Ալիեւն ու Նիկոլը խաբվեցին «Պրիգոժինի ապստամբությունից» սպասելիքներում

Վերլուծություն

Պրի­գո­ժի­նին Բե­լա­ռուս ու­ղար­կե­լը (եթե, ի­հար­կե, ու­ղար­կե­լու են) Պու­տի­նի նոր ծրա­գիրն է, թե` ոչ, մեկ է, Կի­ե­ւի հա­մար սա ծանր լու­ծում­ներ պա­հան­ջող ի­րա­վի­ճակ է ստեղ­ծում: Ու մի­այն սա ար­դեն իսկ մե­ծա­պես կա­րող է ազ­դել ուկ­րա­ի­նա­կան «հա­կա­հար­ձակ­ման» վրա, դրա­նով՝ պա­տե­րազ­մի հե­տա­գա ըն­թաց­քի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=259060&l=am):

Ա­մեն դեպ­քում, այս ա­մե­նը Ռու­սաս­տա­նի պա­տե­րազ­մա­կան հա­ջո­ղու­թյան հնա­րա­վո­րու­թյան վրա, մեղմ ա­սած, դրա­կան ազ­դող գոր­ծոն է, ո­րը, ի­հար­կե, պա­տե­րազ­մի ար­դյունք­նե­րին սպա­սող տա­րաբ­նույթ այլ պե­տու­թյուն­նե­րը հաշ­վի կառ­նեն՝ ի­րենց հաշ­վարկ­նե­րում ճշգրտում­նե­րի հա­մար: Մաս­նա­վո­րա­պես, նկա­տի ու­նենք ինչ­պես Թուր­քի­ա­յին եւ Ադր­բե­ջա­նին, այն­պես էլ՝ նի­կո­լյան Հա­յաս­տա­նին:

Այն, որ այս պա­հին Ա­լի­եւն ու Նի­կո­լը կանգ­նած են դե­պի ա­մե­րի­կյան «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիր» կամ ռուս­նե­րի ա­ռա­ջար­կած կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի գոր­ծարկ­ման ծրագ­րե­րի խաչ­մե­րու­կում՝ փոր­ձե­լով գլուխ հա­նել, թե ուր է պետք գնալ, հին պատ­մու­թյուն է: Սկսվում է ա­մե­րի­կյան ուղղ­վա­ծու­թյան բա­նակ­ցու­թյու­ննե­րի նոր փու­լը Վա­շինգ­տո­նում՝ Բայ­րա­մո­վի եւ Միր­զո­յա­նի մի­ջեւ: Ու նրանք, նա­եւ այս նոր ի­րո­ղու­թյու­ննե­րից ել­նե­լով, պետք է ո­րո­շեն՝ գնա՞լ ա­մե­րի­կյան պա­հան­ջներին ըն­դա­ռաջ, թե՞ դեռ պետք է ժա­մա­նակ շա­հել:

Մինչ «Պրի­գո­ժի­նի ապս­տամ­բու­թյու­նը», Բայ­րա­մո­վը Լոն­դո­նում էր, եւ այն­տե­ղից վե­րա­դառ­նա­լուն պես Բա­քուն ո­րո­շեց բե­տո­նյա սա­լեր շա­րել Լա­չի­նի մի­ջանցքի մուտ­քի հատ­վա­ծում: Ու դրա հետ մեկ­տեղ հայ­տա­րար­վեց, որ արտ­գործ­նա­խա­րար­նե­րը մեկ­նե­լու են Վա­շինգ­տոն: Բայ­րա­մո­վը նույ­նիսկ հայ­տա­րա­րեց, թե կան սպա­սե­լիք­ներ, որ «խա­ղա­ղու­թյան պայ­մա­նա­գիրը» տա­րե­վեր­ջից շուտ կկնքվի: Այս ա­մե­նը, ի դեպ, «Պրի­գո­ժի­նի ապս­տամ­բու­թյան» նա­խօ­րե­ին էր, եւ, հե­տա­դարձ հա­յացք գցե­լով, ա­ռա­ջա­նում է տպա­վո­րու­թյուն, որ Լոն­դո­նում Բայ­րա­մո­վին հու­շել են, թե ին­չեր կա­րող են լի­նել Ռու­սաս­տա­նում: Հաշ­վի առ­նե­լով նա­եւ ա­րեւմ­տյան լրատ­վա­մի­ջոց­նե­րի ակ­նարկ­նե­րը, որ անգ­լո­ա­մե­րի­կյան հե­տա­խուզու­թյուն­նե­րը տե­ղյակ է­ին «Պրի­գո­ժի­նի ծրագ­րե­րի» մա­սին, տրա­մա­բա­նա­կան է թվում, որ կփոր­ձե­ին այդ «հաղ­թա­թուղ­թը» կի­րա­ռել ի­րենց հա­մար մեծ կա­րե­ւո­րու­թյուն ու­նե­ցող հա­րավ­կով­կա­սյան հար­թա­կում, այ­սինքն՝ սպաս­վե­լի­քի մա­սին հու­շե­ին Ա­լի­ե­ւին եւ մի­գու­ցե նա­եւ Նի­կո­լին: Ու ե­թե ի­րա­կա­նում «Պրի­գո­ժի­նի ապս­տամ­բու­թյու­նը» այն տես­քը ստա­նար, ինչ­պես որ ակն­հայ­տո­րեն սպա­սում է­ին Ա­րեւ­մուտ­քում, այն է՝ Ռու­սաս­տա­նում սկսվեր քա­ղա­քա­ցի­ա­կան պա­տե­րազմ, այդ դեպ­քում Նի­կո­լին այլ տար­բե­րակ չէր մնա, քան Վա­շինգ­տո­նում այս հան­դիպ­մա­նը վերջ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նն­երի գալն ու պա­հանջ­վող պայ­մա­նա­գի­րը ստո­րագ­րե­լը:

Բայց ա­հա, ի­րա­վի­ճակն այլ ըն­թացք ստա­ցավ, եւ հի­մա կա տպա­վո­րու­թյուն, որ «Պրի­գո­ժի­նի ապս­տամ­բու­թյու­նը» դեռ մի բան էլ կա­րող է ռու­սա­կան դիր­քե­րը ինչ­պես ռազ­մա­ճա­կա­տում, ըստ այդմ էլ՝ նա­եւ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ի­մաս­տով ինչ-որ չա­փով կամ է­ա­պես բա­րե­լա­վել: Եվ այն, որ Լա­չի­նի մի­ջանց­քը նո­րից մա­սամբ բաց­վեց այն պա­հին, երբ հաս­կա­նա­լի էր, որ «Պրի­գո­ժի­նի ապս­տամ­բու­թյու­նը» ծանր զար­գա­ցում­ներ չի ու­նե­նա­լու, դժվար է պա­տա­հա­կան հա­մա­րել:

Ի­հար­կե, կա­րե­լի է նա­եւ մտա­ծել, թե Ա­լի­ե­ւը մաս­նա­կի նա­հան­ջի գնաց, քա­նի որ այս օ­րե­րին Ա­րեւ­մուտ­քից հնչում են տար­բեր մե­ղադ­րող հայ­տա­րա­րու­թյուն­ներ: Բայց փաս­տը, որ Բա­քուն շատ հան­գիստ դեմ է գնում մին­չեւ իսկ մի­ջազ­գա­յին դա­տա­րան­նե­րի ո­րո­շում­նե­րին եւ ա­ռանց ո­րե­ւէ լուրջ ար­ձա­գան­քի, գա­լիս է հու­շե­լու, որ նշված հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը եւս հա­զիվ թե Ա­լի­ե­ւի քայ­լե­րի վրա ազ­դող գոր­ծոն լի­նե­ին: Մյուս կող­մից, կա­յին լուրջ նա­խազ­գու­շաց­նող հայ­տա­րա­րու­թյուն­ներ նա­եւ Մոսկ­վա­յից, սա­կայն դրանք կա­րող է­ին է­ֆեկ­տիվ լի­նել մի­այն այն դեպ­քում, ե­թե Բաք­վում լի­նեն տրա­մադ­րու­թյուն­ներ, որ Ռու­սաս­տա­նի դիր­քե­րը ոչ թե թու­լաց­ման, այլ ու­ժե­ղաց­ման դի­նա­մի­կա­յի մեջ են: Եվ, կրկնենք, «Պրի­գո­ժի­նի ապս­տամ­բու­թյան» հայտ­նի շրջա­դար­ձը հենց երկ­րորդ տար­բե­րա­կի մա­սին ազ­դակ­ներ հղե­ց Ա­լի­ե­ւին:

Այլ ազ­դակ­ներ եւս կան: Օ­րի­նակ, ARD հե­ռուս­տա­ա­լի­քի փո­խանց­մամբ, Կո­պեն­հա­գե­նում «խիստ գաղտ­նի­ու­թյան պայ­ման­նե­րում» տե­ղի է ու­նե­ցել Ուկ­րա­ի­նա­յի հար­ցով մի­ջազ­գա­յին հան­դի­պում՝ ա­րեւմ­տյան երկր­նե­րի դի­վա­նա­գետ­նե­րի, ինչ­պես նա­եւ ՌԴ-ի հետ ԲՐԻԿՍ-ը ներ­կա­յաց­նող Բրա­զի­լի­ա­յի, Հնդկաս­տա­նի, Չի­նաս­տա­նի եւ Հա­րա­վա­յին Աֆ­րի­կա­յի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ: Լրատ­վա­մի­ջո­ցի փո­խանց­մամբ, հիմ­նա­կան պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյունն այն մա­սին է, որ Ուկ­րա­ի­նա­յում հա­կա­մար­տու­թյան կար­գա­վո­րում պետք է լի­նի մի­այն բա­նակ­ցա­յին սե­ղա­ի շուրջ, եւ պաշ­տո­նա­կան բա­նակ­ցու­թյուն­նե­րը կա­րող են տե­ղի ու­նե­նալ ար­դեն հու­լի­սին: Իսկ պա­տե­րազ­մի դա­դա­րը մի­ան­գա­մից կազ­դի նա­եւ հա­րավ­կով­կա­սյան ի­րո­ղու­թյուն­նե­րի վրա:

Ա­լի­ե­ւի հա­մար մեկ այլ ազ­դակ է այն, որ Ռու­սաս­տանն ու Ի­րա­նը կտրուկ ակ­տի­վաց­նում են գա­զա­յին Օ­ՊԵԿ-ի ստեղծ­ման գա­ղա­փա­րը, ո­րը ռուս-իրա­նա­կան վերահս­կո­ղու­թյուն կսահ­մա­նի հա­մաշ­խար­հա­յին գա­զա­յին շու­կա­յի վրա: Իսկ Թուր­քի­ան շա­րու­նա­կում է ի­րեն տես­նել դե­պի Եվ­րո­պա գա­զի խո­շոր տրան­զի­տա­յին հան­գույ­ցի դե­րում, ո­րը են­թադ­րում է Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հետ սերտ գոր­ծակ­ցու­թյուն: Սա Ա­լի­ե­ւի հա­մար այն ցու­ցիչն է, որ ոչ մի դեպ­քում պետք չէ գնալ Մոսկ­վա­յի եւ Թեհ­րա­նի հետ սուր հա­կազ­դե­ցու­թյան: Ա­ռա­վել եւս, երբ Ռու­սաս­տա­նը ներ­քին փլուզ­ման միտք ան­գամ չու­նի:

Այս­պի­սով, ի՞նչ կա­րե­լի է սպա­սել Բայ­րա­մով-Միր­զո­յան հեր­թա­կան հան­դի­պու­մից: Այն տպա­վո­րու­թյունն է, որ նո­րից «խո­շոր ա­ռա­ջըն­թաց» կար­ձա­նագ­րեն, կպայ­մա­նա­վոր­վեն բա­նակ­ցու­թյուն­նե­րը շա­րու­նա­կել: Իսկ սրան կհա­ջոր­դի կո­մու­նի­կա­ցի­ա­նե­րի հար­ցով Ռու­սաս­տա­նի, Ադր­բե­ջա­նի եւ Հա­յաս­տա­նի փոխ­վար­չա­պետ­նե­րի նոր հան­դի­պում, ո­րի մա­սին հայ­տա­րա­րու­թյուն, չմո­ռա­նանք, ար­դեն ե­ղել է:

ՔԵ­ՐՈԲ ՍԱՐԳ­ՍՅԱՆ

 

 

https://iravunk.com/sim/?p=259061&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը