Բարի գալուստ դժոխք կամ՝ «Սեւան» ՔԿՀ պետ «не в законе?»

Իրավական

ՀՀ արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում արշալույսները կրկին խաղաղ չեն: Պարզվում է՝ երկար տարիներ ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժնում աշխատած ՀՀ ԱՆ «Սեւան» ՔԿՀ նորանշանակ պետ ԱՐՍԵՆ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ այդպես էլ օպերլիազորից ՔԿՀ պետ չդարձավ: Եթե որպես ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ պետ` նա աշխատեց ընդամենը երեք ամիս եւ հասցրեց անաղմուկ հեռանալ պաշտոնից, ապա նախորդից մեկ ամիս էլ ավել նա «Սեւան» ՔԿՀ-ի պետ է աշխատում, ու այս ընթացքում քրեակատարողական հիմնարկից միայն բողոքներ են հասնում:

Այսպիսով՝ քրեակատարողական օրենսգրքի (ՔԿՕ) 83-րդ հոդվածի առաջին կետի համաձայն, դատապարտյալին քրեակատարողական հիմնարկի պետի սահմանած ժամանակացույցով տրամադրվում է հեռախոսակապից եւ տեսազանգից օգտվելու հնարավորություն՝ պետական միջոցների հաշվին: Հեռախոսակապից եւ տեսազանգից դատապարտյալը լրացուցիչ օգտվում է սեփական միջոցների հաշվին: Հեռախոսակապից կամ տեսազանգից օգտվելու տեւողությունը յուրաքանչյուր դեպքում չի կարող գերազանցել 20 րոպեն, բացառիկ դեպքերում՝ այն կարող է երկարաձգվել եւս 10 րոպեով: Մինչդեռ «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն` նոր պետի օրոք թույլատրվում է դատապարտյալներին զանգահարել ընդամենը մեկ անգամ եւ ոչ ավելին, քան 15 րոպեով: Ընդ որում՝ հեռախոսն ընդամենը մեկ հատ է՝ մոտ 200 դատապարտյալի համար, իսկ անվճար զանգերի մասին խոսք անգամ չկա: Արդյունքում իր ողջ բարոյական հետեւանքներով հանդերձ՝ հերթեր են գոյանում զանգահարելու համար, մանավանդ, որ հեռախոսազանգերի տրամադրումը կատարվում է մինչեւ աշխատանքային օրվա ավարտը:

Հաջորդ խնդիրը կապված է դատապարտյալներին հանձնուքներ եւ ծանրոցներ ուղարկելու հետ: Ըստ ՔԿՕ 81-րդ հոդվածի առաջին կետի` դատապարտյալը կարող է շաբաթվա ընթացքում ստանալ մինչեւ 20 կիլոգրամ (ներառյալ հեղուկ) հանձնուք եւ ծանրոց: Սակայն սահմանափակում դրված չէ, թե մեկ հոգին քանի դատապարտյալի կարող է հանձնուք փոխանցել, ընդամենը պետք է լինի դատապարտյալի գրավոր համաձայնությունը, որը նախատեսված է օրենքով: Բայց, ըստ մեզ հասած տեղեկությունների, ՔԿՀ պետ Արսեն Արզումանյանը որոշել է, որ մեկ հոգին հանձնուք կարող է փոխանցել միայն մեկ դատապարտյալի: Խնդիրն այն է, որ, օրինակ, մեկ անձը կարող է ունենալ մի քանի բարեկամ դատապարտված կամ, ուղղակի, մեկի հարազատը մյուսի հարազատին խնդրի, որ եթե գնում է ՔԿՀ, իր դատապարտյալին էլ հանձնուք փոխանցի, ինչը դարձել է անհնար: Այստեղ ՔԿՀ պետը քրեական ենթամշակույթի տարրեր է տեսնում, իսկ դատապարտյալների հարազատները բացատրում են, որ չեն ասում, թե 200 դատապարտյալի համար հանձնուք են տանելու, բայց գոնե թիվ սահմանեն՝ երկու-երեք հոգու համար, հատկապես, երբ մեկ այլ մարզից մեկ այլ մարզ են գալիս՝ «Սեւան» ՔԿՀ հասնելու համար: Ընդ որում՝ ընդունարան հասնելու համար էլ պետք է դեռ երկար ճանապարհ անցնել՝ ոտքով ու ծանր բեռով, քանի որ հիմնարկի տարածք մեքենայով մուտքն արգելվում է:

ՔԿՕ 79-րդ հոդվածի հետ էլ, կարծես թե, հաշտ չեն «Սեւան» քրեակատարողական հիմնարկում: Ըստ սույն հոդվածի 5-րդ կետի` դատապարտյալն իր միջոցներով կարող է ամսվա ընթացքում ձեռք բերել սահմանված նվազագույն աշխատավարձի չափով սննդամթերք եւ առաջին անհրաժեշտության առարկաներ, ինչպես նաեւ գրենական պիտույքներ, գրքեր, թերթեր, ամսագրեր եւ այլ գրականություն: Բայց ինչպե՞ս, երբ գնումների համար չկա համապատասխան ծառայություն:

Իսկ այն, ինչ կատարվում է կարանտինային բաժանմունքում, մի ուրիշ սարսափ ֆիլմ է հիշեցնում: ՔԿՕ հոդված 92-ը նախատեսում է դատապարտյալին քրեակատարողական հիմնարկում գտնվելու ժամանակահատվածում պատշաճ եւ համարժեք բժշկական օգնություն ու սպասարկում տրամադրելը: Սակայն, մինչեւ 14 օր այս բաժանմունքում մնացող դատապարտյալները զրկված են սանիտարահիգիենիկ պայմաններից: Չկան լոգանքի հնարավորություններ, սանհանգույցը հաճախակի խցանված է, խմելու ջրի խնդիր կա: Իհարկե, վերանորոգման մասին խոսակցություններ մշտապես կան, սական իրականությունը հուսադրող չէ:

Ոչ պակաս խնդիր է նաեւ կացարանների հարցը: ՔԿՕ հոդված 95-ը նախատեսում է, որ դատապարտյալը պահվում է առավելագույնը 8-10 դատապարտյալի համար նախատեսված բնակելի կացարանում: Մինչդեռ իրականում կացարաններում բնակվում են 20-ից ավելի դատապարտյալներ: Դրա հետեւանքով, մեղմ ասած, դժվարանում է համատեղ սանհանգույցի օգտագործումը, սանիտարահիգիենիկ խնդիրների լուծումը, ու սա այն պայմաններում, երբ չկա մշտական ջուր: Դեռ այլ խնդիրների մասին լռում ենք…

Ի վերջո, ինչու է նորանշանակ պետը առանձնահատուկ բացասական տրամադրված դատապարտյալների հանդեպ, վարկածը մեկն է՝ դատապարտյալներից որոշներին Արզումանյանը հիշում է դեռ իր ոստիկանությունում եղած տարիներից եւ հիմա էլ չի կարողանում ձերբազատվել ոստիկանի իր կերպարից: Ի դեպ, ժամանակին Ներքին գործերի նախարարությունից առանձնացվեցին քրեակատարողական հիմնարկները եւ միացվեցին Արդարադատության նախարարությանը՝ հենց այս հանգամանքը հաշվի առնելով, որովհետեւ ոստիկանությունն ու արդարադատությունն այս դեպքում անհամատեղելի են:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում