի­ման վրա, ի՞նչ պայ­թյու­նա­յին է­ֆեկտ կու­նե­նա:

Նա­եւ, շատ բան կախ­ված է «Վագ­նե­րի» ներ­կա ու­ժե­րից: «Ապստամ­բու­թյան» պա­հին Պրի­գո­ժի­նը խո­սում էր առ­կա 25 հա­զար զին­վո­րա­կա­նի եւ 25 հա­զար ռե­զեր­վի մա­սին: Ռե­ա՞լ թիվ է. մի­ան­գա­մայն հնա­րա­վոր է, հաշ­վի առ­նե­լով, որ Բախ­մու­տում մո­տա­վո­րա­պես այդ­քան ուժ ու­ներ «Վագ­նե­րը»: Կրեմ­լի այդ հան­դի­պու­մը նա­եւ հեր­թա­կան ա­պա­ցույ­ցը դար­ձավ, որ «Վագ­նե­րի» վե­րահս­կո­ղու­թյունն ի­րա­կա­նաց­նում է ան­ձամբ Պու­տի­նը, մի­գու­ցե նույ­նիսկ ՊՆ-ի եւ ԳՇ-ի շրջանց­մամբ, հնա­րա­վոր է` այդ կա­ռույց­նե­րի հետ ըն­դա­մե­նը սինխ­րո­նի­զաց­նե­լով զու­գա­հեռ գոր­ծու­նե­ու­թյու­նը: Այս պատ­կե­րը գա­լիս է հու­շե­լու, որ սպա­ռա­զի­նու­թյան մա­սով եւս «Վագ­նե­րի» վի­ճա­կը պետք է որ շատ լավ լի­նի:

Այ­սինքն, հի­մա ա­րեւմ­տյան վեր­լու­ծա­կան կենտ­րոն­նե­րի մոտ պետք է որ լի­նի նման տպա­վո­րու­թյուն. առն­վազն 50 հա­զա­րա­նոց (կա­րող է շատ ա­վել) «Վագ­նե­րը» լի­ար­ժեք սպա­ռա­զի­նու­թյամբ կա­րող է հար­վա­ծել ուկ­րա­ի­նա­կան ճա­կա­տի ցան­կա­ցած հատ­վա­ծում: Հենց այն պա­հին, երբ ուկ­րա­ի­նա­յի մար­տու­նա­կու­թյու­նը ան­հա­ջող «հա­կա­հար­ձակ­ման» ար­դյուն­քում է­ա­պես նվա­զել է: Բա որ ի­րոք հար­վա­ծի, հաս­նի խո­րը ճեղ­քում­նե­րի, ա­պա Կի­ե­ւը ստիպ­ված է լի­նե­լու բո­լոր առ­կա ռե­զերվ­նե­րը ուղ­ղել «Վագ­նե­րի» դեմ` դա­տար­կե­լով ճա­կա­տի մյուս հատ­ված­նե­րը, որ­տեղ եւս հար­ձակ­ման պատ­րաստ ռու­սա­կան խո­շոր ու­ժեր կան: Եվ այս ա­մե­նը ՆԱ­ՏՕ-ի գա­գա­թա­ժո­ղո­վի պա­հին:

ՈՐ­ՊԵՍ ՎԵՐ­ՋԱ­ԲԱՆ

Ի­հար­կե, այս գա­գա­թա­ժո­ղո­վում ՆԱ­ՏՕ-ն պետք է փոր­ձի «դեմ­քը պահ­պա­նել», եւ կոշտ հայ­տա­րա­րու­թյու­նն­երի պա­կաս չի լի­նե­լու: Բայց նա­եւ կու­լո­ւա­րա­յին քննար­կում­նե­րում թվարկ­ված բո­լոր նյո­ւանս­նե­րը աչ­քա­թող հա­զիվ թե ար­վեն: Ա­ռա­վել եւս, որ կան շատ ա­վե­լի խոր­քա­յին խնդիր­ներ, եւ դա բո­լորն են հաս­կա­նում:

Նախ, ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մը ցույց տվեց, որ այդ­քան փա­ռա­բան­ված ՆԱ­ՏՕ-ական զենք-տեխ­նի­կան ա­մե­նե­ւին էլ այն ան­հաղ­թա­հա­րե­լի ու­ժը չեն, որ­պի­սին ներ­կա­յաց­վում է: Կա հրա­տապ ար­դի­ա­կա­նաց­ման խնդիր, իսկ դա եր­կար ժա­մա­նա­կի եւ ծախ­սե­րի հարց է: Օ­րի­նակ, Ֆրան­սի­ան եւ Գեր­մա­նի­ան «Լե­ո­պարդ­նե­րի» ջար­դից հե­տո սկսե­ցին խո­սել նոր տանկ ստեղ­ծե­լու մա­սին: Հա­վա­նա­կան ժամ­կե­տը 2040թ.-ին է, ու դա այն դեպ­քում, երբ ռուս­ներն ար­դեն այս պա­հին ու­նեն եր­րորդ սերն­դի տանկ՝ «Արմա­տա»: Այ­սինքն, ծրագ­րում են 17 տա­րուց ու­նե­նալ այն, ինչ ռուս­ներն այս պա­հին ու­նեն:

Ու այս­տեղ խնդիրն ա­մե­նե­ւին էլ մի­այն Ռու­սաս­տա­նը չէ: Հիմ­նա­կան մրցա­կից է հա­մար­վում Չի­նաս­տա­նը, էլ չա­սած, որ ե­թե փոր­ձեն հա­մե­մա­տու­թյան մեջ մտնել ռուս-չի­նա­կան դա­շին­քի հետ, որն ակ­տիվ զար­գա­նում է ԲՐԻԿՍ-ի եւ ՇՀԿ-ի տես­քով, ա­պա ՆԱ­ՏՕ-ի խնդիր­ներն ա­վե­լի ցայ­տուն են դառ­նում: Ու ի­րո­ղու­թյու­նը շատ պարզ է՝ ՆԱ­ՏՕ-ն պար­զա­պես ա­ռաջ­վա աշ­խար­հա­կալ ու­ժը չէ, եւ դա ակն­հայտ է աշ­խար­հի հա­մար: Կըն­դու­նե՞ն այդ փաստն ա­մե­րի­կա­ցի­նե­րը, ա­մեն ինչ կգնա պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նն­երի դաշտ: Չե՞ն ըն­դու­նի, կլի­նեն նոր սրա­ցում­ներ: Ու այդ հար­ցե­րից շա­տե­րի պա­տաս­խան­նե­րը հենց այս գա­գա­թա­ժո­ղո­վում է, որ փոր­ձե­լու են գտնել:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=260186&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը