ՍԱՍ-ի Արտակի ֆինանսական շահերը Ավինյանի համար ավելի թանկ են

Տնտեսություն

Երեւանում խցանումները դարձել են սովորական առօրյա երեւույթ: Մեքենաների հոսքը դարձել է անյպիսին, որ մայրաքաղաքում տեղաշարժվելը լուրջ խնդիր է: Բնականաբար, քաղաքային իշխանությունները  որեւէ ծրագիր  Երեւանի երթեւեկության  կարգավորման եւ բեռնաթափման առումով չունեն: Կան նաեւ  խցանումների առաջացման այնպիսի հաճախ հանդիպող երեւույթներ ինչպիսիք են վթարները, մեքենաների երկրորդ, իսկ երբեմն նաեւ երրորդ շարքերում կայանելը եւ ճանապարհային կանոնների խախտման հետ կապված այլ  պատճառներ: Եվ կրկին հարցը գալիս է հասնում է նրան, որ քաղաքային իշխանությունները  եւ իրեն  քաղաքապետ երեւակայող Տիգրան Ավինյանը անձամբ որեւէ կերպ չեն զբաղվում վերոհիշյալ հարցերով: Երեւանի փողոցների մեծ մասը չունի գծանշում, ասվալտի շերտը քայքայված է եւ այդ ամենը նույնպես ստեղծում է վթարների ու խցանումների համար նախադրյալներ:

Կան նաեւ մշտական խցանված հատվածներ, օրինակ` Բարեկամություն մետրոյի հրապարակից մինչեւ Կամոյի դպրոցի կանգառ Բաղրամյան պողոտայի հատվածը: Այստեղ հիմնական խոչընդոտը Բաղրամյանի ՍԱՍ սուպերմարկետն է, որի առջեւ մեքենաները կայանվում են ոչ թե փողոցին զուգահեռ, այլ թեք, որպեսզի ավելի շատ մեքենա տեղավորվի «ՍԱՍ»-ի Արտակի խանութի դիմաց: Տարիներ առաջ, երբ «ՍԱՍ»-ի Արտակը ձեռք բերեց  Բարղրամյանի  վրա գտնվող այդ խանութի տարածքը, նրան թույալտրվեց «կոտորել» խանութի դիմաց  տասնամյակներ աճող կաղնու ծառերը եւ կառուցել  իր համար  ավոտկայանատեղի: Այն ժամանակ «ՍԱՍ»-ի Արտակը «Հանրապետական» խմբակցության անդամ էր եւ օգտվելով իր օլիգարխիկ պատգամավորական դիրքերից  ստացավ թույլտվություն նախ ծառերը հատելու եւ ապա` մեքենաների թեք կայանման համար:

Այդ կայանատեղին լուրջ խնդիրներ է առաջացնում եւ դարձել է Բաղրամյան պողոտայի այդ հատվածում խցանման հիմնական պատճառը: Բանն այն է, որ այդ հատվածում Բաղրամյան մտնող չորս գիծը  վեր է ածվում երեքի: Սակայն այդ երեքից երկուսը  չեն կարոդղ նորմալ  գործել, քանի որ մեկը զբաղված է «ՍԱՍ»-ի Արտակի ավտոկայանատեղիով, իսկ երկրորդ գծով երեւեկությունը այնընդհատ խափանվում է թեք կանգնած մեքենաների  կայանատեղիից դուրս գալու, ինչպես նաեւ խանութի դիմաց երկորդ շարք կայանված մեքենաների պատճառով: Հասկանալի է, որ չորս շարքը մեկ շարքի վերածելուց առաջանում է խցանում: Բայց դե այն ժամանակ ՍԱՍ-ի Արտակը իշխանական օլիգարխ  էր եւ իրեն բան ասող չկար:

Սակայն Նիկոլի «թավշյա հեղափոխությունից» հետո երոհիշյալ հարցունմ որեւէ փոփոխություն տեղի չունեցավ: Բանն այն է, որ ՍԱՍ-ի Արտակը շատ արագ կողմնորոշվեց  եւ  2018թ.-ի մայիսին, երբ ԱԺ-ում քվեարկվում էր  Նիկոլի հարցը  վերջինիս վարչապետ կարգելու վերաբերյալ «ՍԱՍ»-ի Արտակը  մի շարք այլ  «Հանրապետական» օլիգարխների հետ միասին  արագորեն  կերպարանափոխվեցին եւ անցան Նիկոլի կողմը: Նա ոչ միայն կողմ քվեարկեց Նիկոլի վարչապետ լինելու, այլ առատորեն  ֆինանսավորում էր ՆԻկոլի այս կամ այն  նախաձեռնությունը: Բանականաբար, Նիկոլի օրոք «ՍԱՍ»-ի Արտակը նույնպես շարունակեց մնալ անձեռնմխելի, թեեւ դադարեց լինել պատգամավոր: Ինչից, անկեղծ ասենք, Հայաստանի օրենսդրական մարմինը առանձնապես չտուժեց:

Նշենք նաեւ, որ խանութը շուրջօրյա է, գտնվում է բանկելի շենքի առաջին հարկում, շրջապատված է բազմաթիվ այլ բնակելի շենքներով եւ հասկանալի է, որ այդ խանութը ցերեկային ժամենրին խացանում ստեղծելու հետ միասին գիշերային ժամերին դառնում է աղմուկի ու եռուզեռի կենտրոն, խանգարելով  մոտակա շենքերի բնակիչների հանգիստը: Բազմաթիվ են դեպքերը, երբ խանութի մոտ կայանվող մեքենաներից ղժում է բարձր երաժշտությունը, լսվում են հայհոյանքներ, պատահում են վեճեր ու կռիվներ, սակայն ինչպես արդեն ասվեց «ՍԱՍ»-ի Արտակը ու իր ֆինանսական շահերը շարունակում են մնալ անձեռնմխելի եւ թքած, թե ինչպես է դա անդրադառնու, շարքային երեւանցիների վրա:

Ա. Հովհաննիսյան

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում