ԿԱ­ՊԻ­ՏՈՒ­ԼՅԱՆՏ­ՆԵ­ՐԻ «ԿԿՈՒՆ» ՎԱ­ՂՈՒՑ Է ԿԱՆ­ՉԵԼ

Վերլուծություն

Ստե­փա­նա­կեր­տում գտնվող Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի դա­տո­ղու­թյուն­նե­րը «երկխո­սու­թյան» մա­սին տագ­նա­պեց­նում են բո­լոր հա­յե­րին, զի քեզ սպա­նե­լու ե­կած թշնա­մու հետ «երկխո­սու­թյան» անհ­նա­րի­նու­թյունն աք­սի­ոմ է: Բայց մի­ա­ժա­մա­նակ փաստ է` Ե­րև­ա­նից այ­սօր ա­ջակ­ցու­թյան փո­խա­րեն մի­այն նենգ հար­ված­ներ են գա­լիս, ո­րոնք ա­նուն, ազ­գա­նուն, հայ­րա­նուն ու­նեն` Նի­կոլ Վո­վա­յի Փա­շի­նյան: Իսկ գև­որգ­պա­պո­յան սոռ­տի ՔՊ-ական­նե­րի հա­թա­թա­նե­րը` մի՛ ա­րեք այ­սինչ կամ այ­նինչ բա­նե­րը, թե չէ պա­տե­րազմ կլի­նի, հա­սել են աբ­սուր­դի վեր­ջա­կե­տին` Ֆեյս­բու­քում գրա­ռում­ներ մի՛ ա­րեք, թե չէ պա­տե­րազմ կլի­նի:

ՆԻ­ԿՈ­ԼԱ­ԿԱՆ­ՆԵ­ՐԻ ՎԱ­ԽԻ Ա­ՆՈՒՆՆ Է ՍԵՐԺ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

7 րո­պե 45 վայր­կյան` այդ­քան էր ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հի վեր­ջին ճե­պազ­րույ­ցը, ո­րից ցնցում­նե­րի մեջ ըն­կավ կա­պի­տու­լյան­տա­կան ամ­բողջ առ­նե­տա­նո­ցը` իր բա­ցահայտ և ծպտյալ բա­ղադ­րիչ­նե­րով հան­դերձ: Ինչ­պես ար­ձա­նագ­րում է ՀՀԿ ԳՄ ան­դամ Ար­տակ Զա­քա­րյա­նը. «ՀՀ եր­րորդ նա­խա­գահ Սերժ Սարգ­սյա­նի վեր­ջին ճե­պազ­րույ­ցը կրկին ան­հանգս­տու­թյուն է սեր­մա­նել իշ­խա­նա­կան ու ոչ իշ­խա­նա­կան ո­րոշ շրջա­նակ­նե­րում: Իշ­խա­նա­կան­նե­րը խիստ մտա­հոգ­վել են այն հան­գա­ման­քով, որ նա­խա­գահ Սարգ­սյա­նը տրա­մա­բա­նա­կան և ի­րաց­նե­լի է գնա­հա­տել նախ­կին ԱԳՆ Վար­դան Օս­կա­նյա­նի ա­ռա­ջար­կը:

Այդ առ­թիվ իր նվնվոցն ու խղճա­հա­րու­թյուն ա­ռա­ջաց­նող «մեկ­նա­բա­նու­թյուն­ներն» է հրա­պա­րա­կել կա­պի­տու­լյա­ցի­ոն ռե­ժի­մի ազ­գա­կոր­ծան քա­ղա­քա­կա­նու­թյան մու­նե­տիկ ու փա­րոս «Հայ­կա­կան ժա­մա­նակ»-ը: Չէ­ի անդ­րա­դառ­նա այս հան­գա­ման­քին, ինչ­պես չեմ անդ­րա­դառ­նում այլ կայ­քե­րի օ­դա­տի­ե­զե­րա­կան մա­կար­դա­կի «վեր­լու­ծու­թյուն­նե­րին», ե­թե ՀԺ-ի ծլվլոց­նե­րի հե­տև­ում թաքն­ված չլի­ներ ա­պազ­գա­յին դա­վադ­րու­թյուն­նե­րի իշ­խա­նա­կան «միտ­քը»:

Ինչ­պես միշտ, փաս­տե­րի և մեկ­նա­բա­նու­թյուն­նե­րի ա­ղա­վաղ­ման անկրկ­նե­լի վար­պետ­նե­րը, գնա­ցել մտել է­ին ի­րենց սի­րած նախ­կին­նե­րի հա­մա­պա­տաս­խան տե­ղե­րը և մա­նի­պու­լաց­նում է­ին ինչ հնա­րա­վոր է: Այ­նինչ սրանց վա­խե­րը այլ տե­ղում են, ո­րով­հե­տև ի­րենք էլ են հաս­կա­նում, որ Օս­կա­նյա­նի ա­ռա­ջար­կու­թյունն ի­րա­կա­նում տրա­մա­բա­նա­կան է, և հնա­րա­վոր կլի­նի պայ­ման­ներ ստեղ­ծել ան­հա­մե­մատ ա­վե­լի նպաս­տա­վոր դիր­քե­րից բա­նակ­ցա­յին գոր­ծըն­թաց մեկ­նար­կե­լու հա­մար: Բայց քա­նի որ դա­վա­ճան­նե­րի ցան­կու­թյու­նը ոչ թե Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի ճա­կա­տագ­րի հար­ցում նպաս­տա­վոր դիրքն է, այլ սե­փա­կան թու­լա­մորթ կա­շին փրկե­լը` հե­տև­ա­բար նման ցի­նիկ հոդ­ված­ներն են լի­նե­լու ընդ­դի­մու­թյան ա­ռա­ջարկ­նե­րի նրանց պա­տաս­խա­նը»:

Դե, ՔՊ-ական­նե­րի ու նրանց ար­բա­նյակ­նե­րի հար­ցում ա­մեն ինչ պարզ է` թրքահ­պա­տակ կա­պի­տու­լյանտ­նե­րից և վեր­ջին­նե­րիս ար­բա­նյակ­նե­րից այլ բան սպա­սել հնա­րա­վոր չէր: Սա­կայն զար­մա­նա­լի­ո­րեն աբ­սուր­դա­յին կոնս­պի­րո­լո­գի­ա­յի ուղ­ղու­թյամբ, իբր Սերժ Սարգ­սյա­նը իշ­խա­նու­թյու­նը գցել է Նի­կո­լի գրպա­նը, ձայ­նակ­ցե­ցին ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի ա­ջա­կից հռչակ­ված (հա­մե­նայն­դեպս` ի­րենք են ի­րենց մա­սին այդ­պես ա­սում) եր­կու թոփ-բլո­գեր­նե­րը` Մի­նա Խա­չատ­րյանն ու Մա­րի­ա Պո­ղո­սյա­նը` ի­րենց ար­բա­նյակ առ­ցանց ռե­սուրս­նե­րով հան­դերձ: Դա ա­ռա­վե­լևս զար­մա­նա­լի էր այն բա­նից հե­տո, երբ ՀՀ եր­րորդ նա­խա­գա­հը պո­զի­տիվ գնա­հա­տեց ՀՀ երկ­րորդ նա­խա­գա­հի` ԱԳ նա­խա­րար Վար­դան Օս­կա­նյա­նի նա­խա­ձեռ­նու­թյու­նը: Ու երբ Ռե­ֆոր­միստ­նե­րի կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ Վա­հան Բա­բայ­նը պա­տաս­խա­նեց այդ ին­ֆո­հար­ձա­կում­նե­րին` ին­քը դար­ձավ հար­ձակ­ման թի­րախ, ընդ­հուպ հնչե­ցին սպառ­նա­լիք­ներ սկսել «մեր­ժիր Սեր­ժին» շար­ժում... Թե ինչն էր այդ ին­ֆո­ագ­րեսի­ա­յի շար­ժա­ռի­թը, որ տպա­վո­րու­թյուն էր ստեղ­ծում, որ 2018-ի «թա­վի­շի» տակ մնա­ցած­ներ դեռ կան` խնդիր չու­նենք խո­րա­նա­լու, մա­նա­վանդ որ կար­ծես ան­տե­սա­նե­լի «ճտի­կի» շար­ժու­մով այդ աղ­մուկն ան­ջատ­վեց:

Ուս­տի վե­րա­դառ­նանք ի­րա­կան «պա­ցի­են­տին»` ՔՊ-ին: Ար­տակ Զա­քա­րյա­նի ար­ձա­նագր­մամբ. «Այո՛, ի­րա­վա­ցի է 3-րդ նա­խա­գա­հը, բա­նակ­ցո­ղի փոխ­վե­լով` ի­րա­վի­ճա­կը փոխ­վե­լու է, և ա­ռա­ջին ան­գամ չէ, որ նա խո­սում է այդ մա­սին: Սա աք­սի­ո­մա­տիկ ճշմար­տու­թյուն է, ո­րով­հե­տև իր սե­փա­կան կե­տից ու զրո­յից «բա­նակ­ցո­ղը»` այ­սօր զրո­յից ցածր հնա­րա­վո­րու­թյուն­ներ ու­նի իր իսկ բե­րած սպառ­նա­լիք­նե­րին դի­մագ­րա­վե­լու հա­մար: Ո­րով­հե­տև ե­թե մե­կը հասց­րել է այն վի­ճա­կի, ո­րում քա­ղա­քա­կան բո­սյակ­նե­րը` որ­բի դեմ­քով ա­սում են «մի՛ խո­սեք, մի՛ մտա­ծեք, մի՛ ստո­րագ­րեք` որ­պես­զի պա­տե­րազմ չլի­նի», ի՞նչ է այ­լևս հնա­րա­վոր ակն­կա­լել դրան­ցից»: Հի­շեց­նենք նա­և, որ Սերժ Սարգ­սյա­նը կա­պի­տու­լյա­նտի մոտ ախ­տո­րո­շել է ստա­խո­սու­թյան վեր­ջին փու­լը. «Իրա­կա­նու­թյու­նը PR-ով փո­խա­րի­նե­լը չա­րա­գոր­ծու­թյուն է, և ե­թե դրա­նով զբաղ­վում է բարձր պաշ­տո­նյան, նա է դառ­նում չա­րիք: Երկ­րորդ՝ սե­փա­կան կա­շին փրկե­լու նպա­տա­կով ու­րիշ­նե­րին զրպար­տե­լը ան­բա­րո­յա­կա­նու­թյուն է, իսկ այն­տեղ զրպար­տան­քի շատ մեծ չա­փա­բա­ժին կար: Եր­րորդ՝ հո­գե­բան­ներն ա­սում են, որ ստա­խոս­նե­րը ի վեր­ջո գա­լիս են՝ հաս­նում մի հանգր­վա­նի, երբ ի­րենք են սկսում ի­րենց ստե­րին հա­վա­տալ, բայց կա մի հու­սադ­րող հան­գա­մանք. Նրանք նա­և ա­սում են, որ դա ստա­խո­սու­թյան վեր­ջին փուլն է: Հույս ու­նեմ, որ մենք գտնվում ենք այդ վեր­ջին փու­լում»:

«ՆԵՐ­ՔԻՆ ԳՈՐ­ԾԸՆ­ԹԱՑ­ՆԵ­ՐԻՆ» ԸՆ­ԴԱ­ՌԱՋ

Apaga

Ճե­պազ­րույ­ցի ըն­թաց­քում ճշտող հար­ցին՝ ներ­քին գոր­ծըն­թաց­նե՞ր են սպաս­վում, Սերժ Սարգ­սյա­նը պա­տաս­խա­նեց. «Այո, ի­հար­կե, սպաս­վում են, ո՞նց կա­րող են գոր­ծըն­թաց­ներ չլի­նել: Իսկ լրջո­րեն պա­տաս­խա­նել մի մար­դու, ով հրա­պա­րա­կավ խոս­տո­վա­նում է, որ զին­վո­րա­կան­նե­րը 10-ից ա­վե­լի ան­գամ ի­րեն խա­բել են 44-օրյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, դուք պատ­կե­րաց­նո՞ւմ եք՝ մարդ, ում 10 ան­գամ կա­րող են խա­բել, և ին­քը դա չզգա: Այ­սինքն՝ կա­ռա­վար­ման ի՞նչ ու­նա­կու­թյուն կամ ի՞նչ գի­տե­լիք պետք է ու­նե­նա այդ­պի­սի մար­դը: Մեր ամ­բողջ ող­բեր­գու­թյան պատ­ճա­ռը դրա­նում է կա­յա­նում, ու­րիշ ոչ մի բա­նում»:

Ներ­քին գոր­ծըն­թաց­ներ... թե­և խուն­տան ստեղ­ծել է կա­տա­րյալ ոս­տի­կա­նա­պե­տա­կան վի­ճակ, իսկ բնակ­չու­թյան հետ վար­վում են այն­պես, ինչ­պես թրա­ֆի­քին­գով զբաղ­վող­նե­րը վար­վում են ի­րենց զո­հե­րի հետ, ներ­քին վա­խը գնա­լով ա­ճում է: Ու այդ վա­խի ար­գա­սիք­նե­րից է նա­և այն հան­գա­ման­քը, որ թե­և ու­ժի մեջ է մտել զեն­քի շրջա­նա­ռու­թյունն ա­զա­տա­կա­նաց­նող օ­րեն­քը, խուն­տան ա­մեն կերպ խո­չըն­դո­տում է օ­րեն­քի գործ­նա­կան կի­րառ­մա­նը: Դրա առ­թիվ սկսվել է առ­ցանց ֆլեշ­մոբ, Վո­վա Վար­դա­նո­վը նկա­տում է. «ՈՄԱ-ն, լի­նե­լով Անվ­տան­գա­յին և ռազ­մա­մար­զա­կան ո­լոր­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մի­ա­վոր­ման ան­դամ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից մե­կը, մի­ա­նում է ֆլեշ­մո­բին, ո­րի նպա­տակն է բարձ­րա­ձայ­նել «Զեն­քի շրջա­նա­ռու­թյան մա­սին» օ­րեն­քի շուրջ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կը:

• Մենք հա­մա­րում ենք, որ ինք­նիշ­խան Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյուն ու­նե­նա­լու կա­րև­որ բա­ղադ­րիչ­նե­րից մե­կը զին­ված ու մարզ­ված քա­ղա­քա­ցի­նե­րի առ­կա­յու­թյունն է:

• Ա­նըն­դու­նե­լի ենք հա­մա­րում ո­րոշ պե­տա­կան պաշ­տո­նյա­նե­րի և գե­րա­տես­չու­թյուն­նե­րի ան­հե­ռա­տես քայ­լե­րի հե­տև­ան­քով ՀՀ քա­ղա­քա­ցուն ա­ռա­ջին զենք ու­նե­նա­լու ի­րա­վուն­քից փաս­տա­ցի զրկե­լը:

• Պա­հան­ջում ենք իշ­խա­նու­թյու­նից ան­հա­պաղ շտկել այս վի­ճա­կը»:

Սա­կայն ար­դյո՞ք սե­փա­կան շող­քից վա­խե­ցող խուն­տան ի­րեն թույլ կտա ու­նե­նալ զին­ված և մարզ­ված ժո­ղո­վուրդ, ու ա­ռա­վե­լևս ար­դյո՞ք դա թույլ կտան Բաք­վի և Ան­կա­րա­յի տե­րե­րը: Ու դա ան­գամ այն պայ­ման­նե­րում, երբ բնակ­չու­թյու­նը չի ու­զում մաս­նակ­ցել ցույ­ցե­րի և հան­րա­հա­վաք­նե­րի, ու ինչ­պես նկա­տում է հո­գե­բան Միհր­դատ Մա­դա­թյա­նը` ե­թե ան­գամ Քրիս­տո­սը գա Հա­յաս­տան, չի կա­րո­ղա­նա­լու 200 հո­գի հա­նել փո­ղոց: Բայց չէ՞ որ խուն­տան ծա­նոթ է Գե­լա­փի վեր­ջին հարց­ման ցու­ցա­նիշ­նե­րին, ո­րոնք ա­սում են` ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րի ա­տե­լու­թյու­նը սրանց հան­դեպ տո­տալ է: ՀՀ եր­րորդ նա­խա­գահն ի­րա­վա­ցի է` «ո՞նց կա­րող են գոր­ծըն­թաց­ներ չլի­նել»:

Քա­ղա­քա­գետ Ա­րա Պո­ղո­սյա­նի խոս­քով. «Վա­ղուց ժա­մա­նակն է բաց խո­սել, հատ­կա­պես Ա­րեւ­մուտ­քի նկատ­մամբ հույ­սեր տա­ծող մեր հայ­րե­նա­կից­նե­րը պետք է ի­մա­նան, շատ հստակ, որ Ա­րև­մուտ­քը Ար­ցա­խի հար­ցը փակ­ված է հա­մա­րում և մի­այն ո­րոշ դե­տալ­ներ կա­րիք ու­նի ճշգրտել, որ­պես­զի ա­ռաջ չգա հնա­րա­վոր ընդվ­զում հա­յու­թյան կող­մից, ին­չը կհան­գեց­նի գծված ծրագ­րե­րի խա­փան­մա­նը:

Իսկ մինչ այդ պետք է ժպտալ հա­յու­թյան աչ­քե­րին նա­յե­լով ու «ցա­վել», «զո­րակ­ցել», «աջակ­ցել» խոս­քե­րով ու գու­մա­րով»: Քա­ղա­քա­գետն ար­ձա­նագ­րել է ար­տա­քին խա­ղա­ցող­նե­րի թիվ 1 խնդիր­նե­րից մե­կը. «Որպես­զի ա­ռաջ չգա հնա­րա­վոր ընդվ­զում հա­յու­թյան կող­մից, ին­չը կհան­գեց­նի գծված ծրագ­րե­րի խա­փան­մա­նը»: Դա նա­և նշա­նա­կում է` գծված և ըստ է­ու­թյան հա­յա­ջինջ ծրագ­րե­րը խա­փա­նե­լու հա­մար թիվ 1 խնդիր պետք է դառ­նա ընդվզ­ման կազ­մա­կեր­պու­մը:

Ընդվզ­մա­նը նպաս­տող գոր­ծոն­նե­րից են նա­և գոր­ծըն­թաց­նե­րը, ո­րոնք տա­նում են գեր­տե­րու­թյուն­նե­րի` չհայ­տա­րար­ված կոն­սեն­սու­սի փլուզ­մա­նը: Չէ՞ որ Նի­կո­լի իշ­խա­նու­թյան պահ­պա­նու­մը մե­ծ ­մա­սամբ այդ կոն­սեն­սու­սի պտուղն է, կոն­սեն­սուս, որն առ­կա է 2018-ից ի վեր:

Ո՞վ է դա ա­վե­լի լավ ըմբռ­նում, քան «դան­դաղ շտա­պող» եր­րորդ նա­խա­գա­հը: Եվ ո՞վ ա­վելի լավ, քան Նի­կո­լը, ող­նու­ղե­ղով զգում մո­տե­ցող վեր­ջը, որն ի դեպ խո­սակ­ցա­կան ռու­սե­րե­նում հնչում է լրիվ ցեն­զու­րա­յից դուրս...

ՀՈՎ­ՀԱՆ­ՆԵՍ ԳԱ­ԼԱ­ՋՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=260026&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը