Վաշինգտոնն այդպես էլ չի կարողանում Արցախից հանել ռուսական ուժերին

Վերլուծություն

Ան­ցած շա­բաթ ԱՄՆ-ում, ա­մե­րի­կյան ա­մե­նա­բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի՝ պետ­քար­տու­ղար Բլին­կե­նի եւ Բայ­դե­նի Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով խորհր­դա­կան Սա­լի­վա­նի անվ­տան­գու­թյան  ներգ­րավ­մամբ անց­կաց­ված Բայ­րա­մո­վի եւ Միր­զո­յա­նի հան­դի­պում­նե­րի շար­քը, ինչ­պես են­թադ­րել է­ինք, տե­սա­նե­լի ար­դյունք­ներ չար­ձա­նագ­րեց: Վեր­ջում խո­սե­ցին ինչ-որ ա­ռա­ջըն­թա­ցի, բա­նակ­ցու­թյուն­նե­րը շա­րու­նա­կե­լու ու նման բա­նե­րի մա­սին եւ «ցրվե­ցին տնե­րով»:

ԻՆՉ ՏԵ­ՂԻ ՈՒ­ՆԵ­ՑԱՎ ԱՄՆ-ՈՒՄ

Չնա­յած այդ հան­դիպ­մա­նը հա­ջոր­դած Բլին­կե­նի հայ­տա­րա­րու­թյունն իր հեր­թին է ո­րո­շա­կի պատ­կե­րա­ցում տա­լիս, թե ին­չու այդ­պես էլ «սայ­լը տե­ղից չի շարժ­վում: Բլին­կե­նը նախ փաս­տեց. «Դեռ մեծ ջան­քեր պետք է գոր­ծադր­վեն վերջ­նա­կան հա­մա­ձայ­նագ­րի հաս­նե­լու հա­մար»: Սա խոս­տո­վա­նու­թյուն է, որ թե­եւ Բայ­րա­մո­վին եւ Միր­զո­յա­նին ար­դեն երկ­րորդ ան­գամ են մոտ մի շա­բա­թով «փա­կում» ԱՄՆ-ում՝ պա­հան­ջե­լով հաս­նել «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի» վերջ­նա­կան տար­բե­րա­կի, սա­կայն ար­դյունք այդ­պես էլ չկա:

Բլին­կենն այդ ձա­խո­ղու­մը բա­ցատ­րեց այս­պես. «Կար­ծում եմ՝ նա­եւ հստակ գի­տակ­ցում կա բո­լոր կող­մե­րից, որ որ­քան մենք մո­տե­նում ենք հա­մա­ձայ­նու­թյան հաս­նե­լուն, ո­րոշ դեպ­քե­րում այդ­քան բար­դա­նում է ըն­թաց­քը, քա­նի որ ա­մե­նա­բարդ հար­ցե­րը թողն­ված են վեր­ջում»: Սա կեղծ թեզ է՝ «ամե­նա­բարդ հար­ցե­րը» թողն­ված չեն վեր­ջում, դրանք ար­դեն իսկ «լուծ­ված» են: Հար­ցե­րի հար­ցը Ար­ցա­խի կար­գա­վի­ճա­կի թե­ման է, եւ այն բա­նից հե­տո, երբ Նի­կոլն Ար­ցա­խը ճա­նա­չեց Ադր­բե­ջա­նի մաս, գո­նե այս ձե­ւա­չա­փում այդ հարցն ար­դեն չկա: «Խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նագ­րի» հա­ջորդ ա­ռանց­քա­յին հար­ցը սահ­ման­նե­րի թե­ման է, եւ այս մա­սին եւս հստակ խոս­տում­ներ Նի­կո­լը տվել է: Իսկ կա­րո՞ղ է Բլին­կե­նը հստակ մատ­նան­շել, թե այդ ո՞ր մի «բարդ հարցն» է, որ Հա­յաս­տան-Ադրբե­ջան ձե­ւա­չա­փով բա­նակ­ցու­թյուն­նե­րում ար­գե­լակ է դար­ձել. հա­զիվ թե:

Մի­ակ «բարդ հար­ցը» այն է, որ կստո­րագ­րի Նի­կո­լը, ա­վե­լի ճիշտ՝ կստի­պեն Նի­կո­լին ստո­րագ­րել «խա­ղա­ղու­թյան հա­մա­ձայ­նա­գիր», թե՝ ոչ, կճա­նա­չի դրա­նով Ար­ցախն Ադր­բե­ջա­նի մաս, թե՝ ոչ, կամ Ա­լի­ե­ւը քա­նի ան­գամ կա­սին, թե՝ «Ղա­րա­բա­ղի հարց չկա», մեկ է, դա չի լու­ծում Ար­ցա­խում ռու­սա­կան զորք լի­նել-չլի­նե­լու խնդի­րը: Կա­րող են այ­սօր էլ պայ­մա­նա­գիր ստո­րագ­րել, սա­կայն օ­րերս նա­եւ Մոսկ­վա­յից հեր­թա­կան ան­գամ հու­շե­ցին, որ դա ո­րե­ւէ է­ֆեկտ չի ու­նե­նա՝ մնա­լով մե­ռե­լա­ծին փաս­տա­թուղթ: Ա­մե­րի­կյան այս հան­դի­պում­նե­րի շար­քի ըն­թաց­քում մի­ջամ­տեց նա­եւ Սպի­տակ տու­նը՝ ի դեմս Սա­լի­վա­նի: Սա­կայն Բլին­կե­նի հի­շա­տակ­ված հայ­տա­րա­րու­թյու­նը ե­կավ հու­շե­լու, որ ան­գամ դա ար­դյունք չտվեց: Բլին­կե­նը նա­եւ խո­սեց բա­նակ­ցա­յին հաջորդ փու­լից՝ Եվ­րո­պա­յում, Ա­լի­ե­ւի եւ Նի­կո­լի մաս­նակ­ցու­թյամբ: Բայց «ամե­նա­դարդ հար­ցե­րը»՝ ռու­սա­կան զոր­քե­րին հե­ռաց­նե­լու խնդի­րը դրա­նով հան­դերձ էլ մնում է:

ՎԱ­ՇԻՆԳ­ՏՈ­ՆԻ ՀՆԱ­ՐԱ­ՎՈՐ ՔԱՅ­ԼԵ­ՐԸ

Մյուս կող­մից էլ չմո­ռա­նանք, որ ռու­սա­կան զոր­քե­րի հե­ռաց­ման հար­ցը դեռ ան­ցած տար­վա­նից նա­եւ ԿՀՎ-ի եւ բրի­տա­նա­կան MI6-ի գործ­նա­կան օ­րա­կար­գում է: Դա այն­քան է կա­րե­ւոր­վում, որ այդ կա­ռույց­նե­րի ղե­կա­վար­նե­րը պատ­մու­թյան մեջ ա­ռա­ջին ան­գամ ե­կան-հա­սան Հա­յաս­տան: 200 օ­րից ա­վել Ար­ցա­խը պա­հում են լի­ա­կա­տար շրջա­պատ­ման մեջ, բայց այդ­պես էլ դեռ խնդրի լուծ­մա­նը հաս­նել չեն կա­րո­ղա­նում:

Իսկ լուծ­ման հա­մար ե­րեք պարզ տար­բե­րակ կա: Ա­ռա­ջի­նը` ստի­պել ար­ցա­խա­հա­յու­թյա­նը՝ ճա­նա­չել Ադր­բե­ջա­նի գե­րիշ­խա­նու­թյու­նը: Երկ­րոր­դը՝ պար­տադ­րել ար­ցա­խա­հա­յու­թյա­նը՝ հե­ռա­նալ, ու երբ դրա­նից հե­տո տա­րած­քը փաս­տա­ցի կանց­նի Բաք­վի փաս­տա­ցի վե­րահս­կո­ղու­թյան տակ, ա­պա ռուս­նե­րի ներ­կա­յու­թյու­նը կդառ­նա ա­նի­մաստ, հա­մե­նայն­դեպս՝ կտե­ղա­փոխ­վի մի­ան­գա­մայն այլ հար­թու­թյուն: Կամ Բա­քուն կա­րող է դրան հաս­նել ռազ­մա­կան ճա­նա­պար­հով, ո­րի մա­սին, ի դեպ, Վա­շինգ­տո­նից պարզ ակ­նար­կե­ցին, թե՝ կա­րող է «հա­կա­ա­հա­բեկ­չա­կան օ­պե­րա­ցի­ա» լի­նել: Սա­կայն այս դեպ­քում Ա­լի­ե­ւի հա­մար շատ մեծ է ռիս­կը, քա­նի որ ռուս­նե­րի հետ ու­ղիղ բա­խու­մից խու­սա­փե­լը գրե­թե անհ­նար է դառ­նում՝ բխող հե­տե­ւանք­նե­րով հան­դերձ:

Այս­պի­սով, վա­շինգ­տո­նյան այս վեր­ջին բա­նակ­ցա­յին շար­քից հե­տո են­թադ­րե­լի է, որ ԱՄՆ-ն, բնա­կան է, նա­եւ Ա­լի­եւն ու Նի­կո­լը կշա­րու­նա­կեն այս ե­րեք տար­բե­րակ­նե­րով «ճեղք­ման ու­ղի­ներ» փնտրել: Այ­սօր ԱԽՔ եւ հա­մա­տե­ղու­թյան կար­գով՝ MI6-ի սի­րե­լի այ­ցե­լու Ար­մեն Գրի­գո­րյա­նը մեկ­նե­լու է: «Այցի ըն­թաց­քում նա­խա­տես­ված է ԱԽ քար­տու­ղա­րի հան­դի­պում­ներն ԱՄՆ նա­խա­գա­հի Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան հար­ցե­րով խորհր­դա­կան Ջեյք Սա­լի­վա­նի եւ այլ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի հետ քննար­կե­լու՝ ՀՀ-ԱՄՆ երկ­կողմ հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը»,- հայտ­նել է ԱԽՔ-ի գրա­սե­նյա­կը: Հաս­կա­նա­լի է, Գրի­գո­րյա­նը, մեղմ ա­սած, այն կա­լիբ­րի պաշ­տո­նյան չէ, ում հետ Սա­լի­վա­նը կա­րող է ինչ-որ բան քննար­կել: Ա­վե­լի նման է, որ սույն ԱԽՔ-ին կան­չել են, որ փոր­ձեն նո­րից կողմ­նո­րոշ­վել, թե հի­շա­տակ­ված որ տար­բե­րակ­նե­րով կա­րող են «ճեղք­ման փոր­ձե­րը» շա­րու­նա­կել, եւ դրա հա­մար ինչ է պա­հանջ­վում նի­կո­լյան խուն­տա­յից:

Ու այս հա­մա­տեքս­տում պետք է նա­եւ նկա­տել, որ բուն Ար­ցա­խում նի­կո­լյան թե­ւը դեռ շա­րու­նա­կում է սե­փա­կան լծակ­նե­րով ի­րա­վի­ճա­կի վրա ազ­դե­լու փոր­ձե­րը, որ գո­նե հաս­նեն Ստե­փա­նա­կեր­տի հայ­տա­րա­րու­թյա­նը, թե պատ­րաստ են Բաք­վի հետ բա­նակ­ցել: Օ­րի­նակ` այդ տպա­վո­րու­թյունն է թող­նում Սյա­մո­յի՝ ար­ցա­խյան «Մի­աս­նա­կան հայ­րե­նիք» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ Սամ­վել Բա­բա­յա­նի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյու­նը, թե՝ պետք է Ստե­փա­նա­կերտ-Բա­քու ու­ղիղ բա­նակ­ցու­թյուն­ներ սկսել: Նախ, մի­այն այն փաս­տը, որ Սյա­մոն այդ հայ­տա­րա­րու­թյու­նը հնչեց­րեց «Ազա­տու­թյան» ե­թե­րում, ար­դեն իսկ հու­շում է, թե որ­տե­ղից է գա­լիս պատ­վե­րը: Հա­ջոր­դը, նրա խոս­քով. «Պետք է Ստե­փա­նա­կերտ-Բա­քու ու­ղիղ բա­նակ­ցու­թյուն­ներ սկսել, փոր­ձել փոխվս­տա­հու­թյուն ձև­ա­վո­րել, տար­բեր հա­սա­րակ հար­ցե­րի շուրջ գալ հա­մա­ձայ­նու­թյան, ժո­ղո­վուր­դը ապ­րի հան­գիստ, նոր­մալ: Դրա­նից հե­տո անց­նենք երկ­րորդ փու­լին՝ կար­գա­վի­ճակ եւ մնա­ցած խնդիր­նե­րը: Ե­թե փոխվս­տա­հու­թյուն չի լի­նում, վստա­հեց­նում եմ, 30 տա­րի բա­նակ­ցել ենք ու ոչն­չի չենք հա­սել: 30 էլ բա­նակ­ցենք, է­լի ոչն­չի չենք հաս­նե­լու: Ադր­բե­ջա­նը ինչ­քան էլ սեղ­մի ու ՌԴ-ին դուրս բե­րի այս­տե­ղից, ո­րը նրա նպա­տակն է, չի ստաց­վե­լու, ե­թե փոխվս­տա­հու­թյուն չու­նե­նանք: Բաք­վի նպա­տակն է, որ ան­մի­ջա­պես երկ­կող­մա­նի հա­րա­բեր­վենք ի­րար հետ: Ես` որ­պես Ար­ցա­խի 2-րդ քա­ղա­քա­կան ուժ, դեմ չեմ դրան…»:

Նման հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո Սյա­մոն էլ կա­րո՞ղ է ա­սել, որ չի ե­ղել եւ մնում Նի­կո­լի հա­վա­տա­րիմ կա­մա­կա­տա­րը, այդ թվում` 44-օրյա պա­տե­րազ­մի ժա­մա­նակ, ո­րի հա­մար նա դեռ պա­տաս­խան տա­լու է: Սա­կայն այս պա­հին հար­ցը այլ է: Այս պա­հին տպա­վո­րու­թյու­նը սա է՝ Սյա­մո­յի հա­մար կար­ծես թե «երա­զանք­նե­րի գա­գա­թա­կետ» է դար­ձել, որ Բա­քուն կա­րո­ղա­նա «սեղ­մի ու ՌԴ-ին դուրս բե­րի այս­տե­ղից»: Բայց նա­եւ կաս­կա­ծում է, որ կհա­ջող­վի, եւ լուծ­ման մո­դել է ա­ռա­ջար­կում՝ գնալ, ծնկել Ա­լի­ե­ւի ա­ռաջ: Իսկ «դրա­նից հե­տո անց­նենք երկ­րորդ փու­լին՝ կար­գա­վի­ճակ եւ մնա­ցած խնդիր­ներ»-ինը, դա ար­դեն շիր­ման է՝ հայ­րե­նա­վա­ճա­ռու­թյունն այդ­քան ցցուն չդարձ­նե­լու հա­մար:

ԻՆՉ ՍՊԱ­ՍԵԼ ԱՐ­ՑԱ­ԽԻՑ

Կա­րե­լի է նա­եւ կռա­հել, որ Սյա­մոն ըն­դա­մե­նը Նի­կո­լի հեր­թա­կան մե­սիջն է փո­խան­ցում, թե նախ՝ սա է Ստե­փա­նա­կեր­տի մի­ակ տար­բե­րա­կը, թե­րեւս նա­եւ սպառ­նա­լով, թե, տես­նո՞ւմ եք, «Արցա­խի 2-րդ քա­ղա­քա­կան ու­ժը դեմ չի դրան»: Այ­սինքն, ե­թե Ար­ցա­խի 1-ին քա­ղա­քա­կան ուժը գնա այդ բա­նակ­ցու­թյուն­նե­րին, ներ­քին հա­կազ­դե­ցու­թյան չի բախ­վի: Կամ ե­թե չգնա, կբախ­վի: Բայց ի­րա­կա­նում, ինչ­պես ցույց տվեց Սյա­մո­յի վեր­ջին հան­րա­հա­վաք­նե­րը, գործ­նա­կա­նում նա այ­լեւս ոչ մի երկ­րորդ քա­ղա­քա­կան ուժ էլ չէ, հա­զիվ մի քա­նի տաս­նյակ հե­տե­ւորդ­ներ ու­նի, ո­րոն­ցով բա­նի չի հաս­նի:

Ա­ռա­վել եւս, որ Ար­ցա­խում բո­լորն են հաս­կա­նում, որ բա­նակ­ցու­թյուն­նե­րի մա­սին խո­սակ­ցու­թյու­նեն­րը նույնն են, ինչ թող­նել-հե­ռա­նա­լը: Այ­սինքն, ի­րա­կան այ­լընտ­րան­քը հենց հե­ռա­նալ-չհե­ռա­նալն է, եւ չհե­ռա­նալն ընտ­րե­լու դեպ­քում մի­ակ շան­սը ռուս­նե­րի պաշտ­պա­նու­թյունն է: Իսկ երբ Սյա­մոն կամ ցան­կա­ցած մեկն ակ­նար­կում է ռուս­նե­րի հե­ռա­նա­լու մա­սին, ա­պա դա հա­մար­ժեք է ար­ցա­խա­յա­հու­թյան՝ Ար­ցա­խը լքե­լուն:

Կարճ ա­սած, որ Նի­կո­լին կհա­ջող­վի Ստե­փա­նա­կեր­տին պար­տադ­րել՝ գնալ «Ալի­ե­ւի դու­ռը», դեռ մնում է քիչ հա­վա­նա­կան: Որ­պես այ­լընտ­րանք, Ա­լի­ե­ւը կտրուկ սրեց ռազ­մա­կան հռե­տո­րա­բա­նու­թյու­նը: Բայց այս դեպ­քում էլ հար­ցը շա­րու­նա­կում է մնալ ռուս­նե­րի հետ բախ­ման գնալ-չգնա­լու դաշ­տում: Կընտ­րի՞ Ա­լի­ե­ւը երկ­րորդ տար­բե­րա­կը: Ի­հար­կե, բա­ցա­ռել հնա­րա­վոր չէ, բայց է­լի ա­մե­նա­հա­վա­նա­կա­նը մնում է այն տար­բե­րա­կը, որ Հեյ­դա­րո­վի­չը կշա­րու­նա­կի հե­տե­ւել ուկ­րա­ի­նա­կան պա­տե­րազ­մի ըն­թաց­քին՝ հստակ գնա­հա­տե­լու հա­մար՝ ռուս­նե­րի մոտ ռազ­մա­կան վե­րել­քի՞, թե՝ անկ­ման ըն­թացք է: Ե­թե վե­րել­քի, ա­պա նոր պա­տե­րազմն ար­ցա­խում կդառ­նա մա­հա­ցու վտան­գա­վոր:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=259552&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը