Այսօր Արցախում իրականացվում է հումանիտար ահաբեկչություն

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Առնո Բաբաջանյանի որդու, «Առնո Բաբաջանյան հիշատակի» հիմնադրամի նախագահ ԱՐԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ հետ:

— Պարոն Բաբաջանյան, ի՞նչ մեկնաբանություն կտաք այն ամենին, ինչ այսօր կատարվում է Արցախում:

— Դա մարդկության պատմության մեջ այնպիսի աննախադեպ իրավիճակ է, երբ ինքնիշխան պետությունը ենթարկվում է բռնության: Այդ ամենին ուրիշ անվանում տալ չես կարող: Այսօր Արցախում իրականացվում է հումանիտար ահաբեկչություն: Արցախում ապրող մարդիկ ունեն սննդի, դեղորայքի կարիք: Արցախցիներն իրենց համառությամբ և պայքարով միշտ ապացուցել են աշխարհին, որ իրենք են տերն այն հողի, որտեղ ապրում են: Շատ տխուր է, երբ Հայաստանը հանդիսանալով Արցախի Հանրապետության իրավունքների երաշխավորը, այսօր կարծես թե մի կողմ է քաշվել այդ գործընթացից: Դրա հետ մեկտեղ Հայաստանում էլ են խնդիրներ առաջացել:

— Ըստ Ձեզ՝ այդ ամենն ինչի՞ց սկսվեց:

— Այդ ամենը սկսվեց 2018 թվականից, երբ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցավ հեղաշրջում: Հատուկ ուժերն իշխանության բերեցին մարդկանց` փլուզելու համար երկիրը և դրանով որոշելու Արցախի և Հայաստանի Հանրապետության հարցերը: Այնուհետև նրանց կողմից հարձակումներ սկսեցին եկեղեցու, կաթողիկոսի, կրթության, պատմության, Արցախում կռված և հաղթանակած հերոսների նկատմամբ: Որոշ մարդկանց ձերբակալեցին, որոշ մարդկանց կյանքը սկսեցին «թունավորել»: Յուրի Խաչատուրովի նման մարդուն, որը մարտական գեներալ էր, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ձերբակալեցին: Դրանից հետ այդ մարդիկ լկտիություն ունեցան մեղադրելու ՀԱՊԿ-ին, որ ՀԱՊԿ-ը չի օգնում Հայաստանին: Այդպիսի օրինակները Հայաստանի Հանրապետությունում վերջին հինգ տարիների ընթացքում կարելի է ասել շատ են:

— Այսօր Հայաստանում կան արևմտյան ուժեր, որոնք օգտվելով ստեղծված իրավիճակից, փորձում են հակառուսական քարոզչություն տարածել Հայաստանի Հանրապետությունում: Ի՞նչ կասեք այն հակառուսական մթնոլորտի մասին, որ այսօր տիրում է:

— Մեր դաշնակիցը միշտ էլ Ռուսաստանն է եղել: Սակայն այսօր սկսվել է միջազգային մակարդակի մեծ քաղաքական խաղ, որի միջոցով փորձում են քաոս առաջացնել: Այդ բոլորը մի շղթայով միմյանց հետ փոխկապակցված են: Ինչ վերաբերում է մեր ուժին, ապա դժվար պահերին մեր ժողովուրդը կարողանում է համախմբվել և դիմակայել արտաքին ուժերին` եթե նրան չեն խանգարում: Ես գտնում եմ, որ 2020 թվականի պատերազմի ժամանակ պետությունն ինքը խանգարեց մարդկանց հաղթանակի հասնելուն:

— Հայ-ռուսական մշակութային հարաբերությունների վառ ապացույցներից մեկն էլ ՌԴ-ում մեծ շուքով Առնո Բաբաջանյանի 100-ամյակը նշելն էր, որտեղ մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնության ճանաչված և սիրված աստղերը: Դուք Ձեր նախորդ հարցազրույցի ժամանակ հիշատակեցիք, որ Առնո Բաբաջանյանի 100-ամյակը սառը վերաբերմունքի արժանացավ ՀՀ-ում:

— Ոչ միայն Առնո Բաբաջանյանի 100-ամյակը, այլ նաև մեծ հիասթափություն ապրեցի, երբ մեր հզոր կոմպոզիտորների` Հարությունյանի, Սարյանի, Միրզոյանի, Խուդոյանի 100-ամյակը շատ համեստորեն նշվեց Հայաստանի Հանրապետությունում: Մինչդեռ ՌԴ-ի նշանավոր կոմպոզիտոր Վալերի Գերգևը, հարգելով Հարությունյանի, Սարյանի, Միրզոյանի, Խուդոյանի, Բաբաջանյանի մշակութային վաստակը, Մոսկվայում մեծ համերգ կազմակերպեց: Եվ այդ համերգը կրկին ապացույցն էր հայ- ռուսական մշակութային բարեկամական հարաբերությունների: Առնո Բաբաջանյանի ֆոնդն էլ համերգ կազմակերպեց՝ ի հիշատակ մեծ կոմպոզիտորների, որոնք կյանքում էլ էին շատ մտերիմ ընկերներ: Նրանց միավորում էր ոչ միայն արվեստը, այլ նաև՝ ընկերությունը: Ինչ վերաբերում է Առնո Բաբաջանյանի 100-ամյակին, ապա այն նշվեց ՌԴ-ի լավագույն համերգային դահլիճներում, այդ թվում՝ Մոսկվայի Կրեմլի համերգային դահլիճում, Ղազախստանում, Գերմանիայում, Կիրգիզիայում: Ցավոք, դա չնկատեցին Հայաստանում:

— Առնո Բաբաջանյանի տուն-թանգարանի հարցն ի՞նչ փուլում է գտնվում:

— Այդքան գրվում և ասվում է, բայց Առնո Բաբաջանյանի տուն-թանգարանի հարցի լուծումը դեռ չկա: Դեռևս 2018 թվականին Արա Բաբլոյանի(որն այն ժամանակ ՀՀ կառավարության խոսնակն էր) մտահղացմամբ ցուցադրության համար Մոսկվայից Երևան բերեցինք Առնո Բաբաջանյանի մոմե քանդակը, նկարներ, անձնական իրեր: Հետո եղան խոստումներ, որ Երևանում Առնո Բաբաջանյանի անվան տուն-թանգարան կլինի: Սակայն այդ ցուցադրությունն անցավ միայն ՀՀ-ի կառավարության պատերի ներսում: Արդեն հինգ տարի է անցել և ոչ մի արդյունք: Առնո Բաբաջանյանի նկարները, անձնական իրերը, քանդակը փոշոտվում են պահեստում: Ոչ ոք չի մտածում դրա մասին: Բոլորը միայն խոստանում են: Չգիտեմ, միգուցե հիմա ուրիշ արժեհամակարգ է տիրում կառավարությունում, նախարարությունում: Աստված իրենց դատավոր…

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում