Վեց թեկնածու կմրցեն՝ Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար 

Մշակութային

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը հայտարարել էր Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ: Հուլիսի 10-ին լրացել է հայտերը ներկայացնելու ժամկետը, իսկ թե քանի թեկնածու կա եւ ովքեր են նրանք, «Իրավունքը» փորձեց մանրամասներ պարզել նախարարությունից:

«Անուններ չենք կարող հայտնել, միայն կարող եմ ասել, որ դիմել են վեց հոգի, որոնք համապատասխանում են սահմանված չափանիշներին: Իրավունք չունենք ասելու, թե նրանք ովքեր են, որովհետեւ գուցե թեկնածուներից որեւէ մեկը, օրինակ, չի հաղթահարում նշաձողը եւ չի ցանկանում, որպեսզի իր անունը հրապարակայնացվի: Դիմողներն իրենք իրավունք ունեն եւ կարող են հանրայնացնել այդ տեղությունն, ըստ իրենց ցանկության», մեզ հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարության տեղեկատվության բաժնի պետ ԿԱՐԻՆԵ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ:

Նշենք, որ թեկնածուներն անցնելու նախ թեստային փուլ՝ օգոստոսի 4-ին: Նրանք, ովքեր կհաղթահարեն թեստային հարցաշարը եւ կապահովեն 90 տոկոս արդյունք, կհամարվեն տվյալ փուլը հաղթահարած: Հաջորդ փուլն արդեն հարցազրույցի տեսքով է լինելու՝ օգոստոսի 8-ին, որտեղ թեկնածուները կներկայացնեն թատրոնի զարգացման իրենց ծրագրերը: Իսկ թե ովքեր են լինելու ընտրող հանձնաժողովի կազմում, կրկին չի հանրայնացվում:

«Հանձնաժողովը ձեւավորվում է թեստային փուլից մեկ օր առաջ», - ընդգծեց նախարարության ներկայացուցիչը:

Ի դեպ, հիշեցնենք, որ օգոստոսի 1-ին լրանում է ուղիղ երկու տարին, որ օրենքի խախտմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունը Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ չէր հայտարարվում: Ժամանակին այս օրինազանցությունը գերատեսչությունն արդարացրել էր նրանով, թե մրցույթի կանոնադրության մեջ ցանկանում են փոփոխություն կատարել, դրա համար է հետաձգվում: Մինչդեռ 1,5 տարի է այդ կարգն արդեն իսկ հաստատվել էր, իսկ ամենամեծ բյուջեն ունեցող մշակութային օջախը թողնվել ԺՊ-ի հույսին:

Այդուհանդերձ, թե որն էր այսքան ժամանակ ձգելու իմաստը, ԿԳՄՍ նախարարության կուլիսներում ասում էին, որ իշխանությունը չի գտնում իր համար նախընտրելի թեկնածու, որին ժամանակին հավակնում էր անգամ մշակույթի նախկին նախարարներից մեկը: Հետեւապես, եթե հիմա անցկացվում է մրցույթը, նշանակում է, որ գտնվել է իշխանության քիմքին հարմար թեկնածու, իսկ եթե՝ ոչ, ուրեմն՝ ամեն ինչ կարվի, որպեսզի մրցույթում հաղթող չլինի: Ուղղակի, սրանով նախարարությունը կմաքրագրի այն, որ փոխնախարար Տիգրան Խզմալյանի պատասխանատվության ներքո՝ տեղի է ունեցել օրենքի խախտում ու մրցույթ չի անցկացվել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում